Պայքար հանցագործության դեմ
Պայքար հանցագործության դեմ, դա պետական և հասարակական մարմինների համակարգային գործունեություն է, որի նպատակն է ապահովել քրեական օրենքի կանոնները, ակտիվ ընդդիմության հանցագործությունների և հանցագործությունների կանխարգելումը, հանցագործության ճնշելը, հանցագործների նկատմամբ պատասխանատվություն կիրառելը։
Այլ տերմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել հաճախ հասարակության և հանցագործության մեջ օգտագործվում է «պայքար հանցագործության դեմ» տերմինը։ Միավորված ազգերի կազմակերպությունը անցկացրել է համաժողովներ հանցագործության դեմ պայքարի և իրավախախտների մասին։ «Պայքար» տերմինը բառարաններում բացատրվում է որպես մի քանի ակտիվ խմբերի ընդդիմություն, որը ուղղված է շահերին հակառակ։ Ազալիա Դոլգովան նշում է, որ «պայքար» հասկացությունը լիարժեք արտացոլում է տվյալ տեսակի բնորոշ առանձնահատկությունները պետական և հասարակական գործունեության մեջ։ Գրականության մեջ հանդիպում են այլ անվանումներ՝
- Քրեական քաղաքականությունը ընկալվում է որպես գլխավոր գիծ՝ որը որոշում է հանցագործության հիմնական ուղղությունները, նպատակները և միջոցները, քրեական ձևավորման, քրեական դատավորության, ուղղիչ-աշխատանքային օրենսդրության, փորձի կիրառման և մշակման ճանապարհով, որոնք ուղղված են կանխել հանցագործությունները[1]։ Ազալիա Դոլգովան նշում է, որ այդ իմաստով քրեական քաղաքականությունը նույնը կարող է դիտարկվել որպես պայքարը հանցավորության դեմ կամ որպես «պայքարի քաղաքականությունը հանցավորության դեմ», որը որոշում է նրա հիմնական ուղղությունները։
- Պատերազմ հանցագործության դեմ։ «Պատերազմ» տերմինը ավելի լայն հասկացություն ունի քան «պայքար» տերմինը։ Այն ցույց է տալիս ոստիկանական ամբողջական պատժիչ միջոցառումներ թշնամու դեմ։
- Փոխզիջում տերմինը ենթադրում է հասարակության շահերի ու քրեականի հետաքրքրությունների միջև որոնումը։
- Հանցագործության վերահսկողություն։ Հանցագործության վերահսկողության տեսությունը հիմնված է Էմիլ Դյուրկհեյմի ուսմունքի վրա, այն պետք է վերահսկել այնպես, որ դուրս չգա որոշակի սահմաններից։
- Հանցագործության հակաազդեցությունը։ Ազալիա Դոլգովան նշում է, որ այս տերմինը պետության և հասարակության մեջ չի արտացոլում ակտիվ դեր հանցագործության պայքարի դեմ։ Այն ուղղված է ոչ միայն հանցագործությունների կանխմանը, այլ նաև կանխարգելմանը։
- Ազդեցություն հանցագործության վրա։ Ազալիա Դալգովան նշում է, որ ազդեցություն տերմինը ենթադրում է միակողմանի գործողություն։ Հանցագործությունը ակտիվորեն դիմակայում է պետությանը։
Հանցագործության դեմ պայքարի խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրեագիտությունում երկար ժամանակ մնացել է հանցագործության դեմ պայքարում հաղթանակի հնարավորությունների վիճելի հարցը։ Արտահայտվեցին ծայրահեղ տեսակետներ՝ հանցավորության դեմ պայքարի ճանաչումը սոցիալական գլխավոր խնդիր է, որը ոչ միայն անհնար է ամբողջությամբ վերացնել, այլ նաև վնասակար է հասարակության համար (Էմիլ Դյուրկհեյմ)։
Ժամանակակից քրեաբանությունից բխում են այն դրույթները, թե իբրև հանցագործության պատճառներն ու պայմանները բնորոշ են յուրաքանչյուր հասարակությանը։ Այն վնասակար երևույթ է և անհրաժեշտ է հասցնել նվազագույն մակարդակի։ Պետության և հասարակության դեմ պայքարում թույլ չտան ընդլայնել հանցագործության ազդեցության ոլորտները, պետք է հնարավորինս ձգտել նվազեցնել դրա բացասական հետևանքները։
Հանցավորության դեմ պայքարի սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշվում են հանցագործության դեմ պայքարի հետևյալ կետերը՝
- Հանցագործությունների կանխարգելում, այլ ոչ թե հանցագործության դեմ կոնկրետ արձագանք։
- Հանցագործության կատարման անշահավետ ձեռքբերում։
- Մի շարք անձանց իրական պատասխանատվության և բացահայտման ապահովմանը։
- Արձագանքման ժամանակ կիրառել միջոցներ միայն օրենքի խախտման հայտնաբերման դեպքում, այլ ոչ թե հանցավոր մտադրության կամ տվյալ անձի սոցիալական վտանգի դեպքում։
- Հանցավորի անձնական պատասխանատվությունը հանցագործության կատարման համար։
- Քրեաիրավական միջոցառումների օգտագործումը և նախագծումը որոնք հաշվի են առնում հասարակության տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր նկարագրությունը՝ որտեղ նրանք մեծ դեր ունեն։
- Հասարակության հակաազդեցությունը առաջացնում է ինչպես ավելորդ փափուկ, այնպես էլ ազդեցության ավելի խիստ միջոցներ։
- Օրինականության պահպանումը հանցագործության կանխարգելման ժամանակ, դրա հետ կապված միջոցառումների իրականացումը բացառապես օրենքի շրջանակներում՝ նախատեսված է միջազգային ակտերով, սահմանադրությամբ, օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով։
- Հասարակության վերահսկողությունը իրավապահ մարմինների կողմից։
- Միջոցառումների իրականացման համապարփակ բնույթը, մեղադրանքների բացակայությունը՝ ինչպես իրավապահների կողմը, այնպես էլ կանխարգելիչ միջոցների համար։
- Բոլոր քաղաքացիների և իրավաբանական անձանց հավասարությունը օրենքի առաջ։
- Իրավապահ մարմինների խումբը, որոնք իրականացնում են հանցագործության դեմ պայքարը առավել ժամանակակից տեխնիկական միջոցներով և գիտական մեթոդիկայով։
- Ինչպես միջազգային երկկողմ համագործակցությունը, այնպես էլ՝ պետության մասնակցությունը հատուկ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Հանցագործության դեմ պայքարը իրականացնող մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական մարմինների համակարգի կառուցումը, որը իրականացնում է հանցագործության դեմ պայքարը, հիմնված է իշխանությունների բաժանման սկզբունքների վրա։
- Օրենսդիր իշխանությունը զբաղվում է հանցավորության դեմ պայքարի նորմատիվ իրավական բազայի ստեղծմամբ՝ նոր օրենքների ընդունելով և առակա օրենքները կատարելագործելով։ Բացի այդ ներկայացուցչական օրենսդիր մարմինները որպես կանոն օժտված են գործադիր իշխանության լիազորությունների գործողություններով, այդ թվում հանցագործության դեմ պայքարի ոլորտում։
- Գործադիր իշխանությունը ուղակիորեն իրականացնում է հանցագործության դեմ պայքարը։ Այդ ճյուղի վերահսկող իրավապահ մարմինները հանցագործությունների կանխարգելման միջոցներ են ձեռնարկում, իրականացնում են հանցագործությունների նախաքննություն օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Գործադիր իշխանության վարման մեջ գտնվում է ուղղիչ-աշխատանքային հիմնարկ։
- Դատական իշխանությունը իրականացնում է քրեական գործերի դատը։
Հանցագործության դեմ պայքարի առանձին գործառույթներ կարող են օժտված լինել այլ պետական մարմիններ (օրինակ դատախազությունը իրականացնում է հանցագործության դեմ պայքարը՝ պայքարելով օրինականության և պետության շահերը դատարանում ներկաըացնելը) և տեղական ինքնակառավարման մարմինները։
Ոչ պետական մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի պետական մարմիններից հանցագործության դեմ պաըքարում կարող են մասնակցել՝
- Ոչ պետական մարմինները անվտանգության համակարգում՝ մասնավոր պահնորդական ընկերություն և անվտանգության ծառայության կազմակերպություններ, մասնավոր դետեկտիվ ծառայություն, ուսումնական և խորհրդատվական կազմակերպություններ։
- Հասարակական կազմակերպություններ (օրինակ ժողովրդական կամավորական դրուժինա)։
- Առանձին քաղաքացիներ և այլ խմբեր։
- Զանգվածային լրատվության միջոցներ, որոնք ուշադրություն են դարձնում հասարակության խնդիրներին, հանցագործության դեմ պայքարին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Коробеев А. И., Усс А. В., Голик Ю. В. Уголовно-правовая политика, тенденции и перспективы. Красноярск, 1991. С. 7.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. М., 2007. ISBN 5-89123-931-0.
- Криминология: Учебник / И. Я. Козаченко, К. В. Корсаков. М., 2011. ISBN 978-5-91768-209-9.
|