Գարգառ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարգառ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Գարգառ | ||
Գարգառը Պուշկինի լեռնանցքից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Գյուլագարակ (համայնք) | Գյուլագարակ համայնք[1] | |
Հիմնադրված է | 1790 թ. | |
Այլ անվանումներ | Գյառգյառ | |
Մակերես | 14,58 կմ² | |
ԲԾՄ | 1 410 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1478[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Գարգառեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (256) | |
Փոստային դասիչ | 1909 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/489 (հայ.) | |
| ||
Գարգառ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։
Գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևելք։ Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։
Բնակավայրի հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից կազմում է 26 կմ։
Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։
Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։
Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն են, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը։
Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղում կա նաև փորձադաշտ, ուր մշակում են ոչ ավանդական մշակաբույսեր, ինչպես օրինակ՝ բրոկոլի, ֆիզալիս, պատիսոն և այլն։
Գարգառ գյուղի մոտ գտնվում է Գյառգյառ, անտառակը[3]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տեղումները երբեմն չափից ավելի են լինում, որից տուժում է գյուղացին՝ չկարողանալով աշխատանքները ժամանակին կազմակերպել։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գարգառի մշտական բնակչությունը կազմել է 1478, առկա բնակչությունը՝ 1320 մարդ[2]։ Հին հայաբնակ գյուղ է[4]։
Գարգառի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 158 | 1005 | 1268[4] | 1600 | 1523 | 1313 | 1431 | 1395 | 1553[6] | 1546 | 1478[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի հողերն անջրդի են։ Այդ պատճառով համայնքը դժվարությամբ է կազմակերպում գյուղմթերքների արտադրությունը։ Երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70-80%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, կարտոֆիլի, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։
Կրթություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի վերակառուցված շենքն է։ Դպրոցը երկհերթ է, ուր սովորում է 315 աշակերտ։ Համայնքն ունի մշակույթի տուն, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011 թ., և այն արդեն հանձնված է շահագործման։
Համայնքի տարածքում գործում է Առողջության առաջնային պահպանման կենտրոն, որը գտնվում է 1990-1991 թթ. գերմանական «Կարմիր Խաչ»-ի կողմից կառուցված հարմարավետ շենքում։ Գյուղում գործում է ս. Հովհաննես եկեղեցին, և կա երեք ուղտատեղի՝ Սուբնիշանը, Յամաջը և ու Ամենափրկիչը։
Նշանավոր Գարգառեցիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարգառում են ծնվել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպես օրինակ՝
- Հրաչյա Ղափլանյանը - ( հայ անվանի ռեժիսոր-բեմադրիչ)
- Վիկտոր Բալայանը - (դետեկտիվ ժանրի գրող)։
Կրասնոյարսկ քաղաքը նախագծող Արեգ Դեմիրխանովը արմատներով Գարգառից է։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում և շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։ Ծայրերում գտնվում են 10-13-րդ դարերի գյուղատեղի և Ք. ա. 3-2-րդ հազարամյակների ամրոց։ Գյուղից հարավ են գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող և մեկ հուշաղբյուր. «Ալ. Պուշկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին»։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի շենքն է[7]։
Մոտակա բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտակա քաղաքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտակա գյուղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարգառի մասին Հայաստանի Համայնքային Միության կայքում Արխիվացված 2011-08-20 Wayback Machine
- Տվյալներ publicdata.am կայքում Արխիվացված 2011-12-08 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 910 — 992 էջ։
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 9-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 620 — 916 էջ։
- ↑ «Գարգառ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 29-ին.