Մասնակցի քննարկում:Hovhannes
- Մասնակցի քննարկում:Hovhannes/Արխիվ/2009-ից մինչև 2010
- Մասնակցի քննարկում:Hovhannes/Արխիվ/Օրվա հոդված
Համտեսեք և անցեք աշխատանքի
[խմբագրել կոդը]:-) | |
Hovhannes Vardumyan Հայերեն Վիքիփեդիայի ողջ համայնքը, կարծում եմ կկիսի իմ ոգևորությունը՝ լսելով Ձեր մեկ տարվա բացակայությունից հետո կրկին մեզ միանալու որոշումը։ Նախապես համտեսեք մեր վիքի խմորեղենից, որ հետո լավ աշխատեք։--Bekoքննարկում 09:40, 6 Հունվարի 2012 (UTC) |
- Շատ շնորհակալ եմ: Հուսով եմ, որ կօգնեք ինձ իմ աշխատանքներում: Hovhannes Vardumyan 12:42, 6 Հունվարի 2012 (UTC)
Ողջու՛յն, հարգելի մասնակից Երջանիկ... Ինչպե՞ս եք... Նկատել եմ, որ այս հոդվածում իմ ետևից ուղղում եք տառասխալները, անուշադրական սխալները և այլն... Շնորհակալությու՛ն... Եթե այդպես է, կխնդրեյի նաև, որ կետադրական սխալներն էլ ուղղեյիք: Սակայն ուզում եմ խնդրեմ, որ բացարձակապես ուրիշ ոչինչ չփոխեյիք և ոչ էլ ավելացնեյիք: Դե՜, հասկացեք... Ինձ համար շատ կարևոր են իմ խմբագրումները և այլ բաները... Հետևեք միայն հոդվածի որակին, խնդրում եմ: Կարծում եմ կմտնեք դրությանս մեջ ու ճիշտ կհասկանաք: Հարգանքներով: Hovhannes 10:35, 11 Հունվարի 2012 (UTC)
Շնորհակալություն ուշադրության համար հարգելի Hovhannes Vardumyan, այո ճիշտ եք ուղղում եմ, և Ձեր հոդվածներից ոչ միայն Գևորգ Մարզպետունի հոդվածը, մյուս հոդվածներում էլ եմ կատարել նմանատիպ ուղղումներ: Եղավ կփորձեմ ուղղել միայն տառասխալներն ու քերանական սխալները: Բայց իմ կարծիքով իմ ուղղած կամ փոխած բոլոր շտկումները հենց այդպիսին են: Իմ կարծիքով Դուք ռուսական կամ ռուսականին մոտ կրթություն ունեք, ինչևէ:
Ահա Ձեզ ներկայացնեմ ոչ տառասխալային իմ ուղղած տվյալներից
- հայկական գրող, բայց այդպես չի լինում, ճիշտը` հայ գրող.
- գործողությունը իրականանում է, ճիշտը` գործողությունները ծավալվում են.
- կազմված է իրական փաստերի վրա, հայերեն ճիշտը` հիմնված է իրական փաստերի վրա
- խոստովանվում, հայերենով խոստովանում
- Դարձյալ սկսվում է արաբ ժողովուրդների լուծը դեպի հայկական հողեր, լուծը չի կարող սկսվել դեպի, լուծը դա ծանրության, դժվարության իմաստով է օգտագործվում
- մտնում է դրության մեջ, ճիշտ է օգտագործում ենք խոսակցականի մեջ, բայց հայեցի չի
- Հայ գրականության հերթական գլուխգործոցներից է, հերթական բառը տեղին չի ու ճիշտ չի օգտագործվում այստեղ
և այլն:
Նայեմ նշեմ քո կրկնվող վրիպակներից,
- հենց այս քննարկման մեջ գրել ես չփոխեյիք և ավելացնեյիք, սխալ է: Հայերենում ձայնավորներից միայն ա-ից և ո-ից հետո է յ գրվում.
- 9 թիվը հայերենում գրվում է մի ն-ով` ինը, ոչ թե իննը
- քրտնաջան ոչ թե քրթնաջան
- ծնկաչոք ոչ թե ծնկաչոկ և այլն:
Իսկ կետադրականներից հնարավորինս նույնպես փորձում եմ, բայց տառասխալներից ու քերականական շարադրության տեսակետից ավելի լավ եմ քան կետադրությունից:
Այսքանը, սպասում եմ Քո արձագանքներին: --ERJANIK 10:59, 11 Հունվարի 2012 (UTC)
- Շատ լավ... Միայն թե չեմ հասկանում թե ինչու եք այս ամբողջ շարադրությունն այստեղ գրանցել: Շնորհակալ եմ, որ հասկացաք ինձ: Սակայն կհամարձակվեմ այդքան էլ չհամաձայնվել ձեզ հետ: Ես շատ արագորեն եմ ամեն ինչ տպում ինչպես հասկացաք: Այդ ընթացքում անուշադրության սխալներ շատ եմ թույլ տալիս: Կան բառեր, որոնց մեջ տառ է բաց թողված և այլն... Բայց դա կրթյությունից չի գալիս: Ինձ համենայն դեպս թվում է, որ հայերեն լավ գիտեմ: Այո, դուք իրավացի եք... Ռուսերենին մոտ եմ: Բայց հայերենից նույն ձեվի: Կարծում եմ կհետևեք միչև վերջ այդ հոդվածի որակին և կուղղեք սխալները: Հարգանքներով: Hovhannes 11:43, 11 Հունվարի 2012 (UTC)
Իհարկե կփորձեմ ուղղել հարգելի Hovhannes Vardumyan, իսկ կրթության հետ կապված սխալ ներկայացրեցի, ի նկատի ունեի ոչ թե տառասխալները` այլ շարադրանքի ձևը: Անուշադրության հետ կապված ասեմ, ես նույնպես համարյա արագ գրող եմ և հասկանում եմ Ձեզ, պարզապես գրելուց հետո փորձում եմ հնարավորինս ուղղել:
Շնորհակալություն --ERJANIK 12:22, 11 Հունվարի 2012 (UTC)
Հարգելի Hovhannes Vardumyan, Դուք շարունակում եք անընդհատ պնդել Ձեր այս հոդվածի ընտրյալությանը: Ճիշտ է, ես կողմ եմ քվեարկել, բայց իրոք այդ հոդվածը զիջում է շատ բաներով ընտրյալի կարգավիճակ ունեցողին: Հիմնական թերությունը շարադրական, շարահյուսության երկար և կիսաօտարաշունչ ոճի մեջ է: Կարճես տարրական դասարանի աշակերտի շարադրություն լինի, կներեք իհարկե որ այսպես եմ ասում, բայց կարծում եմ ճիշտ եք հասկանում ինձ: Խոսքը Ձեր անձին չի վերաբերվում, այլ այս հոդվածին: Ու զարմանալի է ինձ համար նաև մեկ այլ բան, որ Դուք նույն դրամատիկ ոճով շարունակում եք մյուս մասնակիցներին ներգրավել քվեարկությանը, ավելի ճիշտ կողմ քվեարկությանը: Հավատացեք, դա ճիշտ չի, ինչքան մարդ, այնքան կարծիք: Ինչևէ, տեսնեմ, էլ ինչքանով կարող եմ գլուխ բերել այս հոդվածը հայեցի դարձնելու համար: ERJANIK 19:40, 26 Հունվարի 2012 (UTC)
- Հարգելի Hovhannes Vardumyan, եթե հնարավոր է, խնդրում եմ բացատրեք թե ինչու է Ձեր Գևորգ Մարզպետունի հոդվածը այդքան Ձեր դուրը եկել, ու անընդհատ ուզում եք նրա մասին շեշտվի Վիքիփեդիայում: Հերիք չի շարունակեք այդ ոճով եղբայր, թող մնա կընտրվի օրվա հոդված կընտրվի, չի ընտրվի դրանից մեծ բանի չի փոխվի: Կարծում եմ ինձ ճիշտ եք հասկանում, պետք չի, որ նույն ընտրյալ հոդվածի պատմությունը կրկնվի: ERJANIK 07:19, 6 Մարտի 2012 (UTC)
- Շատ բարի: Hovhannes (talk) 10:04, 6 Մարտի 2012 (UTC)
- Հարգելի Hovhannes Vardumyan, եթե հնարավոր է, խնդրում եմ բացատրեք թե ինչու է Ձեր Գևորգ Մարզպետունի հոդվածը այդքան Ձեր դուրը եկել, ու անընդհատ ուզում եք նրա մասին շեշտվի Վիքիփեդիայում: Հերիք չի շարունակեք այդ ոճով եղբայր, թող մնա կընտրվի օրվա հոդված կընտրվի, չի ընտրվի դրանից մեծ բանի չի փոխվի: Կարծում եմ ինձ ճիշտ եք հասկանում, պետք չի, որ նույն ընտրյալ հոդվածի պատմությունը կրկնվի: ERJANIK 07:19, 6 Մարտի 2012 (UTC)
Նամակ գրելու հնարավորություն
[խմբագրել կոդը]Հարգելի Հովհաննես, ես հպանցիկ նայեցի քո Գևորգ Մարզպետունի հոդվածը ռուսերեն: Էապես տարբերվում է: Խնդրում եմ ըմբռնումով մոտեցիր բոլոր դիտողություններին և որոշ ժամանակ հետո կտեսնես, որ հայերեն լեզվի իմացությունդ վերելք է ապրել: Բացի դրանից Հայերեն Վիքիփեդիան հարստացրել ես բազմաթիվ հոդվածներով և քո ակտիվ քննարկումներով: Այս հոդվածն էլ և բազում այլ հոդվածներ, հուսով եմ դեռ կգրես, լավագույնը կճանաչվեն: Եթե դժվար չէ էլեկտրոնային նամակ գրելու հնարավորություն ընձեռնիր քո Վիքի ընկերներին:SusikMkr 18:53, 17 Հունվարի 2012 (UTC)
- Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, հարգելի՝ SusikMkr: Ներիր, բայց լավ չհասկացա, թե ինչը նկատի ունես: Էլեկտրոնային փոստի մասի՞ն է խոսքը գնում: Եթե այո, ապա իմ փոստի հասցեն է՝ vardumyan.h@yandex.ru Hovhannes 10:56, 18 Հունվարի 2012 (UTC)
- Հարգելի Հովհաննես, այո mail հասցեն նկատի ունեի միայն ոչ թե այստեղ, այլ գրանցվելիս, այդ դեպքում քո էջի ձախ վահանակի վրա գործիքների տակ կերևա էլ. նամակ մասնակցին, այդ դեպքում յուրաքանչյուրը քեզ նամակ գրելու հնարավորություն կունենա: Շնորհակալություն: SusikMkr 16:14, 18 Հունվարի 2012 (UTC)
- Խնդրու՛մ եմ, կողմ քվերկեք Գևորգ Մարզպետունու օգտին: Չէ՞ որ ես ընդունեցի ձեր պայմանները: Դուք էլ եք խմբագրել այդ հոդվածը: Աղաչում եմ, որ դրական քվեարկեք: Շնորհակալ եմ... Հարգանքներով... Hovhannes 17:35, 18 Հունվարի 2012 (UTC)
- Հարգելի Հովհաննես, այո mail հասցեն նկատի ունեի միայն ոչ թե այստեղ, այլ գրանցվելիս, այդ դեպքում քո էջի ձախ վահանակի վրա գործիքների տակ կերևա էլ. նամակ մասնակցին, այդ դեպքում յուրաքանչյուրը քեզ նամակ գրելու հնարավորություն կունենա: Շնորհակալություն: SusikMkr 16:14, 18 Հունվարի 2012 (UTC)
Պատասխան. ընտրված հոդվածներ
[խմբագրել կոդը]Ողջույն հարգելի Հովհաննես, փորձեմ շատ համառոտ պատասխանել Քաոջոքերի քննարկման էջում ձեր տեղադրած հարցերին։
- Ինչպիսի՞ն պետք է լինի հոդվածը ընտրվելու համար, այդ հարցին պատասխան կգտնես այստեղ։
- Հոդվածների ընտրության և քվեարկության կարգերին կարող եք ծանոթանալ այս էջում, չնայած, զգուշացնեմ, դեռ շատ որոշալի համաձայնություն չունենք և շատ բան դեռ քննարկման փուլում է։
- Եթե հոդվածը ըստ այս ընթացակարգի ընտրվել է, ապա ցանկացած մասնակցի կարող է արձանագրել դա և ավելացնել աստղը հոդվածի էջում։
- Իսկ թե ե՞րբ է հոդվածը հայտնվում գլխավոր էջում, դա ցավոք դեռ կանոնակարգված չէ։ Սակայն դա ևս պարտադիր չէ, որ ադմինիստրատորը անի, եթե գտնում եք որ մի հոդված արժանի է դրան կարող եք ավելացնել այստեղ։
Վերջում ուզում եմ զգուշացնել, որ «ընտրված հոդված» կարգավիճակին կարող են արժանանալ միայն իսկապես բացառիկ ու շատ լավ որակ ունեցող հոդվածներ։ Շատ կարևոր են ոչ միայն հոդվածի ծավալը, այլ նաև բովանդակային հատկանիշները։ Հատկապես եթե հոդվածը թարգմանված է, շատ դժվար է քերական ու լեզվական բարձր որակ ստանալ (քանի որ դա կարող են միայն մասնագիտացած թարգմանիչները), դրա համար խորհուրդ կտամ, որ հնարավորինս շատ մասնակիցների փորձեք ներգրավել այն հոդվածի խմբագրման աշխատանքում, որը ուզում եք ընտրված դարձնել։ Մեկ հոգով դա դժվար է, հաճախ գրեթե անհնար։ Այլ հարցեր ունենաք, սիրով կպատասխանեմ։ --vacio 15:12, 24 Հունվարի 2012 (UTC)
- Հ.Գ. Որքան էլ շատ չարչարված լինեք հոդվածի վրա, մի հիասթափվեք եթե հենց առաջին անգամից չհաջողվի այն ընտրյալ դարձնել։ Հոդվածը քվեարկության դնելը, ըստ իս նման է, մարզական մրցույթի մասնակցելուն. ոչ միշտ կհաջողվի ձեզ մրցանակը շահել։
- Շատ լավ... Շատ շնորհակալ եմ հարգելի Vacio... Հասկացա, որ ի նկատի ունեք Գևորգ Մարզպետունի (վեպ) հոդվածը: Սակայն համարձակվում եմ առարկել և ասել, որ այդ հոդվածը չի տարբերվում մյուս ընտրված հոդվածներից: Այդ դեպքում, իմ կարծիքով արժանի է, որ ընտրվի: Այն վատը չէ հայկական Վիքիփեդիայի համար ու պակասը չէ: Իսկ հոդվածի շատ-շատ սխալներ վերացվել են հարգելի մասնակից Երջանիկի օգնությամբ: Հարգանքներով... Hovhannes 11:34, 25 Հունվարի 2012 (UTC)
- Ներեցեք, մեկ բան էլ հարցնեմ: Պատսխանաեք խնդրում եմ: Ինչպե՞ս իմանալ ընտրվել է հոդվածը թե ոչ: Որտեղի՞ց ենք տեղեկանում դրա մասին: Ինչքա՞ն է տևելու քվեարկությունը: Hovhannes 13:34, 25 Հունվարի 2012 (UTC)
- Շատ լավ... Շատ շնորհակալ եմ հարգելի Vacio... Հասկացա, որ ի նկատի ունեք Գևորգ Մարզպետունի (վեպ) հոդվածը: Սակայն համարձակվում եմ առարկել և ասել, որ այդ հոդվածը չի տարբերվում մյուս ընտրված հոդվածներից: Այդ դեպքում, իմ կարծիքով արժանի է, որ ընտրվի: Այն վատը չէ հայկական Վիքիփեդիայի համար ու պակասը չէ: Իսկ հոդվածի շատ-շատ սխալներ վերացվել են հարգելի մասնակից Երջանիկի օգնությամբ: Հարգանքներով... Hovhannes 11:34, 25 Հունվարի 2012 (UTC)
- Տեղեկանում ենք նրանից, երբ հոդվածը հավաքում է անհրաժեշտ քանակի դրական քվեներ (տես Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Ընթացակարգ#Քվեարկության կարգը)։ Այստեղ նշված է, որ քվեարկությունը կարող է տևել 3 ամիս։ Սակայն ինչպես նշեցի, այս հարցերը դեռ քննարկման առարկա է և հնարավոր է, որ որոշ փոփոխումներ լինեն մոտ ապագայում, ցանկության դեպքում դուք էլ կարող եք մասնակցել համայնքի քննարկումներին այստեղ։ --vacio 17:55, 26 Հունվարի 2012 (UTC)
- Այսինքն, եթե ենթադրենք՝ քվեարկությունը բարեհաջող ավարտվի այդ ժամանակահատվածում, ես ինքս էլ կարող եմ վերջնական քա՞յլը անել: Դնել աստղը, տեղադրել ցուցափեղկում և գլխավոր էջու՞մ: Շատ լավ: Շնորհակալ եմ: Hovhannes 18:00, 26 Հունվարի 2012 (UTC)
- Տեղեկանում ենք նրանից, երբ հոդվածը հավաքում է անհրաժեշտ քանակի դրական քվեներ (տես Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Ընթացակարգ#Քվեարկության կարգը)։ Այստեղ նշված է, որ քվեարկությունը կարող է տևել 3 ամիս։ Սակայն ինչպես նշեցի, այս հարցերը դեռ քննարկման առարկա է և հնարավոր է, որ որոշ փոփոխումներ լինեն մոտ ապագայում, ցանկության դեպքում դուք էլ կարող եք մասնակցել համայնքի քննարկումներին այստեղ։ --vacio 17:55, 26 Հունվարի 2012 (UTC)
կատեգորիա թե կաղապար
[խմբագրել կոդը]հարգելի Hovhannes Vardumyan շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում ներդրումներիդ համար և թույլ տուր մի խորհուրդ տամ քեզ, եթե ուզում ես Չառլի Չապլինի ֆիլմերի մասին էլի ստեղծել, կամ եթե չէս էլ ուզում, ապա խորհուրդ կտամ լրացնես այս կաղապարը և տեղադրես նրա ֆիլմերի էջի վերջում, սա ավելի այսպես ասած Վիքիփեդերեն է, քան ուղղակի կատեգորիան: Սա խորհուրդ է, ամեն դեպքում արա ոնց ուզում ես:
|
- Շնորհակալ եմ, հարգելի Երջանիկ: Հաշվի կառնեմ: Ինձ հենց սա էր հարկավոր: Hovhannes 06:08, 10 Փետրվարի 2012 (UTC)
Զգուշացում խմբագրական պատերազմի մասին
[խմբագրել կոդը]Զգուշացում. Հարգելի Hovhannes։ Դուք ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Թեկնածուներ էջում: Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկամ էջերում։ Եթե քննարման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը: Խմբագրական պատերազմ մղելը Վիքիփեդիայի կանոնների խախտում է և շարունակելու դեպքում դուք կարգելափակվեք: Հաջողություն եմ մաղթում հետագա խմբագրումների ժամանակ։ --vacio 14:09, 18 Փետրվարի 2012 (UTC)
- Զգուշացնում եմ նաև, որ քննարկման ժամանակ անթույլատրելի է վիրավորանքներ, անհիմն մեղադրանքներ կամ անձնական որակումները ներկայացնելը, պահպանեք սառնասրտություն: --vacio 14:22, 18 Փետրվարի 2012 (UTC)
Կաղապար:Տեղեկաքարտ Ֆիլմ
[խմբագրել կոդը]Հովհաննես ջան, Կաղապար:Տեղեկաքարտ Ֆիլմում IMDb հղվող մասում գրիր միայն թիվը, ոչ թե ID ու թիվը, օրինակ` 0032553, ոչ թե ID 0032553, ինչպես օրինակ արել էիր Մեծ բռնապետը և մի քանի այլ ֆիլմերում: ERJANIK 13:20, 19 Մարտի 2012 (UTC)
- Շատ բարի: Շնորհակալ եմ դիտողության համար: Hovhannes (talk) 14:38, 19 Մարտի 2012 (UTC)
ավելորդ հղումներ
[խմբագրել կոդը]Հովհաննես ջան Դու թերևս ծանոթ չես Վիքիփեդիա:AWB ծրագրին, որը ավտոմատ է փոխում հոդվածներում որոշ բաներ: Կոնկրետ քո Խաղաղ փողոցը հոդվածի ավելորդ հղումները: Գիտես, դա Վիքիփեդիայի ընդհանուր կանոններից է բխում, համաձայն չե՞ս: Կարող ես ասել ի՞նչ իմաստ ունի նույն հոդվածից ասենք 2-ից ավել հղումներ ունենալ մի այլ հոդվածի: Ասենք եթե Չառլի Չապլինի ֆիլմերի հոդված եք ստեղծում ու այդ հոդվածում ասենք 10 անգամ հիշատակվում է Չառլի Չապլին բառը, դա չի նշանակում որ այդ 10 բառն էլ պետք է հղում լինի: Դրանով պարզապես ծանրաբեռնվում է Վիքիփեդիայի ընդհանուր կայքը ու հետևաբար աշխատանքը, թեկուզ շատ քիչ, բայց ծանրաբեռնվում է: Հա՞սկացանք իրար: ERJANIK 10:46, 23 Մարտի 2012 (UTC)
- Կաշխատեմ համակերպվել: Hovhannes (talk) 10:48, 23 Մարտի 2012 (UTC)
- այո փորձիր: ERJANIK 15:18, 23 Մարտի 2012 (UTC)
պարգև
[խմբագրել կոդը]Վիքիմեդալ | ||
Հարգելի Hovhannes, նվիրում եմ Ձեզ այս վիքիմեդալը Հայերեն Վիքիփեդիայում Չառլի Չապլինին վերաբերող հոդվածների քանակը շատացնելու համար: Շարունակեք ավելացնել նրա ֆիլմերի հոդվածները: ERJANIK 08:49, 25 Մարտի 2012 (UTC) |
- Շատ-շատ շնորհակալ եմ, հարգարժան Երջանիկ: Hovhannes (talk) 08:53, 25 Մարտի 2012 (UTC)
Ջնջման ենթակա ֆայլեր
[խմբագրել կոդը]Հարգելի՛ Hovhannes։ Քո բեռնած վերջին պատկերները ենթակա են արագ ջնջման, քանի որ հեղինակային իրավունքների մասին տվյալները ամբողջական չեն։ Մասնավորապես բացակայում է/են.
- հեղինակի անունը
- աղբյուրը (նշել հրատարակության ամբողջական տվյալները կամ կայքէջի հղումը)
- արտոնագիր (ի՞նչ արտոնագրի ներքո է հեղինակը հրապարակել իր աշխատանքը)
- ամսաթիվը (ստեղծման ամսաթիվը կամ տարեթիվը)
Եթե մեկ շաբաթվա ընթացքում այս տվյալները չլրացվեն, ապա ֆայլը առանց զգուշացման ենթակա է ջնջման: Բարեկամական ողջույններով։ --vacio 12:00, 7 Ապրիլի 2012 (UTC)
- Ներեցեք, բայց ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Հետևաբար՝ չեմ էլ կարող բավարարել ձեր պահանջները: Մինչ այսօր ես շատ նիշքեր եմ բեռնել, սակայն ոչ մի նիշք խնդիրներ չի առաջացրել: Եվ ինքս էլ եմ ականատես եղել այդպիսի ոչ բավարար նիշքերի: Ինչու՞ դրանք էլ չեք հեռացնում: Ինչ վերաբերվում է արագ ջնջման... Խնդրեմ, ջնջեք: Միայն թե իրոք արագ, ոչ թե դանդաղ, ինչպես դա միշտ է այստեղ արվում: Սակայն ձեզ շատ կխնդրեյի, որ ինձ օգնեյիք այդ հարցում մի բան անենք: Ինքներդ չե՞ք կարող դա անել, որովհետև ես ճիշտն ասած բան չեմ գիտակցում այդ նիշքերից: Եթե կարող եք օգնել, օգնեք: Շատ շնորհակալ կլինեմ: Հարգանքներով: Hovhannes (talk) 04:51, 8 Ապրիլի 2012 (UTC)
Գլխավոր էջ
[խմբագրել կոդը]Սիրելի Հովհաննես քո ներդրումները բոլորս էլ գնահատում ենք: Ընդ որում էապես լավացրել ես խմբագրումներիդ որակը: Ուղղակի ժամանակը չի բավարարում: Վիքիպեդիա մուտք գործելիս միայն մտածում եմ հոդված ավելացնելու կամ եղածը շտկելու մասին, կհավատաս, շատ հաճախ գլխավոր էջ չեմ այցելում: Շատ է դուրս գալիս քո նշանաբանը` "Մասնակիցներ եկեք զարգացնենք հայերեն Վիքիպեդիան": SusikMkr (talk) 12:30, 10 Մայիսի 2012 (UTC)
- Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: ինձ պարզապես քվեներ են հարկավոր, այսքան բան: Hovhannes (talk) 13:27, 10 Մայիսի 2012 (UTC)
Զգուշացումը կանոնը խախտելու վերաբերյալ
[խմբագրել կոդը]Հովհաննես ջան, մի քանի անգամ նկատեցի, որ տարբեր տեղեր գրում ես «ինձ շտապ քվեներ են հարկավոր»։ Զգուշացնում եմ, որ դրանով դու խախտում ես Ցուցափեղկի կանոնադրության այս պահանջը.
- Արգելվում է այլ մասնակիցներին իրենց քննարկման էջում կամ այլ կերպ խնդրել որպեսզի նրանք մասնակցեն քվեարկությանը։ Հակառակ դեպքում քվեարկությունը համարվում է անվավեր։ --vacio 10:36, 13 Մայիսի 2012 (UTC)
- Ես ոչինչ չեմ խախտել: Կոնկրետ ոչ ոքի չեմ խնդրել, պարտադրել, կոչ արել, որպեսզի նրանք քվեարկեն, իսկ Պանդուխտի հետ ես պարզապես ցուցափեղկի խնդրի հարցն էի տանում: Hovhannes (talk) 10:54, 13 Մայիսի 2012 (UTC)
Առճակատում «Դաշնակահարի» պատճառով
[խմբագրել կոդը]Դաշնակահարը հոդվածի երկու ակտիվ խմբագիրներին խորհուրդ եմ տալիս, հնարավորինս իրար լսեք, փորձեք դիմացի կողմի արած փոփոխությունները ընդունել, որպես հոդվածին ի նպաստ գործողություն և ոչ որպես վնասակարություն, մեղադրանքներ մի տեղացեք։ Խնդրում եմ անձնական եզրեր չփնտրել և անջրպետ ստեղծել մի գործում, որը նպատակ ունի խթանել մարդկանց համատեղ աշխատանքը։ Փորձեք օգտագործել հոդվածի քննարկման էջը, փոփոխություն անելուց առաջ քննարկեք այդ մյուս մասնակիցների հետ։
Հոդվածը այլ խմբագիրներից պաշտպանելու պատճառ առայժմ չեմ տեսնում։ Բայց խնդրում եմ իրար հանդեպ հարգալից վերաբերմունք ցույց տալ, այլապես միջոցներ կկիրառվեն։ Հուսամ պատվով դուրս կգանք ստեղծված իրավիճակից։--Bekoքննարկում 18:31, 18 Մայիսի 2012 (UTC)
Զգուշացում պահվածքի վերաբերյալ
[խմբագրել կոդը]Հովհաննես գնահատելով հանդերձ քո ներդրումները հայերեն Վիքիպեդիայում, ստիպված եմ քեզ զգուշացնել, որ քո ներկա պահվածքը անթույլատրելի է։ Նախ որևէ մասնակցի իրավունք չունես խնդրել/համոզել/արգելել, որ խմբագրումներ չանի որևէ հոդվածում, անկախ նրանից թե որքան է քո ներդրումը այդ հոդվածում։ Անթույլատրելի այլ մասնակիցների ներդրումնը «անիմաստ» կամ «վնասում» անվանել, ինչպես օրինակ արել ես այստեղ։
Երկրորդ չի կարելի է քննարկման նյութ դարձնել այն մեղադրանքը, որ քո կողմից թեկնածու առաջարկված հոդվածին «դեմ», «ձեռնպահ» քվեարկած կամ քեզ դուր չեկող այլ կարծիք հայտնած մասնակիցները դա անում են զուտ քեզ անձամբ վատություն անելով նպատակով։ Սա շատ ապակառուցողական մոտեցում և կոչ եմ անում մասնակիցների հետ այլևս քննարկումներ չծավալել նման ոճով։ Ծանոթացիր խնդրում եմ Վարվելակարգին Երկրորդ անգամ քեզ այլևս չեմ զգուշացնելու, արգելափակելու եմ 72 ժամով։ --vacio 19:17, 22 Մայիսի 2012 (UTC)
Լեզվային հղումներ
[խմբագրել կոդը]Հովյաննես, կարո՞ղ եք ձեր ստեղծած վերջին հոդվածներին ավելացնել լեզվային հղումները։ Շնորհակալություն։ --vacio 16:39, 23 Մայիսի 2012 (UTC)
- Ճիշտն ասած, Վաչագան ջան, երբեք էլ բան չեմ հասկացել այդ լեզվային հղումներից և միշտ բոտերի վրա եմ հույսս դրել: Բոտերը չե՞ն կարող դա անել: Ես շատ կուզեյի, բայց ցավոք չեմ կարող: Hovhannes (talk) 17:14, 23 Մայիսի 2012 (UTC)
- Պարզապես այլ լեզվով հոդվածի էջի ներքևի լեզվային հղումները պետք է արտատպել հայերեն էջում։ Դրանք այս՝ [[fr:Jean Gabin]] տեսքն ունեն։--Bekoքննարկում 18:00, 23 Մայիսի 2012 (UTC)
- Մի բան արեցի: Սխալներս ուղղեք: Hovhannes (talk) 18:06, 23 Մայիսի 2012 (UTC)
- Պարզապես այլ լեզվով հոդվածի էջի ներքևի լեզվային հղումները պետք է արտատպել հայերեն էջում։ Դրանք այս՝ [[fr:Jean Gabin]] տեսքն ունեն։--Bekoքննարկում 18:00, 23 Մայիսի 2012 (UTC)
Ցուցափեղկում քվեարկության մասնակցելու արգելք
[խմբագրել կոդը]Հովհաննես, նկատի ունենալով Ցուցափեղկում քո դրսևորած վարքագիծը, որը շատ ապակառուցողական է, խնդրում եմ քեզ մեկ շաբաթ (մինչև հունիսի 3-ը) չմասնակցել Ցուցափեղկի քվեարկություններին։ Այլապես կհամարեմ, որ շարունակում ես նույն վարքագիծը և ստիպված կլինեմ մի քանի օրով արգելափակել քեզ։ --vacio 12:06, 26 Մայիսի 2012 (UTC)
- Եղավ, Վակիո, չեմ մասնակցի, այնտեղ մասնկացելու բան էլ չկա: Բոլորին էլ մասնակցել եմ: Սակայն նորից եմ կրկնում, որ դուք իրավունք չունեք իմ դեմը չհաշվել: Ես նշել եմ պատճառները: Ամեն ինչ մաքուր է: Hovhannes (talk) 12:08, 26 Մայիսի 2012 (UTC)
Ոչ ազատ պատկերների
[խմբագրել կոդը]Բարև Հովհաննես, խնդրում եմ ոչ ազատ պատկերներ չբեռնել մինչև թույլտվություն ստացվի ոչ ազատ պատկերների օգտագործման վերաբերյալ։ Շնորհակալություն։ --vacio 09:29, 1 Հունիսի 2012 (UTC)
- Հարգելի Hovhannes, ախր բազմիցս ասվեց որ ոչ ազատ պատկերներ չ՛բեռնել: ERJANIK 18:35, 7 Հունիսի 2012 (UTC)
- Հասկացանք, բայց ի՞նչ կասես վերջին բեռնված պատկերների մասին: Ես տեսա, որ դրանք նույնպես չեն համապատասխանում բեռնման հիմիկվա չափանիշներին և կարծեցի, թե արդեն կարելի է բեռնել ոչ ազատ նիշքեր: Ախր, նրանք էլ են ոչ ազատ: Hovhannes (talk) 13:40, 8 Հունիսի 2012 (UTC)
յ-տառը
[խմբագրել կոդը]հարգելի Hovhannes, մի անգամ գրել էի Քեզ այդ մասին, երևի ուշադիր չէս եղել եղբայր, հայերենում ձայնավորներից միայն ա-ից ու ո-ից հետո է գրվում յ տառը, որովհետև քո հոդվածներում շատ են այս կանոնի հետ կապված սխալները, այսինքն դեպքեր, երբ ասենք օրինակ ու-ից հետո յ ես գրում: Ուշադիր եղիր, ևս մեկ անգամ շնորհակալություն քո հետաքրքիր հոդվածներ համար: ERJANIK 10:54, 12 Հունիսի 2012 (UTC)
- Շնորհակալ եմ սխալներս ուղղելու համար: Կփորձեմ ուշադիր լինել: Hovhannes (talk) 10:58, 12 Հունիսի 2012 (UTC)
Զգուշացում՝ քննարկման էջերից հեռացում
[խմբագրել կոդը]Հարգելի Հովհաննես, Վիքիպեդիայում չենք հեռացնում որևէ բան քննարկման էջերից (միայն շատ երկար էջերում, քննարկումները տեղափոխելով արխիվացնում ենք)։ Եթե ձեր սեփական գրվածքը, գրելուց շատ քիչ ժամանակ անց, կորցրել է իր ակտուալությունը, ապա կարող եք գիծ քաշել՝ օր․ <s>ջնջվելիք տեքստը այս պիտակների արանքը</s>։ Տվյալ դեպքում կարելի էր այդ «անշուք» տեքստը, դնել <nowiki> </nowiki> պիտակների զույգի արանքը, և իհարկե էլ ավելի նախընտրելի է, միշտ օգտվել «նախադիտել» կոճակից, մինչ որևէ բան պահպանելը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:28, 13 Հուլիսի 2012 (UTC)
Ողջույնի կաղապար
[խմբագրել կոդը]Հովհաննես, շնորհակալություն նորեկներին ողջունելու համար։ Խնդրում եմ, կաղապարը տեղադրելիս օգտվել {{subst:Ողջույն|Hovhannes}} ձևից, ինչպես դա նկարագրված է կաղապարի էջում։ Այս դեպքում կաղապարի տեքստը, կտեղադրվի քննարկման էջում, ոչ թե ամեն անգամ էջը դիտելից բեռնվելու է կաղապարը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:45, 13 Հուլիսի 2012 (UTC)
- Իմ կողմից լրացում. Hovhannes-ը պետք չէ, այսինքն միայն {{subst:Ողջույն}} (ստորագրությունը ավտոմատ ավելացվում է)։ Հարգանքով։ --vacio 20:58, 13 Հուլիսի 2012 (UTC)
- Շատ բարի: Hovhannes 04:31, 14 Հուլիսի 2012 (UTC)
Արգելափակում՝ 3 օրով
[խմբագրել կոդը]Հովհաննես, առնվազն 3 անգամ քեզ խնդրել և զգուշացրել են, քո պահվածքի և շփման ոճի անթույլատրելի լինելու մասին։ Ցավոք դու դա անտեսել էս, և շարունակել էս նույն էպիտետներով և գնահատակնենրով լի գրառումները։ Վիքիպեդիայում նորեկներին չենք ճնշում, և եթե մեկը նման վերաբերմունք ցուցադրեր քո հանդեպ, երբ դու էիր եկել, հազիվ թե քո մոտ այստեղ մնալու ցանկություն լիներ։ Շատ հիմնարար բաներ, դու նույնպես չգիտես, սակայն մենք դա «երեսովդ չենք տալիս» ամեն պատեհ ու անպահետ առիթով, այլ փորձում ենք բացատրել և ճիշտ տարբերակը նշել։ Մինչ այժմ համայնքը հանդուրժում է և ներողամիտ է, քո կողմից արվող սխալների հանդեպ, և այդքանից հետո քո կողմից նման վերաբերմունքը այլ մասնակիցների հանդեպ կրկնակի անթույլատելի է։ Խնդրում եմ, օգտագործիր այս 3 օրը, շփման ոճը վերանայելու համար։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17:31, 17 Հուլիսի 2012 (UTC)
- Սա ընդհանրապես ի՞նչ է: Արգելափակու՞մ եք ինձ: Ի՞նչ եք անում: Ընդհանրապես գիտակցու՞մ եք, թե ինչ եք անում դրանով: Ուղղակի զարմացած եմ, չէ, ապշած եմ, թե ինչու մյուս ադմինները (Վաչիօ, Բեկո), մյուս մասնակիցները, որոնց հետ ես երբևիցէ գործ եմ ունեցել, թե ինչու են նրանք լռում և այսպիսի սուտ անարդարություն հանդուրժում: Ինչու՞ չեք բողոքարկում, ինչու՞ չեք ասում, որ սա սխալ արգելափակում է և անարդարություն է: Ես բողոքարկում եմ դրա դեմ: Ադմիններ, խնդրում եմ մի բան արեք: Ես արժանի չեմ արգելափակման: Ոչ մի այնպիսի բան չեմ արել, ինչի համար ինձ պետք է արգելափակել: Ես ակտիվ մասնակիցներից եմ, ով զգալի ավանդ ունի այստեղ, սակայն այսպիսի հեշտ ձևով ինձ մեկը արգեալափակում է: Դե հասկացանք, ես Քսելջենից սպասում էի դա, բայց ինչու՞ եք դուք դա դիմանում և չափեր չեք ընդունում: Արգելապակեք նրանց, ով իրոք արժանի է, օրինակ՝ Առանտզին, որը տեսնում եք, թե ինչեր է անում և ոնց է իրեն պահում: Ինչու՞ ինձ, ի՞նչ եմ արել, ու՞մ եմ վիրավորել, ու՞մ եմ կոպտել, ու՞մ եմ վատ խոսք ասել: Սա ի՞նչ է: Հանեք արգելափակումը, Վաչիօ, Բեկո: Ալեքսեյին ես դեռ կանդրադառնամ, նաև Առանտզին, իսկ հիմա խնդրում եմ, մի բան արեք: Ես ուղղակի կարծիքս հայտնեցի, ինչից հետո քննադատական ալիք բարձրացրին վրաս և սկսին այս պատերազմը, ես էլ արժանի, առանց կանոնները խախտելու, պատասխանեցի: Ի՞նչ եմ արել: Քսելջենը միշտ հետապնդում է հին հաշիվները և թշնամանքից է դա անում, ինքներդ տեսեք Դավիթի գրածը խորհրդարանում: Շատ եմ խնդրում, հանեք սա: Hovhannes 11:15, 18 Հուլիսի 2012 (UTC)
Hovhannes, ձեզ գոնե արգելափակել են 3 օրով, բայց վստահ եղեկ, որ եթե շարունակեք հակառակվել ադմինին ձեզ կարգելափակեն մեկ տարով: Իմ առաջին արգելափակումն էլ եղել է 3 օրով: Իմ կարծիքով այդ մասնակիցը իրեն պահում է ոչ թե որպես ադմինիստրատոր այլ ինչպես գլխավոր քարտուղար, որի որոշումերը անվիճելի են: Նույնիսկ չկա մի էջ, որտեղ կարելի է վիճարկել արգելափակումը: Ես հարցը բարձրացրել եմ խորհրդարանում, եթե այնտեղ էլ այն չլուծվի ստիպված պետք է այն բարձրացնել մետա-վիկիում:
Այո, հարգելի Դավիթ ջան... Ես ճիշտն ասած ապշեցի, երբ տեսա, թե ինչ է նա քո հաշվի հետ արել: Ներեցեք, բայց իմ անձնական կարծիքով, դա ուղղակի հանցագործություն է և խայտառակություն, ամբողջ մեր նախագծի համար: Ի՞նչ է նշանակում մեկ տարի: Մեկ տարով ոչ մի Վիքիում չեն արգելափակում: Կամ անսահմանափակ են տալիս կամ մեկ ամսից ավել չեն տալիս, դա ի՞նչ է: Ես դեռ Քսելջենի հարցը կբարձրացնեմ խորհրդարանում, որովհետև կարծում եմ, որ ինչպես Վիքիպեդիայի մասնակից, ունեմ դրա իրավունքը, խոսքի ազատությունը: Թե՞ դա էլ չի կարելի, լրիվ դիկտատուրա է, այո՞: Ադմինիստրատորը այսինքն, դարձել է այստեղ թագավոր, այո՞: Ինչ կուզի կանի՞: Ախր դրա համար, ուրիշ արդար ադմիններ պետք է գոյություն ունենան, որոնք այդպիսի ադմինների դրոշակը կհանեն, բայց այստեղ դա էլ չկա, ախր... Ինձ լրիվ անարդար են արգելափակել, և ես համաձայն չեմ դրա հետ և բողոքարկում եմ, սակայն ոնց տեսնում եմ, բանի տեղ դնող էլ չկա: Ապրես Դավիթ ջան, որ բարձրացնում ես այդ հարցը: Շատ եմ խնդրում, որ խորհրդարանում ու նաև Մետա-Վիքիում, իմ հարցն էլ բարձրացնես մեկ տեղ, եղբայր: Նույնիսկ իմ այփի հասցեն է արգելափակել, ի՞նչ իրավունքով: Առանց զգուշացնելու է արգելափակել, դա ընդհանրապես կանոններից դուրս է: Լրիվ անկարգություն է, ախր: Մի բան արեք: Մասնակից Maykel, չի կարողանում խմբագրումներ կատարել, այս իմ այփի հասցեից, քանի որ այն արգելափակված է նույնիսկ: Նա վրդոհված է իմ պես, և մենք դուրս կգանք նախագծից, եթե նման անարդարությունները շարունակվեն: Հանեք իմ և Դավիթի արգելափակումը, խնդրում եմ (պահանջում եմ): Hovhannes 12:46, 18 Հուլիսի 2012 (UTC)
- Մետա վիկիում նշում են որ մինչ հարցը այնտեղ բարձրացնելը, պետք է դիմել արբիտրաժային կոմիտետ: Քանի որ մեզ մոտ այն չկա, ստիպված հարցը բարձրացրել եմ ֆորումում: Այնտեղ քնննարկումը դեռ շարունակվում է:
- Ընդ որում ձեր դեպքում հետաքրիր է այն, որ խոսելով շփման ոճի և էտիկետի մասին իրեն թույլ է տալիս օգագործել երեսովդ չենք տալիս արտահայտությունը, որը նրա կարծիքով երևի նորմալ շփման ձև է: --178.78.185.138 13:00, 18 Հուլիսի 2012 (UTC)
- Մետա վիկիում նշում են որ մինչ հարցը այնտեղ բարձրացնելը, պետք է դիմել արբիտրաժային կոմիտետ: Քանի որ մեզ մոտ այն չկա, ստիպված հարցը բարձրացրել եմ ֆորումում: Այնտեղ քնննարկումը դեռ շարունակվում է:
- Լավ էր ասված, եղբայր: Գիտե՞ս, ես հիմա հնարավորություն չունեմ, ուրիշ տեղերում գրել, քանի որ այփի հասցես էլ է արգելափակված (ընդհանրապես անօրինականություն է), իսկ ուրիշ այփի հասցեներից, հիմա չեմ կարող օգտվել: Այնպես որ, քեզ շատ կխնդրեյի, որ իմ հարցն է,լ մեր ոչ բարով ֆորումում բարձրացնես: Շատ շնորհակալ կլինեմ: Մեկ էլ ասեմ... Ադմինը իրավունք չունի մասնակցին, մանավանդ ակտիվ, փորձառու, ավանդ ունեցող մասնակցին, արգելափակել միանգամից մեկ տարով: Դա լրիվ անարդարություն է, ինչը պետք է պատժվի ամեն դեպքում: Օրինակ՝ ռուսերեն Վիքիպեդիայում, մասնակցին, ես տեսել եմ, որ տասից ավել անգամ են արգելափակել և ամեն անգամ, մի քանի օրով: Դրանից հետո, եթե մասնակիցը չի հանդարտվում և մի ահավոր բան է անում, նոր նրան արգելափակում են ընդմիշտ, իսկ մեկ տարին, դա ընդհանրապես, չգիտեմ ինչ, մեղ ասած՝ սխալմունք է: Այսինքն այդպես չէ, որ մի երկու անգամ վատ բան արեց մասնակիցը, դրին արգելափակին հավերժ: 20 անգամ պետք է արգելափաել, իսկ հետո նոր քննարկմամբ, մտածելով, բան անելով, որոշել, արժե՞ փակել հաշիվը, թե ոչ: Չնայած ի՞նչ եմ խոսում, այստեղ ոչ կանոն կա, ոչ բան: Hovhannes 13:16, 18 Հուլիսի 2012 (UTC)
Մի բան պատասխանեք, խնդրում եմ: Իմ հարցը, խնդրում եմ, Խորհրդարանում բարձրացնել, քանզի ես բողոքարկում եմ իմ արգելափակման դեմ, Քսելջենի դեմ, ես համաձայն չեմ այդ փաստի հետ, ճիշտ չեմ համարում: Կարծում եմ, որ ունեմ դրա իրավունքը, որովհետև Հայերեն Վիքիպեդիա նախագծի ազատ մասնակից եմ, որը իր անձնական կարծիքն ունի: Ամեն տեղ, արգելափակված մասնակիցն, ունի այդ հնարավորությունը, բողոքարկել իր հաշվի փակուման դեմ: Սա ի՞նչ նախագիծ է, որ դա էլ չկա: Ես բողոքարկում եմ, որովհետև ոչնչում մեղավոր չեմ և արժանի չէի արգելափակման: Ինձ արգելափակել է մի մասնակից, որը հին հաշիվներ է հետապնդում, դեռ սկսած Դաշնակահարը հոդվածի քվեարկությունից, Ցուցափեղկում: Դավիթ, դու իրավացի ես, որ նա իրեն քարտուղարի պես է պահում, անում է ինչ ուզում է և գիտի, թե ստեղի աստվածն է: Ում հետ կոնֆլիկտ է ունենում, միանգամից թշնամանքի է վերածում, զբաղվում է տրոլլինգով և արգելափակում է: Բայց ինչու՞: Ումի՞ց է նա լավ, որ որոշում է մասնակիցների գործերը: Ինձ անկապ տեղը արգելափակելու պաճտառով, ես օրինակի համար, այլևս չեմ կարող ենթադրենք՝ ադմին դառնալ, լուրջ մասնակից կոչվել և այլն... Վնաս տվեց, դա նրա ուզածն էր: Դուք ինչու՞ եք լռում, հարգելի ադմիններ, ինչու՞ եք բոլորդ վախենում մի մասնակցից, որը իմ անձնական կարծիքով, արժանի չէ ադմին կոչվելու, որովհետև չի կատարում իր պարտականությունները, ինչի համար պետք է հանել դրոշակը: Սա ի՞նչ բռնատիրություն է: Ապշած եմ բոլորի վրա: Դավիթ, խնդրում եմ իմ հարցը, բարձրացրու խորհրդարան, օգնության ձեռք մեկնիր, ես նույնպես քեզ դեռ շատ կօգնեմ, որպեսզի այնպես անենք, որ մեկ տարին անվի: Hovhannes 15:56, 18 Հուլիսի 2012 (UTC)
- Hovhannes, իմ բոլոր գրածները նա խորհրդարանից հեռացրել է և տեղափոխել իմ քննարկման էջ: Երևի հասկանում ես թե ինչու: Չի ցանկանում որ այլ մասնակիցները ևս մասնակցեն այդ քննարկմանը: Հույս ունենանք, որ մյուս մասնակցիները ինչ-որ կերպ կարձագանքեն այս ամենին, նրանց մեծ մասը ինչքան հասկացա չի պաշտպանում ադմինի այդ գործողությունները:
- Այո, Դավիթ, տեսա: Արի այսպես արա, միայն քննարկմանդ էջում գրիր, իսկ ուրիշ տեղերում, ուրիշ հասցեներից, առայժմ բան մի արա, որ չկպնեն, թե խախտում ես կանոնները և նորից Xelgen-ը, կես կամ մեկ տարի ավելացնի: Ուրիշ մասնակիցները, եղբայր, հավաստիացնում եմ քեզ, որ լավ էլ ամեն ինչ տեսնում ու նկատում են, կարող ես հանգիստ լինել, ես դա հաստատ գիտեմ: Բոլոր-բոլոր մասնակիցները, ամեն ինչ գիտեն և հետևում են: Ուրիշ հարց է, որ նրանք չեն ուզում (չեն համարձակվում) խառնվել, կոնֆլիկտներ բացել, մասնակցել քննարկումներին: Ինչ որ չափով նրանք էլ են դրա համար, ամեն ինչում մեղավոր: Որոշ մասնակիցներ նույնիսկ համոզված եմ, հաճույք են ստանում այս ամենից: Չգիտես ինչու, բոլորը վախենում են Xelgen-ից: Դե ադմին է, ինչ կուզի կանի, չէ՞: Hovhannes 17:48, 18 Հուլիսի 2012 (UTC)
Լավ, ճիշտ ես, ավելորդ պրոբլեմներ պետք չէ ստեղծել: Ինչ ես կարծում արժի դիմել այլ ադմիններին:
Իհարկե արժե: Նաև քեզ շատ եմ խնդրում, որ իմ անունն էլ այդպիսի խոսակցություններում հիշատակես, որպեսզի չասեն թե մենակ քեզ է արել: Եթե դու (մենք) ճիշտ ես և կարող ես դա մաքուր ապացուցել, ապա չեն կարող դեմդ առնել: Դիմիր բոլորին, ամեն տեղ, ամեն մեկին, միայն հաղթանակի հասիր: Մենք չպետք է համակերպվենք նման անարդարության հետ: Ես էլ, երբ դուրս գամ արգելափակումից, կբարձրացնեմ այս ամբողջ քաոսի հարցը և ամբողջ Վիքին ոտքի կհանեմ, եթե իհարկե մինչև այդ, ողջ մնամ: Hovhannes 17:57, 18 Հուլիսի 2012 (UTC)
- Hovhannes, դուք շարունակում եք, ճիշտ նույն պահվածքը, որի համար արգելափակվել եք։
Երկրորդ անգամչորրորդ անգամ, զգուշացում արդեն չի լինելու (մեկ է, համբերատարությունը ու դայակությունը չի գնահատվում, մի հատ էլ հետո իբրև մեղադրանք է ներկայացվում)։ - Շատ եմ խնդրում կարդալ հետևյալ էջերը՝
- Անգլերեն՝ en:Wikipedia:Civility, en:Wikipedia:Etiquette, en:Wikipedia:Please_do_not_bite_the_newcomers, en:Wikipedia:No_personal_attacks
- Կամ ռուսերեն՝ ru:Википедия:Этичное_поведение, ru:Википедия:Не_цепляйтесь_к_новичкам, ru:Википедия:Оскорбления
- Վիքի նախագծերի մեծամասնությունում, արգելափակումը բողոքարքվում է հենց Մասնակցի քննարկման էջում, քանի որ դա միակ էջն է, որտեղ արգելափակված մասնակիցը կարող է և իրավունք ունի խմբագրել։ Այսպիսով, բողոքարքեք այն հենց այստեղ, իմ կարծիքով դու հենց դա էլ սկսել էիր անել։
- Arantz–ը նախազգուշացվել է, խախտման մասին, և եթե դա կրկնվի նույնպես կարգելափակվի։ Դուք ի տարբերություն նրան, արդեն զգուշացվել էիք, այն էլ ոչ թե մեկ, այլ առնվազն 3 անգամ (1, 2 և 3)։ Չգրանցված մասնակինցրի վարքի պատճառով, էջը արգելափակվել է մուտք չգործածների համար։
- Արգելափակված կամ չարգելափակված լինելը, չի ազդում ապագայում ադմին դառնալու կամ չդառնալու հնարավորություն վրա։ Ոչ էլ լուրջ ընկալվելու կամ չընկալվելու։ Սակայն պահվածքը վերոնիշյալի վրա, ուժեղ ազդում է։ Ավանդը գնահատում են և խոսում են այլոք, ոչ թե ինքը մարդը, և ոչ մի ավանդ կամ փորձ թույլ չի տալիս շարունակաբար խախտել էտիկայի նորմերը, և ինդուլգենցիա չի ծառայում այլ խախտումների համար։ Արգելափակման ավարտից հետո, անցյալում արգելափակվելու մասին, մեկ էլ հիշում են հաջորդ արգելափակման ժամանակ։
- Մասնակից Maykel–ը արդեն պետք է կարողանա խմբագրումներ անել։ Ցավում եմ, որ նա տուժել է ձեր արգելափակման պատճառով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:48, 18 Հուլիսի 2012 (UTC)
- Hovhannes, դուք շարունակում եք, ճիշտ նույն պահվածքը, որի համար արգելափակվել եք։
Հարգելի Xelgen, ես Վիքիպեդիայի ազատ մասնակից եմ, որն ունի իր սեփական, անձնական կարծիքը, որն ունի խոսքի ազատություն, ճի՞շտ է, որը կարող է հայտնել իր տեանկյունները, բայց ոչ ոքին չվիրավորելով, պահպանելով էտիկ պահվածքը և խոսելով պրակտիկ, նորմալ լեզվով: Այդպե՞ս է: Չգիտեմ այստեղ ոնց, բայց ուրիշ նորմալ Վիքիներում այդպես է: Ինչևէ, ասածս ինչ է. ես չեմ պատրաստվում, հենց այնպես սա կուլ տալ և աշխատելու եմ բողոքարկելով, այնպես անել, որ իմ այս անարդար արգելափակումը հաշվի չառնվի, ջնջվի, կորչի: Ես կարծում եմ, որ արժանի չէի դրան և սխալմունքով եմ փակվել: Դրա իրավունքը ունեմ: Չեմ կարծում, որ դուք էլ իրավունք ունեք, ապագա խոսակցություններից զերծ մնալու համար, ինձ նույնպես մեկ կամ երկու, երեք տարով արգելափակել: Իմ անձնական կարծիքով, որպես նախագծի պրակտիկ մասնակից, ես կարծում եմ, որ դուք արժանի չեք ադմին կոչվելու, որովհետև չեք կատարում ձեր պարտականություններն ու չարաշահում եք ձեր լիազորությունները: Դա կարծիքս է, տեանկյունս, որի համար չեմ կարծում, թե ինձ արգելափակել է պետք: Եվ ես դեռ կանդրադառնամ այս հարցին, հիշեք: Նաև Դավիթի հարցին: Հարգանքներով: Hovhannes 04:33, 19 Հուլիսի 2012 (UTC)
- Հա ի դեպ ասեմ. չգիտեմ, ուզում էիք սուտ ասած լինեյիք, թե ուղղակի մի բան շփոթել եք, բայց առաջավա պես, մասնկաից Մայքլը չի կարող խմբագրումներ կատարել, քանի որ այփի հասցեն մեր արգելափակված է (ինչը նույնպես կանոններից դուրս է): Hovhannes 07:04, 19 Հուլիսի 2012 (UTC)
Պաշտոնական զգուշացում վիքիէթիկետը անտեսելու համար
[խմբագրել կոդը]Hovhannes, ձեր այս մեկնաբանությունը վիքիէթիկետից դուրս է (կարող եք վիքիհամայնքներում սպասված վիքիէթիկետի հիմունքների հետ ծանոթանալ այստեղ), քանի որ պարունակում է խիստ վիրավորական ակնարկներ։ Կոչ եմ ձեզ անում հետևել տարրական քաղաքավարության կանոններին ու զերծ մնալ այլ մասնակիցների նկատմամբ վիրավորական մեկնաբանություններից։ Քանի որ դուք նախագծում ունեք անվայելուչ պահվածքի պատմություն, ինչի համար նախկինում զգուշացվել եք, սա կլինի ձեր վերջին պաշտոնական զգուշացումը։ Հետագա նմանատիպ պահվածքի դեպքում դուք անհապաղ կարգելափակվեք համապատասխան ժամկետով։ Նկատի ունեցեք, որ այպիսի պահվածքը թշնամություն է ստեղծում համայնքում, ինչը կարող է շատ վնասկար անդրադառնալ նախագծի զարգացման գործում։ Նաև ակնկալելով ձեր բողոքարկումները՝ հրավիրում եմ ծանոթանալ այս էջին և հատկապես այս բաժնին։ ― Teak (talk) 03:59, 2 Օգոստոսի 2012 (UTC)
- Ես լիովին համաձայն չեմ և սխալ եմ համարում ձեր զգուշացումը: Ես հայտնել եմ իմ անձնական կարծիքը, առաջարկ եմ արել, խոսել եմ նորմալ, պրակտիկ, էթիկ ձևով, ոչ ոքին չեմ վիրավորել և ոչ ոքի հասցեին, վատ արտահայտություններ չեմ արել: Պարզապես բոլորս էլ գիտենք, թե սա ինչու համար էր: Ինձ ակնարկ տվեցիք, որ եթե չդադարեմ, ապա Դավիթի պես կարգելափակվեմ մեկ կամ երկու տարով: Ինչևէ, ես միայն ճիշտն եմ խոսել: Եվ հետո... Ինչու՞ չարգելափակեցիք Առանցին, այլ բարեհամբյուր զգուշացում ուղարկեցիք: Այն խմբագրումներից հետո, որոնք ես ցուցադրեցի, նրան պետք էր իսկույն փակել: Կամ օրինակ՝ Նարեկը... Ինչու՞ միայն ինձ ասացիք: Նրա գրածը վատ բան չե՞ր: Ապա սա նայեք: Խնդրում եմ նրան մի բան անել: Hovhannes 04:53, 2 Օգոստոսի 2012 (UTC)
- Teak, եթե այդ մեկնաբանության համար դուք նախազգուշացնում եք մասնակցին, այդ դեպքում պետք է նախազգուշացնել նաև կոնֆլիկտում ներգրավված այլ մասնակիցներին նույնպես, նմանատիպ մեկնաբանությունների համար, որոնք գրվել են այդ քննարկման ընթացքում:--David1992 (talk) 07:01, 2 Օգոստոսի 2012 (UTC)
- David1992, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս ծանոթանալ այս բաժնին, ու հիշել, որ ամեն ոք իր գործողությունների համար է պատասխանատու։ Այլ մասնակիցներին էլ հերթը կհասնի, եթե իրենք նույնպիսի մեկնաբանություններ իրենց թույլ տան։ ― Teak (talk) 04:16, 3 Օգոստոսի 2012 (UTC)
- Teak, եթե այդ մեկնաբանության համար դուք նախազգուշացնում եք մասնակցին, այդ դեպքում պետք է նախազգուշացնել նաև կոնֆլիկտում ներգրավված այլ մասնակիցներին նույնպես, նմանատիպ մեկնաբանությունների համար, որոնք գրվել են այդ քննարկման ընթացքում:--David1992 (talk) 07:01, 2 Օգոստոսի 2012 (UTC)
Ոչ ազատ պատկերների կաղապարը
[խմբագրել կոդը]Հովհաննես ոչ ազատ պատկերների համար պետք է օգտագործել միայն {{Ոչ ազատ պատկեր}} կաղապարը։ Այլ կաղապարաներ կամ աղյուսակներ օգտագործելու դեպքում, պատկերը ենթակա է ջնջման։ Խնդրում եմ ուղղիր բեռնածդ պատկերներում, քանի դեռ ուշ չէ։
- Եղավ, շնորհակալ եմ զգուշացնելու համար: Պարզապես ես շատ տեղերում հարցրել էի դրա մասին, սակայն պատասխանը չէի ստանում և ստիպված իմ իմացածով վարվեցի: Hovhannes 05:09, 4 Օգոստոսի 2012 (UTC)
Մասնակցային էջի խանգարող տարրեր
[խմբագրել կոդը]Հովհաննես, ձեր Մասնակցի էջում, ֆիքսված դիրք ունեցող վիքիպեդիան զարգացնելու կոչը, ծածկում է էջի ներքևում գտնվող Օգտագործման պայմանների հղումը և Վիմեդիա հիմնադրամի և ՄեդիաՎիքի ծրագրի կոճակները և իրանց վրա հնարավոր չէ կկտացնել։ Քանի, որ սա կարող է խանգարել ՎՊ–ի նորմալ օգտագործման, համաձայն Վիքիպեդիա:Մասնակցի էջ կանոնակարգի խնդրում եմ, ձևափոխի այդ գրվածքները այնպես, որ նրանք դուրս չգան էջի համար նախատեսված մասից։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:26, 5 Օգոստոսի 2012 (UTC)
- Արված է: --Hovhannes 06:47, 6 Օգոստոսի 2012 (UTC)
Ցուցափեղկում ագիտացիա
[խմբագրել կոդը]Ողջույն Հովհաննես, հաշվի առնելով նախորդ փորձը, ես քեզ հիշացնում եմ, որ պետք է զերծ մնաս որև ագիտացիայից։ «Շատ եմ խնդրում բոլոր մասնակիցներին, անտարբեր չանցնել և անպայման քվեարկել, որովհետև դա յուրաքանչյուրի պարտքն է», «Նաև ամեն մեկին խնդրում եմ, որ, եթե դեմ լինի, միանգամից դեմ չտա, որովհետև հիմա այն որոշիչ է:» + ամեն մի կողմ քվեարկածին շնորհակալությունդ ու պարտականությունդ ու երախատապարդտությունդ հայտնելը + այլ կասկածելի ակտիվություն, առնվազն սահմանագծի վրա է, եթե ոչ ագիտացիա։ Խնդրում եմ, որևէ քայլ որ կարող է դիտվել որպես ագիտացիա չանել։ Այլապես դա կարող է բերել արգելափակման/քվերակության անվավերության--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 11:39, 6 Օգոստոսի 2012 (UTC)
- Ես չգիտեյի, որ չի կարելի հոդվածը ներկայացնելուց, մի խոսք ասել: Մինչ այսօր, ամեն տեղերում, ուրիշ Վիքիներում, ես տեսնում էի, որ ամեն մի մասնակից, խնդրում է ակտիվ լինել ու քվեարկել, նաև շնորհակալություն է հայտնում այն մասնակիցներից, որոնք քվեարկում են: Դեմի մասին խոսքի մեջ, վատ բան չեմ տեսնում: Խնդրում եմ գրել թերությունների մասին, որպեսզի ուղղեմ, իսկ եթե չուղղեմ, նոր դեմ տա: Չի՞ կարելի: Դուք չեք կարող ագելափակել մասնակցին, եթե նա խախտի կանոնակարգը: Այդ դեպքում քվեարկությունն է անվավեր հաշվում: Ինձ հետ ամեն ինչում կհամաձայնվեն ուրիշ մասնակիցները: Հասկանում եմ, երեկ գրեցի, որ չեմ սիրում, երբ հաղորդագրությունները ավելանում են, դուք էլ որոշեցիք ինչքան հնարավոր է շատ գրել: Ասեմ, որ դրանից չեմ նյարդայնանում: Hovhannes 12:00, 6 Օգոստոսի 2012 (UTC)
Վալվելակարգի նոր անտեսում - վերջին նախազգուշացում
[խմբագրել կոդը]Hovhannes, այսպիսի մեկնաբանությունները վիքիպեդիայում անթույլատրելի են։ Ձեզ արդեն մի քանի անգամ ասվել է վարվելակարգի մասին, սակայն դուք շարունակ անտեսում եք այն։ Ուստի սա վերջին նախազգուշացումն է։ Եթե արգելափակման լեզուն ձեզ ավելի մատչելի է, ապա սրանից հետո վալվելակարգի խախտումների մասին իմ ձեզ նախազգուշացումները կլինեն հետզետե երկարող արգելափակումների տեսքով։ ― Teak (քննարկում) 15:26, 5 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Ես ոչինչ չեմ խախտել: Ինձ արգելափակելու պաճտառ էլ չկա: Բուն պաճտառը դա ոսկորն է (այսինքն՝ ես), ձեր կոկորդներում խթացած: Հուսով եմ սա էլ վիրավորանք չեք համարի կամ վարվելակարգի խախտում: Hovhannes 15:36, 5 Սեպտեմբերի 2012 (UTC)
Սեփական հոդված և տրոլինգ
[խմբագրել կոդը]Հովհաննես, Esamvel մասնակցի քննարկման էջում նորից սեփական հոդված հայտարարելու փաստ տեսա։ Կներեք, որ մի քանի օր ուշ եմ անդրադառնում, ժամանակս չէր ներում։ Սկզբից զգուշացնեմ, որ սա տրոլինգ չէ, ինչպես, որ որակում ես քեզ ուղղված զգուշացումներն ու խորհուրդները վերջին օրերին (օրինակ՝ Kareyac-ի քննարկման էջում և վերը նշված էջում) և պարտադիր չէ, որ պատասխանես ու ներքաշվես «տրոլինգի» ծուղակի մեջ։ Պարզապես այն խմբագիրներին, որոնք փորձում են խմբագրել նաև քո սկսած կամ մեծ ներդրում ունեցած էջերում, խրտնեցնելը հակասում է Վիքիպեդիայի հիմնական գաղափարախոսությանը։ Վիքիպեդիան ընդհանուր մասնակցություն ակնկալող նախագիծ է։ Այս խորհուրդը զգուշացում համարիր։ Նման պահվածքը և նոր զգուշացումը կարող է արգելափակման բերել։--Bekoքննարկում 13:15, 15 Սեպտեմբերի 2012 (UTC)
Եվս մեկ անարդարություն: Շնորհակալ եմ: Այս մի քանի ամիս, արդեն ընդհանրապես ոչ մի խմբագրում չեմ կատարում (ինչի համար հնարավորություն չունեք արգելափակել), միայն հազարից մեկ մտնում, մի երկու խոսք եմ գրում, ինչը առիթ է հանդիսանում ինձ զգուշացնելու կամ արգելափակելու, քանի որ ուրիշ առիթ չկա: Բնական է: Ոմանց պաճտառով, արդեն ընդհանրապես չկամ Վիքիփեդիայում, հիմա գոհ եք: Hovhannes 14:30, 15 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Ո՞նց ես հարգելի Hovhannes, ցավում եմ որ Վիքիպեդիան, որը բոլորինս է, չի հարստանում Ձեզ նման աշխատասեր մասնակցի ներդրումներով: Հարգելի Hovhannes, Վիքիպեդիան ավելի շատ նրանից օգտվողների համար է, այն ավելի կարևոր է ապագայի սերնդի համար, քան մեզ՝ խմբագրողներիս համար: Մենք գրում ենք բոլորի համար, մեր գրածը մեզ համար թերևս այնքան կարևոր չի, ինչքան այն մարդկանց համար, ովքեր չեն խմբագրում, սակայն օգտվում են մեր գրածներից: Եկ մի կողմ թողենք անհատների կարծիքը, շարժվենք վիքիկանոններով, շարունակենք հարստացնել մեր Վիքիպեդիան, օգնենք նոր մասնակիցներին դառնալ կայացած մասնակից, անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրենք մեր փորձառու մասնակիցներից ու մանր-մունր պատերազմիկների փոխարեն ավելի օգտակար խմբագրումներով նոր նյութեր ստեղծենք: Առաջարկում եմ վերադառնաս ու շարունակես կիսատ թողած գործերդ, նաև կխնդրեմ ավելի զիջող գտնվես որոշ հարցերում, թող Վիքիպեդիան չլինի իմը կամ քոնը, քանի որ այն բոլորինն է: Ինքս գոհ չեմ, ինչպես վերևում ես գրել, գոհ կլինեմ եթե վերադառնաս, եկ բոլորս միասին շարունակենք մեր գործը, դեռ այնքան չգրված հոդվածներ կան ...: Անկեղծ հարգանքով՝ ERJANIK քննարկում: 17:20, 15 Սեպտեմբերի 2012 (UTC):
- Երջանիկ ջան, ես ոչ ոքին ոչ մի վատ բան չեմ արել կամ ասել: Ընդհամենը խնդրեցի մասնակցին, որ այս պատասխանատու պահին, երբ հոդվածը գտնվում է Ցուցափեղկի քվեարկության տակ, այդպիսի մեծ բաներ չփոխի կամ ջնջի, որպեսզի հետո ժամերով չգտնեմ, տեղը դնեմ, նորից սարքեմ: Խմբագրեք ինչքան ուզում եք, ինձանի՞ց ինչ եք ուզում: Սա ի՞նչ խայտառակություն է: Եվ քո կարծիքով, Վաչիօյի արարքից հետո, ես ընդհանրապես կմտնեմ է՞լ այստեղ: Hovhannes 04:20, 16 Սեպտեմբերի 2012 (UTC)
Արգելափակում 2 շաբաթ
[խմբագրել կոդը]Հարգելի Հովհաննես, մի քանի անգամ ձեզ զգուշացրել եմ, որ անթույլատրելի է որևէ մասնակցի կոչ անել/խնդրել/պահանջել, որ նա չխմբագրի որևէ հոդված (ինչպես օրինակ այստեղ կամ այստեղ կամ այստեղ)։ Սա Վիքիպեդիայի ամենաառանցքային սկզբունքի խախտում է։ Դուք նաև շարունակաբար զգուշացվել եք վիքիպեդիայի վարվելակարգը խախտելու առնչությամբ (վերջին թարմ զգուշացումները Թիկի կողմից այստեղ վերևում)։ Վարվելակարգը խախտելու պատճառով արդեն մեկ անգամ արգելափակվել եք երկու ամիս առաջ։
Ձեր վերջին գրառումն այստեղ ցույց է տալիս, որ դուք լիովին արհամարհում եք բոլոր այդ զգուշացումները։ Ավելին «տրոլլինգ» եք համարում Beko―ի բացատրութունը։ Դուք պետք է գիտակցեք, որ կա՛մ դադարում եք Վիքիպեդիայում մասնակցություն ունենալուց, կա՛մ ընդունում եք, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խմբագրել, վերախմբագրել և անգամ նորից գրել ցանկացած հոդված, այդ թվում այն հոդվածները, որոնք խմբագրել եք դուք։
Այս պահին դրությամբ նախագիծը պաշտպանելու նպատակով ես ստիպված եմ ձեզ արգելափակել 2 շաբաթ ժամկետով։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո, եթե դուք նորից որևէ մասնակցից պահանջեք չփոփոխել ինչ-որ հոդված կամ կրկին խախտեք վարվելակարգի պահանջները, ապա հավանականությունը, որ կարգելափակվեք ընդմիշտ շատ մեծ է։ --vacio 21:42, 15 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Վաչիօ գոնե հասկանու՞մ ես թե ինչ ես անում: Քո ձեռքերով քանդեցիր իմ ամբողջ գործոնեությունը այստեղ: Ձեր իսկ ձեռքերով տապալում եք այն մասնակցին, որը այդքան բան էր արել և պլանավորում էր անել: Առանց այդ էլ, այդքան քիչ են ձեր ակտիվ մասնակիցները, որոնք իսկական շնորհ ունեն, իսկ դու բռնում, և ինձ արգելափակում ես երկու շաբաթով, որպեսզի պաշտպանես ինձանից նախագիծը և հայտարարում ես, որ մյուս վրիպակի ժամանակ առհավետ կարգելափակես: Սա ի՞նչ քաոս է: Իսկ ես կարող էի դեռ շատ բանով օգտակար լինեյի: Պլանավորել էի երկուշաբթվանից նորից սկսել: Լիքը հոդվածներ էի ուզում գրել, ինչպես արվեստի, այնպես էլ հայտնի հուշարձանների մասին: Պլանավորել էի մեկ պորտալ ստեղծել: Զարգացնել գլխավոր էջի բաժինները, որոնց կհետևեյի ամեն օր: Ինքդ վնասեցիր նախագծին և դեռ ադմին ես կոչվում: Վերաբերվեցիր ինձ, որպես մի անգրագետ, վնասարար վանդալի: Դրա՞ն էի արժանի: Ոչ մի իրական պատճառ չեմ տեսնում ինձ արգելափակելու: Պարզապես այդ հողի վրա, որոշների մոտ կոմպլեքսներ են առաջացել: Նաև տապալեցիր Դաշնակահարի քվեարկությունը: Պատրաստվում էի Քսելջենի նկատած վրիպակները ուղղել: Դե ի՞նչ ասեմ, եղբայր, եթե այստեղ գործիդ համար, այսպես են շնորհակալ լինում, ապա մնաք բարով: Hovhannes 04:20, 16 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Ոչ մի իրական պատճառ չեմ տեսնում ինձ արգելափակելու - Դա շատ վատ է։ Ինչ վերաբերում է քո ծրագրերին, ապա ես արդեն նշեցի․ Վիքիպեդիայում մասնակցություն կարելի է ունենալ միայն այն դեպքում, երբ դու հասկանում և ընդունում ես, որ սա բաց նախագիծ է և ցանկացած ոք իրավունք ունի կատարել ցանկացած խմբագրում, ցանկացած հոդվածում։ --vacio 06:01, 16 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Hovhannes, եթե միայն մեկի աչքում «փուշ դառած լինեիր», միգուցե և քո կոմպլեքսի մասին ակնարկը հավատալու լիներ։ Բայց քեզ արդեն 4 ադմին (վիքիպեդիայում ներկա պահին բոլոր ակտիվները) մի քանի անգամ նախազգուշացրել են, փորձել են հասկացնել, որ այդպես այստեղ չեն վարվում։ Եվ քո բոլոր պատասխանները եղել են «շուտ արեք ոչխարս փախավ» ոճով։ Եթե իսկապես պատրաստվում էիր լիքը դրական ու շնորհով խմբագրումներ անել, ապա երկու շաբաթ մի լավ հանգստանալուց հետո վերադարձի նախագիծ, ուր քեզ կընդունեն բարյացակամությամբ, թե իսկապես մտադրված լինես համագործակցության հիմունքներով մասնակցել։ ― Teak (քննարկում) 06:14, 16 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Լավ, ենթադրենք ես հասկանում ու ընդունում եմ իմ սխալը: Վաչիօ, մարդավարի խնդրում եմ, հանիր արգելափակումը: Այսուհետ կաշխատեմ ընդհանրապես ծպտուն չհանեմ, որպեսզի շարժառիթ չստեղծեմ: Եվ հետո, Դաշնակահարը անդունդը կգնա: Շատ եմ խնդրում, որ հանեք արգելափակումը և հաշվի չառնեք այն: Թիկ, ձեր կարծիքով, մարդը կուզենա՞ գործի մի տեղում, որտեղ նրան այսքան արգելափակել են, և նրա գործոնեությունը սխալ են համարում: Արդեն հաշվում եմ, թե մասնակցային հաշիվս բանի պետք չէ: Այսպիսի խայտառակություններից հետո, էլ ո՞վ կվերադառնա: Դրա համար էլ խնդրում եմ, որ հանեք ու ջնջեք այս արգելափակումը: Միշտ էլ մարդուն պետք է հնարավորություն տալ, եթե նա սովորական վանդալ չէ, որի հետ հույս չկա: Երբ գրանցվել էի, պլանավորել էի այնպես անել, որ հայ Վիքիում, ընդհանրապես չարգելափակվեմ և կոնֆլիկտների մեջ չմտնեմ ուրիշների հետ: Հիմա արդեն գցելու բան է հաշիվս: Համ էլ երկու շաբա՞թ: Ինչու՞ համար: Դա արդեն ուրիշ հեքիաթից է, բայց միևնույն է նշեմ: Ես ընդհանրապես համաձայն չեմ, այստեղի արգելափակման կանոնների և ժամկետների հետ: Այդպես չի կարելի: Մյուս Վիքիներում, ակտիվ մասնակցին, կարող են մոտ քսան անգամ արգելափակեն և ամեն անգամ երեք օրով և մինչև վերջ, առհավետ չեն արգելափակում: Մասնակցի իրավունքները հարգել է պետք: Ամեն բան հաշվի է պետք առնել: Երկու շաբաթը ո՞րն է: Կամ մյուս անգամ ընդմիշտը ո՞րն է: Մասնակիցներ, խնդրում եմ հիմա, որ հանեք արգելափակումը: Ընդունում եմ սխալս: Եկեք ավելորդ տեղը էլեկտրոնային հասցեին չգրեմ: Hovhannes 13:24, 16 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Hovhannes, քեզ արդեն մի քանի անգամ հնարավորություն տրվել էր, սակայն ամեն անգամ նույնն ես անում։ Երկար բարակ քննարկումների ժամանակ քեզ մի քանի անգամ խնդրեցի մի էջ բան կարդաս, այնպես էլ չարեցիր, մի հատ խնդրեցինք ադմինիստրատորի դերի հետ ծանոթանաս, երկար ժամանակ է չէիր անում (չգիտեմ ի վերջո ծանոթացար թե ոչ)։ Հավատա՝ երկու շաբաթը երկար ժամկետ չէ, և եթե չես կարող ամբողջովին արձակուրդ վերցնել վիքիպեդիայից, ապա կարող ես քո մասնակցի էջում կազմակերպչական գործերով զբաղվել, մինչև երկու շաբաթը լրանա։ Եվ ուրիշ լեզվանի նախագծերի հետ համեմատությունները քեզ արդեն նշվել էր, որ տեղին չեն․ մեր ադմինական ռեսուրսները բավականին սահմանափակ են որպեսզի նույն մասնակցին մի 10 անգամ 3 օրով արգելափակենք նույնատիպ չարաշահումների համար։ Մի խնդրանք էլ ես քեզ անեմ․ իսկապես երկու շաբաթ արձակուրդ վերցրու վիքիպեդիայից։ Երկու շաբաթ հետո վերադարձի նոր ուժերով ու պլաններով։ Քեզ իսկապես այստեղ ուրախ կլինեն, եթե անկեղծորեն փոխես վերաբերմունքդ ու վարվելակերպդ ի համապատասխան վավերլակարգի։ ― Teak (քննարկում) 06:06, 17 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Լավ, ենթադրենք ես հասկանում ու ընդունում եմ իմ սխալը: Վաչիօ, մարդավարի խնդրում եմ, հանիր արգելափակումը: Այսուհետ կաշխատեմ ընդհանրապես ծպտուն չհանեմ, որպեսզի շարժառիթ չստեղծեմ: Եվ հետո, Դաշնակահարը անդունդը կգնա: Շատ եմ խնդրում, որ հանեք արգելափակումը և հաշվի չառնեք այն: Թիկ, ձեր կարծիքով, մարդը կուզենա՞ գործի մի տեղում, որտեղ նրան այսքան արգելափակել են, և նրա գործոնեությունը սխալ են համարում: Արդեն հաշվում եմ, թե մասնակցային հաշիվս բանի պետք չէ: Այսպիսի խայտառակություններից հետո, էլ ո՞վ կվերադառնա: Դրա համար էլ խնդրում եմ, որ հանեք ու ջնջեք այս արգելափակումը: Միշտ էլ մարդուն պետք է հնարավորություն տալ, եթե նա սովորական վանդալ չէ, որի հետ հույս չկա: Երբ գրանցվել էի, պլանավորել էի այնպես անել, որ հայ Վիքիում, ընդհանրապես չարգելափակվեմ և կոնֆլիկտների մեջ չմտնեմ ուրիշների հետ: Հիմա արդեն գցելու բան է հաշիվս: Համ էլ երկու շաբա՞թ: Ինչու՞ համար: Դա արդեն ուրիշ հեքիաթից է, բայց միևնույն է նշեմ: Ես ընդհանրապես համաձայն չեմ, այստեղի արգելափակման կանոնների և ժամկետների հետ: Այդպես չի կարելի: Մյուս Վիքիներում, ակտիվ մասնակցին, կարող են մոտ քսան անգամ արգելափակեն և ամեն անգամ երեք օրով և մինչև վերջ, առհավետ չեն արգելափակում: Մասնակցի իրավունքները հարգել է պետք: Ամեն բան հաշվի է պետք առնել: Երկու շաբաթը ո՞րն է: Կամ մյուս անգամ ընդմիշտը ո՞րն է: Մասնակիցներ, խնդրում եմ հիմա, որ հանեք արգելափակումը: Ընդունում եմ սխալս: Եկեք ավելորդ տեղը էլեկտրոնային հասցեին չգրեմ: Hovhannes 13:24, 16 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Ես նույնպես չեմ գտնում, որ արժի վերացնել արգելափակումը (գուցե արժեր դա անել, եթե արգելափակումը միայն մեկ միջադեպի արդյունքում լիներ)։ Իսկ այլ վիքիների հետ համեմատությունը շատ սխալ է․ գոնե անգլերեն Վիքիպեդիայում նման բան չկա։ Այնտեղ Հովահաննեսի նման վարքագիծ դրսևորող մասնակցին վաղուց ընդմիշտ արգելափակած կլինեին։ --vacio 17:49, 17 Սեպտեմբերի 2012 (UTC)
Ողջունում եմ Ձեր վերադարձը հարգելի Հովհաննես և մաղթում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ, միշտ պատրաստ եմ օգնել ժամանակիս ու հնարավորություններիս սահմաններում: -ERJANIK քննարկում: 10:11, 1 Հոկտեմբերի 2012 (UTC)
Շնորհակալ եմ, հարգելի Երջանիկ ջան: Ես նույնպես պատրաստ եմ օգնել քեզ ամեն ինչով, ինչով կարող եմ: Մեր նախագիծը բռնվում է քեզ պես մասնակիցների շնորհիվ: Քո աշխատանքը մեծ հարգանքի է արժանի: Համբերություն և դիմացկունություն եմ մաղթում: Hovhannes 17:08, 1 Հոկտեմբերի 2012 (UTC)
դիմելաձև
[խմբագրել կոդը]Hovhannes անթույլատրելի եմ համարում այն փաստը, թե ինչպես եք Ինձ դիմում: Դիմել անհրաժեշտ է ըստ իմ ստորագրության, այլ ոչ թե ըստ մասնակցային հաշվի անվանվան, այն էլ տառադարձված ձևով --սպանենք փափկամազիկներին (քննարկում) 18:28, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)
- Չհասկացա, չեմ էլ ուզում հասկանալ: Hovhannes 04:49, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)
- Կարծում եմ պարզ հայերենով է գրված --սպանենք փափկամազիկներին (քննարկում) 11:33, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)
Դաշնակահարը ընտրված դարձնելու վերաբերյալ
[խմբագրել կոդը]Այստեղ քննարկում է գնում Ընտրված հոդված նախագծում քո կողմից «Դաշնակահար» հոդվածն ընտրված դարձնելու առնչությամբ։ Քո տեսակետը և/կամ փաստարկները կարող ես ներկայացնել այդ էջում։ Սակայն զգուշացնեմ, որ քննարկումը անձնական հարթության տեղափոխելու և մյուս մասնակիցների քայլերը «անձնական թշնամանք» որակելու դեպքում, դու պարզապես կվնասես ինքդ քեզ և նման դեպքում ավելի լավ է չարձագանքես ընդհանրապես։--vacio 23:08, 12 Նոյեմբերի 2012 (UTC)
«Ընտրված հոդված»․ մասնակցության 3-ամսյա արգելք
[խմբագրել կոդը]Հովհաննես, այս քննարկման հիման վրա ես սկզբում կողմնակից էի քեզ 6 ամիս «Ընտրված հոդված» նախագծին մասնակցելուց արգելելուն, սակայն քանի որ հույս ունեմ, որ դու կուղղվես, այդ ժամկետը սահմանափակում եմ 3 ամսով։ Որպեսզի հետագայում այդպիսի արգելքի անհրաժեշտություն չլինի, խնդրում եմ, ուշադիր ընթերցիր հետևյալ կետերը, և եթե (լիովին) հասկանալի չէ, կամ (լիովին) համաձայն չես, ապա կարող ես այստեղ քննարկել։
- Քո վերջին գրառումից․ Վաչիօ, քո կարծիքով, եթե դեմ քվեարկածը լինեյիր, օրինակ՝ դու կամ Բեկոն կամ Երջանիկը կամ Պանդուխտը, ես դա թշնամանք կկոչեյի՞: Ոչ: ― Սա հենց քննարկումը անձնավորել է․ այսինքն դու X մասնակցի գրառմանը արձագանքում ես ոչ թե ըստ դրա բովանդակության կամ ըստ այնմ, թե որքանով է այն հիմնավորված, այլ ըստ նրա, թե ով է դրա հեղինակը։ Եվ եթե X մասնակցի հետ նախկինում եղել է խնդիր, ապա դա առիթ է նրա գրառումը թշնամական որակելու համար։
Վիքիպեդիան այդպես չի գործում։ Վիքիպեդիայի ամենակարևոր սկզբունքներից մեկը «բարյացկամություն ենթադրելն» է (Предполагайте добрые намерения), այսինքն քննարկումներում միշտ (կամ որքան հնարավոր է) պետք է հիմք ընդունել այն, որ մյուս մասնակիցը միայն լավ դիտավորությամբ է ներդրումներ կատարում։
Կոնկրետ Դաշնակահարի դեպքում դա լիովին հնարավոր էր առնվազն այն պատճառով, որ Քսելջենը ինքը միջնորդեց Դաշնակահարի քվեարկության երկարաձգումը՝ դրանով իսկ ցույց տալով, որ նրա նպատակը քվեարկության «տապալումը» չէր։
Կարճ ասած․ այսուհետ խուսափիր մյուս մասնակիցների քվեների կամ քննադատության հետևում չարակամ դրդապատճառներ տեսնելուց։ Եթե X մասնակիցը ասում է, որ հոդվածում այսինչ թերությունը կա և դա այդպես չէ․ ապա դու ներկայացրու քո տեսակետը, որ այդպիսի թերություն չկա․ զերծ մնա մյուս մասնակցի մոտիվացիան քննարկման առարկա դարձնելուց։
Եթե իսկապես մի մասնակից քո նկատմամբ թշնամանքով է վերաբերում, ապա դրա վերաբերյալ առանձին քննարկում սկսիր օրինակ Ադմինիստրատորների տեղեկատախտակում՝ կոնկրետ հիմնավորումներ բերելով և ամեն մի փաստը խմբագրման տարբերության հղումների նշումով։ Կրկնում եմ՝ առանձին, ոչ մի դեպքում այն պետք չէ խառնել հոդվածի քվեարկության գործընթացքին կամ ցանկանացած այլ քննարման հետ։
- Քվեարկությունն անձնականացնելու վերաբերյալ։ Ես ուրախ եմ, որ այստեղ սխալ ես համարում «կողմ» քվեն որպես «լավություն» ընդունելը, իսկ «դեմ» քվեն՝ հակառակը: Սակայն այն որ դա ըստ քեզ չի վերաբերում Դաշնակահարի դեպքին, ցույց է տալիս, որ դու լրիվ չես ընդունում քո սխալ վարվեցողությունը։ Իրականում հենց Դաշնակահարին էլ այն վերաբերում է։
Ապագայում Ընտրված հոդված նախագծին մասնակցելիս միշտ հիշիր․ այստեղ նպատակը մեր ընդհանուր աշխատանքի լավագուն օրինակը ներկայացնելն է։ Դրա համար յուրքանչյուրս պարտավոր է քվեարկելիս առողջ քննադատական մոտեցում հանդես բերել։ Իսկ առողջ քննադատական մթնոլորտի ձևավորմանը խիստ խանգարում են մասնակիցներին իրենց քվեի համար շնորհակալ լինելը (այն էլ նման մտերմիկ ոճով)։
Հասկանալի է, որ եթե դու աշխատանք ես թափել հոդվածի վրա, ապա յուրաքանչյուր «կողմ» քվեն ուրախություն կպատճառկ, իսկ «դեմ» քվեն՝ կանհնագստացնի (բոլորս էլ մարդ ենք)։ Սակայն եթե գիտակցում ես նախագծի բուն նպատակը և այդ նպատակի կարևորությունը, ապա պետք է զսպել այդ զգացմունքները և առաջնորդվել միայն նշածս քննադատական մոտեցմամբ։
Այսքանը։ Ես չեմ անդրադառնա թերություններով հանդերձ հոդվածը ընտրված համարելը։ Հուսով եմ դրա վերաբերյալ բացատրության կարիք չկա։ Ես հուսով եմ, որ արգելքի ժամկետից հետո դու մշտապես հաշվի կառնես վերը նշվածը։ Հակառակ դեպքում դրանց անտեսումը կհանգնեցնի մասնակցության արգելքի ավելի երկար ժամկետի։ Դու այլ քննարկումներում ցույց ես տվել, որ պատրաստ ես և կարող ես այլ մասանակիցների հետ համագործակցել և ես վստահ եմ, որ այս թերությունն էլ կարող ես վերացնել։ Ի դեպ, թեև ուղղակի այս հարցի հետ կապ չունի, սակայն պետք է նաև խնդրեմ զերծ մնալ կրակի վրա յուղ լցնելուց (ինչպես այստեղ), դրանով որևէ դրական ներդրում չես կատարում հայերեն վիքիհամայնքում։
«Ընտրված հոդված» նախագծին մասնակցել կարող ես 2013 թ․ փետրվարի 25-ից։--vacio 13:29, 24 Նոյեմբերի 2012 (UTC)
- Իմ բացատրածն ու գրածը դուք, այնպես էլ չհասկացաք: Ցավում եմ: Ամեն դեպքում, շնորհակալություն: Hovhannes 13:58, 24 Նոյեմբերի 2012 (UTC)
Պատկերներ Քրեական ընթերցվածք հոդվածում
[խմբագրել կոդը]Հարգելի Հովհաննես, ըստ ՎՊ:ՈՉԱՊ (4գ կետ) կանոնակարգի, մեկ հոդվածում կարող է առավելագույնը 1 ոչ ազատ պատկեր օգտագործվել։ Դա նշանակում է, որ Քրեական ընթերցվածք քո ավելացրած 8 պատկերներից 7-ը պետք է ջնջվեն։ --vacio 10:35, 5 Հունվարի 2013 (UTC)
- Ես չգիտեյի, որ դա վերաբերվում է յուրաքանչյուր հոդվածի: Կներեք: Բայց որքանով գիտեմ, թույլատրելի է, որ ֆիլմերի մասին հոդվածներում, լինեն երկու ոչ ազատ պատկեր, մեկը՝ պոստերը, մյուսը՝ ինչ ուզես: Այդպես է, չէ՞: Ուրեմն թող այս հոդվածում, մնա պոստերը և ևս մեկ, ոչ ազատ կադր: Կարելի՞ է: Hovhannes 13:54, 5 Հունվարի 2013 (UTC)
- Բայց լսիր, Վաչիօ... Չեմ կարծում, որ այդ օրենքը կարող է այդպիսի երկաթե ուժ ունենալ, բոլոր հոդվածների, բոլոր պատկերների վրա: Ի՞նչ է, նախագծում էլ ուրիշ հոդվածներ չկան, որտեղ չլինեն ոչ ազատ պատկերներ, մեկի տեղը մի քանի հատ: Դե ուրեմն, թող բոլոր հոդվածների վրա էլ ազդի այդ կանոնը: Ինձ թվում է, որ միայն ցուցափեղկ ներկայացվելու դեպքում, այդ կանոնը պետք է պահպանվի, ինչպես մի անգամ եղավ: Իսկ սովորական հոդվածների դեպքում, կարելի է և բացառություններ անել: Ախր մյուս վիքիներում այդպես է: Ի՞նչ կլինի, որ պատկերները մնան: Hovhannes 17:40, 6 Հունվարի 2013 (UTC)
- Հարգելի Հովհաննես, սովորաբար Վիքիպեդիայում կանոնները «երկաթյա ուժ չունեն», բայց այս դեպքը դրան չի վերաբերում։ Խնդիրն այն է, որ գոյություն ունեն ՀԻ-երը պաշտպանող օրենքներ։ «Ոչ ազատ պատկերները» այն պատկերներն են, որենք պաշտպանված են ՀԻ-երով և առանց դրանց հեղինակի թույլտվության այդ պատկերների օգտագործումը օրենքի խախտում է։ ՀՀ և մի շարք այլ երկրների օրենսդրությունը միայն որոշ սահմանափակ դեպքերում է թույլ տալիս դրանք դրանք օգտագործել, հիմնակնաում կրթական նպատակներով։ Այսինքն, ոչ ոչ ոք չի կարող թույլ տալ այդ պատկերները դրանից դուրս օգտագործել, քանի որ դա օրենքի խախտում է։ Այլ հարց է, որ, ինչպես նշեցի, կարելի է քննարկել մեր կանոնակարգում (որը հիմնված է մտավոր սեփականության մասին ՀՀ օրենքի վրա) նշված 1 ազատ պատկերը 2-ով փոխարինելու հնարավորությունը։ Մինչ այդ, այս կանոնը, ցավոք մնում է «երկաթյա», և հիմնականում ոչ չհամապատասխանող պատկերները ջնջվելու են բոտի կողմից։ --vacio 18:15, 6 Հունվարի 2013 (UTC)
Ջնջվել են պատկերներ
[խմբագրել կոդը]Հարգելի՛ Hovhannes։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝
- Pulp Fiction-Bible.jpg
- PulpFictionCase.jpg
- PulpFictionGuns.jpg
- PulpFictionMedieval.jpg
- PulpFictionToilet.jpg
- PulpFictionTwist.jpg
- Willis in Pulp Fiction.jpg
Պատկերի բեռնման էջում ներկայացված են այն պահանջները, որոնց չհամապատասխանելու դեպքում պատկերը ջնջվում է առանց զգուշացման։ Եթե ցանկանում եք խուսափել, որ ձեր բեռնած պատկերները կրկին ջնջվեն, առաջարկում եմ ծանոթանալ Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը ձեռնարկին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 20:57, 6 Հունվարի 2013 (UTC)
Քրիստոս հարյավ ի մեռելոց
[խմբագրել կոդը]Խնդրանք
[խմբագրել կոդը]Ողջույն Hovhannes, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ մասնակցիր այս հետաքրքիր վիքիհետազոտությանը.Մասնակից:6AND5/վիքիմարքեթինգային հետազոտություններ---6AND5 (քննարկում) 18:10, 14 Ապրիլի 2013 (UTC)
- Մասնակցեցի: Hovhannes 15:19, 16 Ապրիլի 2013 (UTC)
Պարի օր
[խմբագրել կոդը]Համագործակցության հրավեր
[խմբագրել կոդը]Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:40, 7 Մայիսի 2013 (UTC)
Պարգև
[խմբագրել կոդը]Գրականության շքանշան | ||
Հարգելի Հովհաննես, ձեզ պարգևատրում եմ Գրականության շքանշանով, Գևորգ Մարզպետունի (վեպ) հոդվածը ստեղծելու համար: Արման Մուսիկյան (քննարկում) 13:22, 31 Մայիսի 2013 (UTC) |
- Շատ շնորհակալ եմ, Արման ջան: Ինձ ահագին ոգեշնչեցիր: Hovhannes 04:42, 5 Հունիսի 2013 (UTC)
Շնորհավոր Նոր տարի
[խմբագրել կոդը]Քվեարկություն. տարվա հոդված
[խմբագրել կոդը]Տարվա հոդված | ||
Հարգելի Hovhannes,
Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։ |
Բեմի լույսերը
[խմբագրել կոդը]ողջույն Հարգելի՛ Hovhannes, ո՞նց ես, Քննարկում:Բեմի լույսերը տես խնդրեմ, հետաքրքիր կլինի լսել քո կարծիքը: -ERJANIK քննարկում: 07:23, 17 Հուլիսի 2014 (UTC)
Ողջույն, Երջանիկ ջան, լավ եմ, շնորհակալություն, դու՞ ինչպես ես: Ուշացումով, բայց գրեցի: Արդեն շատ երկար ժամանակ, մուտք չեմ գործում նախագիծ, չեմ խմբագրում: Ափսոսում եմ: Կամ ժամանակ չի լինում կամ ցանկություն: Ռուսականում էի ակտիվ: Տեսնում եմ, մեծ բաների եք հասնում մյուս մասնակիցների հետ: Գուցե վերադառնամ, չգիտեմ: Այնքա՜ն գրելու բան կա: Hovhannes 08:45, 9 Օգոստոսի 2014 (UTC)
Global account
[խմբագրել կոդը]Hi Hovhannes! As a Steward I'm involved in the upcoming unification of all accounts organized by the Wikimedia Foundation (see m:Single User Login finalisation announcement). By looking at your account, I realized that you don't have a global account yet. In order to secure your name, I recommend you to create such account on your own by submitting your password on Special:MergeAccount and unifying your local accounts. If you have any problems with doing that or further questions, please don't hesitate to contact me on my talk page. Cheers, DerHexer (քննարկում) 00:16, 15 Հունվարի 2015 (UTC)
- I don't want to change anything, thank you. I used to be an active participant here, now leave. I am satisfied with my account. Hovhannes 06:04, 16 Հունվարի 2015 (UTC)
Զգուշացում
[խմբագրել կոդը]Hovhannes, Դուք զգուշացում եք ստանում այստեղ Հայերեն Վիքիպեդիայում ընդունված վարվելակարգը խախտելու համար։ «Երևի վաղուց պահած ցանկությունը իրականացրիք, չէ՞»։ Նման չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելուց խորհուրդ եմ տալիս զերծ մնալ։ --Ջեօ 08:49, 6 Փետրվարի 2016 (UTC)
- Ախախախախ... Ես էլ էտ էի մտածում, տեսնես Ջեոն շուտ կարձագանքի թե ոչ: Ուզում ես արգելափակե՞լ ինձ: — Hovhannes 08:53, 6 Փետրվարի 2016 (UTC)
- Դեռ միայն զգուշացում ես ստանում։ Խորհուրդ եմ տալիս խոսելաոճդ փոխես։ --Ջեօ 08:57, 6 Փետրվարի 2016 (UTC)
Եթե քո խորհրդի կարիքն ունենայի իմաց կտայի: — Hovhannes 08:59, 6 Փետրվարի 2016 (UTC)