Ագարակ (գյուղ, Լոռու մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ագարակ | ||
Ագարակ գյուղը հեռվում աջ կողմից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Լոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1] | |
Այլ անվանումներ | Ագրակ, Ակրակ, Աքրաք, Էգրակ, Էքրեք | |
Մակերես | 19.313 կմ² | |
ԲԾՄ | 1370 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1155[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ագարակցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/471/ | |
| ||
Ագարակ ( արտասանություն), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփանավան քաղաքից մոտ 3 կմ արևելք՝ Ձորագետի ձախ կողմում։ Գտնվում է մարզկենտրոնից՝ Վանաձորից 34 կմ դեպի հյուսիս։ Գյուղը հիշատակվում է դեռևս XIII դարում։ Այն մտել է Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագարակն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները ցուրտ են և տևական։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 600-700 մմ տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 1155, առկա բնակչությունը՝ 1037 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2][4].
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում զարգացած է երկրագործությունը։ Վարելահողերը կազմում են 279 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար, իսկ 669 հեկտար մակերեսով պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր։ Շատ փոքր տեսակարար կշիռ ունեն վարելահողերը, խոտհարքերը և պտղատու այգիները։
Բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ[3]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կան՝ սուրբ Աստվածածին (V-VI դդ.), “Ճգնավոր” (XIX դ.), սուրբ Սիոն եկեղեցիներ և “Դարմանաթաղ” մատուռ համանուն գյուղատեղիում (միջնադար)։ Ագարակի մոտ է գտնվում Ագարակի մենաստանը։ Գյուղի շրջակայքում կան շատ հին բնակավայրերի, Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակներ։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դրությամբ Ագարակն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկենտրոն և կապի հանգույց[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Աստվածածին եկեղեցի
-
Գերեզմանոց Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում
-
Հուշակոթող Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
-
Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 «Ագարակ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 14-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 5» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարակ (գյուղ, Լոռու մարզ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 50)։ |