Jump to content

Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԹոմ Սոյերի արկածները
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
Սցենարի հեղինակՍտանիսլավ Գովորուխին և Մարկ Տվեն
ԴերակատարներՖյոդր Ստուկով, Վլադիսլավ Գալկին, Ռոլան Բիկով, Եկատերինա Վասիլևա, Մարիա Միրոնովա, Տալգատ Նիգմատուլին, Վսևոլոդ Աբդուլով, Վլադիմիր Կոնկին, Բորիս Զայդենբերգ, Ֆեոդոր Օդինոկով, Վիկտոր Պավլով, Վալերի Ռուբինչիկ, Կարինա Մորիտց, Լև Պերֆիլով և Իգոր Սորին
ԵրաժշտությունՎալերի Զուբկով
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա և ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն203 րոպե

«Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները» (ռուս.՝ «Приключения Тома Сойера и Гекльберри Финна»), 1981 թվականի խորհրդային հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ, որ բաղկացած է երեք սերիաներից և նկարահանվել է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վիպակի հիման վրա։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Ամերիկայի Միսսուրի նահանգի Սենտ Պիտերսբուրգ հորինված քաղաքում (Միսիսիպի գետի ափին) 19-րդ դարի կեսերին՝ մինչև Քաղաքացիական պատերազմի սկսվելը։ Որբ Թոմ Սոյերն ու իր հավատարիմ ընկերը՝ անտուն Հեքլբերի Ֆինը, արկածներ են փնտրում։ Գիշերը գերեզմանատանը նրանք ականատես են լինում սպանության, որ կատարում է Հնդկացի Ջոն, և որի հետ նրանք հետագայում ևս մեկ անգամ բախվում են գանձ որոնելու ժամանակ։

Գլխավոր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լև Պերֆիլով – միստր Սփեգ, քահանա
  • Իգոր Սորին (տիտրերում նշված է որպես Իգոր Ռայբերգ) – Ջո Հարպեր (հնչյունավորել է Իրինա Գրիշինան)
  • Կոստյա Օսետրով
  • Վանյա Նովիկով
  • Անդրեյ Կանևսկի – Թոմ Սոյերի համադասարանցին
  • Զինովի Գերդտտեքստ կադրից դուրս (տիտրերում նշված չէ)
  • Վլադիմիր Ժարիկով (կասկադյոր)

Նեդ Դևիսի սևամորթների նվագախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թերեզա Անժելիկա Անդերսոն (վոկալ՝ Լարիսա Դոլինա)
  • Անտոնի Օբենգ
  • Ռոքսոն Ակոտսու
  • Դևիդ Մարամա
  • Գարետ Կրաբ
  • Ռազաֆի Անդրիանոմենձանահարի
  • Աոժեյ Սամուել Քվամե

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Խերսոնի մարզի Բերիսլավի շրջանում, Օդեսայում, Սուխումում, Կովկասում, Խերսոնի մոտ գտնվող Լվովո գյուղում[2]։ Քարանձավի տեսարանը նկարահանվել է Աբխազիայում՝ Նոր Աթոս քարանձավում։ Միսիսիպի գետի «դերը» ֆիլմում կատարում է Դնեպրը[2]։

Ֆիլմում իրենց առաջին դերերն են կատարել իննամյա Վլադիսլավ Գալկինը (տիտրերում նշված է որպես Վլադիկ Սուխաչյով) և ութամյա Մարիա Միրոնովան՝ Անդրեյ Միրոնովի դուստրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Бехайлу Менгеша».
  2. 2,0 2,1 Галкин Владислав — Биография // Актёры советского и российского кино

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]