Կիրակոս Գանձակեցի (մոտ 1200[1], Գանձակ, Ելտկուզյանների պետություն - 1271[1], Գանձակ, Իրան), հայ պատմիչ և եկեղեցական գործիչ։
ծագումով Աղվանից էր.Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակում. «աշխարհն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև Արցախի մի քանի գավառ։
Մանուկ հասակում, 1209-1212 թվականներին հավանաբար, ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի՝ Նոր Գետիկի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216 թվականները։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։
1225 թվականին Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236 թվականին մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։
1236 թվականին վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1260 թվականին նա դեռևս այստեղ էր. այդ է վկայում վանքի վիմագիր արձանագրությունը։
Գանձակեցին պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում և Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։
Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271 թվականի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է[2]։
Հայկական գիր և գրականություն |
---|
| Գրականություն | |
---|
| Գիր | |
---|
| Ստեղծագործություններ և աշխատություններ | |
---|
| Հնագույն ձեռագրեր | |
---|
| Էպոս և առասպելներ | |
---|
| Ժանրեր | |
---|
| Ուսումնասիրություն | |
---|
| Հեղինակների ցանկեր | |
---|
| Վաղ շրջան Միջնադար 5-10-րդ դարեր | |
---|
| Վաղ և ուշ միջնադար 11-15-րդ դարեր ² | |
---|
| Նոր շրջան 16-18-րդ դարեր | |
---|
| 19-րդ դար 20-րդ դարի սկիզբ | |
---|
| 20-րդ դար արդի շրջան | |
---|
| Տե՛ս նաև | |
---|
| ¹ Միջնադարյան, նոր և նորագույն շրջանի միայն առավել հայտնիների անունները ² 5-14-րդ դարերը համարվում են Հայկական վերածննդի դարաշրջան |
|
Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ |
---|
| | |
|
Ստեղծագործությունների տեքստ | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 450)։
|