Jump to content

Վիքիպեդիա:Խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։

Որոնել Խորհրդարանի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

↱
  • ՎՊ:ԽՈՐՀՐԴ

Իմ կարծիքով անիմաստ ջնջումներ․․․

[խմբագրել կոդը]

Ժողովուրդ ջան, կներեք, հնարավոր է երկար ժամանակ տեղում չեմ եղել, բաց եմ թողել ինչ որ քննարկումներ, սակայն իմ կարծիքով լրիվ նորմալ հոդված ջնջելը սխալ կլինի։ Ասեմ ինչը նկատի ունեմ՝ ջնջման է ներկայացվել Կիոտո (պրեֆեկտուրա) հոդվածը, ու նմանատիպ էլի մի քանի հոդվածներ։ Հոդվածը փոքր է, բայց ունի բոլոր այլ ատրիբուտները նորմալ հոդվածի։ Ես լռում էի երբ որ ջնջվում էին այլ հոդվածներ, որոնց կարևորությունը այնքան էլ մեծ չէր, բայց գոնե ես մեկը ունի ինչ-որ կարևորություն։ Չգիտեմ, ինչպես են մտածում մեր համայքի անդամները, բայց ջնջելուց առաջ ավելի հեշտ է ծավալը մեծացնել քան բռնել ու ջնջել (այսինք մի հոգի պիտակ է դնում, մյուսն էլ ջնջում է)։ Այսինքն, տեսնում ես հոդվածը փոքր է, ավելացրու՛։ Ես, համենայն դեպս այդպես արել եմ։ Ասենք այս կոնկրետ դեպքը նայելով, ենթադրենք ջնջվեց, ապա բոլոր տեղերում որտեղ այս հոդվածին հղում կա, հղումը դառնում է կարմիր, բացի դրանից, մեր օգտատերերից ով էլ որ հասնում է այս էջ, ու չի գտնում տեղեկություններ այլևս չի գնում այլ լեզուներում ման գալու, այլ պարզապես չի հասնում այս էջ :)... Առաջարկում եմ, այլևս մեխանիկորեն չջնջել․․․ դրա համար մրցանակ չեն տալու։ Ahaik (քննարկում) 14:34, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Լիովին համաձայն եմ, Ahaik ջան։ Մարդիք փնտրում են տեղեկություններ հանացանցում և լավ լինի եթե մի տող գտնեն մեզ մոտ։ Իկ եթե տեղեկություններ քիչ են կամ հնացել են, ահա և հետաքրքրություն խմբագրել մեր վիքին։ - Kareyac (քննարկում) 16:36, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
Այո, համաձայն եմ, բայց էդ տրամաբանությամբ որեւէ հոդված չպետք է երբեւէ ջնջման ներկայացվի(ինչ խնդիր էլ ունենա): POitor քննարկում 17:39, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
Ողջույն @Ahaik, այո ջնջման է ներկայացվել՝ արագ ջնջման(ըստ կանոնակարգի): Հիմա սկզբից.
Հոդվածը ստեղծել եք 2019 թվականին, անցել է 5 տարի(բավականին երկար ժամանակ), որի ընթացքում դուք եւ այլ խմբագիրներ հանգիստ կարող էիք հոդվածի ծավալն ավելացնել: Ամեն ինչ տեղի է ունեցել ըստ կանոնակարգի. սկզբում՝ պիտակել «կարճ էջ»(Ձեր ստեղծած եւս 2 հոդված էլ), 7 օր հետո՝ արագ ջնջման: Իհա’րկե, իմ նպատակը չի կարող լինել Վիքիպեդիայի «դատարկումը», ինքս նայում եմ հոդվածը(սեղմում եմ պատահական էջ ու նայում), եթե կա ծավալի, աղբյուրների եւ այլ խնդիր ու ինձ հետաքրքրում է թեման կամ տիրապետում եմ, ապա կատարում եմ անհրաժեշտ թարմացումը, եթե ոչ՝ ուրեմն, ըստ կանոնակարգի:
Ձեր ասածի տրամաբանությամբ, (« նորմալ հոդված») շատ հոդվածներ կարող են լինել ու չհամապատասխանեն չափանիշներին, ինչ է պիտի էդպես թողնե՞նք, դրա համար է ստեղծված Ջնջման կանոնակարգը: Եթե ցանկություն ունեք, կարող եք ավելացնել մյուս երկու հոդվածների ծավալը, քանի որ շուտով դրանց «կարճ էջ» պիտակման 7 օրն էլ է լրանում:
Նորից եմ կրկնում, իմ նպատակը երբեք հոդվածների ջնջումը չէ եւ չի կարող լինել, նպատակը՝ Վիքիպեդիայի «կարգի բերելն» է՝ կանոնակարգով ընդունված ծավալով, աղբյուրներով եւ այլն: POitor քննարկում 17:20, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
Հ.Գ.1 Եթե ցանկություն ունեք, կարող եք տեսնել, որ այո էլի էջեր պիտակել եմ, շարունակեք նայել «Ներդրումներս», կտեսնեք, որ շատ հոդվածներ «կարգի եմ բերել»:
Հ.Գ.2 Երբեք, որեւէ պարագայում անիմաստ բաներ չի արվում, կա կարգ, հետեւում ենք դրան:POitor քննարկում 17:36, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
Հարգելի @POitor ջան, հանկարծ չմտածեք որ կոնկրետ այդ հոդվածի, կամ կոնկրետ Ձեր պիտակման, կամ հենց իմ կողմից ստեղծված հոդվածի մասին եմ գրում։ Շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար այստեղ :): Ես ընդհանուր սկզբունքի մասին եմ խոսում։ Ու համաձայն եմ վերացնել «վատ» կամ «անորակ» հոդվածներ, բայց այն հոդվածը, որին ընդամենը պետք է ավելացնել, այլ ոչ գրել նորից հեռացնելուն դեմ եմ, նույնիսկ եթե հոդվածը մի տող է :)... Սա իմ կարծիքն է, որպես ես հանրագիտարանի ստեղծող․․․ այսինքն, նկատի ունեմ, հենց այդ ջնջման սկզբունքն է պետք վերանայել։--Ahaik (քննարկում) 10:42, 5 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Ծանուցում/ԹՀ կաղապարի մասին

[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ծանոթանալ քննարկման մեջ նշածս կետերին(գուցե ոչ ոքի հսկացանկում չկա): POitor քննարկում 18:29, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Համայնքի կարծիքը երկու տիպի խմբագրումների վերաբերյալ

[խմբագրել կոդը]

Գարդմանահայը պահանջում է որ համայնքի թուլտվությունը ստանամ երկու տիպի խմբագրումներ անելու համար՝

1. armeniasputnik.am -> arm.sputniknews.ru վերահղումները ուղղելու դեպքում օրինակ

2. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել Հատիս լեռան վրա Հիսուսի արձան կառուցելու մասին։ Այդ հայտարարության աղբյուրի հղումը փոխարինել եմ սպուտնիկ արմենիայից սկզբից news.am֊ի իսկ հետո Արմենպրեսի։

Ավելի մանրամասն Գարդմանահայի պահանջի մասին այստեղ։

Երրորդ հարցը իմ կողմից հետևյալն է։ Արդյո՞ք ողջամիտ են Գարդմանահայի պահանջները այս տիպի խմբագրումների համար համայնքի տույլտվությունը ստանալու համար։

-Սահակ (քննարկում) 21:54, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Սահակ ջան, իմ ասածն այդքան էլ ճիշտ չես ներկայացրել։ Դու Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից մասսայականորեն հեռացնում էիր sputnik լրատվամիջոցի հղումները զուտ այն պատճառաբանությամբ, որ այն ռուսական է։ 2024 թվականի հուլիսի 1-ին Խորհրդարանում քննարկում էի բացել, որին մասնակցած խմբագիրներն անընդունելի են համարել քո այդ գործողությունները, ուստի պետք է խուսափեիր անհիմն կերպով հոդվածներից sputnik–ի հղումները հեռացնելուց։ Սակայն, դու շարունակել ես հոդվածներից հեռացնել sputnik–ի հղումները։ Քո քննարկման էջում դիմել եմ քեզ նման գործողությունները դադարեցնելու համար, քո անհամաձայնության դեպքում խորհուրդ եմ տվել դիմել վիքիհամայնքին։--Գարդմանահայ (քննարկում) 05:53, 16 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

«ՎիքիՀայ 2024» հոբելյանական տարվա արշավ

[խմբագրել կոդը]

«Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունները սեպտեմբերի 16-ից սկսում են «ՎիքիՀայ 2024» հոբելյանական տարվա արշավը։ Այս տարի արշավը նվիրվում է ազգային .am դոմենի և միջոցառման նախաձեռնող ու հովանավոր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյանին։ Նշված իրադարձությունը հաշվի առնելով՝ մրցույթի հովանավորները սահմանել են նաև հատուկ մրցանակ։ Այսպիսով, ի թիվս տարբեր անվանակարգերի 12 մրցանակների, կշնորհվի նաև .am-30-ի մրցանակը։ ԲեքոՔննարկում 11:57, 16 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

[խմբագրել կոդը]
Apologies for cross-posting in English. Please consider translating this message.

Hello everyone, a small change will soon be coming to the user-interface of your Wikimedia project. The Wikidata item sitelink currently found under the General section of the Tools sidebar menu will move into the In Other Projects section.

We would like the Wiki communities feedback so please let us know or ask questions on the Discussion page before we enable the change which can take place October 4 2024, circa 15:00 UTC+2. More information can be found on the project page.

We welcome your feedback and questions.
MediaWiki message delivery (քննարկում) 18:57, 27 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Ջնջման առաջադրված հոդվածի մասին

[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի մասնակիցներ: Խնդրում եմ ծանոթանալ այս քննարկմանը: Հոդվածն առաջադրել էի ջնջման, քննարկմանն արձագանքել էր միայն մեկ մասնակից, նշել հիմնավորումներ, իսկ ես՝ հակադարձել, բայց դա չէ հարցը: Արդյոք ճի՞շտ է ջնջմանը մեկ կողմ(ըստ երևույթին ես եմ) և մեկ դեմի պարագայում հոդվածը որոշել թողնել՝ նշելով «ըստ քննարկման»: POitor քննարկում 02:38, 4 Հոկտեմբերի 2024 (UTC)[reply]