Մասնակից:Լուսինե Ժամկոցյան/Ավազարկղ/1
1973 մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթուլ_Ալթունյան
- Ալթի_Կարլիև
- Վերա_Պանովա
- Գևորգ_Ախվլեդիանի
- Պավել_Լուկյանենկո
- Պյոտր_Սերգիև
- Եկատերինա_Վերուլաշվիլի
- Լևան_Գոթուա
- Դավիթ_Անդղուլաձե
- Բորիս_Իոգանսոն
- Ֆեոդոր_Պետրով
- Եֆիմ_Ուդալցով
- Հենրի_Դարջեր
- Ուոլտեր_Դոնալդսոն
- Սերգեյ_Զվանցև
- Նինա_Պավլովա
- Նաջիե_Սուման
- Գրիգորի_Բուլատով
- Հարոլդ_Հոթելինգ
- Լութֆալի_Աբդուլլաև
- Բորիս_Սախարով
- Բորիս_Ալեքսեև
- Ահմեդ_Բաքիխանով
- Ալեքսանդր_Ֆորմոզով
- Ալեքսանդր_Սոկոլով
- Ալեքսանդր_Պտուշկո
Տվյալների վիզուալիզացիա, տվյալների ներկայացման ձև, որը հնարավորինս հեշտացնում է տվյալների ուսումնասիրությամբ զբաղվող մարդու աշխատանք[1]: Տվյալների վիզուալիզացիան լայնորեն տարածված է գիտական և վիճակագրական հետազոտություններում, մասնավորապես՝ կանխատեսումների, տվյալների ինտելեկտուալ հետազոտություների, բիզնես-հետազոտությունների մեջ: Այն օգտագործվում է մանկավարժության մեջ՝ ուսուցման, թեստավորման և գնահատման համար, լրատվական աշխատանքում և վերլուծական տվյալների ներկայացման համար: Տվյալների վիզուալիզացիան կապված է տեղեկատվության վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկայի, գիտական տվյալների վիզուալիզացիայի, հետախուզական տվյալների վերլուծության և վիճակագրական գրաֆիկայի հետ:
Կապը ինֆոգրաֆիկայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալների վիզուալիզացիա (ՏՎ) և ինֆոգրաֆիկա տերմինները հաճախ համարվում են հոմանիշներ, սակայն տեղեկատվության ներկայացմամբ զբաղվող մասնագետները որոշակի տարբերություններ են նշում դրանց միջև[2]: Մոտեցումներից մեկում ՏՎ-ն համարվում է ինֆոգրաֆիկայի մասը, որը իրենից ներկայացնում է ՏՎ-ի, նկարազարդումների համախումբ, որը տալիս է ամբողջական տեղեկատվություն: [3]
Մյուս մոտեցումը տարանջատում է այս հասկացությունները ըստ ստեղծման, գեղագիտական հատկությունների և տվյալների քանակի: Համաձայն այս մոտեցման՝ ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացվում են տվյալներ, որոնք ստեղծվել են մարդու մասնակցությամբ, հատուկ են ներկայացված տեղեկատվությանը, հակիրճ են և շատ տվյալներ չեն պարունակում: Այնինչ՝ տվյալների վիզուալիզացիան ներկայացումում է, որը ստեղծված է ալգորիթմական ճանապարհով, հեշտությամբ կիրառվում է տարբեր նմուշների և նմանատիպ տվյալների համար, չի պարունակում շատ ձևական տարրեր, բայց ներառում են տվյալների մեծ ծավալներ[4]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղյուսակների, դիագրամների և քարտեզների միջոցով տվյալների ներկայացման եղանակը ծագել է դեռևս հնուց: [5] Հատկապես վերածննդի դարաշրջանում մեծաքանակ աշխարհագրական, աստղագիտական, երկրաչափական, վիճակագրական և այլ գիտություններից տվյալների և վիզուալ տեղեկատվության առաջացման հետ առաջացավ տեղեկատվության որակյալ ներկայացման անհրաժեշտություն: [6]
XIX դարի առաջին կեսին աճեց այնպիսի աշխատանքների քանակը, որոնցում առկա էր տվյալների գրաֆիկական ներկայացումը: 50-ական թվականներին հայտնագործվեցին տվյալների ներկայացման բոլոր հիմնական եղանակները՝ սյունակաձև և շրջանային դիագրամները, հիստոգրամմաները, գծային գրաֆիկները, ժամանակային շարքերի գրաֆիկները և այլն: [7]
Աճի արագությունը սկսեց նվազել XX դարի սկզբին՝ իր տեղը զիջելով ճշգրիտ մաթեմատիկային: Այնուամենայինիվ՝ հենց այդ ժամանակ գրվեցին տվյալների ներկայացման վերաբերյալ դասագրքերը, իսկ գրաֆիկները սկսեցին օգտագործել ոչ միայն արդյունքների ներկայացման համար, այլ նաև տեղեկատվության հետազոտման և աստղագիտության, ֆիզիկայի, կենսաբանության և այլ գիտությունների մեջ հիպոթեզների առաջադրման համար: [8]
Վիզուալիզացիան նոր շունչ ստացավ XX դարի երրորդ քառորդում: Դրան նպաստեցին երեք իրադարձություններ. [9]
- Ջոն Տյուկի աշխատանքը, որը նվիրված է տվյալների հետախուզական վերլուծությանը[10]
- Ժակ Բերտենի (Jacques Bertin) «Գրաֆիկական սեմիոլոգիա» գիրքը (ֆր.՝ Sémiologie graphique).[11]
- Տվյալների վիզուալիզացիայի հնարավորությունը հաշվողական մեքենաների միջոցով, տվյալների տրամադրման համար արդյունավետ միջոցներ, նաև տվյալների ներմուծման սարքեր և համակարգիչ:
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տվյալների ներկայացման նպատակի՝ վիզուալիզացիան լինում է բացատրական (անգլ.՝ «presentation», «explanation») և հետազոտական (անգլ.՝ «exploration») . Բացատրական վիզուալիզացիան նախատեսված է որոշակի լսարանների համար տվյալների ներկայացման համար, օրինակ՝ գիտական աշխատանքի, զեկույցի կամ նորություններում վերլուծական դիտարկումների շրջանակներում: Հետազոտական վիզուալիզացիան նախատեսված է տվյալների վերլուծության և մշակման համար, օրինակ՝ դրանցում օրինաչափությունների հայտնաբերման նպատակով:
Գոյություն ունեն նաև հիբրիդ բացատրա-հետազոտական ձևերը: Այդ պարագայում նպատակը նույն տեղեկատվության ներկայացումն է, բայց մարդը հնարավորություն է ունենում նաև մանրամասն հետազոտել ցուցադրվող տվյալները ինտերակտիվ տարրերի միջոցով:[12]
Վիզուալիզացիան որպես տվյալների վերլուծության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալների վիզուալիզացիայի ենթահամակարգը կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում տվյալների ինտելեկտուալ վերլուծության որակյալ համակարգերի, հատկապես մեծ ծավալներով տեղեկատվության մշակմանն ուղղված: Բիզնես- վերլուծության համակարգերում վիզուալիզացիան կարող է օգտագործվել տվյալների մշակման բոլոր փուլերում[13]:
- Ելքային տվյալների վիզուալիզացիա: Այս փուլը օգտակար է վերլուծության տվյալների օգտակարության և սպասելիքներին համապատասխանության, օրինաչափությունների վերաբերյալ հիպոթեզների առաջադրման մակարդակի գնահատման համար:
- Մշակման համակարգ ներմուծված նմուշների վիզուալիզացիա:
- Առաջնային մշակման արդյունքների վիզուալիզացիա:
- Միջանկյալ արդյունքների վիզուալիզացիա:
- Վերջնական արդյունքների վիզուալիզացիա:
Ի տարբերություն սովորական գրաֆիկական ինտերֆեյսի՝ այդ միջոցները ապահովում են.
- Հակիրճություն (անգլ.՝ concision), մեծ քանակով բազմապիսի տվյալների արտապատկերման հնարավորություն,
- Հարաբերականություն (անգլ.՝ relativity) և փոքր հեռավորություն (անգլ.՝ proximity) , ներկայացումներում կլաստերների , խմբերի հարաբերական չափերի, խմբերի նմանությունների և տարբերությունների, դուրս մնացած մասերի(անգլ.՝ outliers) ցուցադրման հնարավորություն,
- կենտրոնացում և համատեքստ (անգլ.՝ focus with context) , որոշակի ընտրված օբյեկտի հետ փոխազդեցություն՝ դրա դիրքի և համատեքստի հետ կապի դիտարկմամբ,
- տարածականություն (անգլ.՝ zoomability) , միկրո և մակրո պատկերացումների մեջ հեշտ և արագ տեղափոխվելու կարողություն,
- «աջ կիսագնդի» վրա կենտրոնացում, օգտագործողին ոչ միայն տվյալների հետ նախօրոք սահմանված աշխատանքային մեթոդների տրամադրում, որը կապահովի տեղեկատվության որոնման համար պլանավորված մոտեցումը, այլ նաև օրինաչափությունների հայտնաբերման, նույնականացման նրա ինտուիտիվ, իմպրովիզացիոն կոգնիտիվ պրոցեսների օգնություն:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Паклин Н. Б., Орешков В. И. Визуализация данных // Бизнес-аналитика. От данных к знаниям. — 2-е изд. — СПб.: Питер, 2013. — С. 173—210. — ISBN 978-5-459-00717-6
- Bertin J., Barbut M. C. Sémiologie Graphique. Les diagrammes, les réseaux, les cartes. — Paris: Gauthier-Villars, 1967. — 431 p.
- Английский перевод: Bertin J. Semiology of Graphics: Diagrams, Networks, Maps. — University of Wisconsin Press, 1983. — 415 p. — (Central Asia book series). — ISBN 9780299090609
- Friendly M. (2009-08-24). Milestones in the history of thematic cartography, statistical graphics, and data visualization (PDF). Department of Mathematics and Statistics (անգլերեն). York University. Վերցված է 2014-10-30 11:47:10-ին.
- Iliinsky N., Steele J. Designing Data Visualizations. — Sebastopol, CA: O'Reilly, 2011. — ISBN 9781449312282 1449312284
- Krum R. Cool infographics: effective communication with data visualization and design. — Indianapolis: Wiley, 2014. — 348 p. — ISBN 978-1-118-58230-5
- Tukey J. W. Exploratory Data Analysis. — Reading, Mass: Pearson, 1977. — 688 p. — ISBN 9780201076165
- Русский перевод: Тьюки Дж. Анализ результатов наблюдений: разведочный анализ / Под ред. В. Ф. Писаренко. — М.: Мир, 1981. — 693 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Паклин, Орешков, 2013, էջ 173
- ↑ Krum, 2014, էջ 2
- ↑ Krum, 2014, էջ 6
- ↑ Iliinsky, 2011, էջեր 5—7
- ↑ Friendly, 2009, էջ 3
- ↑ Friendly, 2009, էջ 7
- ↑ Friendly, 2009, էջ 15
- ↑ Friendly, 2009, էջ 27
- ↑ Friendly, 2009, էջ 32
- ↑ Tukey, 1977
- ↑ Bertin, 1967
- ↑ Iliinsky, 2011, էջեր 7—8
- ↑ Паклин, Орешков, 2013
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «A Periodic Table of Visualization Methods» (անգլերեն). Visual-literacy.org. Վերցված է 2014-10-30 10:38:50-ին.
- https://datavisualization.ch/ - сайт о визуализации данных.