Jump to content

Մեդիտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդդա

Մեդիտացիա (սանսկրիտով՝ դհիյանա, որը երբեմն թարգմանում են՝ մտակենտրոնացում), նշանակում է մտքերի տատանումների սանձումը, որ թույլ է տալիս սովորականի համեմատ մտակենտրոնացման առավել խորը մակարդակների հասնել, սակայն, ի տարբերություն կրոնական, մասնավորապես բուդդիստական կրոնական ազդեցությունների ենթարկված Յոգայի ուղղությունների, դասական Յոգայի դեպքում սա չի ենթադրում մտքերի տոտալ բացակայություն, որովհետև դա պրակտիկորեն անհնար է և հակագիտական, այլ ընդամենը վերջիններիս գիտակցված ուղղորդման շնորհիվ բանականության այնպիսի ակտիվացում, որը թույլ կտա արդեն անցնել Սամադհի վիճակին, կամ Աշտանգա Յոգայի (սանսկրիտերեն բառ է, թարգմանաբար՝ մտացնծություն, գերագույն բանականության արթնացում, մտավոր-հոգևոր կատարելության հասնել և այլն) գերնպատակային վիճակին, որը մարդու ֆիզիկական, մտավոր և հոգևոր կոմպլեքս կատարելության վիճակն է։

Յոգա գիտության գոյության ընթացքում տարբեր դարերում առաջացած, բնօրինակից բավական հեռու գտնվող ու հաճախ հակասական ուղղությունները, սակայն, այլ տեղեկություններ են տալիս, ինչպես օրինակ՝ Սահաջա Յոգայում մեդիտացիան մտքերի բացակայությունն է՝ լիարժեք գիտակցությամբ։ Այն մաքուր գիտակցության վիճակ է, որի մեջ, ըստ այս աղբյուրի, հնարավոր է մտնել ինքնաբերաբար, երբ Կունդալինին անցնում է Սահասրարա չակրայի միջով (Յոգա)։ Մտքերի առկայության դեպքում անհնար է գտնվել մեդիտացիայի մեջ։

Ինչպես վերևում արդեն նշվեց՝ սա անհիմն պնդում է և պրակտիկորեն անհնար։

Չինաստանում այս բառը ձևափոխվել և փոխարինվել է չան բառով, իսկ Ճապոնիայում՝ ձեն։ Մեդիտացիան

Մեդիտացիան ինքնաներշնչանք, հիպնոս կամ տրանս չէ։ Այն չի հանդիսանում մտավոր, երևակայական պատկերումների գործընթաց։ Դրա ընթացքում չեն կարող լսվել թվացյալ ձայներ, չեն կարող երևալ տեսիլքներ և այլ իրականությունից հեռու երևույթներ։

Լոտոսի դիրք
Դուք նման եք արևի, ում գեղեցկությունը փակում են մութ ամպերը»։ Այստեղ արևը մեր պարզ գիտակցությունն է, իսկ ամպերը՝ մեր էներգետիկ դաշտում եղած բացասական էներգիաները։ Ամենամեծ խոչընդոտը էգոն է, որի մասին երկու բառով անհնար է խոսել։ Մարդը լույս աշխարհ է գալիս իր մաքուր Եսով (հոգով), բայց կյանքի հարվածներից և պատրանքներից մարդու մոտ սկսում է զարգանալ նոր ես (էգո)։ Էգոն սնվում է մտքերով, անվերջ մեծանալու միտում ունեցող ցանկություններով, մարդկանց իշխելով, ապագայով, փառքով, իրեն վեր դասելով, ցուցամոլությամբ, մյուսների առջև դերասանություն անելով, ֆանատիզմով և այլն, սրանք բոլորը էգոյի արտահայտումներն են։ Երբ դառնում եք դիտորդ և տեսնում էգոն կամ սուպերէգոն ձեր մեջ, դա նշանակում է, որ դուք կամաց-կամաց սկսում եք ազատվել նրանցից։ Մարդու ներսում կան երեք էներգետիկ ուղիներ, որոնք համապատասխանում են երեք ժամանակների՝ անցյալ (սուպերէգո), ներկա և ապագա (էգո)։ Ներկա ուղին բացվում է ինքնաիրականացումից հետո, Կունդալինին բարձրանում է այդ ուղով և հաստատում յոգան, ահա թե ինչու է հարկավոր լինել ներկայում։ Ուշադրությունը պահելով գլխի վերևի մասում՝ մենք հաստատում ենք կապ մեր հոգու և տիեզերքի միջև։ Առաջներում այս պրոցեսը եզակի մարդկանց է հասանելի եղել, իսկ հիմա Սահաջա Յոգայի շնորհիվ հասանելի է բոլորին
- Շրի Մատաջի[1]

Մեդիտացիայի պրոցեսների և էֆֆեկտների ուսումնասիրությունը նյարդաբանության հետազոտությունների ենթաբաժին է[2]։ Ժամանակակից գիտական մեթոդներ, օրինակ՝ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան և էլեկտրոէնցեֆալոգրաֆիան, օգտագործվել են նյարդաբանական ռեակցիաներ ուսումնասիրելու համար մեդիտացիայի ժամանակ։ Կարծիքներ են արտահայտվել մեդիտացիայի բնագավառում հետազոտությունների որակի վերաբերյալ[3] որ ներառյալ են այն մարդկանց հատուկ հատկանիշները, որոնք հակված են մասնակցել։

Մեդիտացիան նվազեցնում է սրտի կծկումների հաճախականությունը, թթվածնի սպառումը, շնչառության հաճախականությունը, սթրեսի հորմոնների[4], լակտատի մակարդակը և սիմպատիկ նյարդային համակարգի ակտիվությունը, ինչպես նաև մի փոքր նվազեցնում է արյան ճնշումը[5][6]։ Սակայն նրանց մոտ, ովքեր մեդիտացնում են երկու-երեք տարի, ճնշումը արդեն ցածր էր։ Մեդիտացիայի ժամանակ թթվածնի սպառումը նվազում է միջինը 10-20 տոկոս առաջին երեք րոպեների ընթացքում[7][8]։ Օրինակ, քնի ժամանակ թթվածնի սպառումը նվազում է մոտավորապես 8 տոկոս չորս-հինգ ժամվա ընթացքում։ Տարիներով մեդիտացողների մոտ շնչառության հաճախականությունը կարող է նվազել մինչև երեք-չորս շնչառություն մեկ րոպեում, իսկ «ուղեղային ալիքները դանդաղում են սովորական բետա ալիքներից (որոնք դիտվում են արթնության ժամանակ) կամ ալֆա ալիքներից (որոնք դիտվում են սովորական հանգստի ժամանակ) մինչև շատ ավելի դանդաղ դելտա ալիքներ և թետա ալիքներ»։

Լուբերտո և այլք (2017) համակարգված վերանայում և մետավերլուծություն կատարելով մեդիտացիայի ազդեցության վերաբերյալ առ հուզական համակրանքը, կարեկցությունը և սոցիալական վարքը, հայտնաբերեցին, որ մեդիտացիայի պրակտիկաները աննշան կամ միջին ազդեցություն ունեն ինքնագնահատականի և նկատվող արդյունքների վրա, եզրակացնելով, որ այդպիսի պրակտիկաները կարող են «բարելավել դրական սոցիալական զգացմունքները և վարքը»[9]։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեդիտացիան ունի միջին ազդեցություն ցավի նվազեցման վրա[10][11][12]։ Բավարար ապացույցներ չկան մեդիտացիայի որևէ ազդեցության վերաբերյալ դրական տրամադրության, ուշադրության, սնման սովորությունների, քնի կամ քաշի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սահաջա յոգա, մեդիտացիա
  2. «Meditation programs for psychological stress and well-being: a systematic review and meta-analysis». pubmed.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2024-10-03-ին.
  3. ,«Mind The Hype: A Critical Evaluation and Prescriptive Agenda for Research on Mindfulness and Meditation». www.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2024-10-03-ին.
  4. «The Connection Between Breath And Meditation». www.satorimindsbreathwork.com. Վերցված է 2024-10-03-ին.
  5. «Efficacy of Heartfulness Meditation in Moderating Vital Parameters - A Comparison Study of Experienced and New meditators» (PDF). www.ijmrhs.com. Վերցված է 2024-10-03-ին.
  6. «Scientific research on meditation and its contribution to health». www.asssa.es. Վերցված է 2024-10-03-ին.
  7. «How Meditation Can Help You Need Less Oxygen». eocinstitute.org. Վերցված է 2024-10-03-ին.
  8. «The Physiology of Meditation». www.ejmas.com. Վերցված է 2024-10-03-ին.
  9. «A Systematic Review and Meta-analysis of the Effects of Meditation on Empathy, Compassion, and Prosocial Behaviors». www.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2024-10-03-ին.
  10. «Mindfulness Meditation Reduces Pain More Than Placebo». neurosciencenews.com. Վերցված է 2024-10-03-ին.
  11. «How Meditation Relieves Chronic Pain Naturally». eocinstitute.org. Վերցված է 2024-10-03-ին.
  12. «Mindfulness Meditation May Ease Depression, Anxiety, Pain». www.medscape.com. Վերցված է 2024-10-03-ին.