Կոմպոզիցիա (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Կոմպոզիցիաից)
Կոմպոզիցիա (լատին․՝ compositio - կազմում, հորինում), հորինվածք, կառուցվածք։
Օգտագործվում է հետևյալ իմաստներով՝
- Կոմպոզիցիա (մշակույթ) - Գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքը, որը պայմանավորված է նրա բովանդակությամբ, ինչպես և բնույթով ու նշանակությամբ։
- Տարածական արվեստներում կոմպոզիցիան միավորում է գեղարվեստական ձևի կառուցման միջոցները՝ տարածության և ծավալի իրական կամ պատրանքային ձևակազմում, սիմետրիա և ասիմետրիա, մասշտաբ, ռիթմ և համաչափություն, նրբերանգ և հակադրություն, հեռանկար, խմբավորում, գունային լուծում և այլն։
- Գրականության մեջ կոմպոզիցիան գրական ստեղծագործությունների բոլոր բաղադրամասերի կառուցվածքը, խմբավորումը, դասավորությունն ու փոխադարձ կապն է։
- Երաժշտական կոմպոզիցիան լայն առումով երաժշտական ստեղծագործությունն է, որպես ամբողջական դինամիկ երևույթ։
- Կոմպոզիցիա կոչվում է նաև երաժշտական, գեղանկարչական, քանդակագործական կամ գրաֆիկական ստեղծագործության, կոմպոզիտորի կամ նկարչի, քանդակագործի ստեղծագործության վերջնական արդյունքը։
- Կոմպոզիցիա է նաև արվեստների տարբեր տեսակներ միավորող գեղարվեստական բարդ ստեղծագործություն (գրական-երաժշտական կոմպոզիցիա)։
- Երաժշտական ուսումնական հատուկ առարկա՝ երաժշտական ստեղծագործություն, որի ուսուցումը սերտորեն կապված է երաժշտա-տեսական մյուս առարկաների՝ ներդաշնակագիտության, պոլիֆոնիայի, գործիքավորման, երաժշտական երկերի վերլուծական ուսումնասիմանը։
- Շախմատային կոմպոզիցիա - շախմատային խնդիրների և էտյուդների կազմումը։
- Կոմպազիցիա (մաթեմատիկական) - մաթեմատիկայում, այնպիսի գործողության ընդհանուր անվանումը, որը a և b տարրերից կազմում է երրորդ տարրը c=a*b։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 547)։ |