Jump to content

Նիկոլայ Լուկաշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Լուկաշենկո
բելառուս․՝ Мікалай Аляксандaравіч Лукашэнка
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 2004(2004-08-31) (20 տարեկան)
ԾննդավայրՄինսկ, Բելառուս
Քաղաքացիություն Բելառուս
ԱզգությունԲելառուս
Մայրենի լեզուբելառուսերեն և ռուսերեն
Մասնագիտությունուսանող
ԾնողներԱլեքսանդր Լուկաշենկո, Իրինա Ստեփանովնա Աբելսկայա
 Nikolai Lukashenko Վիքիպահեստում

Նիկոլայ Ալեքսանդրովիչ Լուկաշենկո (բելառուս․՝ Мікалай Аляксандравіч Лукашэнка, օգոստոսի 31, 2004(2004-08-31), Մինսկ, Բելառուս), Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 3-րդ որդին։ Պարբերաբար հոր հետ հայտնվում է պաշտոնական միջոցառումներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի շքահանդեսին հոր՝ նախագահի հետ

Նիկոլայ Լուկաշենկոն ծնվել է 2004 թվականի օգոստոսի 31-ին՝ ամուսնությունից դուրս։ Նիկոլայի հայրը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է. 1975 թվականից նա ամուսնացած է Գալինա Լուկաշենկոյի (Ժելներովիչ) հետ, սակայն փաստացի 1994 թվականից[1][2] հետո, երբ դարձավ նախագահ, նրա հետ չի ապրում։ Թե ով է Նիկոլայի մայրը՝ ճշտիվ անհայտ է։ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն , չասելով Նիկոլայի մոր անունը, հայտնեց, որ նա բժշկուհի է[3]։ Ըստ ԶԼՄ-ներում ընթացող հիմնական վարկածի՝ Նիկոլայի մայրը Իրինա Աբելսկայան[4][5][6] է՝ Ա. Լուկաշենկոյի նախկին անձնական բժիշկը, Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարման հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը 2001-2007 թվականներին, ապա կրկին 2009 թվականի նոյեմբերից։

Նիկոլայ Լուկաշենկոյի առաջին երևան գալը հասարակական միջոցառումներին տեղի է ունեցել 2008 թվականին, տղա, որն այդ ժամանակ 3 տարեկան և 7 ամսական էր, հոր հետ «Մինսկ-Արենա»[6][7] շինհրապարակում մասնակցեց հանրապետական շաբաթօրյակին։ Այդ ժամանակ չէր նշվել, թե ով է նախագահի հետ այդ երեխան, բայց շուտով Ալեքսանդր Լուկաշենկոն իր հարցազրույցներից մեկում խոստովանեց, որ դա իր 3-րդ որդին է։ Հետագայում Նիկոլայ Լուկաշենկոն պարբերաբար իր հոր հետ հայտնվում էր հասարակական միջոցառումներին. մասնկացել է զորավարժություններին և շքահանդեսներին, ուղեկցել է հորը երկրով մեկ ուղևորություններին, նույնիսկ ժամանել է Մինսկի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վայր. մեկնել է արտասահմանյան ուղևորությունների և հոր հետ մասնակցել պետությունների ղեկավարների հետ հանդիպումներին, մասնավորապես Վլադիմիր Պուտինի, Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի, Սի Ցզինպինի, Ուգո Չավեսի, Նուրսուլթան Նազարբաևի, Վիկտոր Յուշչենկոյի, Ալեքսանդր Տուրչինովի, Իլհամ Ալիևի հետ, Հռոմի պապեր Բենեդիկտոս XVI-ի և Ֆրանցիսկոսի հետ և այլ քաղաքական գործիչների[5][6][8] հետ։

2011 թվականին Նիկոլայ Լուկաշենկոն գնաց Օսրոշիցկո-Գորոդոկ միջնակարգ դպրոցի[9] առաջին դասարան։ Չնայած դպրոցական առարկաներին հաճախելու պարտականությանը՝ շարունակում է հորն ուղեկցել տարբեր հասարակական միջոցառումներին, այդ թվում նաև արտասահմանյան ուղևորություններին։ Զբաղվում է երաժշտությամբ (նվագում է դաշնամուր), հոկեյով, դահուկային սպորտով և բիաթլոնով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Галина Лукашенко: Я сама приняла решение не ехать в Минск». Կոմսոմոլսկայա պրավդա. 1 октября 2005. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  2. Ирина Козлик (21 мая 2014). «Лукашенко о разводе: «Нет, я не разведен. Кому это надо?»». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  3. Владимир Сунгоркин (3 июля 2008). «Александр Лукашенко: «Младший сын — мой хвост, ни кормить, ни одевать его никто не сможет — только я»». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  4. Павел Шеремет (18 мая 2009). «Маленький принц». Огонёк. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  5. 5,0 5,1 Татьяна Кирсанова (5 сентября 2016). «Маленький принц». Lenta.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 «День рождения Николая Лукашенко. Что мы знаем о сыне президента». naviny.by. 31 августа 2017. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  7. Ирина Авидова (10 апреля 2018). ««Мне нравится фотография с малышом, когда я его учил в хоккей играть». Лукашенко рассказал о любимых фото». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  8. Мария Голованивская (6 октября 2015). «Гастроли инфанта». Lenta.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  9. Дмитрий Копаль (1 сентября 2011). «Коля Лукашенко пошел в первый класс». naviny.by. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  10. «Младшему сыну президента — 13 лет. Как Николай Лукашенко становится самостоятельной медиаперсоной». TUT.BY. 31 августа 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]