Գյուտ Ա Արահեզացի
Գյուտ Ա Արահեզացի | |
---|---|
Մահացել է | 478 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Գյուտ Ա Արահեզացի (հայտնի է նաև որպես՝ Ոթմսեցի, սուրբ Գյուտ Արահեզացի, մոտ 400, գ. Արահեզ (Տայքի նահանգ) – 478, թաղվել է գ. Ոթմուսում (Վանանդի գավառ)), Ամենայն հայոց կաթողիկոս 461 թվականից։ Հաջորդել է Մովսես Ա Մանազկերտցուն։
Աշակերտել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած դպրոցներից մեկում, դասվում է նրանց կրտսեր աշակերտների շարքը։ Նախքան կաթողիկոս ընտրվելը Վանանդ գավառի եպիսկոպոսն էր, նստավայրը՝ Ոթմուս գյուղ։ Եկեղեցական Տոնացույց է մտցրել Ավարայրի նահատակների հիշատակի օրը։
Իրականացրել է եկեղեցական բարենորոգումներ, պայքարել նեստորականության դեմ, նրա խնդրանքով Դավիթ Անհաղթ Ներգինացի վարդապետն ի պաշտպանություն ուղղափառ վարդապետության գրել է «Բարձր ացուցէք» սկզբնավորությամբ ներբողը։ Հայ նախարարներից մեկի՝ Գադիշո Խորխոռունու կողմից ամբաստանվել է պարսկական արքունիքի առջև որպես բյուզանդամետ գործիչ, 471 թվականին Սասանյան Պերոզ թագավորը կանչում է նրան Տիզբոն, զրկում հայրապետական իշխանությունից և աքսորում։ Դա դժգոհություն է առաջացնում Հայաստանում, ինչը ստիպում է արքային ազատ արձակել Գյուտ Ա Արահեզացուն և թույլ տալ նրան վերադառնալ հայրենիք։ Հաստատվում է Ոթմուսում (գյուղ Վանադ գավառում) արժանանալով համաժողովրդական հարգանքի։ Մահից հետո Գյուտ Ա Արահեզացին դասվում է Հայ եկեղեցու սրբերի շարքը։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Հովհաննես Ա Մանդակունին։
Նախորդող՝ Մովսես Ա Մանազկերտցի |
Կաթողիկոս 461–478 |
Հաջորդող՝ Հովհաննես Ա Մանդակունի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 135)։ |