Jump to content

Աբրահամ Բ Խոշաբեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Բ Խոշաբեցի
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Գահակալություն1730-1734 թթ.
ԻրավանախորդԿարապետ Բ Ուլնեցի
ԻրավահաջորդԱբրահամ Գ Կրետացի
Ծնվել է1677(1677)
Մահացել էնոյեմբերի 11, 1734(1734-11-11)[1]
Մահվան վայրՎաղարշապատ
ԱզգությունՀայ

Աբրահամ Բ Խոշաբեցի (հայտնի է նաև որպես՝ Բաղիշեցի, Մշեցի, Քեղեցի, 1677–1734, թաղվել է Վաղարշապատի Սբ. Գայանե վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1730 թվականից։ Հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցուն։

1708 թվականին՝ Մշո Առաքելոց վանքի առաջնորդ, 1717–1730 թվականներին՝ Տարոնի Սբ. Կարապետ վանքի վանահայր։ 1727 թվականին ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ։ Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի վանքում, պատկերազարդել է տվել Մայր տաճարի երկու խորանները, որմերն ու սյուները, նորոգել մի շարք կառույցներ։ Աբրահամ Բ Խոշաբեցու անունով մեզ են հասել 7 ներբողական ու հոգևոր տաղեր և կոնդակներ։

Կաթողիկոսական գահին Աբրահամ Բ Խոշաբեցուն հաջորդել է Աբրահամ Գ Կրետացին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, մաս 3, 2 հրտ., Պեյրութ, 1959, էջ 2871—2882
  • Անասյան Տ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 101 — 103
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 41
Նախորդող՝
Կարապետ Բ Ուլնեցի
Կաթողիկոս
1730–1734
Հաջորդող՝
Աբրահամ Գ Կրետացի