Թաթուլ Ալթունյան
Թաթուլ Ալթունյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1901[1][2] Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][1][2] |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 29, 1973[4][1][2] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | երաժշտագետ, խմբավար և դասախոս |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1], Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ[1], Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ[1] և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ[1] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1928)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1934)[1] |
Պարգևներ |
Թաթուլ Տիգրանի Ալթունյան (հոկտեմբերի 15, 1901[1][2], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][1][2] - նոյեմբերի 29, 1973[4][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ (1965) և ՀԽՍՀ (1945) ժողովրդական արտիստ։
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականին ավարտել է Երևանի, 1934 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիաները։ Ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռ. Մելիքյան, Ս․ Մելիքյան, Ա․ Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վիլհելմ Շպեռլինգ, Ֆ․ Նեյման) որակավորում։
1934 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր` 1971 թվականից)։ 1935-1936 թվականներին ղեկավարել է կոնսերվատորիայի երգչախումբը, 1935–1936 թվականներին վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը, 1937-1939 թվականներին և 1947-1949 թվականներին՝ Հայաստանի պետական երգչախումբը, 1938-1970 թվականներին` Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1974 թվականից՝ Ալթունյանի անվան), 1966-1969 թվականներին` Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (ընկերության նախագահ՝ 1958-1973):
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Քրիստափոր Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ։
Երգի-պարի անսամբլի համար Ալթունյանի մշակած ստեղծագործություններն աչքի են ընկնում բեմական ինքնատիպ ոճով։ Հիշարժան են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Հոպինա», «Խամբաջի», «Քա, դե եսիմ», «Յաման յար» և այլն)։ Հեղինակ է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակների։ Ալթունյանը եղել է հայկական գաղթավայրերում և նպաստել տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության բարձրացմանը։
Ալթունյանի անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի և հայկական այլ անսամբլներ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1945 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։
- 1950 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի ժողովրդական երգի-պարի անսամբլը «ԻՒՆԵՍՔՕ» ի մէջ։ Մասնակցութեամբ 60 արուեստագէտ-արուեստագիտուհիներու, Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Պէյրութ, տպ. Շիրակ., 1959:
- Հայ ժողովրդական երգեր ու պարեր Թաթուլ Ալթունյանի մշակմամբ երգի-պարի անսամբլի համար, հ. 1–3, Երևան, 1965–1964:
- Հայկական ժողովրդական երգերի մշակումներ = Treaments of armenian folk songs: Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Ալթունյան Ժիրայր, Երևան, «Արճեշ», 2002։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրուտյան Մ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1962։
- Բալյան Վ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1977։
- Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին։ Ծննդյան 75-ամյակի առթիվ = Слово о Татуле Алтуняне. К 75-летию со дня рождения, Բալյան Վլադիլեն Ալեքսանդրի, Բրուտյան Մարգարիտ Արամի, Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, Ա. հ., 1977:
- Թաթուլ Ալթունյանը և հայ երգն ու պարը։ Սարյան Արաքսի, Ենոքյան Արամ, ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան, Կոմիտաս, 2008։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Алтунян Татул Тигранович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթուլ Ալթունյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթուլ Ալթունյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 164)։ |
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Ադանա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 1973 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ խմբավարներ
- Հայ մանկավարժներ
- Հայ դիրիժորներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Հայ երաժշտագետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ