Պետական քարտուղար, Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում պետական բարձրագույն պաշտոն։ Օրինակ, ԱՄՆ-ում Պետական քարտուղարը պետական դեպարտամենտի ղեկավարն է։ Մեծ Բրիտանիայում պետական քարտուղարներ են կոչվում որոշ գերատեսչությունների (ներքին գործերի, պաշտպանության են) ղեկավարները, Բելգիայում՝ մինիստրների տեղակալները։ Հարավսլավիայում պետական քարտուղարները ղեկավարում են արտաքին գործերի և պաշտպանության պետական քարտուղարությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 250)։