Ամբրոսիոս Մեդիոլանցի (լատին․՝ Sanctus Ambrosius, մոտ 339[1][2][3][…], Augusta Treverorum, Գալլիա Բելգիկա, Հռոմեական կայսրություն - ապրիլի 4, 397[4], Mediolanum, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն), քրիստոնյա գործիչ, ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրերից մեկը, Միլանի եպիսկոպոս, քարոզիչ և գրող, Կաթոլիկ եկեղեցու չորս մեծ հայրերից մեկը, կաթոլիկ եկեղեցու սուրբ։ 374 թ. դեռ նորընծա եկեղեցական, հավատացյալ ժողովրդի ցանկությամբ նշանակվել է Միլանի եպիսկոպոս։ 386 թ. քրիստոնյա է մկրտել Օգոստինոս Երանելիին։ Գրել է քարոզներ, ճառեր, դամբանականներ, բարոյագիտական աշխատություններ և հորինել մի շարք կրոնական տաղեր, որոնք ծանոթ են «Ամբրոսյան շարականներ» անունով։