Jump to content

Ստանիսլավ Գովորուխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Գովորուխին
ռուս.՝ Станислав Сергеевич Говорухин
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1936(1936-03-29)[1][2]
ԾննդավայրԲերեզնիկի, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Մահացել էհունիսի 14, 2018(2018-06-14)[4][5][2] (82 տարեկան)
Մահվան վայրԲարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Բարվիխա, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
Կրթություն94th gymnasium?, Կազանի Դաշնային համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ԵրկերThe Russia We Lost?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, քաղաքական գործիչ, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր և Պետական Դումայի անդամ
ԱմուսինYunona Kareva?
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան, Ռուսաստանի ժողովրդավարական կուսակցություն և Հայրենիք՝ համայն Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա, 7th State Duma of the Russian Federation?, 6th State Duma of the Russian Federation?, Ռուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական ​​դումա, 4th State Duma of the Russian Federation?, 3rd State Duma of the Russian Federation?, 2nd State Duma of the Russian Federation? և 1st State Duma of the Russian Federation?
ԵրեխաներՍերգեյ Գովորուխին
Կայքgovoruhin.ru
 Stanislav Govorukhin Վիքիպահեստում

Ստանիսլավ Սերգեևիչ Գովորուխին (ռուս.՝ Станислав Сергеевич Говорухин, մարտի 29, 1936(1936-03-29)[1][2], Բերեզնիկի, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - հունիսի 14, 2018(2018-06-14)[4][5][2], Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Բարվիխա, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, հրապարակախոս, գեղանկարիչ, քաղաքական և հասարակական գործիչ։ Ուկրաինական ԽՍՀ-ի արվեստների վաստակավոր գործիչ (1986թ.), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2006)[6], Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[7]։ 2005 թվականից եղել է «Միասնական Ռուսաստան» քաղաքական կուսակցության անդամ[8][9], 2011 թվականին նշված կուսակցության կողմից ընտրվել է պետդումայի պատգամավոր և եղել պետդումայի մշակութային հարցերի գծով նախագահ[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Գովորուխինը ծնվել է Սվերդլովսկի մարզի Բերեզնիկի քաղաքում (ներկայումս Պերմի երկրամաս)։ Հայրը` դոնի կազակներից էր և մահացել է Սիբիրում` 1938 թվականին, իսկ մայրը` դերձակուհի էր։ Ծնողները ամուսնալուծվել էին մինչ Ստանիսլավի ծնվելը։ Նրան և ավագ քրոջը` Ինեսային, մեծացրել էր մայրը[11]։

1958 թվականին Ստանիսլավ Գովորուխինը ավարտել է Կազանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը և շուրջ մեկ տարի աշխատել է որպես երկրաբան։ 1959-1961 թվականներին որպես ռեժիսորի օգնական և խմբագիր, աշխատել է Կազանի հեռուստաստուդիայում[12]։ 1966 թվականին[13][14] ավարտել է ԿՀՊԻ-ի ռեժիսորական ֆակուլտետը։ Նրա դիպլոմային աշխատանքը «Մորաքույր Կատյան» կինոնկարն էր։ Մինչև 1987 թվականն աշխատել է Օդեսայի կինոստուդիայում[12], իսկ 1987 թվականից մինչև 1993 թվականը` «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորներից էր։ 1987 թվականին հանդիսացել է միջազգային «Ոսկե Դյուկ» կինոփառատոնի հիմնադիրն ու նախագահը[12][13]։ Նկարահանել է բազմաթիվ գեղարվեստական և հրապարակախոսական կինոնկարներ։ Խաղարկային կինոյում նրա ամենահայտնի ֆիլմերից են «Ուղղահայաց» (1967թ.), «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (1979թ.), «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները» (1981թ.), «Տաս նեգրիկները» (1987թ.), «Վորոշիլովյան հրաձիգը» (1999թ.), «Օրհնեցեք կնոջը» (2003թ.), «Ուղևորուհին» (2009թ.), «Հիասքանչ ժամանակաշրջանի ավարտը» (2015թ.) և այլ կինոնկարներ։

Ստանիսլավ Գովորուխինը գրել է շուրջ քսան ֆիլմի սցենար, որոնցից են «Մաքսանենգություն» (1974թ.), «20-րդ դարի ծովահենները» (1979թ.), «Ներխուժում» (1980թ.), «Կապիտան Գրանտի որոնումները» (1985թ.) և այլ ֆիլմեր։ Խաղացել է ոչ քիչ հիշարժան դերեր։ Հասարակական մեծ արձագանք են ստացել Ստանիսլավ Գովորուխինի «Այդպես ապրել չի կարելի» (1990)[15] և «Ռուսաստանը, որը մենք կորցրել ենք» (1992թ.) վավերագրական կինոնկարները։

2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ստանիսլավ Գովորուխինը ղեկավարել է Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը։ Հրատարակել է գրքեր։ Նրա նախասիրություններից է նաև գեղանկարչությունը։ Գովորուխինի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսներ են անցկացվել 1998 թվականին Կինոյի տանը, 2006 թվականին՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարանային-ցուցահանդեսային համալիրում՝ «Զուրաբ Ծերեթելու արվեստների պատկերասրահում», 2011 թվականի փետրվարին՝ Կիևում։ 2001 թվականին Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի սրահում անցկացվել է նկարչի «Խորհրդարանական արձակուրդներ» (ռուս.՝ «Парламентские каникулы») ցուցահանդեսը, 2006 թվականին անցկացվել է ցուցահանդես՝ նվիրված նկարչի յոթանասունամյակին, 2011 թվականին՝ նրա ութսունամյակին[16][17][18][19][20]։

Ստանիսլավ Գովորուխինը մահացել է 2018 թվականի հունիսի 14-ին[21] Բարվիխա առողջարանում, երկարատև հիվանդությունից հետո[22][23]։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Գովորուխինի առաջին կինը թատրոնի դերասանուհի և մանկավարժ Յունոնա Կարևան էր, ում հետ նա ամուսնացել էր 1961 թվականին։ Նրանց որդին ռեժիսոր Սերգեյ Գովորուխինն (1961-2011) է։ Երկրորդ անգամ Ստանիսլավ Գովորուխինը ամուսնացել է 1966 թվականին՝ Գալինա Գովորուխինայի (ծնվել է 1948 թվականին) հետ, ով աշխատել է Օդեսայի կինոստուդիայում որպես մոնտաժող[16][24][25][26]։

Ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Ներդրում
1964 Դեղատան աշխատակցուհին Аптекарша ռեժիսոր
1967 Ուղղահայաց Вертикаль ռեժիսոր
1968 Հրեշտակի օրը День ангела ռեժիսոր
1969 Սպիտակ պայթյուն Белый взрыв ռեժիսոր, սցենարիստ
1972 Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները Жизнь и удивительные приключения Робинзона Крузо ռեժիսոր
1974 Մաքսանենգություն Контрабанда ռեժիսոր, սցենարիստ
1977 «Նադեժդա»-յի քամին Ветер «Надежды» ռեժիսոր, սցենարիստ
1978 Հեղափոխության մարշալը Маршал революции դերասան (Ալեքսանդր Կուտեպով)
1979 Հանդիպման վայրը փոխել չի կարելի Место встречи изменить нельзя ռեժիսոր
1979 20-րդ դարի ծովահենները Пираты XX века սցենարիստ
1980 Ներխուժում Вторжение սցենարիստ
1981 Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները Приключения Тома Сойера и Гекльберри Финна ռեժիսոր, սցենարիստ
1982 Բատերֆլյայի վերադարձը Возвращение Баттерфляй դերասան (Միխայիլ Պավլիկ)
1983 Գումարտակի հրամանատարները Комбаты դերասան (գեներալ-մայոր)
1983 Գորշ քարերի միջև Среди серых камней դերասան (հայր)
1985 Կապիտան Գրանտի որոնումները В поисках капитана Гранта ռեժիսոր, սցենարիստ
1986 Մադամ Վոնգի գաղտնիքները Тайны мадам Вонг սցենարիստ
1987 Տաս նեգրիկները Десять негритят ռեժիսոր, սցենարիստ
1987 Ասսա Асса դերասան (Կրիմով)
1988 Շամպայնի ցայտերը Брызги шампанского ռեժիսոր, սցենարիստ
1989 Երկակի էքսպոզիցիա (Մարգարետ Բուրկ-Ուայթ) Margaret Bourke-White (Двойная экспозиция) դերասան (Գերման Անդրեևիչ)
1990 Շան որդիները Сукины дети դերասան (գրող Սերգեյ Պոպով)
1990 Այդպես ապրել չի կարելի Так жить нельзя ռեժիսոր, սցենարիստ
1991 Եվ վերադառնում է քամին... И возвращается ветер... դերասան (Սերգեյ Գերասիմով)
1992 Անկոր, կրկին անկոր Анкор, ещё анкор! դերասան (դիվիզիայի հրամանատար)
1992 Կա-կա-դու Ка-ка-ду դերասան (պարագլուխ)
1992 Ռուսաստանը, որը մենք կորցրել ենք Россия, которую мы потеряли ռեժիսոր, սցենարիստ
1992 Ալեքսանդր Սոլժենիցին Александр Солженицын ռեժիսոր
1994 Մեծ կրիմինալ հեղափոխություն Великая криминальная революция ռեժիսոր, սցենարիստ
1994 Մերձմոսկովյան երեկոներ Подмосковные вечера սցենարիստ
1995 Սև շղարշ Чёрная вуаль սցենարիստ
1995 Գիր և ղուշ Орёл и решка դերասան (Զոսիմա Պետրովիչ)
1996 Վաղուց մոռացված տարիների քնքուշ ընկեր Милый друг давно забытых лет... դերասան (Միխայիլ Պետրովիչ)
1997 Պատերազմն ավարտված է. Մոռացեք Война окончена. Забудьте... դերասան (կամեո)
1999 Վորոշիլովյան հրաձիգը Ворошиловский стрелок ռեժիսոր, սցենարիստ
2000 Ռուսական ապստամբություն Русский бунт սցենարիստ
2001 Թոմ Սոյեր Том Сойер ռեժիսոր
2002 Կանացի տրամաբանություն Женская логика դերասան (Անդրեյ Ստրելցով)
2002 Կանացի տրամաբանություն 2 Женская логика 2 դերասան (Անդրեյ Ստրելցով)
2003 Կանացի տրամաբանություն 3 Женская логика 3 դերասան (Անդրեյ Ստրելցով)
2003 Փոքրիկ լորդի ուրախություններն ու թախիծները Радости и печали маленького лорда դերասան (կոմս)
2003 Օրհնեցեք կնոջը Благословите женщину ռեժիսոր, դերասան (դիվիզիայի հրամանատար)
2004 Կանացի տրամաբանություն 4 Женская логика 4 դերասան (Անդրեյ Ստրելցով)
2004 Շախմատիստը Шахматист ռեժիսոր
2005 Ոչ միայն հացիվ Не хлебом единым ռեժիսոր, դերասան (նախարար)
2005 9-րդ վաշտ 9 рота դերասան (գնդի հրամանատար)
2006 Կանացի տրամաբանություն 5 Женская логика 5 դերասան (Անդրեյ Ստրելցով)
2007 Արտիստուհին Артистка ռեժիսոր
2007 Մեկնաբանները Репортёры դերասան (հյուր 1)
2008 Ուղևորուհին Пассажирка ռեժիսոր, սցենարիստ, դերասան (ռուսական հյուպատոս)
2008 41-ի հունիսին В июне 41-го սցենարիստ
2010 Jazz ոճի մեջ В стиле jazz ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2010 Սեր - գազար 3 Любовь-морковь 3 դերասան (գեներալ)
2013 Weekend Weekend ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2014 Առաջին դասարանցու մոր օրագիրը Дневник мамы первоклассника պրոդյուսեր
2014 Մութ սենյակի գաղտնիքը Тайна тёмной комнаты պրոդյուսեր
2015 Հիասքանչ ժամանակաշրջանի ավարտը Конец прекрасной эпохи ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2016 Տրվում է տուն` բոլոր անհարմարություններով Сдается дом со всеми неудобствами պրոդյուսեր
2016 Վտանգավոր արձակուրդներ Опасные каникулы պրոդյուսեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #103504893 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Умер режиссер Станислав Говорухин (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 Умер Станислав Говорухин (ռուս.)
  6. Указ Президента Российской Федерации от 20 апреля 2006 года № 405 «О награждении государственными наградами Российской Федерации». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  7. Члены Российской академии художеств. Современный список. Говорухин Станислав Сергеевич. Официальный сайт Российской академии художеств // rah.ru
  8. Андрей Лошак (24 марта 2010 года). ««Всё едино». В течение года журналист Андрей Лошак пытался выяснить у творческих людей, зачем они вступили в партию «Единая Россия»». Журнал «Esquire», № 54. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  9. Члены партии «Единая Россия». Говорухин Станислав Сергеевич, кинорежиссёр, сценарист, актёр. Биография. Արխիվացված 2016-03-15 Wayback Machine Официальный сайт российской политической партии «Единая Россия» // er.ru
  10. Состав и структура Государственной думы (ГД). Комитеты и комиссии ГД. Комитет ГД по культуре. Председатель комитета ГД по культуре — Говорухин Станислав Сергеевич.(չաշխատող հղում) Официальный сайт Государственной думы России // duma.gov.ru
  11. Станислав Говорухин. Биография. Արխիվացված 2016-03-13 Wayback Machine Сайт режиссёра // govoruhin.ru
  12. 12,0 12,1 12,2 Говорухин Станислав Сергеевич. Полная биография. Արխիվացված 2004-01-09 Wayback Machine Информационное агентство «РосБизнесКонсалтинг» (РБК) // rbc.ru
  13. 13,0 13,1 Говорухин Станислав Сергеевич. Должность в организации — председатель комитета Государственной думы по культуре. Образование, биография Արխիվացված 2016-03-12 Wayback Machine Советы при Председателе Государственной думы Федерального собрания Российской Федерации// sovety.duma.gov.ru
  14. Артём Геодакян. Энциклопедия. Говорухин Станислав Сергеевич. Председатель Комитета Государственной думы РФ по культуре. Биография Информационное агентство России «ТАСС» // tass.ru
  15. Ведущий: Дмитрий Быков. ВИДЕО. Ток-шоу «Картина маслом» с Дмитрием Быковым. Тема: «„Так жить нельзя“. 20 лет спустя». Выпуск от 5 сентября 2010 года (00:48:51). — Культовые журналисты, политики начала 1990-х годов вспоминают, как они впервые посмотрели фильм тогда, и расскажут, что увидели в нём сегодня. Сам режиссёр — Станислав Говорухин — признаётся, что винит себя — он не смог ничего изменить своим документальным свидетельством.(չաշխատող հղում) «Пятый канал» // 5-tv.ru
  16. 16,0 16,1 Станислав Сергеевич Говорухин. Биографическая справка. «РИА Новости» // ria.ru (обновлено: 17:20 08.12.2011)
  17. Живопись Станислава Говорухина. Արխիվացված 2016-03-11 Wayback Machine Телеканал «Россия-Культура» // tvkultura.ru (20 марта 2006 года)
  18. Выставка произведений Станислава Говорухина. — Российская академия художеств представляет выставку произведений известного кинорежиссёра, видного государственного и общественного деятеля, почётного члена Российской академии художеств Станислава Сергеевича Говорухина (выставка работала с 30 марта по 30 апреля 2011 года). Արխիվացված 2016-03-15 Wayback Machine Официальный сайт Российской академии художеств // rah.ru (30 марта 2011 года)
  19. Новости. «Станислав Говорухин — режиссёр, которому интересно всё». — Своё 75-летие автор легендарных фильмов «Вертикаль» и «Место встречи изменить нельзя» отметил персональной выставкой в Российской академии художеств. Արխիվացված 2016-03-15 Wayback Machine Телеканал «Мир 24»// mir24.tv (2 апреля 2011 года)
  20. Ольга Даранова, заведующая отделом развития и связей с общественностью Ульяновской областной научной библиотеки имени В. И. Ленина. «Станислав Говорухин. Живопись. Графика». Выставка картин. Արխիվացված 2016-03-12 Wayback Machine Официальный сайт Министерства культуры Российской Федерации // mkrf.ru (10 мая 2011 года)
  21. Умер режиссёр Станислав Говорухин
  22. «Умер Станислав Говорухин». Эхо Москвы. 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  23. «Певец прекрасной эпохи.Каким мы запомним режиссера Станислава Говорухина». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  24. Досье. Говорухин Станислав Сергеевич. Газета «Аргументы и факты» // aif.ru (обновлено: 28 июля 2013 года)
  25. Беседовали Наталья Ртищева и Мария Березина. Станислав Говорухин: «У меня много грехов. Гореть мне в аду». Արխիվացված 2012-10-15 Wayback Machine «Родная газета», № 11 (147), 24 марта 2006 года, полоса 12. // rodgaz.ru
  26. Галина Говорухина. Дорога к Славе. Коллекция журнала «Караван историй» (март 2011 года) // 7days.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Գովորուխին» հոդվածին։