Քարկոփ
Գյուղ | ||
---|---|---|
Քարկոփ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Լոռու մարզ և Թումանյանի շրջան | |
ԲԾՄ | 600 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 323[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Քարկոփ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս գյուղը, որը խորհրդային տարիներին ուներ ավանի կարգավիճակ, հանրությանը հայտնի է ավելի շատ "Շեբզավոդ" (ռուս.՝ Щебзавод) անվամբ, որը գալիս է խորհրդային տարիներին Քարկոփին տրված ռուսերեն անունից։ Անկախացումից հետո Շեբզավոդը թարգմանվեց բառացի ու դարձավ «Քարկոփ»։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալավերդի քաղաքից մոտ 18 կմ հյուսիս-արևելք՝ Դեբեդի ափերին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հիմնադրվել է 1930-ականներին՝ բնակավայրին կից գտնվող բազալտի և գրանիտի վերամշակմամբ զբաղվող գործարանի շուրջ։ Իր լավագույն ժամանակներում գործարանում աշխատում էր 1000-ից ավելի մարդ, այդ թվում նաև հարևան Ճոճկան, Շնող և Արճիս գյուղերից։ Սակայն Քարկոփի մասին հիշատակումները գալիս են նաև ավելի վաղ ժամանակներից։ Այսպես, դեռևս մեծ բանաստեղծ Նաիրի Զարյանը իր "Ռուշանի Քարափը" ստեղծագործությունում հիացմունք է արտահայտում Քարկոփից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ժայռերով։ Բանաստեղծությունը պատմում է քարափների ստորոտին բնակվող հովիվի՝ Ռուշան պապի մասին։
Քարկոփի՝ հինավուրց բնակավայր լինելու մասին է վկայում նաև Ռուշանի քարափների վերին հատվածում գտնվող հինավուրց պաշտպանական կառույցը։ Բնակավայրի տարեցները պատմում եմ, որ այդ կառույցն օգտագործվել է "ղաչաղների" կողմից թշնամական հարձակումների ժամանակ պաշտպանվելու նպատակով։
Ի դեպ, սկզբնապես խորհրդային իշխանությունը նախատեսում էր խճի գործարանի համար հումք վերցնել հենց Ռուշանի քարափից։ Մի որոշ ժամանակ այդպես էլ եղավ։ Հումքը քարափի մոտից երկաթգծով տեղափոխում էին խճի գործարան ու այնտեղ վերամշակում ու տալիս վերջնական արտադրանք։ Հենց այդ աշխատանքներից մեկի ժամանակ էլ էքսկավատորի ամբարձման ժամանակ հայտնաբերվեց հինավուրց մի խաչքար, որը, ցավոք սրտի, ամբարձիչի հարվածից վնասվեց՝ բաժանվելով երկու մասի։ Տեղացիներն այն սեփական ուժերով վերականգնեցին ու տեղադրեցին գտնված վայրից ոչ հեռու՝ դարձնելով այն սրբատեղի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարկոփի մշտական բնակչությունը կազմել է 323, առկա բնակչությունը՝ 317 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 287 | 407 | 390 | 639 | 428 | 377 | 323[1] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.