Յան Մատեյկո
Յան Մատեյկո (լեհ.՝ Jan Alojzy Matejko, հունիսի 24, 1838[1][2][3][…], Կրակովի Հանրապետություն[4][5] - նոյեմբերի 1, 1893[1][6][7][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5]), լեհ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Կրակովի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1825-1858 թվականներ, 1873 թվականից՝ տնօրեն), Մյունխենի (1859 թվական) և Վիեննայի (1860 թվական) Գեղարվեստի ակադեմիաներում։ 1860 թվականից ստեղծագործել է Կրակովում։ Նկարել է հիմնականում Լեհաստանի պատմության շրջադարձային դեպքերին նվիրված բազմաֆիգուր կոմպոզիցիաներ՝ ձգտելով արձագանքել մոտ ժամանակների և արդի քաղաքական իրադարձություններին։ Սկզբնական աշխատանքներում ազգային շահերին դավաճանող շլյախտային հակադրել է հայրենասերների պաթետիկ ողբերգական կերպարներ («Ստանչիկ», 1862 թվական, «Ռեյտան», 1866 թվական), այլաբանորեն պաշտպանվել պաշտոնական քննադատությունից («Մատեյկոյի դատապարաումը», 1867 թվական, բոլորն էլ Ազգային թանգարան, Վարշավա)։ 1870-1880-ական թվականներին. մարտանկարներում և պատմական կոմպոզիցիաներում իշխում է գործողության տպավորիչ դրամատիզմը («Գրյունվալդի ճակատամարտը», 1878 թ., Ազգային թանգարան, Վարշավա, «Պրուսական տուրք», 1882 թվական, Ազգային թանգարան, Կրակով)։ Ստեղծել է նաև դիմանկարներ և բնանկարներ, որմնանկարներ (Կրակովի Կույս Մարիամ կոստյոլում, 1889-1891 թթ.)։
1979 թվականին՝ Կրակովի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման 100-ամյակին, ակադեմիան անվանակոչվել է իր հիմնադիր և առաջին նախագահ Յան Մատեյկոյի անունով։
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յան Մատեյկոյի նկարներում երբեմն հանդիպում են պատմական անճշտություններ։ Այսպես. «Ստեֆան Բատորին Պսկովի մոտ» կտավում պատկերված է քաղաքի հանձնումը, այն դեպքում, երբ իրականում լեհ արքային չի հաջողվել գրավել այդ ամրացված բնակավայրը[10]։
- Լվովի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճը զարդարում են 11 փոքրածավալ յուղաներկ նկարներ, որոնք 19-րդ դարի 80 -ական թվականներին վրձնել է Յան Մատեյկոն[11]։
Պարգևներ, պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1865 թվականի փարիզյան ցուցահանդեսի ոսկե մեդալ՝ «Սկարգայի քարոզը» կտավի համար
- 1866 թվականի փարիզյան ցուցահանդեսի ոսկե մեդալ՝ «Ռեյտանը 1773 թվականի սեյմում» աշխատանքի համար
- Ֆրանց Իոսիֆի շքանշան՝ կոմանդորյան խաչով
- Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ
- Պիոս IX պապի շքանշան
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ
- Լեո XIII պապի ոսկե մեդալ
- Կրակովի պատվավոր քաղաքացու կոչում
- Պշեմիսլի պատվավոր քաղաքացու կոչում
- Լվովի պատվավոր քաղաքացու կոչում
- Ստանիսլավի (Իվանո-Ֆրանկովսկի) պատվավոր քաղաքացու կոչում
- Ստրիյի պատվավոր քաղաքացու կոչում
- Բերեժանի պատվավոր քաղաքացու կոչում
Հիշատակի հավերժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշարձաններ Վարշավայում, Կրակովում
- Յան Մատեյկոյի անունով է կոչվել Կրակովի գեղարվեստի ակադեմիան։
- Անվանի նկարչի պատվին են անվանակոչվել մեկ կայարան Ուկրաինայի Վիննիցայի մարզում,
փողոցներ՝ Իվանո-Ֆրանկովսկում, Լվովում[12], Ստրիյում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adam Bochnak; Władysław Konopczyński (1975). Jan Matejko (Polish). Vol. XX.
{{cite encyclopedia}}
:|work=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Batorska, Danuta (Spring 1992). «The Political Censorship of Jan Matejko». Art Journal. Uneasy Pieces. 51 (1): 57–63. doi:10.2307/777255. JSTOR 777255. JSTOR
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սկարգայի քարոզը
-
Թագուհի Բոնայի թունավորումը
-
1182 թվականի առաջին սեյմը
-
Լիտվայի մկրտությունը 1387 թվականին
-
Գրյունվալդի ճակատամարտը 1410 թ.
-
Վլադիսլավ III-ի մկրտությունը 1425 թ.
-
Պրուսական տուրքը 1525 թ.
-
1795 թ. քառամյա սեյմը
-
1791 թ. մայիսի 3-ի սահմանադրությունը
-
Ռեյտան: Լեհաստանի անկումը
-
Յան Սոբեսկի արքան Վիեննայի մերձակայքում
-
Ստանչիկը
-
Ստեֆան Բատորին Պսկովի մոտ
-
Լեհաստան-1863 (Շղթայված Լեհաստանը)
-
Ֆեյտ Շտոսն ու նրա թոռնուհին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Матейко Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://tnk.krakow.pl/czlonkowie/matejko-jan/
- ↑ 6,0 6,1 6,2 Jan Matejko (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://www.pch24.pl/zapomniane-dzielo-matejki,544,i.html
- ↑ https://culture.pl/en/artist/jan-matejko
- ↑ Ян Матейко
- ↑ Актова зала (галерея Матейка)
- ↑ Orłowicz M. Ilustrowany przewodnik po Lwowie z planem miasta // Wydanie drugie. — Lwów; Warszawa: Ksiąźnica Atlas, 1925. — 276 s. — mapa. (լեհ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A gallery of paintings with links to biography (289 words) and bibliographical pages (12 books).
- Matejko gallery, wawel.net
- Matejko gallery, malarze.com
- Jan Matejko, culture.pl
- "Clothing and Costumes..." From the Collection of Jan Matejko (Լեհերեն)
- "Artists from the School of Jan Matejko"
- www.Jan-Matejko.org Արխիվացված 2020-12-30 Wayback Machine A website dedicated to Matejko
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 281)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Մատեյկո» հոդվածին։ |
|