Կարապետ Ա Կեղեցի
Կարապետ Ա Կեղեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Քղի, Բինգյոլի մարզ, Թուրքիա[1] |
Մահացել է | 1404[1] |
Մահվան վայր | Սիս[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Կարապետ Ա Կեղեցի (անհայտ[1], Քղի, Բինգյոլի մարզ, Թուրքիա[1] - 1404[1], Սիս[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1392-ից։ Հաջորդել է Թեոդորոս Բ Կիլիկեցուն։ Ծնվել է Ծոփքի Կեղի գյուղում։ Ծննդյան թիվն անհայտ է։ Մահացել է թունավորումից 1404-ին Սիս քաղաքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ու դաստիարակությունն ստացել է Սսի հայրապետանոցում։ Թեոդորոս Բ Կիլիկեցու մահից հետո Լեռնային Կիլիկիայի իշխան Կոստանդին Կիլիկեցու, Սսի կառավարիչ պարոն Կարապետի և Կիլիկյան աթոռի միաբանների համաձայնությամբ և Սսի Էոմեր ամիրայի հովանավորությամբ ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Գահակալել է քաղաքական և տնտեսական ծանր պայմաններում։ Թուրքմեն Ռամազան ամիրայի՝ քաղաքը պաշարելուց հետո թվով երեսուն հազար մարդ գաղթել է Կիպրոս և Եվրոպա, իսկ մնացածները՝ Կարապետ Ա Կեղեցու գլխավորությամբ մնացել են պաշարված Սիս քաղաքում, որը հանձնվել է 1404-ի հունիսի 6-ին։ Ռամազան ամիրայի հաճությամբ Սսի Մայր Աթոռի միաբան Հակոբ եպիսկոպոս Սսեցին գահընկեց է արել Կարապետ Ա Կեղեցուն, որից հետո նրան թունավորելով սպանել են։
Կաթողիկոսական գահին Կարապետ Ա Կեղեցուն հաջորդել է Հակոբ Գ Սսեցին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գր. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
- Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 305)։ |
Նախորդող՝ Թեոդորոս Բ Կիլիկեցի |
Կաթողիկոս 1392–1404 |
Հաջորդող՝ Հակոբ Գ Սսեցի |