Եղիա Ա Արճիշեցի
Եղիա Ա Արճիշեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Արճեշ, Աղիովիտ, Տուրուբերան, Հայկական մարզպանություն |
Մահացել է | 717 |
Մահվան վայր | Դվին, Արմինիա կուսակալություն |
Մասնագիտություն | ուղղափառ քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Եղիա Ա Արճիշեցի (անհայտ, Արճեշ, Աղիովիտ, Տուրուբերան, Հայկական մարզպանություն - 717, Դվին, Արմինիա կուսակալություն), Ամենայն հայոց կաթողիկոս 703 թվականից առ 717 թ։ Նախքան կաթողիկոս կարգվելը եղել է Բզնունիների նախարարարական տան եպիսկոպոսը։ Նրա օրոք վերանորոգվում են Դվին քաղաքի եկեղեցիները, հայրապետանոցը։ Կաթողիկոսի գահակալության տարիներին Աղվանից կաթողիկոս Ներսես Բակուրը ընդունում է քաղկեդոնական դավանանքը և սկսում վարել հունամետ քաղաքականություն։ Եղիա Ա Արճիշեցին սկզբում նամակներով պահանջում է Ներսես Բակուրից՝ հետ կանգնել իր քաղկեդոնականությունից, իսկ երբ իր հորդրոներն ապարդյուն են անցնում, 713 թվականին արաբ ոստիկանից ստացած զորաջոկատով գնում է Պարտավ, ձերբակալում Ներսես Բակուրին և ուղարկում նրան Դամասկոս։ Պարտավում ժողով է գումարվում, որտեղ Աղվանից կաթողիկոս է ընտրվում Սիմեոն եպիսկոպոսը։ Աղբանքում բարեկարգչական միջոցառումներ ձեռնարկելուց հետո Եղիա Ա Արճիշեցին վերադառնում է Հայաստան։
Կաթողիկոսական գահին Եղիա Ա Արճիշեցուն նախորդել է Սահակ Գ Ձորոփորեցին, իսկ հաջորդել՝ Հովհաննես Գ Օձնեցին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՂԻԱ Ա ԱՐՃԻՇԵՑԻ (703-717) Արխիվացված 2010-11-26 Wayback Machine
Նախորդող՝ Սահակ Գ Ձորոփորեցի |
Կաթողիկոս 703–717 |
Հաջորդող՝ Հովհաննես Գ Օձնեցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 505)։ |