Հայերը Բելգորոդ-Դնեստրովսկիում
Հայերը Բելգորոդ-Դնեստրովսկիում, Աքքերմանում բնակվող հայկական գաղութ, այժմ՝ Բելգորոդ-Դնեստրովսկի (Ուկրաինա) քաղաքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 1808 թվականի տեղեկագրի՝ քաղաքի բնակչության էթնիկ կազմը հետևյալն էր[1]։
Ազգություն | %՝ բնակիչների ընդհանուր թվից |
---|---|
Հայեր | 38,2 % |
Հույներ | 18,9 % |
Ուկրաինացիներ, ռուսներ | 14 % |
Բուլղարացիներ | մոտ 10 % |
Մոլդովացիներ | 9,4 % |
Հրեաներ, գնչուներ, լեհեր, թուրքեր | 9,5 % |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգորոդ-Դնեստրովսկիում հայերի հայտնվելու ճշգրիտ ժամանակը հայտնի չէ[2]։ Բելգորոդ-Դնեստրովսկին միջնադարյան Մոլդովայի առաջին քաղաքներից մեկն էր, որտեղ ձևավորվել է մեծաթիվ հայ համայնք[2]։ Ըստ Սիմեոն Լեհացու՝ հայերը տեղափոխվել են Աքքերման Անիից[3]։ Գ. Գոյլավը Աքքերմանի հայերի նյութական մշակույթի մասին ամենավաղ վկայությունները վերագրում է 11-12-րդ դարերին[2]։ Քաղաքում հայերի մասին առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են 1384 թվականին, երբ Թեոդորոս կաթողիկոսն իր հրամանով Մանկարմանում (ներկայիս Բելգորոդ-Դնեստրովսկի) գտնվող հայկական եկեղեցին ղեկավարում էր Լվովի եպիսկոպոսը[4]։ 1459-1460 թվականներին այստեղ գտնվող հայ եպիսկոպոս Ննկոլայոսին ենթարկվում էին «Ստեփանոս զորավարի իշխանության տարածքում», այսինքն՝ Մոլդովայում ապրող հայերը։
Մինչև թուրքերի կողմից քաղաքի գրավումը՝ Աքքերմանը 1484 թվականին մոլդովահայերի խոշոր կենտրոն էր։ Ռումինիացի պատմաբան Ն. Գեորգին պնդում է, որ Աքքերմանում հայերն ավելի շատ են եղել, քան Սուչավայում, Սիրետում, Խոտինում, Յաշում, Ռոմանում, Վասլույրում և ավելի ուշ Բոտոշանում միասին վերցրած[5]։ Արդեն 14-րդ դարում, ըստ պատմական աղբյուրների, հայերն այստեղ իրենց եկեղեցին ունեին։ Եկեղեցու մասին երկու լեգենդ կա. ըստ մեկի՝ եկեղեցին հայերին է նվիրել թուրքական սուլթանը, որն այն վերցրել է հույներից, մեկ այլ վարկածի համաձայն՝ հույն քահանաները եկեղեցին անհարկի ծախել են հայերին[2]։ Միջնադարում, ենթադրաբար, քաղաքի հայկական եկեղեցիները երեքն են եղել[6]։ Բելգորոդ-Դնեստրովսկիի ներկայիս հայկական եկեղեցու տարածքում պահպանվել են 1446 և 1474 թվականների հուշաքանդակները[7]։ 15-րդ դարում Աքքերմանի մեծ հայկական գաղութը գրանցել են Ժիլբեր դե Լանուան և Դոնատո դա Լեզզեն[8]։ Աքքերմանում հայկական համայնքի ձևավորմանը նպաստել է միջազգային առևտուրը, որտեղ հայերը միջնորդների դեր են խաղացել Արևմուտքի և Արևելքի միջև[9]։
1484 թվականին սուլթան Բայազիդ II Աքքերմանի հայերին գաղթեցրել է Կ.Պոլիս, որի հետևանքով թեև շատ է պակասել հայերի թիվը, սակայն քաղաքը, իբրև հայկական գաղթավայր, չի կորցրել իր կարևորությունը։ Աքքերմանի հայերը զբաղվել են առևտրով, արհեստներով, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Նրանք մինչև 18-րդ դարը որոշակի դեր են ունեցել առևտրում, սակայն 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմը մեծ վնաս է հասցրել նրանց։ Ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանն այդ տարիներին եկել է Աքքերման և գաղթեցրել 852 հայ (142 ընտանիք) նախ՝ Դուբասար և ապա Գրիգորիոպոլ (1792)։ 19-րդ դարի սկզբին Աքքերմանում կար 150, 1911 թվականին՝ 100 հայ ընտանիք, իսկ 1933 թվականին՝ ընամենը 100 հայ։
Տեղանուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Բելգորոդ-Դնեստրովսկիի կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է «Հայկական փողոց»։ Բացի այդ, քաղաքում կա «Հայկական նրբանցք»։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորի Զախարյանով (Զախարյան Գրիգորի) (1765-1827), Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս, Բեսարաբիայի թեմական պետ։
- Լեոն Պոպով (Պապյանց Լեոն Խաչատուրովիչ) (1881-1919), խորհրդային բժիշկ, հեղափոխական։ Խորհրդային Կարմիր Խաչի կազմակերպիչներից մեկը։ Համառուսաստանյան համաճարակաբանական հանձնաժողովի անդամ, Մոսկվայի խորհրդի պատգամավոր, Խորհրդային Ռուսաստանի մի շարք շրջաններում առողջապահական հաստատությունների կազմակերպիչ։
- Նիկոլայ Կյուրդյան (Կյուրդյան Նիկողայոս Իվանովիչ) (1880-1937), Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցու քահանա (Սանկտ Պետերբուրգ), Պետրոգրադի հայկական հոգևոր վարչության անդամ։ Գնդակահարվել է 1937 թվականին։
- Թամարա Չինարովա (1919-2017), ռուսական և ավստրալիական բալետի պարուհի, պարուսույց։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածնի Վերափոխման հայկական եկեղեցի (14-րդ դար)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ История народного хозяйства Молдавской ССР (С древнейших времен до 1812 г.) / Отв. ред. П. В. Советов. Кишинев: Штиинца, 1976. страница 410Բնօրինակ տեքստ (ռուս.)
Согласно данным 1808 г., ... в Аккермане армяне составляли 38,2%, греки 18,9, украинцы и русские — около 14, болгары — около 10, молдаване — 9,4, евреи, цыгане, поляки, турки - 9,5%
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 А. Тораманян. О некоторых армянских архитектурных памятниках Белгород-Днестровска // Историко-филологический журнал. —Ер., 1970. — № 2. — С. 278.
- ↑ Дж. Айрапетян. Вопросы истории армянских поселений Польши в журнале «Kwartalnik historyczny» // Историко-филологический журнал. —Ер., 1985. — № 2. — С. 247.
- ↑ В.С. Зеленчук Население Бессарабии и Поднестровья в XIX в. — Штиинца, 1979. — С. 60. — 287 с.Բնօրինակ տեքստ (ռուս.)
Впервые документальные данные упоминают армянское население в Белгороде-Днестровском в 1384 г., когда католикос Теодорос своей энцикликой подчинил армянскую церковь в Манкармане (Белгороде-Днестровском) львовскому епископу
- ↑ К.В. Айвазян и Д.С. Лихачев Армянская и русская средневековая литературы. — АН Армянской ССР, 1986. — С. 424. — 527 с.
- ↑ А. Тораманян. О некоторых армянских архитектурных памятниках Белгород-Днестровска // Историко-филологический журнал. —Ер., 1970. — № 2. — С. 285.
- ↑ А. Тораманян. О некоторых армянских архитектурных памятниках Белгород-Днестровска // Историко-филологический журнал. —Ер., 1970. — № 2. — С. 280.
- ↑ В. Бэнэцяну. Армянские колонии на территории Румынии по данным румынской топонимии // Историко-филологический журнал. —Ер., 1962. — № 1. — С. 175.
- ↑ Daniel Goffman The Ottoman Empire and Early Modern Europe. — Cambridge University Press, 2002. — P. 182.