Jump to content

Վիքիպեդիա:Խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:56, 24 Դեկտեմբերի 2024 տարբերակ, Խմբագրող (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։

Որոնել Խորհրդարանի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

↱
  • ՎՊ:ԽՈՐՀՐԴ

24 հոդված՝ Վիքիպեդիայի 24-ամյակին

[խմբագրել կոդը]

2025 թվականի հունվարի 15-ին Վիքիպեդիան բոլորում է իր 24-ամյակը։ «Վիքիմեդիա Հայաստանն» առաջարկում է տարեդարձին նախորդող մեկ ամսում՝ դեկտեմբերի 15-ից սկսած, ստեղծել նվեր հոդվածներ։ Ձգտելու ենք ստեղծել առնվազն 10․000 բայթ ծավալով 24 հոդված։ Հնարավոր է նաև քիչ թվով նվեր-հոդված ստեղծել, բայց 24 և ավելի հոդված ստեղծած մասնակիցները հատուկ կնշվեն և կարժանանան հատուկ հավաստագրերի, իսկ լավագույնները՝ նաև հուշանվերների։ ԲեքոՔննարկում 10:00, 14 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]

Ըստ քննարկման ջնջված հոդվածի վերստեղծում

[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք։ 2023 թվականի օգոստոսին ըստ քննարկման որպես ոչ նշանակալի ջնջվել էր Arthour հոդվածը։ Երեկ նույն անձի վերաբերյալ հոդվածը, արդեն Արթաուըր վերնագրով վերստեղծվել էր։ Ես այն ջնջեցի, քանի որ նախկինում ջնջվել էր ըստ քննարկման և ստեղծող մասնակցի հարցմանն ի պատասխան առաջարկեցի ստեղծել սևագրում և սպասել համայնքի կարծիքին։ Խնդրում եմ արտահայտել ձեր կարծիքը այդ հոդվածի վերաբերյալ՝ նշանակալի՞ է անձը, թե՞ ոչ։ Ահա սևագիրը՝ Սևագիր:Արթաուըր։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:44, 16 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]

Մնում եմ նույն կարծիքին, քանի որ պարգևը նշանակալի չէ։ --Խմբագրող (քննարկում) 15:42, 18 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]

Ամանորյա պատկերանիշ

[խմբագրել կոդը]
2023 թվականի պատկերանիշը

Հարգելի համայնք, այս տարի Վիքիպեդիայի պատկերանիշը փոխելու՞ ենք։ Եթե այո, կարծում եմ՝ պետք է շուտ քննարկենք, որոշենք, որպեսզի հասցնենք փոխել։ GeoØ () 16:43, 16 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]

Դեմ չեմ։ Որպեսզի ամեն տարի քննարկում չբացենք, եկեք այս քննարկումով սահմանենք, որ ամեն տարի պայմանական դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ը լինելու է ամանորի պատկերանիշը, որը սա է, եթե չկա այլ որոշում։ Ավետիսյան91 (քննարկում) 10:33, 17 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, ես միայն կողմ եմ։ GeoØ () 07:50, 23 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]
Կողմ POitor քննարկում 16:39, 23 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]
Կողմ առաջարկներին --Խմբագրող (քննարկում) 15:41, 18 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]
Կողմ Armineaghayan (քննարկում) 22:23, 22 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]
@Xelgen ջան, կկարողանա՞նք արագ կազմակերպել։ GeoØ () 07:50, 23 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]
Անցած անգամ խնդրել էին 2 շաբաթ շուտ ասել, պետք է աչքիս օրացույցներում նշենք։ Եթե չհասնեն հիմնավոր փոխել, անցած տարվա նման գոնե այցելուների մի մասի համար մենք կանենք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:44, 23 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Ալեքսեյ ջան։ Գուցե ինչ-որ բան ստացվի անել։ GeoØ () 14:09, 23 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]
Կողմ, ըստ վաղեմի ավանդույթի--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:45, 23 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]