Jump to content

Վիկտոր Յուշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Յուշչենկո
ուկրաիներեն՝ Віктор Андрійович Ющенко
 
Կուսակցություն՝ Մեր Ուկրաինան, ԽՄԿԿ և People's Democratic Party?
Կրթություն՝ West Ukrainian National University?
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու (1998)
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և բանկիր
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր փետրվարի 23, 1954(1954-02-23)[1] (70 տարեկան)
Ծննդավայր Խորուժևկա, Նեդրիգայլովի շրջան, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա
Ի ծնե անուն ուկրաիներեն՝ Віктор Андрійович Ющенко
Ամուսին Kateryna Juščenko?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վիկտոր Անդրեևիչ Յուշչենկո (ուկրաիներեն՝ Віктор Андрійович Ющенко , փետրվարի 23, 1954(1954-02-23)[1], Խորուժևկա, Նեդրիգայլովի շրջան, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ, Ուկրաինայի վարչապետը 1999-2001 թվականները, Ուկրաինայի նախագահը 2005-2010 թվականներին։

Մանկություն և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի փետրվարի 23-ին Սումի մարզի Նեդրիգայլովսկի շրջանի Խորժևկա գյուղում՝ ուսուցիչների ընտանիքում։ Ըստ Ուկրաինայի ԳԱԱ Պատմության ինստիտուտի ծագումնաբանական և հերալդիկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիկտոր Տոմազովի հոդվածում հրապարակված պնդման՝ Յուշչենկոյի ընտանիքը կազակական ծագում ուներ[4]։

  • Հայր՝ Անդրեյ Անդրեևիչ (1919-1992 թվականներ), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Օսվենցիմի և այլ գերմանական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալ։ Պատերազմից հետո անգլերեն է դասավանդել դպրոցում։
  • Մայր՝ Վարվառա Տիմոֆեևնա (1918-2005 թվականներ), ֆիզիկայի և մաթեմատիկայի դասախոս (մահացել է որդու երդմնակալությունից ընդամենը մեկ շաբաթ անց)։
  • Ավագ եղբայր՝ Պետրո Անդրեևիչ (ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 15-ին[5]), Ուկրաինայի IV-VI գումարումների ժողովրդական պատգամավոր։

Գյուղի դպրոցի ուսուցիչների հիշողություններով, ապագա նախագահը լավ և ջանասեր տղա էր՝ առաջնորդության ձգտմամբ[6]։

Գործունեությունը 1975-1999 թվականներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Յուշչենկոն ավարտել է Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։ Դիպլոմը ստանալուց հետո երկու ամիս (օգոստոս-սեպտեմբեր) աշխատել է Իվանո-Ֆրանկովսկի մարզի Յավորով գյուղում որպես կոլխոզի գլխավոր հաշվապահի տեղակալ, այնուհետև զորակոչվել է բանակ։ 1976 թվականին վերադարձել է բանակից։ 1977 թվականին անդամակցել է ԽՄԿԿԿ-ին և նրա շարքերում մնացել ընդհուպ մինչև կուսակցության լուծարումը։

1976 թվականի դեկտեմբերին որպես տնտեսագետ աշխատանքի է անցել ԽՍՀՄ պետական բանկի շրջանային բաժանմունքում՝ Սումի մարզի Բելոպոլի շրջանի Ուլյանովկա գյուղում։ 1984 թվականին ավարտել է Ուկրաինայի էկոնոմիկայի և գյուղատնտեսության կազմակերպության ասպիրանտուրան[7]։ 1985 թվականի հուլիսից աշխատել է ԽՍՀՄ պետական բանկի գյուղատնտեսության վարկավորման և ֆինանսավորման բաժնում և տեղափոխվել է Կիև։

1993 թվականի հունվարի 26-ին Վադիմ Գետմանի առաջարկով առաջադրվել է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի պաշտոնում և այդպիսով դարձել  ազգային բանկի երրորդ ղեկավարը անկախության ընթացքում։ Եղել է Ուկրաինայում դրամական բարեփոխումների հիմնական կատարողներից մեկը ազգային արժույթի՝ գրիվնայի շրջանառության մեջ դնելուց հետո ստեղծվել է պետական գանձարան։

Անատոլի Գալչինսկու պնդմամբ՝ «Ազգային բանկի փաստացի ղեկավարը Յուշչենկոն չէր։ Եթե պետք էր ինչ-որ հարցեր լուծել, դրանք լուծվում էին ոչ թե ղեկավարի, այլ նրա առաջին տեղակալ Ստելմահի հետ»[8]։

1996 թվականին երկրում Ազգային բանկը իրականացրել է դրամական բարեփոխումներ։ Վիկտոր Յուշչենկոն, լինելով բանկի ղեկավարի պաշտոնում, հրապարակավ իր վրա է վերցրել անձնական պատասխանատվություն այն բանի համար, որ այդ բարեփոխումը ֆիսկալ չի լինի, և ոչ ոք դրա արդյունքում չի տուժի։ Իր խոսքը պահելով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ստացել է «Տարվա լավագույն բանկիրի» կարգավիճակ։

1997 թվականին «Global Finance» ամսագրի վարկածով զբաղեցրել է 6-րդ տեղը աշխարհի լավագույն բանկիրների վարկանիշում։

1998 թվականին Յուշչենկոն Ուկրաինայի բանկային գործի ակադեմիայում պաշտպանել Է «Ուկրաինայում փողի առաջարկի և պահանջարկի զարգացումը» թեմայով ատենախոսություն և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան[9]։

Յուշչենկոն ազգային բանկի ղեկավարի պաշտոնից հեռացել է 1999 թվականի դեկտեմբերին՝ գլխավորելով Ուկրաինայի կառավարությունը։

Ուկրաինայի վարչապետ (1999-2001)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինայի վարչապետ Վ. Ա. Յուշչենկոն և ՌԴ նախագահի պաշտոնակատար Վ. Վ. Պուտինը, Մոսկվա, Կրեմլ, 2000 թվականի հունվարի 21

1999 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցել է Լեոնիդ Կուչմայի նախընտրական քարոզարշավին։ 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի ապրիլ Յուշչենկոն եղել է Ուկրաինայի վարչապետը։

Ի տարբերություն նախորդ բոլոր վարչապետների՝ Յուշչենկոն իրեն բավականին անկախ է պահել նախագահ Կուչմայի նկատմամբ և բավական նորարարական քաղաքականություն է վարել (առաջին հերթին՝ տնտեսության ոլորտում)․ Յուշչենկոյի առաջին քայլը աշխատավարձերի և կենսաթոշակների բյուջետային վճարումների համար «առևտրային բանկերից վերցված կարճաժամկետ վարկերի» օգտագործման պրակտիկայից հրաժարվելն էր։

Խորհրդարանական ընտրություններ (2002)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Յուշչենկոյի քաղաքական գործունեության բեկումնային պահն են դարձել 2002 թվականի խորհրդարանական ընտրությունները, որտեղ Յուշչենկոն առաջին անգամ հանդես է եկել որպես քաղաքական ուժի առաջնորդ, այդ ընտրություններում ստեղծվել է «Մեր Ուկրաինան» դաշինքը։ Նա զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 23,6 % (ընդամենը 112 մանդատ)։

2004 թվականի նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Յուշչենկոն իր երեխաների և կնոջ հետ Կիևի Մայդանում, 28.11.2004

2004 թվականի հուլիսի 3-ին սկսվել է Ուկրաինայի նախագահի ընտրությունների քարոզարշավը։

2004 թվականի հուլիսի 6-ին Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի № 136 որոշմամբ գրանցվել է որպես ինքնաառաջադրված թեկնածու Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար։ Նախընտրական արշավի ընթացքում, ենթադրաբար, սեպտեմբերի 5-ին, թունավորվել է օրգանիզմում դիօքսինի զգալի չափաբաժնի առկայության պատճառով, ինչի հետևանքով մի քանի շաբաթ անց Վիկտոր Յուշչենկոյի արտաքին տեսքն այլանդակվել է, գրեթե մեկ ամիս Յուշչենկոն չի կարողացել (առողջական վիճակի պատճառով) ելույթ ունենալ հանրահավաքներում, և նրա վարկանիշը փոքր-ինչ նվազել է։ Դիօքսինային թունավորումից հետո մարմնի աստիճանական վերականգնման գործընթացը շարունակվում է մինչ օրս։ «Ռեգիոնների կուսակցությունը», Կոմունիստական կուսակցությունը, նախագահ Կուչմայի վարչակազմը (Յուշչենկոյի թունավորման առաջին օրերից, երբ նա կյանքի ու մահվան եզրին էր) պնդում էին, որ Յուշչենկոն ընդամենը թունավորվել է «սուշի» ուտեստից, իսկ 2009 թվականի ամռանը Ժվանիան (որը մինչ այդ վիճել էր Յուշչենկոյի հետ) անսպասելիորեն հայտարարել էր, որ թունավորում չի եղել[10][11]։ 2019 թվականին հանցակազմի բացակայության մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի գլխավոր զինդատախազ Անատոլի Մատիոսը[12]։

Վիկտոր Յուշչենկոն և Ալեքսանդր Մորոզը Նարնջագույն հեղափոխության ժամանակ

2004 թվականի հոկտեմբերի 31-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում Յուշչենկոն հավաքել է ձայների 39,87 %-ը, ինչը մի փոքր ավելի էր, քան Յանուկովիչը (ԿԸՀ-ի ձայների հաշվարկի գործընթացը տևել է երեք շաբաթ)։

Նոյեմբերի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ԿԸՀ-ի հայտարարության համաձայն Յուշչենկոն հավաքել էր ձայների 46,69 %-ը և զբաղեցրել 2-րդ տեղը։ Սակայն նա որոշման հետ չի համաձայնել և հայց է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները հակաիրավական ճանաչելու և ընտրությունների կեղծման զանգվածային փաստերը ճանաչելու մասին։

Դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի Գերագույն դատարանը քվեարկության երկրորդ փուլի արդյունքները ճանաչել է «ընտրողների իրական կամարտահայտությանը չհամապատասխանող» և որոշել է կրկնել դեկտեմբերի 26-ի քվեարկությունը։

2005 թվականի հունվարի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է «քվեարկության երկրորդ փուլի» հաղթող՝ հավաքելով 15 115 712 ձայն (ընտրողների 51,99 %-ը) և պաշտոնապես հայտարարվել է Ուկրաինայի երրորդ նախագահ։

Յուշչենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հունվարի 23-ին[13]։

Գործունեություն նախագահի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի նախագահի քարտուղարությունը ստեղծվել է Վիկտոր Յուշչենկոյի կողմից 2005 թվականի հունվարի 24-ին՝ նախագահական երդմնակալությունից հետո, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի վերակազմավորման ճանապարհով։ Տարբեր ժամանակներում քարտուղարությունը գլխավորել են Ալեքսանդր Զինչենկոն, Օլեգ Ռիբաչուկը, Վիկտոր Բալոգան[14][15][16] և Վերա Ուլյանչենկոն[17]։ Վիկտոր Յուշչենկոյի գրասենյակի աշխատակիցների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 600-ը[15][18]։ Պետական բյուջեից նրա աշխատակազմի պահպանման ծախսերը գնահատվել են 1,6 միլիարդ գրիվնա տարեկան, ինչը զգալիորեն գերազանցել է Գերագույն ռադայի (1 միլիարդ) և նախարարների կաբինետի (0,5 միլիարդ) պահպանման ծախսերը[19]։ Ուկրաինայի նախագահի քաղաքական ընդդիմախոսների քարտուղարության գործունեությունը նշվում է Վիկտոր Յուշչենկոյի՝ 2008 թվականի վերջին նախագահական խիստ ցածր վարկանիշի գլխավոր պատճառների թվում[20]։

2008 թվականի հոկտեմբերի վերջին Վիկտոր Յուշչենկոն նախաձեռնել էր իշխանության պետական ապարատի պահպանման բյուջետային ծախսերի կրճատում Կենտրոնական և տեղական մակարդակներում, ինչպես նաև նախագահի քարտուղարությունում՝ հանդես գալով ոչ ռացիոնալ բնույթի ծախսերի արմատական կրճատման օգտին։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ֆինանսական ճգնաժամին հակազդելու միջոցների մասին գործողության մեջ դնելուց 10 օր անց Յուշչենկոն հրամանագիր է ստորագրել բյուջեի ծախսերի նվազեցման և պետության ղեկավարի գործունեությունն ապահովող կառույցների հաստիքների կրճատման մասին։

Իր հրամանագրով նախագահը որոշել է կրճատել նախագահի քարտուղարության աշխատողների թվաքանակը՝ մինչև 550, ԱԱՊԽ աշխատակազմից՝ մինչև 210, գործերի պետական կառավարումից՝ մինչև 160 մարդ[21][22]։

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը (ձախից) և Վիկտոր Յուշչենկոն 2008 թվականի ապրիլի 1-ին Կիևում կայացած հանդիպումից հետո[23]

Վարվող արտաքին քաղաքականության մեջ Յուշչենկոն նախապատվությունը տալիս էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական և հյուսիսատլանտյան գրացիիայի հետ մերձեցմանը։ Արևելյան Եվրոպայում ՀՀՊ տեղակայման հարցում աջակցել է ԱՄՆ-ն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի կարծիքով, Յուշչենկոյի նախագահության տարիներին Ուկրաինան հեռացել է Ռուսաստանի բարեկամութֆյան և գործընկերության սկզբունքներից։ Մի շարք ուկրաինացի և ռուս քաղաքագետներ Վ. Յուշչենկոյի քաղաքականությունը բնութագրել են որպես «հակառուսական»[24][25]։

Լեհաստանի նախագահ Կվասնևսկու և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի գրկախառնությունը, Դավոս, 2005 թվական

Նա կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը վաղաժամկետ վերադարձնել ուկրաինական պարտքը անկախության առաջին տարիներին սպառված գազի համար և անցնել շուկայական հարաբերությունների Ղրիմում ռուսական Սևծովյան նավատորմի գտնվելու հարցում[26][27][28][29][30][31]։

2010 թվականին մասնակցել է Ուկրաինայի նախագահի ընտրություններին որպես ինքնաառաջադրված թեկնածու։ 2010 թվականի հունվարի 17-ի ընտրությունների առաջին փուլում հավաքել է ընտրողների ձայների 5,45 %-ը՝ հավաքած ձայների թվով զբաղեցնելով 5-րդ տեղը։ Սա համաշխարհային պատմության մեջ գործող նախագահի հավաքած ձայների նվազագույն տոկոսն էր[32][33]։ Այնուամենայնիվ, Յուշչենկոն իր նախագահության ժամանակը լավագույնն է համարում Ուկրաինայի պատմության մեջ[34]։

Հարկ է նշել, որ 2006 թվականի օգոստոսի 4-ից մինչև նախագահության ժամկետի ավարտը (2010 թվականի փետրվարի 25) Յուշչենկոյի փաստացի իշխանությունը՝ որպես երկրի առաջնորդ, սահմանափակված էր. նրա լիազորությունները նա ստիպված էր կիսել նախարարների կաբինետի ոչ լոյալ ղեկավարության հետ (վարչապետներ՝ Յանուկովիչ և Տիմոշենկո)։ Նախագահի ազդեցությունը նախարարների կաբինետում նշանակվելու և այդ մարմնի քաղաքականության վրա թուլացել է քաղաքական ֆորմայի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև նախարարների կաբինետի ղեկավարների հետ անձնական առճակատման պատճառով։

Յուշչենկոյի նախագահությունը ժամանակագրական կարգով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 թվականի ձմեռ-գարուն, ներքին քաղաքականության մեջ «նարնջագույն հեղափոխության» հաղթանակի հետ կապված էյֆորիան աստիճանաբար փոխվում էր տարբեր քաղաքական խմբերի միջև հակամարտություններով, որոնք նպաստել են ընտրություններում Յուշչենկոյի հաղթանակին[35]։ Առաջին ամիսներին Յուշչենկոն ամբողջությամբ փոխել է մարզային վարչակազմերի ղեկավարներին (ընդհանուր առմամբ ազատվել է պետական կառավարման ավելի քան 18 հազար ծառայող), դատախազության մարմինները քրեական գործեր են վարել Յուշչենկոյի քաղաքական հակառակորդների դեմ[36][37], որոնք մեղադրվել են անջատողականության մեջ[38], կառավարությունը հայտարարել է նախկին իշխանության սեփականաշնորհման որոշումները չեղյալ հայտարարելու արշավի սկիզբը[39]։ Արտաքին քաղաքականության ոլորտում՝ Յուշչենկոն, հիացական ընդունելության է արժանացել արևմուտքում, ԱՄՆ-ն և Եվրամիությունը խոստանում էին Ուկրաինան ճանաչել շուկայական տնտեսություն ունեցող երկիր; ԱՊՀ-ի և Ռուսաստանի հետխորհրդային տարածքում վերածնվում է ՎՈւԱՄ-ը (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա)[40]։ Ավելի ուշ կոնֆլիկտ է բորբոքվել ռուսական «Գազպրոմի» հետ, որի ղեկավարությունը հայտարարում է ուկրաինական տարածքում ստորգետնյա գազապահեստարաններից ռուսական գազի անհետացման մասին[41]։
  • 2005 թվականի ամառ, Վիկտոր Յուշչենկոն ստիպված էր կարգավորել «Նարնջագույն հեղափոխության» դաշնակիցների միջև առկա հակամարտությունները և միջամտել Տիմոշենկոյի կառավարության տնտեսական որոշումներին։ Հայտարարված մասշտաբային ռեպրեսիոն արշավը վերածվել է մեկ խոշոր սեփականաշնորհման մրցույթի («Կրիվորոժստալի») արդյունքների չեղարկման, սակայն իրականում զանգվածային բնույթ չի կրել[42][43][44][45]։ «Գազպրոմը» զգուշացրել է գազի գների կտրուկ բարձրացման մասին[41]։
  • 2005 թվականի աշուն-ձմեռ, Յուշչենկոն պաշտոնանկ է արել Յուլիա Տիմոշենկոյի կառավարությանը[46]։ Վարչապետի պաշտոնում Յուրի Եհանուրովի թեկնածությունն ապահովելու համար Յուշչենկոն ստիպված էր հուշագիր կնքել «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի հետ, որը նախատեսում էր նաև Յանուկովիչի կողմնակիցների քրեական պատասխանատվությունից ազատման հետ կապված հարցեր[47][48] (դրանից հետո Յուշչենկոյի անձնական վարկանիշը զգալիորեն նվազել է[49])։ Մինչդեռ «Գազպրոմի» հետ բանակցությունները փակուղի են մտել։ Ուկրաինան ի վիճակի չէր վճարել ներկայացված հաշիվները, իսկ Ռուսաստանը հրաժարվում էր շարունակել «սուբսիդավորել ուկրաինական տնտեսությունը»։ Արտաքին քաղաքականության մեջ ստեղծվել է, այսպես կոչված, ժողովրդավարական ընտրության համագործակցություն։
  • 2006 թվականի ձմեռ, Նոր տարին սկսվել է միջազգային սկանդալով. Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային տարանցիկ գազատարներից ռուսական գազի չարտոնված ընտրության մեջ[41]։ Գազի վերաբերյալ շտապ կարգով ձեռք բերված համաձայնությունը երկրի ներսում սկանդալի է հանգեցրել։ Յուշչենկոյի վաղեմի հակառակորդներն ու նախկին դաշնակիցները, միավորվելով Գերագույն ռադայում, կառավարության հրաժարականի մասին որոշում են ընդունել։ Յուշչենկոն չի զիջել ճնշումներին և գործող կառավարությունը վերածվել է «ժամանակավոր կառավարության»[41][50][51]։ Արտաքին քաղաքականության մեջ Ուկրաինան հայտարարել է հետխորհրդային տարածքում խաղաղարարի դերում Ռուսաստանին փոխարինելու մտադրության մասին[52]։
  • 2006 թվականի ամառ, ընտրություններին վերջին պահին ՈՒՍԿ-ն անցել է «Ռեգիոնների կուսակցության» կողմը, ինչը հանգեցրել է այսպես կոչված «հակաճգնաժամային կոալիցիայի» ստեղծման[51][53]։ Յուշչենկոն երկար դիմադրել է անխուսափելիին և փորձել է «ընդլայնել» կառավարական կոալիցիան «Մեր Ուկրաինայի» հաշվին։ Այն ամենը, ինչ նրան հաջողվել է անել, դա ընդդիմախոսներին համոզելն էր ստորագրել «Ազգային միասնության ունիվերսալ»-ը։ Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, Սիմոնենկոն այն վերապահումներով է ստորագրել[51]։
  • 2006 թվականի աշուն-ձմեռ, կառավարական կոալիցիայի «ընդլայնման» շուրջ բանակցություններն ավարտվել են ձախողմամբ[54]։ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն և (2006 թվականի դեկտեմբերին) Գերագույն ռադայում որոշում է կայացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկի, ինչպես նաև ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի պաշտոնաթողության մասին[51]։ Ռուս ղեկավարները ընդառաջել են Յանուկովիչին գազի գնի հարցում[55]։ Այն իրավիճակում, երբ Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող կառավարությունը սկսել է իրականացնել իր սեփական քաղաքական գիծը, Յուշչենկոն ընդունել է մի շարք կադրային որոշումներ, որոնք, նրա կարծիքով, կարող էին փոխել իրավիճակը և ամրապնդել իր դիրքերը։ Սեպտեմբերին նա փոխարինել է իր քարտուղարության ղեկավար Վիկտոր Բալոգին[16], ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար է նշանակվել Դոնեցկի միլիարդատեր Վիտալի Գայդուկին[56]։ Արսենի Յացենյուկին հանձնարարել է համակարգել ուժային գերատեսչությունները[57]։
  • Հոկտեմբերին Վիկտոր Յուշչենկոն մասնակցել է «Մեր Ուկրաինան» Ժողովրդական միության III համագումարին, որտեղ խիստ քննադատության է ենթարկել կուսակցության ղեկավարությանը և առաջարկել է ձևավորել կուսակցության նոր ղեկավար մարմիններ[58]։ Դեկտեմբերի 7-ին Կուսակցության քաղխորհուրդը խորհրդի նախագահ է ընտրել Վիկտոր Բալոգին[59]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/viktor-yushchenko-2005
  3. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
  4. Корни политиков: атаман из Хоружевки и Кужель-Долгорукая
  5. Ющенко Пётр. Досье
  6. Татьяна Ивженко. «Я никому ничего не должен». — Независимая Газета, 07.02.2005. — № 23
  7. Инаугурация Виктора Ющенко пройдет в Раде и на майдане
  8. «Анатолий Гальчинский: «Все премьер-министры в Украине были техническими» - Журнал Forbes - Журнал - Forbes.ua, Форбс Украина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  9. «Национальная библиотека Украины им. Вернадского. Сканированный лист диссертации Ющенко». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
  10. Следственная комиссия: Нет доказательств, что Ющенко отравили умышленно, Regnum
  11. Дружину Ющенка і секретаріат звинувачують у фальсифікації у справі про отруєння Արխիվացված 2009-09-22 Wayback Machine, «Украинская правда», 19.09.2009 13:20
  12. «Доказательств отравления Ющенко так и не нашли – Матиос». Зеркало Недели. 2019 թ․ հուլիսի 30.
  13. Виктор Ющенко вступил в должность президента Украины
  14. «УКРИНФОРМ»(չաշխատող հղում)
  15. 15,0 15,1 «Как изменялся Секретариат президента «ЮРИСТ.org.ua» 05/12/05». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  16. 16,0 16,1 Балога. Новий фаворит Ющенка Արխիվացված 2009-01-29 Wayback Machine «Украинская правда» 19.09.2006 00:06
  17. Киев отреагировал на обращение Медведева Արխիվացված 2009-08-16 Wayback Machine, «mail.ru», 12.08.2009
  18. КТО УПРАВЛЯЕТ ПРЕЗИДЕНТОМ? «Коминформ» 01.12.2008(չաշխատող հղում)
  19. Содержать Ющенко и его структуры станет ещё дороже Արխիվացված 2009-01-29 Wayback Machine // «Украинская правда», 18.09.2008
  20. [1] Արխիվացված 2008-09-11 Wayback Machine «INTV», 09.09.2008
  21. Ющенко сократил четверть своих работников — Корреспондент
  22. Ющенко уволил всех советников — экономия около 100 тысяч ежемесячно Արխիվացված 2009-01-09 Wayback Machine — Украинская правда
  23. President Bush Participates in Joint Press Availability with President Viktor Yushchenko of Ukraine
  24. Фомин А. И. Русофобия лишает Украину будущего(ռուս.) // Свободная мысль : Журнал. — 2010. — № 1. — ISSN 0869-44435.
  25. Моро Г. И. Президентские выборы на Украине: реалии и перспективы развития российско-украинских отношений(ռուս.) // Российский институт стратегических исследований. Проблемы национальной стратегии : Журнал. — 2010. — № 2. — С. 69—79. — ISSN 2079-3359.(չաշխատող հղում)
  26. Президент президентові — борг finance.ua, 24.11.2008 11:00
  27. Прося у нищего на хлеб, богатым подаём на бедность Валентина САМАР «Зеркало недели» № 26 (705) 12 — 18 июля 2008
  28. Ющенко вважає за необхідне збільшити розмір орендної плати для ЧФ РФ «NEWSru.ua» 28 серпня 2008 р., 09:31
  29. Уряд може достроково погасити борг Росії для перегляду орендної плати ЧФ «NEWSru.ua» 13 вересня 2008 р., 18:31
  30. Президент говорить про виплату боргу Росії і перехід на ринкові відносини з питання ЧФ «NEWSru.ua» 12 вересня 2008 р., 14:40
  31. Ющенко просить виділити 7,5 млрд грн. на погашення «газового боргу» перед РФ «Економічна правда» 12.09.2008 14:21
  32. Кому достанется трезубец // Труд, 19 января 2010
  33. Ющенко войдет в мировую историю со своим результатом на выборах // Regnum, 17 января 2010
  34. Корреспондент.net: Ющенко объявил время своего президентства лучшим в истории независимой Украины, 25.10.1981
  35. Стенограма прес-конференції президента України Віктора Ющенка «Прес-служба президента України Віктора Ющенка» 29.04.2005 20:57
  36. Ющенко взял за образец пресс-конференции Путина Արխիվացված 2009-03-16 Wayback Machine Страна.Ру — Украина. Ру 13 мая 2005
  37. Тимофей Мотренко: «Какая бы коалиция ни сформировала правительство, кадровые чистки повториться не должны» Արխիվացված 2009-07-13 Wayback Machine Тимофей Мотренко «Зеркало недели» № 20 (599) 27 мая — 2 июня 2006
  38. Ющенко покарає сепаратистів, а Луценко призначив Клюєва в УМВС(չաշխատող հղում) «Украинская правда» 10.02.2005 14:20
  39. Реприватизація: ліки чи хвороба? Ігор МАСКАЛЕВИЧ «Зеркало недели» № 9 (537) 12 — 18 березня 2005
  40. Ющенко буде раціоналізувати СНД, і готує з Саакашвілі нові проекти(չաշխատող հղում) «Украинская правда» 25.03.2005 17:48
  41. 41,0 41,1 41,2 41,3 Геоэкономические итоги «большой газовой войны» Станислав Белковский «Lenta.ru» 20.02.2006, 16:10:50
  42. Тимошенко таки почала реприватизацію «Криворіжсталі»(չաշխատող հղում) «Украинская правда» 11.06.2005 18:28
  43. Поствиборча риторика в Україні. Час перевірки реальності Արխիվացված 2006-06-29 Wayback Machine «Украинская правда» 05.04.2006 11:27
  44. Ющенко советует Литвину читать «Экономикс» Արխիվացված 2007-03-02 Wayback Machine «Украинская правда» 09.11.2005 17:46
  45. Реприватизації не буде, заявляє Ющенко і підтверджує свою повну згоду з Тимошенко Արխիվացված 2005-03-09 Wayback Machine «Украинская правда» 22.02.2005, 19:47
  46. Тимошенко на Інтері: «Мене підставило оточення Ющенка» Արխիվացված 2009-03-10 Wayback Machine «Украинская правда» 09.09.2005 20:28
  47. Меморандум Ющенка-Януковича унеможливлює прозорі й чесні вибори — КВУ(չաշխատող հղում) «expres.ua» Четвер, 22 вересня, 2005
  48. Колишній посол Пайфер коментує затвердження Єханурова «Голос Америки» 22/09/2005
  49. Первые годы президентства: сравниваем - портал новостей LB.ua
  50. Мемуари одного року, або 12 миттєвостей із життя української політики Юлия Тимошенко «Зеркало недели» № 50 (629) 30 грудня — 5 січня 2007
  51. 51,0 51,1 51,2 51,3 Ющенко Виктор, материал из «Лентапедии» «Lenta.ru»
  52. Українських миротворців можуть відправити до Грузії(չաշխատող հղում) «Украинская правда» 18.02.2006 15:54
  53. РЕГІОНИ, СОЦІАЛІСТИ І КОМУНІСТИ СТВОРИЛИ АНТИКРИЗОВУ КОАЛІЦІЮ Արխիվացված 2007-07-15 Wayback Machine «Украинская правда» 07.07.2006 18:54
  54. Партія регіонів — найуспішніша правляча партія новітньої доби України Сайт Партии регионов. 26.10.2007, 09:38
  55. Янукович заморозил газ «Взгляд» 28 сентября 2006, 09:52
  56. Виталий Гайдук
  57. Реформа СБУ: просветление и обрезание «Зеркало недели» № 45 (624) 25 ноября — 1 декабря 2006
  58. У Києві розпочався III з'їзд політичної партії "Народний Союз «Наша Україна» Արխիվացված 2010-11-15 Wayback Machine «Національна радіокомпанія України» 21-10-2006 12:00
  59. Балога з четвертої спроби отримав «Нашу Україну» Արխիվացված 2007-01-25 Wayback Machine «Украинская правда» 07.12.2006 18:40
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Յուշչենկո» հոդվածին։