Ամրակից
Գյուղ | ||
---|---|---|
Ամրակից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Գյուլագարակ (համայնք) | Գյուլագարակ համայնք[1] | |
Գյուղապետ | Արթուր Ներկարարյան | |
Հիմնադրված է | 1840-ական թթ. թ. | |
Այլ անվանումներ | Կիրովո, Նիկոլաևկա, Նովոնիկոլաևկա | |
Մակերես | 12.148 կմ² | |
ԲԾՄ | 1380 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, Ռուսերեն | |
Բնակչություն | 522[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ, Ուկրաինացիներ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի, Ռուս ուղղափառ եկեղեցի | |
Տեղաբնականուն | ամրակիցեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/475/ (հայ.) | |
| ||
Ամրակից, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։
Գտնվում է Ստեփանավան քաղաքից 2 կմ արևելք։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից կազմում է 30 կմ։ Գյուղը հիմնադրվել է 1840-ական թթ. պատմական Ամրակ (Ամրակից) գյուղի տեղում[3]։ Հիմնադրումից հետո կրել է Նիկոլաևկա կամ Նովոնիկոլաևկա անվանումները, 1938 թվականին վերանվանվել Կիրով[3], 1991 թվականին՝ Ամրակից[4]։
Գյուղը գտնվում է Ձորագետի աջափնյակում` Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջին` բլրապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 1380 մ բարձրության վրա։ Գյուղում կա քարաշեն եկեղեցի։
2017 թվականին այն ներառվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի մեջ։ Համարվում է, որ Ամրակիցը հիմնադրվել է 1840-ական թթ., չնայած այստեղ ավելի հին պատմական կառույցներ կան, օրինակ՝ 13-րդ դարի եկեղեցիներ, 13-18-րդ դարերի գերեզմանոց, մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտ, ինչպես նաև միջնադարյան Ամրակ (Ամրակից) գյուղատեղին, որի անունն էլ կրում է ներկա բնակավայրը։
Ամրակիցը մինչև 1960-ականները ռուսական գյուղ էր, սակայն այդ տարիներին այստեղ սկսել են հայեր հաստատվել, որոնց թիվը կտրուկ աճել է 1988-ի երկրաշարժից հետո։ Հայերը եկել են տարբեր վայրերից, այդ թվում՝ Ստեփանավանից, Երևանից, մի մասն էլ (35-40 %) գաղթել է Ադրբեջանից։
1970-ականներին Ամրակիցում նաև ադրբեջանցիներ էին ապրում, որոնք հետագայում հեռացել են, իսկ ռուսների թիվն սկսել է նվազել երկրաշարժից հետո, նրանք տեղափոխվել են հատկապես Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասեր։ Այսօր շուրջ 600 բնակիչ ունեցող Ամրակիցում միայն 15-20 ռուս է ապրում, մյուսները հայեր են։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Շրջակայքում կան անտառներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ամրակիցի մշտական բնակչությունը կազմել է 522, առկա բնակչությունը՝ 450 մարդ[2]։ Նախկինում եղել է ամբողջությամբ ռուսաբնակ[5], այժմ հիմնականում հայաբնակ է։
Ամրակիցի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 289 | 413 | 611 | 589 | 520 | 495 | 407 | 675 | 522[2] |
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (428 հա), ինչպես նաև խոտհարքները (137 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 46 և 371 հեկտար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ և կապի հանգույց։ 2013 թ.-ի դրությամբ համայնքում գործում են 1 վերամշակող և 1 էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններ[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշարձան՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
-
Ամրակիցի միջնակարգ դպրոց
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի
- Ամրակիցի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 149 — 992 էջ։
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 17» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Ամրակից». Վերցված է 2013 Նոյեմբերի 22-ին.
3.https://peoplemedia.am/surb-nikolay-hrashagorc-ekexeci-haykakan-gyuxi-rusakan-ekexecin Արխիվացված 2020-10-18 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամրակից կատեգորիայում։ |