Քորդել Հալ
Քորդել Հալ | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Cumberland School of Law?, Wilmington College? և National Normal University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դատավոր, փաստաբան և դիվանագետ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 2, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Olympus, Փիքետ շրջան, Թենեսի, ԱՄՆ |
Վախճանի օր | հուլիսի 23, 1955[1][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Թաղված | Վաշինգտոնի ազգային տաճար[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Rose Frances Whitney Hull? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Քորդել Հալ[7] (անգլ.՝ Cordell Hull, հոկտեմբերի 2, 1871[1][2][3][…], Olympus, Փիքետ շրջան, Թենեսի, ԱՄՆ - հուլիսի 23, 1955[1][2][3][…], Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ։ 1933-1944 թվականներին զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բիրդթսոնում՝ ֆերմեր Ուիլյամ Հալի ընտանիքում։ Վաղ տարիքում աչքի է ընկել քաղաքական ակտիվությամբ․ մասնակցել է քաղաքական միջոցառումների և քննարկումների, իսկ 19 տարեկան հասակում ընտրվել է Քլեյ շրջանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ[8]։
1891 թվականին Քամբերլենդսի համալսարանում ստացել է իրավագիտության աստիճան։ 1893 թվականին ընտրվել է Թենեսի նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ։
1899 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ ծառայել է Կուբայում՝ որպես Թենեսիի հետևազորի կապիտան[8]։
1906 թվականին ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ, որտեղ պաշտոնավարել է մինչև 1920 թվականը։ Եղել է եկամտահարկի և ժառանգության հարկի վերաբերյալ օրենքների հեղինակը։ 1920 թվականի ընտրությունների ժամանակ կրած պարտությունից հետո եղել է Դեմոկրատական ազգային կոմիտեյի ներկայացուցիչ։
1923 թվականին կրկին ընտրվել է Կոնգրեսի անդամ։ 1931 թվականին ընտրվել է ԱՄՆ Սենատի անդամ։
Ամերիկական դիվանագիտության ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին նախագահ Ռուզվելտի կողմից նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ 1933 թվականի հուլիսին Լոնդոնում կայացած տնտեսական և ֆինանսական կոնֆերենցիայի ժամանակ գլխավորել է ամերիկական պատվիրակությունը[9]։ Որպես պետքարտուղար Հալը ամբողջովին համապատասխան է եղել պետության արտաքին քաղաքականության պաշտոնական ղեկավարի դիրքի ռուզվելտյան պատկերացմանը, այսինքն ի վիճակի է եղել իրականացնել նախագահական բոլոր նախաձեռնությունները[9]։
ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբարությունների հաստատումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականի սեպտեմբերին նախագահ Ռուզվելտին առաջարկել է ԽՍՀՄ-ի հետ «ընկերական և փոխշահավետ հարաբերություններ» հաստատել[10]։ Այդ պահից սկսած ձեռք բերված հարաբերությունները չեն խզվել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։
Մինչպատերազմյան արտաքին քաղաքականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալը շատ ջանքեր է ներդրել լատինոամերիկյան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Հալն ընդհանուր առմամբ կողմնակից էր, որպեսզի «Կիսագունդը» լինի ԱՄՆ տիրապետության տակ։ Հավատարիմ է մնացել Եվրոպայում և Ասիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի չեզոք քաղաքականությանը, որով և բացատրվում է նրա դիրքորոշումը նացիստական Գերմանիայի նկատմամբ։ Այդպիսով, 1937 թվականին Հալը Նյու Յորքի անտիֆաշիստ քաղաքապետ Ֆյորելլո Լա Գուարդիայի համար ներողություն է խնդրել Գերմանիայի կառավարությունից։
Հաջորդ տարում Հալը համոզել է նախագահին, որպեսզի արգելեն «Սենտ-Լուիս» շոգենավի մուտքը ԱՄՆ, որը Եվրոպայից տեղափոխում էր 936 հրեա փախստականների։ Նավը վերադարձել է, իսկ փախստականների մեծամասնությունը դարձել են Հոլոքոստի զոհ։
ԱՄՆ-ը «Մեծ Եռյակում»
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Ռուզվելտը սկսել է անձամբ զբաղվել եվրոպական հարցերով։ Հալը բանակցություններ է վարել Ճապոնիայի և Չինաստանի հետ։
1942 թվականի փետրվարից գլխավորել է հետպատերազմյան հարցերով խորհրդակցական կոմիտեն, որի կազմի մեջ ընդգրկված են եղել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները։ 1943 թվականի հոկտեմբերի 18-ին Միացյալ Թագավորության արտգործ նախարար Էնթոնի Իդենի և ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Վյաչեսլավ Մոլոտովի հետ մասնակցել է Մոսկովյան կոնֆերանսին, որի ընթացքում ճշտգրտվել են ԽՍՀՄ արևմտյան սահմանները 1941 թվականի հունիսի 22-ի դրությամբ[8]։
Դերակատարությունը ՄԱԿ-ի ստեղծման գործում
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին առողջական վիճակի վատթարանալու պատճառով լքել է պետքարտուղարի պաշտոնը։ Պաշտոնը լքելուց հետո 1945 թվականին գլխավորել է Սան Ֆրանցիսկոյում կայացած ՄԱԿ-ի սահմանադիր կոնֆերացիայի ամերիակական պատվիրակությունը։ Դրա համար 1945 թվականին պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։
Մահացել է 1955 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հալը չինացի դեսպանի հետ
-
Հալը Ճապոնիայի ներկայացուցիչների հետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1945/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ В литературе распространенно написание фамилии - Хелл, Хэлл:
*Хелл // Большая российская энциклопедия. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017).
*Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века. — Москва: Международные отношения, 2001. — С. 600-601. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
*Дипломатический словарь / под ред. Андрей Андреевич Громыко, А. Г. Ковалёва, П. П. Севостьянова, Сергей Леонидович Тихвинский. — 4. — Москва: Наука, 1986. — Т. 3. — С. 541. — 752 с. - ↑ 8,0 8,1 8,2 Кабанов, Николай Николаевич (2019-08-02). «Госдеп США: «Сталин хотел лучшей оборонительной позиции»». газета "Сегодня" (ռուսերեն). bb.lv. Արխիվացված է օրիգինալից 2019-08-10-ին. Վերցված է 2019-08-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 9,0 9,1 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
- ↑ Hull, Cordell (1871-1955) The memoirs of Cordell Hull. — New York: Macmillan Co, 1948. — Т. 1. — С. 294, 295, 685, 704-705.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Cordell Hull Foundation, a non-profit NGO, based around furthering international peace and co-operation
- The Cordell Hull Institute, a US think-tank focusing on furthering debate in international economic development and trade
- The Cordell Hull Musuem, located in Byrdstown, Tennessee, focusing on Hull’s life and work
- Воспоминания, в 2 томах.