Jump to content

Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Վիքիփեդիայի անվանում/Եզրափակիչ փուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջին քվեարկության ընթացքում (տես՝ Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Վիքիփեդիայի անվանում), որը տեղի է ունեցել 2012 փետրվարի 3-ից մինչև 2012 փետրվարի 29-ը, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների մեծամասնությունը ցանկություն է հայտնել ընտրել հանրագիտարանի համար նոր անվանատարբերակ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Երկրորդ՝ եզրափակիչ փուլով ընտրություն կկատարվի առաջարկվող անվանատարբերակների միջև։

Եզրափակիչ փուլ

[խմբագրել կոդը]

Քվեարկության կարգը

[խմբագրել կոդը]

Քվեարկությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով

  1. գրանցված է նախագծում
  2. կատարել է առնվազն 100 խմբագրում

Տեսակետ արտահայտել կարող են նաև չգրանցված մասնակիցները

Քվեարկության ժամկետը

[խմբագրել կոդը]

Քվեարկությունն ընթանում է 2012 մարտի 5-ից մինչև 2012 ապրիլի 5-ը։

Անվանատարբերակներ

[խմբագրել կոդը]

Խնդրում ենք օգտագործելով {{կողմ}} և {{դեմ}} կաղապարները տալ ձեր նախապատվությունը որևէ տարբերակին։ Յուրաքանչյուր ձայն պետք է հիմնավորված լինի։ Անհիմն ձայները հաշվի չեն առնվելու։

Քվեարկության արդյունքը

[խմբագրել կոդը]

Ընդհանուր 28 վավերական քվե։ Այդ թվում ներկայացված տարբերակները ստացել են հետևյալ քանակի քվե.

  • «Վիքիպեդիա» – 22
  • «Վիքիգիտարան» – 4
  • «Վիքիփեդիա» – 1
  • «Վիկիպեդիա» – 1

Ըստ այս արդյունքների, քվեարկողների գեկշռող մասը կողմնակից է Վիքիպեդիա անվանատարբերակի գործածությանը։ Այժմ, կարծում եմ, կարելի է անցնել անվանափոխության գորնական-տեխնիկական աշխատանքներին։ --vacio 11։49, 8 Ապրիլի 2012 (UTC)

Տեսակետներ

[խմբագրել կոդը]

Մեկնաբանություններ

  • Ես հիմնավորման պահը չհասկացա։ Եթե բանը հասել է քվեարկությանը, ինչ հիմնավորման մասին կարող է խոսք լինել։ Միաժամանակ արդյոք հիմնավորում չէ, եթե ես նշեմ, որ այս կամ այն տարբերակը, ինձ համար ավելի բարեհունչ է՞ Ini-initiaty 16։10, 20 Մարտի 2012 (UTC)
Այդքանը միանշանակ բավարար է։ --vacio 13:04, 20 Մարտի 2012 (UTC)[reply]
Իմ կարծիքով, եթե մասնակիցը ուղղակի նշում է, թե որ տարբերակի համար է քվեարկում բավարար չե, դա միայն նախընտրության արտահայտումն է, բայց դրան գումարած պետք է լինի հիմքը, այսինքն ինչից ելնելով է մասնակիցը որոշել այդպես քվեարկել: Դա նրա համար, որ սա ուղղակի հանրաքվե չդառնա: ԲԱՅՑ, եթե ցանկացած հիմնավորումը արդեն նշված է եղել առաջին փուլի էջում, կարիք չկա այն կրկնել, պետք է միայն հղվել:--Պանդուխտ(նրդ|քնն) 14:48, 20 Մարտի 2012 (UTC)[reply]


Առհասարակ, անգլերենից տառադարձումները հայերենի համար դժվարլուծելի խնդիր են ներկայացնում՝ անգլերեն p,t,k/q հնչյունները հայերեն փ,թ,ք տառադարձնելիս, քանի որ, իրականում, անգլերեն p,t,k/q բաղաձայններն ամենևին էլ այնքան շնչեղ չեն արտասանվում, ինչպես հայ ականջը սխալմամբ լսում է։ Այս թյուրիմացությանը նպաստում/նպաստել է նաև արևմտահայ տառադարձման ազդեցության հանգամանքը. քանի որ արևմտահայերենը լիովին կորցրել է (այսինքն, արևմտահայի ականջը չի լսում) պարզ պայթականները, ապա նրանք ստիպված են տառադարձնել օտար լեզուներից՝ թե p,t,k/q, թե p',t',k'/q հնչյունները կամ բ,դ,գ-ով, կամ փ.թ.ք-ով (ձայնեղ՝ բ,դ,գ տարբերակը մեզ համար բոլորովին անընդունելի է. մնում են շնչեղները)։ (Ավելի կոպիտ, ուղղակի, անթույլատրելի սխալ է, և նույնպես արևմտահայերենի ազդեցությունը՝ նույն բաղաձայնները ֆրանսերենից և մյուս ռոմանական լեզուներից արևելահայերենում փ,թ,ք-ով տառադարձնելը։) Ահա այս՝ արևմտահայ տառադարձման ազդեցությունն է նաև (իսկ մենք հաճախ ենք օտար բառերը ստանում արևմտահայերենի միջոցով), որ մեր ականջը մասամբ վարժեցրել է այդ ծանրահունչ շնչեղ բաղաձայններին։ Եվս մեկ հանգամանք դրդում է արևելահայերիս շնչեղների գերադասմանը. դա ռուսերենի միջոցով ստացված, ռուսացված տառադարձումներից խուսափելու հանգամանքն է, որ սկզբունքորեն իրավացի մոտեցում է, բայց չպիտի մեխանիկորեն գործադրվի՝ պետք է միշտ և հետևողականորեն ճշտել բառի ծագումը և տառադարձնել բնօրինակից։ Ուրեմն. ա) սկզբունքորեն սխալ է՝ համարել, որ եթե բառը փոխառյալ է անգլերենից, ապա բոլոր դեպքերում p,t,k/q պիտի տառադարձվի փ,թ,ք, քանի որ, կրկնում եմ՝ անգլերենում այդ հնչյուններն ամենևին էլ նույն աստիճանի և նույն որակի շնչեղություն չունեն, ինչ հայերենում, բ) պետք է ելնել բառի ստուգաբանությունից՝ այն լեզվի հնչյունաբանությունից, որից ծագում է բառը։ Wikipedia բառի պարագայում վերը շարադրածս դատողությունների մեծ մասն ավելորդ է, քանի որ այս բառի մեջ անգլերենը բացակայում է։ Բառի -pedia մասով. ինչպես արդեն ասվել է (Yesayi, -vacio)` հունարեն է, և մենք հունարենից տառադարձնելու հստակ կանոններ ունենք, մշակված դեռևս 1500 տարի առաջ: Այդ կանները, փառք Աստծո, գործում են մինչև այսօր, և այդ կաննոներին համապատասխան` միայն և միայն -պեդիա։ (Ի դեպ, հայերենում գործածում ենք "էնցիկլոպեդիստ" և "էնցիկլոպեդիկ" բառերը, և ոչ մեկիս մտքով չի անցնում գրել կամ արտասանել "էնցիկլոփեդիստ" և "էնցիկլոփեդիկ". նույնքան ծիծաղելի է՝ Վիք/կիփեդիա ձևը։) Ինչ վերաբերում է բառի Wiki- մասին, ապա, քանի որ, ինչպես նույնպես արդեն ասվել է (Yesayi), հավայերեն է, և քանի որ հավայերենում շնչեղ բաղաձայններ չկան, ապա ակնհայտ է, որ վիկի-։ Այսպիսով՝ Վիկիպեդիա։ Նույպես և՝ Վիկիդարան, Վիկիաղբյուր, Վիկիքաղվածք, Վիկիլսարան։ Խնդիրը շատ պարզ է, քննարկելու բան չկա. պարզապես, ինչ-որ մեկը մի անգամ, սկզբում սխալվել է, հիմա պետք է սխալը ուղղել։ Եվ, իհարկե, սա քվեարկությամբ լուծելիք խնդիր չէ։ Կարելի է, առնվազն՝ կոնսենսուսով։ Ոչ մի դեպքում չի կարելի ելնել այն բանից, թե քանի հոգի է արդեն ականջը վարժեցրել սխալմամբ կիրառության դրված սխալ տառադարձմանը։ Պետք է սահմանել ճիշտ, գրագետ, լեզվաբանորեն հիմնավորված տառադարձումը և այն դնել կիրառության։

Լիովին ընդունելի է նաև Վիկիգիտարան ձևը, քանի որ արդեն իսկ գոյություն ունեն Վիկիդարան, Վիկիաղբյուր, Վիկիքաղվածք, Վիկիլսարան ձևերը։ Կառաջարկեի կարճ՝ Վիկիգետ կամ Վիկիգիտակ ձևերը։ Բայց, առհասարակ, Հայաստանում դեռևս, կարծեմ, գործում է "Տերմինաբանական կոմիտե" կոչված հաստատությունը՝ չգիտեմ, թե ներկայումս ինչ որակով, և գոյություն ունի այսպես կոչված՝ "Լեզվի տեսչություն", որը նույպես չգիտեմ, թե ինչով է զբաղված։ Եվ անկախ դրանց որակից ու պատասխանատվության զգացումից (կամ անգամ պատասխանատվության ակնհայտ բացակայությունից), բոլորս պիտի գիտակցենք, որ չի կարելի հայոց լեզվին վերաբերող խնդիրները լուծել ինքնագլուխ՝ մի խումբ ընկերներով խելք-խելքի տալով, էլ չեմ ասում՝ մի քսան-քսանհինգ հոգով քվերկության դնելով։ Մեր լեզուն և մեր եզրաբանությունը մեր համընդհանուր ազգային խնդիրն ու պատասխանատվությունն է՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ ՀԱՏԻԿ ԲԱՌԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.241.149.160 (քննարկում|ներդրումներ) 18:31, 2 Ապրիլի 2012‎ մասնակիցը։

Շնորհակալություն ձեր հանգամանալիորեն հիմնավորված տեսակետն ներկայացնելու համար։ --vacio 19:51, 2 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Արեւմտահայերէն Wikipedia

[խմբագրել կոդը]

Երբ հարցը հոս հասաւ թէ վերանուանումի կարելիութիւնը բացուեցաւ, և նկատի ունենալով որ ունինք բաւական թիւով յօդուածներ Արևմտահայերէնով, անշուշտ թէ արևմտահայերէն մեր էջերը պէտք է ունենան իրենց իւրայատուկ ձևը որ Արևմտահայերէն լեզուի յարմար է։ Վիքիպեդիա ձևը մեզի շատ օտար կը թուի։ Կը կարդանք Vikipetya Կարելի խորդ թուի արևելահաերէնի մէջ Ու-ն W-ին համար, բայց մեզ մօտ Վ-ն է որ շատ խորդ է։ Արևմտահայերէնով գրեթէ միշտ պիտի գրէինք Ու։ և միջանկեալ ըսեմ ւ-նը ձեռագիր (այսինքն պզտիկ)։ Այսինքն Ու և ոչ թէ ՈՒ։ Արևմտահայերէնի մէջ չունինք ՈՒ ոչ ալ և, պարզապէս Ու և և։ Աւելցնեմ որ նոյն չափով մեզի խորդ է դ գործածել d-ին համար։ Պէտք է ըլլայ միմիայն տ։ P գիրին համար կը գործածենք բ-ն քանի փ ընդհանուր առմամբ լատիներէն Ph-ին համար է (փարոս քանի Pharos է բայց Բաքիստան և Բարիզ քանի P է։ Այդպէս որ Արևմտահայ Wikipedia-ին էջերուն համար կ՝առաջարկեմ Ուիքիբետիա ձևը։ Արևելահայերէն էջերուն համար դուք որոշեցէք։ Werldwayd (talk) 02։06, 31 Մարտի 2012 (UTC)

Հարգելի Werldwayd, անչափ շնորհակալություն, ձեր դիտարկումը շատ կարևոր էր։ Այս քվեարկության առաջին փուլի ժամանակ ես կասկած էի հայտնել, թե արդյո՞ք արևմտահայերեն խոսացող մասնակիցների համար Վիքիպեդիան իսկապես նախընտրելի տարբերակ է, և այժմ ուրախ եմ, որ այդ հարցին անդադառնում է արևմտահայերեն խոսող մի մասնակից։ Նշեմ, որ արևմահայերենը նույնքան կարևոր է այս նախագծի համար, որքան արևելահայերենը։ Այնպես որ, ցանկության դեպքում, կարելի է նախ ստեղծել Հայերեն Վիքիպեդիայի մասին արևմտահայերեն հոդված (Հայերէն Ուիքիբետիա կամ Հայերէն Վիքիբետիա), այնուհետև թարգմանել ամենակարևոր ուղեցույցները ու կանոնակարգերը, իսկ հետագայում այնպես անել, որ արևմտահայերենը նաև ներկայացված լինի Գլխավոր էջում (օրինակ, գուցե ստեղծել՝ «Շաբաթվա արևմտահերեն հոդված» բաժին կամ նման մի բան)։ Եթե դրա հետ մեկտեղ նաև ավելանա արևմտահայերեն հոդվածների թիվը ու լինեն կանոնավորապես խմբագրումներ անող մասնակիցեր՝ կարելի է մի օր վերարծարծել առանձին արևմտահայերեն բաժին ստեղծելու հարցը։ Հարգանքներով։ --vacio 09:37, 31 Մարտի 2012 (UTC)[reply]

Հին քննարկումներ

[խմբագրել կոդը]