Jump to content

Ցեֆեոս (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեֆեոս
Համաստեղություն
Լատիներեն անվանումCepheus
ՀապավումCep
ԽորհրդանիշՑեֆեոս
Մակերես589 քառակուսի աստիճան
Ամենապայծառ աստղԱլդերամին, (α Cep) — 2,44m (մ)
Ասուպային հոսքերճկա
Հարևան
համաստեղությունները
Անվանված էԿեփևս
Տեսանելի է +79°° և −83°°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է մարտ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Ցեֆեոս (լատին․՝ Cepheus), Երկնքի հյուսիսային կիսագնդի համաստեղություն, որն ունի անկանոն հնգանկյան տեսք։ Համաստեղության հարավային մասը գտնվում է Ծիր Կաթինում։ Երկնքում զբաղեցնում է 587,8 քառակուսի աստիճան տարածք, պարունակում է անզեն աչքով տեսանելի 148 աստղ։

Ցեֆեոսի կողմում պրեցեսիայով պայմանավորված, գտնվում է աշխարհի հյուսիսային բևեռը։ Ալրայի (γ Cep) աստղը բևեռին մոտ է 3100, Ալֆիրկը (β Cep)՝ բևեռին մոտ կլինի 5100-6500, իսկ Ալդերամինը (α Cep)՝ 8500։

Ցեֆեոս համաստեղությունը պայծառ աստղեր չունի։ Ամենապայծառ աստղը՝ α Сер, Ալդերաին (2,44m).

δ Cep աստղը նախատիպ է ծառայել փոփոխական աստղերի ամբողջ դասի՝ ցեֆեիդների համար։ Այն փոխում է իր պայծառությունը 3,5-ից մինչև 4,4m 5,37 օր միջակայքում։ Աստղի փոփոխականությունը հայտնաբերվել է 1784 թվականին անգլիասի սիրողական աստղագետ Ջոն Հուդրայքի կողմից։ Մեկ այլ հայտնի փոփոխական աստղը՝ Ալֆիրկը, նախատիպ է դարձել փոփոխական տիպի Ցեֆեոսի β տեսակի համար, միջակայքն ընդամենը 0,19 օր է (չորս ու կես ժամ), իսկ ամպլիտուդն ընդամենը 0,05m[1]։

Այս համաստեղությունում են գտնվում անզեն աչքով տեսանելի հիպերհսկաներ՝

  • μ Cep-ը հայտնի է որպես «Հերշելի նռնային աստղ» շնորհիվ իր մուգ կարմիր գույնի։ Սա կիսականոնավոր փոփոխական աստղ է, որի պայծառությունը փոփոխվում է 3,4m-5,1m միջակայքում։ Չափերով Ցեֆեոսի μ-ն երկնքի ամենախոշոր աստղերից է, նրա շառավիղը հավասար է 11,8 աստղագիտական միավորի։
  • Ցեֆեոսի VV խամրած կրկնակի աստղ 20,34 տարի պարբերությամբ։ Նրա գլխավոր բաղադրիչը կարմիր հսկան է, որի տրամագիծը 1200 անգամ մեծ է Արեգակի տրամագծից։
  • HR 8164 (5,66m).
  • Կրյուգեր 60 կրկնակի աստղ 10m, բաղկացած երկու կարմիր թզուկներից։ Այն գտնվում է Երկիր մոլորակից ընդամենը 13 լուսային տարի հեռավորության վրա։

Ուշագրավ օբյեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • NGC 188 աստղային կուտակում։ Գալակտիկայի ցրված աստղային կուտակումներից ամենահներից մեկը (5 միլիարդ տարի)։
  • NGC 6946՝ պարուրաձև գալակտիկա, որում բացահայտվեցին 7 գերնոր աստղեր (ավելին քան յուրաքանչյուր այլ գալակտիկայում)։

Հին համաստեղություն։ Հույները այն վերագրում էին Եվդոկսին, բայց նա, հավանաբար, պարզապես առաջին համնաստեղության նկարագիրն է։ Համաստեղությունը ներառված է Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթում»։

Եթովպիական առասպելական Ցեֆեոս (Կեֆեոս) կայսրը Կասիոպեայի ամուսինն ու Անդրոմեդայի հայրն էր։

Արաբական քարտեզներում համաստեղությունը կրում է Ալ-Մուլթագիբ անվանումը, որ նշանակում է «հրեղեն» կամ «վառվռուն»։ Մի ոտքով հերոսը հենված է բևեռին, մյուսով՝ Փոքր արջին։ Նրա գլխին չալմա կա և թագ։ Մի ձեռքին նա բռնած է իր վերարկուն, մյուսով իր արքայական գավազանը[2]։

Ուսումնասիրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեֆեոսը տեղակայված է Կասիոպեի ու Փոքր Արջի միջև։ Ցեֆեոսի α-ն գտնվում է Կասիոպեի α-ն և β-ն միացնող ուղղի վրա, չորս անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան այդ աստղերի հեռավորությունն է։

Ուսումնասիրման լավագույն պայմանները հուլիս-սեպտեմբեր ամիսներն են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Зигель Ф.Ю. Сокровища звёздного неба: Путеводитель по созвездиям и Луне. — 5-е изд. — М: Наука, 1987. — С. 87. — 296 с.
  2. Фламмарион К. Звездное небо и его чудеса. — СПб, 1899. — С. 35. — 612 с. — ISBN 978-5-789-40967-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]