Jump to content

Այգեհատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Այգեհատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքԼոռու մարզ, Թումանյանի շրջան, Բորչալուի գավառ և Թիֆլիսի գավառ
Այլ անվանումներԻգահատ, Իգոկաթ, Իկհատ, Դանուշավան
Մակերես6.1 կմ²
ԲԾՄ1150 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն263[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունայգեհատցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/476/ (հայ.)
Այգեհատ (Հայաստան)##
Այգեհատ (Հայաստան)

Այգեհատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Վաղնջական ժամանակներից գյուղը կոչվել է Այգեհատ, երբեմն վերջինի ձևափոխված ձևով՝ Իգահատ։ Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1963 թվականին, վերանվանվել է Դանուշավան՝ ի պատիվ այդտեղ ծնված հայազգի բոլշևիկ գործիչ Դանիել Շահվերդյանի[3]։ 1991 թվականի ապրիլի 3-ին վերականգնվել է գյուղի հին անունը՝ Այգեհատ[4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեհատ գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին, բարձրադիր սարավանդում՝ ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ Ալավերդի քաղաքից հեռու է 9 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 43 կմ դեպի հյուսիս-արևելք։

Կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով։ Տարեկան թափվում են 500-600 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում են գտնվում Սբ. Սարգիս (VI-VII դդ.), Գողգոթավանք (X-XVII դդ.) եկեղեցիները և Ս. Սարգիս մատուռը (XVI-XVIIդդ.)։ Գյուղից ոչ հեռու գտնվում է “Քոբայրի” վանքը։

Հին գյուղատեղի ավերակները տարածված են Քոբայրավանքից շուրջ երկու կիլոմետր հյուսիս, պահպանվել են առանձին շինությունների հետքեր, Գողգոթավանք եկեղեցին և մի քանի խաչքար։ Հնագույն վիմագիր արձանագրությունը գրվել է 1211 թվականին, իսկ վերջինը՝ 1579-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեհատի մշտական բնակչությունը կազմել է 263, առկա բնակչությունը՝ 243 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի Բնակչություն
1831 88 մարդ [5]
1886 337 մարդ [5]
1922 500 մարդ [5]
1959 391 մարդ [5]
1970 366 մարդ [5]
1979 295 մարդ [5]
1989 478 մարդ [5]
2001 332 մարդ [5]
2011 263 մարդ [6]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին ժամանակների տեղազննություններից և պեղումներից պարզ է դարձել, որ այս տարածքը՝ Դեբեդի ձախափնյա բարձրադիր լանջը, XIII-XIV դարերում եղել է հայաստանի հյուսիսարևելյան խաղողագործության ու գինեգործության կարևոր մասերից մեկը (հատկապես խաղողի սև տեսակի)։ Իգահատ գյուղատեղից դեպի հյուսիս՝ Դեբեդի ձախափնյա լանջին, որոշ ընդհատումներով, այգիները շարունակվել են մինչև Սանահին կայարան։ Այդ այգիների ընդհանուր տարածքը (միջին բարձրությունը՝ 850 մ) 20-25 հեկտար է եղել՝ փռված Դեբեդի ձախափնյա արևելահայաց լանջին։

Քանի որ Իգահատին հարող այգիները վերջինն էին, դրանից դեպի հարավ խաղող չէր աճում, հետևաբար ստացել է նման անվանում՝ իգի (այգի) և հատնել (վերջանալ) բառաբարդումից։

Ներկա ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողերը գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 281 հա։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են արոտավայրերի և վարելահողերի համար՝ համապատասխանաբար կազմելով 132 և 58 հեկտար։

Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց[7]։

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 25 — 992 էջ։
  4. 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  7. «Այգեհատ». Վերցված է 2013 Նոյեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեհատ» հոդվածին։