Jump to content

«Գրիգոր Նարեկացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Գրիգոր Նարեկացի''' ({{ԱԾ}}), հայ միջնադարյան հոգևորական, [[քրիստոնեություն|քրիստոնյա]] [[աստվածաբանություն|աստվածաբան]], միստիկ բանաստեղծ, երաժիշտ և [[Փիլիսոփայություն|փիլիսոփա]]։ [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] կողմից նա սրբացվել է։
'''Գրիգոր Նարեկացի''' ({{ԱԾ}}), հայ միջնադարյան հոգևորական, [[քրիստոնեություն|քրիստոնյա]] [[աստվածաբանություն|աստվածաբան]], միստիկ բանաստեղծ, երաժիշտ և [[Փիլիսոփայություն|փիլիսոփա]]։ Սրբացվել է [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] կողմից։


Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում [[Մատյան ողբերգության]] չափածո աղոթքների ժողովածուն։ [[2015]] թվականի փետրվարին [[Հռոմի պապ|Հռոմի]] [[Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)|Ֆրանցիսկոս պապ]]ը Գրիգոր Նարեկացուն դասել է [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ]] [[Եկեղեցու ուսուցիչ]]ների շարքում<ref>{{Cite web|url=https://www.azatutyun.am/a/26867161.html|title=Սուրբ Գրիգոր Նարեկացին ճանաչվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։
Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում [[Մատյան ողբերգության]] չափածո աղոթքների ժողովածուն։ [[2015]] թվականի փետրվարին [[Հռոմի պապ|Հռոմի]] [[Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)|Ֆրանցիսկոս պապ]]ը Գրիգոր Նարեկացուն դասել է [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ]] [[Եկեղեցու ուսուցիչ]]ների շարքում<ref>{{Cite web|url=https://www.azatutyun.am/a/26867161.html|title=Սուրբ Գրիգոր Նարեկացին ճանաչվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։


Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), [[Մատյան ողբերգության]] պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են 10-րդ դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), [[Մատյան ողբերգության]] պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են 10-րդ դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» պոեմի մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։


'''Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը'''։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։
'''Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը'''։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։


'''Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է,''' որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
'''Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է,''' որ լայնորեն օգտագործել է [[Բաղաձայնույթ|բաղաձայնույթը]] (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։


Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարոդ է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։
Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդը պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։
Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է [[Վասպուրական]] նահանգի [[Ռշտունիք]] գավառում, [[Վանա լիճ|Վանա լճի]] հարավային ափերին գտնվող [[Նարեկ (Վանի գավառ)|Նարեկ]] գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի [[Խոսրով Անձևացի]] եպիսկոպոսի որդին էր։
Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է [[Վասպուրական]] նահանգի [[Ռշտունիք]] գավառում` [[Վանա լիճ|Վանա լճի]] հարավային ափերին գտնվող [[Նարեկ (Վանի գավառ)|Նարեկ]] գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի [[Խոսրով Անձևացի]] եպիսկոպոսի որդին էր։
Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ [[Անանիա Նարեկացի|Անանիա Նարեկացու]] մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ [[Անանիա Նարեկացի|Անանիա Նարեկացու]] մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով։ Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով։ Այդ ժամանակ էլ ստացել է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակել։ Նրա մասին հյուսվել են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է [[թոնդրակյաններ]]ի աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։
Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ-ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է [[թոնդրակյաններ]]ի աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։


Գրիգոր Նարեկացին վախճանվել է [[1003]] թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի՝ շրջակա հայ բնակչության համար։
Գրիգոր Նարեկացին վախճանվել է [[1003]] թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Շրջակա հայ բնակչության համար նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի։


Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է [[Գրիգոր Նարեկացու քարայր|ներկայումս իր անունը կրող քարայրում]]։
Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է [[Գրիգոր Նարեկացու քարայր|ներկայումս իր անունը կրող քարայրում]]։


== Ստեղծագործություններ ==
== <big>Գրիգոր</big> Նարեկացու ստեղծագործություններ ==
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր` «Սողոմոնի «Երգ երգոց» մենակություն» տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը (որը հայտնի է «Նարեկ» անունով), թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» պոեմը։
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր` «Սողոմոնի «Երգ երգոց» մենակությունը», տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը (որը հայտնի է «Նարեկ» անունով), թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» պոեմը։


=== Մատյան ողբերգության ===
=== Մատյան ողբերգության ===
Տող 34. Տող 34.
Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագույն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև X դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական-հոգևոր ստեղծագործություն է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն Գրիգոր Նարեկացին այն ավարտին է հասցրել մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագույն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև X դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական-հոգևոր ստեղծագործություն է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն Գրիգոր Նարեկացին այն ավարտին է հասցրել մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։


Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել [[Մկրտիչ Խերանյան]]ը։ Հայ գրականագետ,թարգմանիչ, ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր Վազգեն Գևորգյանը 1970 թվականին թարգմանել է պոեմի ծաղկաքաղը, իսկ 1979 թվականին թարգմանել է պոեմը ամբողջությամբ և տաղերը։
Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել [[Մկրտիչ Խերանյան]]ը։ Հայ գրականագետ,թարգմանիչ, ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր Վազգեն Գևորգյանը 1970 թվականին թարգմանել է պոեմի ծաղկաքաղը, իսկ 1979 թվականին թարգմանել է պոեմը ամբողջությամբ և տաղերը։


Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է [[բաղաձայնույթ]]ը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է [[բաղաձայնույթ]]ը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
Տող 94. Տող 94.


=== Մեծերը Գրիգոր Նարեկացու մասին===
=== Մեծերը Գրիգոր Նարեկացու մասին===
Նարեկացին կարապետն ու [[մարգարե]]ն էր աստվածային ողորմության։ Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով։ Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի և վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ։ Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին։ Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն։
Նարեկացին կարապետն ու [[Աստվածաշնչյան մարգարեներ|մարգարեն]] էր աստվածային ողորմության։ Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով։ Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի և վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ։ Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին։ Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն։


{{Քաղվածք
{{Քաղվածք
Տող 104. Տող 104.


=== Ժառանգություն ===
=== Ժառանգություն ===
Ի պատիվ Գրիգոր Նարեկացու Նարեկ անունը շատ տարածված է Հայաստանում և այնտեղ այն 2020 թվականի տվյալներով երկրորդ ամենատարածված անունն է<ref>[https://bravo.am/news/75130 Դավիթ և Նարե. Հայաստանում նորածինների ամենատարածված անունները]</ref>։
Ի պատիվ Գրիգոր Նարեկացու` Նարեկ անունը շատ տարածված է Հայաստանում, որտեղ 2020 թվականի տվյալներով երկրորդ ամենատարածված անունն է<ref>[https://bravo.am/news/75130 Դավիթ և Նարե. Հայաստանում նորածինների ամենատարածված անունները]</ref>։


Հայաստանում կա 3 եկեղեցի, որոնք կրում են Սուրբ Գրիգոր Նարեկացի անվանունը՝ [[Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն)|Վաղաշենի]], [[Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վանաձոր)|Վանաձորում]] և [[Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Արմավիր)|Արմավիրում]]։
Հայաստանում կա 3 եկեղեցի, որոնք կրում են Սուրբ Գրիգոր Նարեկացի անվանունը՝ [[Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն)|Վաղաշենի]], [[Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վանաձոր)|Վանաձորում]] և [[Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Արմավիր)|Արմավիրում]]։


Բելգիայում, ի պատիվ Գրիգոր Նարեկացու, անվանակոչվել եվ <ref>{{Cite web|url=https://narek.be/|title=ACV Narek|website=ACV Narek|accessdate=2023-12-14}}</ref> գործում է [https://www.narek.be Նարեկ հայկական դպրոցը] եվ պարային համույթը։
Բելգիայում, ի պատիվ Գրիգոր Նարեկացու, անվանակոչվել և գործում է<ref>{{Cite web|url=https://narek.be/|title=ACV Narek|website=ACV Narek|accessdate=2023-12-14}}</ref> [https://www.narek.be Նարեկ հայկական դպրոցն] ու պարային համույթը։


[[Կիպրոս]]ում կան 3 Նարեկ հայկական վարժարաններ [[Նարեկ հայկական վարժարան (Լիմասոլ)|Լիմասոլում]], [[Նարեկ հայկական վարժարան (Լառնակա)|Լառնակայում]] և [[Նարեկ հայկական վարժարան (Նիկոսիա)|Նիկոսիայում]], որոնք իրենց անունը ստացել են ի պատիվ Գրիգոր Նարեկացու։
[[Կիպրոս|Կիպրոսում`]] [[Նարեկ հայկական վարժարան (Լիմասոլ)|Լիմասոլում]], [[Նարեկ հայկական վարժարան (Լառնակա)|Լառնակայում]] և [[Նարեկ հայկական վարժարան (Նիկոսիա)|Նիկոսիայում,]] կան Նարեկ անունով 3 հայկական վարժարաններ, որոնք իրենց անունը ստացել են ի պատիվ Գրիգոր Նարեկացու։


Երևանի թիվ 137 դպրոցը և [[Վաղարշապատ]]ի թիվ 2 դպորցը կրում են Գրիգոր Նարեկացու անունը<ref>{{Cite web|url=https://yerevan137.schoolsite.am/|title=Երևանի Գրիգոր Նարեկացու անվան հ․137 հիմնական դպրոց|website=yerevan137.schoolsite.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23|archive-date=2020 թ․ հուլիսի 24|archive-url=https://web.archive.org/web/20200724012022/https://yerevan137.schoolsite.am/|dead-url=yes}}</ref><ref>{{Cite web|url=http://vagharshapat2.schools.am/|title=Echmiadzin school#2 after Gr.narekatsy|website=vagharshapat2.schools.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23|archive-date=2019 թ․ մայիսի 4|archive-url=https://web.archive.org/web/20190504030649/http://vagharshapat2.schools.am/|dead-url=yes}}</ref>։ Երևանում կա նաև «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն<ref>{{Cite web|url=https://www.yerevan.am/am/grigor-narekatsi-mc/|title=«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ|website=www.yerevan.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։
Երևանի թիվ 137 դպրոցը և [[Վաղարշապատ]]ի թիվ 2 դպորցը կրում են Գրիգոր Նարեկացու անունը<ref>{{Cite web|url=https://yerevan137.schoolsite.am/|title=Երևանի Գրիգոր Նարեկացու անվան հ․137 հիմնական դպրոց|website=yerevan137.schoolsite.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23|archive-date=2020 թ․ հուլիսի 24|archive-url=https://web.archive.org/web/20200724012022/https://yerevan137.schoolsite.am/|dead-url=yes}}</ref><ref>{{Cite web|url=http://vagharshapat2.schools.am/|title=Echmiadzin school#2 after Gr.narekatsy|website=vagharshapat2.schools.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23|archive-date=2019 թ․ մայիսի 4|archive-url=https://web.archive.org/web/20190504030649/http://vagharshapat2.schools.am/|dead-url=yes}}</ref>։ Երևանում կա նաև «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն<ref>{{Cite web|url=https://www.yerevan.am/am/grigor-narekatsi-mc/|title=«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ|website=www.yerevan.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։


2001 թվականին [[Հայփոստ]]ը շրջանառության մեջ է դնում Գրիգոր Նարեկացուն և Մատյան ողբերգության նվիրված նամականիշ<ref>{{Cite web|url=http://www.armenianstamps.com/product_info.php?cPath=28&products_id=32|title=235, Grigor Narekatsi, Millennium of "Record of Lamentations" Scott 628 View the image, Armenian Stamps|website=www.armenianstamps.com|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին Նարեկացու 1070-ամյակին նվիրված [[Հայփոստ]]ը շրջանառության մեջ է դնում 1 նամականիշով գեղաթերթիկ<ref>{{Cite web|url=https://www.haypost.am/hy/1516016331|title=Կրոն. Սուրբ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1070-ամյակը|website=www.haypost.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։
2001 թվականին [[Հայփոստ]]ը շրջանառության մեջ է դրել Գրիգոր Նարեկացուն և «Մատյան ողբերգության»-ը նվիրված նամականիշ<ref>{{Cite web|url=http://www.armenianstamps.com/product_info.php?cPath=28&products_id=32|title=235, Grigor Narekatsi, Millennium of "Record of Lamentations" Scott 628 View the image, Armenian Stamps|website=www.armenianstamps.com|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին Նարեկացու 1070-ամյակին նվիրված [[Հայփոստ]]ը շրջանառության մեջ է դրել 1 նամականիշով գեղաթերթիկ<ref>{{Cite web|url=https://www.haypost.am/hy/1516016331|title=Կրոն. Սուրբ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1070-ամյակը|website=www.haypost.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։


2000 թվականին [[ԱՄՆ]]-ում ստեղծվել է [[Նարեկացի արվեստի միություն]]ը, որը հետագայում մասնաճյուղեր է ստեղծել նաև [[Երևան]]ում և [[Շուշի]]ում<ref>{{Cite web|url=http://www.naregatsi.org/index.php?chapter=0&filter=&content=10&arm|title=ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ|last=Institute|first=Naregatsi Art|website=www.naregatsi.org|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։
2000 թվականին [[ԱՄՆ]]-ում ստեղծվել է [[Նարեկացի արվեստի միություն]]ը, որը հետագայում մասնաճյուղեր է ստեղծել նաև [[Երևան]]ում և [[Շուշի]]ում<ref>{{Cite web|url=http://www.naregatsi.org/index.php?chapter=0&filter=&content=10&arm|title=ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ|last=Institute|first=Naregatsi Art|website=www.naregatsi.org|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։


2002 թվականին կանգնեցվեց նրա բրոնզաձույլ արձանը Երևանի [[Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան]]ի տարածքում<ref>{{Cite web|url=https://armenpress.am/arm/news/380749|title=Երևանում բացվեց Նարեկացու արձանը|website=armenpress.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։ 2010 թվականին Երևանի [[Ավան վարչական շրջան]]ում Նարեկացի թաղամասում կանգնեցվեց «Նարեկ» հուշարձանը<ref>{{Cite web|url=https://www.tert.am/am/news/2010/09/01/narek/179183|title=Ավանում բացվեց «Նարեկ» հուշարձանը|website=www.tert.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23|archive-date=2020-07-23|archive-url=https://web.archive.org/web/20200723230626/https://www.tert.am/am/news/2010/09/01/narek/179183|dead-url=yes}}</ref>։ 2018 թվականի ապրիլին օծվեց նրա բրոնզաձույլ արձանը [[Վատիկան]]ում<ref>{{Cite web|url=https://yerevan.today/all/society/16914/vatikanum-otsvec-grigor-narekacu-ardzany|title=Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը|last=Sevak|website=yerevan.today|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։
2002 թվականին Երևանի [[Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան]]ի տարածքում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը<ref>{{Cite web|url=https://armenpress.am/arm/news/380749|title=Երևանում բացվեց Նարեկացու արձանը|website=armenpress.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։ 2010 թվականին Երևանի [[Ավան վարչական շրջան]]ում Նարեկացի թաղամասում կանգնեցվել է «Նարեկ» հուշարձանը<ref>{{Cite web|url=https://www.tert.am/am/news/2010/09/01/narek/179183|title=Ավանում բացվեց «Նարեկ» հուշարձանը|website=www.tert.am|accessdate=2020 թ․ հուլիսի 23|archive-date=2020-07-23|archive-url=https://web.archive.org/web/20200723230626/https://www.tert.am/am/news/2010/09/01/narek/179183|dead-url=yes}}</ref>։ 2018 թվականի ապրիլին օծվել է նրա բրոնզաձույլ արձանը [[Վատիկան]]ում<ref>{{Cite web|url=https://yerevan.today/all/society/16914/vatikanum-otsvec-grigor-narekacu-ardzany|title=Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը|last=Sevak|website=yerevan.today|accessdate=2020 թ․ հուլիսի 23}}</ref>։


Նրա պատկերները քանդակված են [[Երևանի պետական համալսարան]]ի կենտրոնական մասնաշենքի ներսի պատին և [[Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցի|Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցու]] պատին։ Նրա պատկերը տեղադրված է նաև [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրության ֆակուլտետի պատին։
Նրա պատկերները քանդակված են [[Երևանի պետական համալսարան]]ի կենտրոնական մասնաշենքի ներսի պատին և [[Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցի|Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցու]] պատին։ Նրա պատկերը տեղադրված է նաև [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրության ֆակուլտետի պատին։

19:38, 2 փետրվարի 2024-ի տարբերակ

Գրիգոր Նարեկացի
Ծնվել է951[1][2]
ԾննդավայրՆարեկ, Ռշտունիք, Վասպուրականի թագավորություն
Վախճանվել է1003[1][2]
Վախճանի վայրՆարեկավանք, Ռշտունիք, Վասպուրականի թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ և աստվածաբան
Լեզուգրաբար
Ժանրերքնարապատմողական
ԱզգականներԱնանիա Նարեկացի[3]
Գրիգոր Նարեկացի Վիքիքաղվածքում
Գրիգոր Նարեկացի Վիքիդարանում
 Grigor Narekatsi Վիքիպահեստում

Գրիգոր Նարեկացի (951[1][2], Նարեկ, Ռշտունիք, Վասպուրականի թագավորություն - 1003[1][2], Նարեկավանք, Ռշտունիք, Վասպուրականի թագավորություն), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Սրբացվել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում Մատյան ողբերգության չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում[4]։

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), Մատյան ողբերգության պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են 10-րդ դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» պոեմի մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։

Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։

Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդը պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

Կենսագրություն

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում` Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով։ Այդ ժամանակ էլ ստացել է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակել։ Նրա մասին հյուսվել են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ-ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Շրջակա հայ բնակչության համար նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի։

Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։

Ստեղծագործություններ

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր` «Սողոմոնի «Երգ երգոց»-ի մենակությունը», տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը (որը հայտնի է «Նարեկ» անունով), թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» պոեմը։

Մատյան ողբերգության

Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագույն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև X դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական-հոգևոր ստեղծագործություն է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն Գրիգոր Նարեկացին այն ավարտին է հասցրել մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։

Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականագետ,թարգմանիչ, ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր Վազգեն Գևորգյանը 1970 թվականին թարգմանել է պոեմի ծաղկաքաղը, իսկ 1979 թվականին թարգմանել է պոեմը ամբողջությամբ և տաղերը։

Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին զարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

Նա կարծում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.

Նարեկացու պատկերը Վատիկանում
Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ,

Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ, Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։

Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության և աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։

Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.

Զի դու միայն ես երկնքում անճառ

և երկրում՝ անզնին, Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով։

Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։

Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։

Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։

Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։

Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ Հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատյան ողբերգության» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։

«Մատյան ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։

Գանձեր

Նարեկացու պատկերը Մոսկվայի Սուրբ Խաչ մայր տաճարի պատին

Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը՝ գրված որոշակի տոնին երգվելու նպատակով։ Պահպանվել են շուրջ տաս գանձեր, որտեղ գովաբանվում է տոնի խորհուրդը։ Գանձերը սերում են ավանդական քարոզից և ունեն քարոզին բնորոշ ձևական հատկանիշներ։ Գանձերի առաջին կիրառողը եղել է Գրիգոր Նարեկացին։ Գանձ ժանրանունը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են «Գանձ» բառով՝ դրանով ապահովելով հեղինակի անվան սկզբնադիրը և ամբողջության մեջ դուրս բերելով «Գրիգորի երգ» ծայրակապը։ Նարեկացու գանձերին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

  • գանձերի առաջին տներում ներբողվում է տվյալ տոնը կամ սրբի հիշատակը,
  • յուրաքանչյուր տուն ավարտվում է կրկնակով կամ դարձով,
  • վերջին հատվածներում առկա են ննջեցյալներին ողորմության արժանացնելու և աղաչողին սեր և բարի գործեր պարգևելու մասին խնդրանքներ,
  • գանձերն ավարտվում են հին քարոզներից վերցված տողերով։

Տաղեր

Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր, որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների։ Նարեկացին տաղերում արտահայտել է կրոնական տրամադրություններ և գաղափարներ՝ իրականությունից առնված պատկերներով։ Այս ձևով նա բանաստեղծությունից օտարել է ավանդական որոշակի ձևեր և պոեզիայի մեջ ներդրել սեփական ընկալումների շնորհիվ ինքնուրույն պատկերներ գործածելու սկզբունքը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են 10-րդ դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն, որը հեղինակի լավագույն ստեղծագործություններից է։ Վարդի և շուշանի գունզգույն ծաղիկների պատկերներով հեղինակը նկարագրում է Քրիստոսի Պայծառակերպության ավետարանական դրվագը։ Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

«Տաղ Ծննդյան»-ում հեղինակը ներկայացնում է Աստվածածնին իր ողջ գեղեցկության մեջ՝ նկարագրելով անգամ Աստվածածնի հանդերձանքը։ Եթե մինչ այդ Աստվածածինը ներկայացվում էր շարականներում իբրև կանանց մեջ ամենագովելին և բարեխոս իր Որդու առջև, ապա Նարեկացու մոտ ավանդական այս մոտեցումը առաջինը լինելով փոխված է։ Նարեկացու արժեքավոր ստեղծագործություններից է նաև «Հարության տաղը»։ Այստեղ ներկայացվում է, թե ինչպես Մասիսի լանջով իջնում է սայլը, որը քաշող սայլապանը նման է Խորենացու նկարագրած Հայկ նահապետին։

Այլ

Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի» մեկնությունն է՝ գրված 977 թվականին Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով։ Նարեկացին այստեղ զարգացնում է այն միտքը, թե մարմնավորի, առարկայականի, տեսանելիի միջոցով Սողոմոնն արտահայտել է աստվածայինը, որովհետև աշխարհն էլ Աստծո արարչագործության արդյունք է, և աստվածայինը դրսևորվել է առարկայական աշխարհի մեջ. «Ի ձեռս մարմնաւորաց տեսցուք զհոգևորս»։

Ըստ Նարեկացու՝ տղամարդու և կնոջ սերը, որ հարսի և փեսայի սեր է, երբ օրհնվում է Սուրբ Պսակով, զուրկ չէ Հոգու շնորհից։ Այսինքն սուրբ ընտանիքի գաղափարը Նարեկացուն հիմք է տալիս արդարացնելու տղամարդու և կնոջ սերը։

Նարեկացու գրչին է պատկանում նաև «Ապարանից խաչի պատմություն» վերնագրով մի երգ, որը հեղինակը գրել է Մոկաց աշխարհի Ապարանք գյուղում վանական համալիր կառուցելու առիթով։

Գեղարվեստական արժեք են ներկայացնում նաև Նարեկացու «Ճառ ներբողի» և «Գովեստ երգաբանութեան Տիրուհւոյն» ներբողյանները՝ նվիրված Սուրբ Աստվածածնին։

Մեծերը Գրիգոր Նարեկացու մասին

Նարեկացին կարապետն ու մարգարեն էր աստվածային ողորմության։ Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով։ Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի և վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ։ Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին։ Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն։

«Վշտակոծ հոգու իսկական տարեգիր, ով հանճարի իր մատները դնում է մարդու և մարդկության վերքին»։
- Լև Օզերով
«Գրիգոր Նարեկացին համաշխարհային մշակույթի տաճարի գանձարանի բանաստեղծ է»։
«Նարեկացու համար գրելը աստվածապաշտությանը համազոր սրբազան գործողություն է եղել, հավատի ու համոզմունքի գրավոր դրսևորում»։

Ժառանգություն

Ի պատիվ Գրիգոր Նարեկացու` Նարեկ անունը շատ տարածված է Հայաստանում, որտեղ 2020 թվականի տվյալներով երկրորդ ամենատարածված անունն է[5]։

Հայաստանում կա 3 եկեղեցի, որոնք կրում են Սուրբ Գրիգոր Նարեկացի անվանունը՝ Վաղաշենի, Վանաձորում և Արմավիրում։

Բելգիայում, ի պատիվ Գրիգոր Նարեկացու, անվանակոչվել և գործում է[6] Նարեկ հայկական դպրոցն ու պարային համույթը։

Կիպրոսում` Լիմասոլում, Լառնակայում և Նիկոսիայում, կան Նարեկ անունով 3 հայկական վարժարաններ, որոնք իրենց անունը ստացել են ի պատիվ Գրիգոր Նարեկացու։

Երևանի թիվ 137 դպրոցը և Վաղարշապատի թիվ 2 դպորցը կրում են Գրիգոր Նարեկացու անունը[7][8]։ Երևանում կա նաև «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն[9]։

2001 թվականին Հայփոստը շրջանառության մեջ է դրել Գրիգոր Նարեկացուն և «Մատյան ողբերգության»-ը նվիրված նամականիշ[10]։ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին Նարեկացու 1070-ամյակին նվիրված Հայփոստը շրջանառության մեջ է դրել 1 նամականիշով գեղաթերթիկ[11]։

2000 թվականին ԱՄՆ-ում ստեղծվել է Նարեկացի արվեստի միությունը, որը հետագայում մասնաճյուղեր է ստեղծել նաև Երևանում և Շուշիում[12]։

2002 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը[13]։ 2010 թվականին Երևանի Ավան վարչական շրջանում Նարեկացի թաղամասում կանգնեցվել է «Նարեկ» հուշարձանը[14]։ 2018 թվականի ապրիլին օծվել է նրա բրոնզաձույլ արձանը Վատիկանում[15]։

Նրա պատկերները քանդակված են Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի ներսի պատին և Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցու պատին։ Նրա պատկերը տեղադրված է նաև Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի պատին։

Աշխատությունների ցանկ

Երկերի մատենագիտություն

  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1702, 697 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1726, 432 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1736, 568 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1755, 576 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1763, 640 էջ։
  • Բանք աղօթից, Վենետիկ, 1763, 312 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1774։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1782, 640 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1789, 371 էջ։
  • Գիրք աղօթից, Վենետիկ, 1789, 394 էջ։
  • Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնի, Վենետիկ, 1789, 216 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1790, 350 էջ։
  • Գիրք աղօթից, Վենետիկ, 1795, 429 էջ։
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1802, 410 էջ։
  • Աղօթամատոյց պատկերազարդեալ, Վենետիկ, 1804, 296 էջ։
  • Դրութիւնք յոգնաթախանձ բանից օգտակարաց, Կ. Պոլիս, 1806, 402 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1807։
  • Նարեկ (Գիրք աղօթից), Վենետիկ, 1807, 404 էջ։
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1812, 410 էջ։
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1821, 390 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1822, 488 էջ։
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1826, 410 էջ։
  • Ճառք, գանձք և տաղք, Վենետիկ, 1827, 487 էջ։
  • Մատենագրութիւնք, Վենետիկ, 1827, 487 էջ։
  • Յորում Պատմութիւն սրբոյ Ապարանից, ներբողք ի ս. Յակոբ հայրապետ Մծբնայ, հանդերձ գանձիւք հոգւոյն սրբոյ և եկեղեցւոյ և խաչին, Վենետիկ, 1827, 253 էջ։
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1829, 408 էջ։
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1832, 439 էջ։
  • Ողբերգութիւն, Վենետիկ, 1833, 636 էջ։
  • Մատեան ողբերգութեան, ա. տ., 1834, 649 էջ։
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1835, 439 էջ։
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1836, 488 էջ։
  • Նարեկ աղօթից, Կ. Պոլիս, 1839, 439 էջ։
  • Մատենագրութիւնք, Վենետիկ, 1840, 536 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Վենետիկ, 1844, 600 էջ։
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1844, 588 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1845, 388 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1847, 416 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1850, 384 էջ։
  • Ողբերգութիւն, Վենետիկ, 1851, 600 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1852, 430 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1858, 368 էջ։
  • Ողբերգութիւն, Փարիզ, 1860, 424 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1864, 476 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1866, 333 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Զմիւռնիա, 1867, 518 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երուսաղէմ, 1868, 518 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Զմիւռնիա, 1870, 520 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1870, 483 էջ։
  • Ողբերգութիւնք, Երուսաղէմ, 1875, 396 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երուսաղէմ, 1886, 480 էջ։
  • Ողբերգութիւն, Վենետիկ, 1893, 648 էջ։
  • Աշխարհաբար Նարեկ, Կ. Պոլիս, 1902, 516 էջ։
  • Մատենագրութիւնք, Տփղիս, 1905, 396 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Գահիրէ, 1926, 368 էջ։
  • Նարեկ (Ողբերգութիւն), Կ. Պոլիս, 1926, 549 էջ։
  • Ողբերգութիւն, Վենետիկ, 1926, 734 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1931, 628 էջ։
  • Ողբերգութիւն, Երուսաղէմ, 1936, 780 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Պուէնոս Այրէս, 1948, 338 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1950, 484 էջ։
  • Գիրք աղօթից, Իսթանպուլ, 1954, 776 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Իսթանպուլ, 1955, 129 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1956, 509 էջ։
  • Տաղեր, Երևան, 1957, 128 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 1960, 409 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1960, 520 էջ։
  • Ողբերգութիւն, Երուսաղէմ, 1964, 773 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1966, 488 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 1970, 128 էջ։
  • Մատյան ողբերգության։ Տաղեր, Երևան, 1979, 655 էջ։
  • Տաղեր և գանձեր, Երևան, 1981, 312 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 1985, 1124 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Անթիլիաս, 1986, 341 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Պէյրութ, 1990, 112 էջ։
  • Տաղեր, Երևան, 1991, 142 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 1994, 470 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Թեհրան, 1996, 501 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 1996, 388 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 1999, 472 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Անթիլիաս, 1999, 496 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2001, 412 էջ։
  • Խրատ ուղիղ հաւատքի և առաքինի մաքուր վարքի, Անթիլիաս, 2002, 189 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 2003, 592 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Թեհրան, 2003, 597 էջ։
  • Մատեան ողբերգութեան և այլ երկասիրութիւնք, Անթիլիաս, 2003, 726 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2003, 652 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 2004, 688 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Պէյրութ, 2004, 93 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2005, 626 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Անթիլիաս, 2005, 496 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2007, 644 էջ։
  • Մատյան ողբերգության։ Տաղեր, Երևան, 2007, 472 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2008, 484 էջ։
  • Աղոթագիրք, Էջմիածին, 2009, 214 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 2010, 484 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 2011, 484 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Էջմիածին, 2012, 656 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Երևան, 2012, 640 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Էջմիածին, 2013, 632 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2013, 644 էջ։
  • Մատյան ողբերգության, Էջմիածին, 2013, 456 էջ։
  • Մատյան ողբերգության։ Տաղեր, Երևան, 2013, 592 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Երևան, 2013, 640 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 2014, 356 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 2014, 548 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2014, 553 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2014, 626 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2014, 648 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 2015, 490 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 2015, 493 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Էջմիածին, 2015, 688 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2015, 688 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Երևան, 2015, 758 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Թեհրան, 2015, 760 էջ։
  • Մատեան ողբերգութեան, Երևան, 2016, 592 էջ։
  • Մատյան ողբերգության, Երևան, 2016, 425 էջ։
  • Մատյան ողբերգության, Էջմիածին, 2016, 688 էջ։
  • Նարեկ աղօթամատեան, Երևան, 2016, 656 էջ։

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Petruzzello M. Encyclopædia Britannica
  3. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1974. — հատոր 1. — էջ 362.
  4. «Սուրբ Գրիգոր Նարեկացին ճանաչվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  5. Դավիթ և Նարե. Հայաստանում նորածինների ամենատարածված անունները
  6. «ACV Narek». ACV Narek. Վերցված է 2023-12-14-ին.
  7. «Երևանի Գրիգոր Նարեկացու անվան հ․137 հիմնական դպրոց». yerevan137.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Echmiadzin school#2 after Gr.narekatsy». vagharshapat2.schools.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. ««Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  10. «235, Grigor Narekatsi, Millennium of "Record of Lamentations" Scott 628 View the image, Armenian Stamps». www.armenianstamps.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Կրոն. Սուրբ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1070-ամյակը». www.haypost.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  12. Institute, Naregatsi Art. «ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ». www.naregatsi.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  13. «Երևանում բացվեց Նարեկացու արձանը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  14. «Ավանում բացվեց «Նարեկ» հուշարձանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020-07-23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Sevak. «Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը». yerevan.today. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Նարեկացի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Նարեկացի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Նարեկացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 218