Jump to content

Բայազիդ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայազիդ II
օսման.՝ بايزيد ثانى
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1447
ԾննդավայրԴիդիմոտիկա, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 26, 1512[1] (64 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանՍտամբուլ
Մայրենի լեզուօսմաներեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինԱյշե Խաթուն, Գյուլբահար Սուլթան, Ֆերահշադ Խաթուն, Գյուլռուհ Խաթուն, Շիրին Խաթուն, Նիգյար Խաթուն, Bülbül Hatun? և Hüsnüşah Hatun?
Ծնողներհայր՝ Մուհամմեդ II, մայր՝ Էմինե Գյուլբահար
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրության սուլթան
ԵրեխաներՍելիմ I, Շեհզադե Ահմեդ, Շեհզադե Քորքուդ, Ayşe Sultan?, Aynışah Sultan?, Şehzade Alemşah?, Selçuk Sultan?, Fatma Sultan?, Hundi Sultan?, Hümaşah Sultan?, Kamerşah Sultan?, Hatice Sultan?, Şah Sultan?, İlaldı Sultan?, Şehzade Şehenşah? և Şehzade Mahmud (son of Bayezid II)?
Ստորագրություն
Изображение автографа
 Bayezid II Վիքիպահեստում

Բայազիդ II (օսմ. بايزيد ثاني‎ — Bâyezîd-i sânî, թուրքերեն՝ İkinci Bayezid; դեկտեմբերի 3, 1447, Դիդիմոտիկա, Օսմանյան կայսրություն - մայիսի 26, 1512[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1481 - 1512 թվականներին։

Մուհամմեդ II-ի որդին է[2]։

Իր կառավարման ընթացքում Բայազիդը հզորացրեց Օսմանյան կայսրությունը, ճնշեց Սեֆյանների ապստամբությունը, որից հետո նրան գահընկեց արեց իր որդին` Սելիմ I-ը։ Նա նաև նշանավորվել է նրանով որ Ալհամբրայի ակտի ընդունումից հետո վերաբնակեցրել է Իսպանիայից վտարված հրեաներին կայսրության տարածքում։

Բայազիդը մարտընչում է իր որդի Սելիմ I-ի հետ:

Բայազիդը Մեհմեդ II-ի (1432–81) և Էմին Գյուլբահար խաթունի զավակն է։

Բայազիդը ամուսնացել է Գյուլբահար խաթունի հետ, ով նրա ավագ որդու Շեհզադե Ահմետի մայրն էր, ով պետք է լիներ Բայազիդի իրավահաջորդը։

Պայքար գահի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայազիդը ստիպված էր պայքարել իր եղբոր Ջեմի դեմ, ով ցանկանում էր տիրանալ գահին` ռազմական դաշինք կնքելով եգիպտական Մամլուքների հետ։ Պարտություն կրելով իր եղբոր բանակներից Ջեմը օգնություն խնդրեց Հիվանդախնամների միաբանությունից Հռոդոսում։ Միևնույն ժամանակ ասպետները նրան հանձնեցին Հռոմի պապ Իննոկենտիոս VIII-ին (1484–1492): Հռոմի պապը որոշեց Ջեմին օգտագործել որպես գործիք թուրքերին Եվրոպայից հեռու պահելու համար, սակայն պապական խաչակրաց արշավանքը ձախողվելուց հետո Ջեմը տեղափոխվեց Նեապոլի բանտ, որտեղ մնաց մինչև մահը։ Բայազիդ II-ը վճարում էր Հիվանդախնամների միաբանությանը և Հռոմի պապին, որպեսզի Ջեմը մնար բանտարկված։

Բայազիդ II-ը դարձավ Օսմանյան կայսրության կայսր 1481 թվականին[3]։ Իր հոր նման Բայազիդը արևմտյան և արևելյան մշակույթների կրող էր։ Ի տարբերություն այլ սուլթաններին, նա շատ էր աշխատում սեփական երկրի համար։ Իր կառավարման տարիներին Բայազիդը մեծ քանակությամբ արշավանքներ կատարեց դեպի Վենետիկի հանրապետություն, որպեսզի առավելության հասներ միջերկրական ծովում և նրա նավատորմը գերիշող դիրք ստանար։ 1499–1503 թվականների պատերազմից հետո Բայազիդի իշխանության տակ անցավ ամբողջ Պելոպոնեսը։ Ապստամբություններ սկսվեցին արևելքում, ինչպիսիք էր Քիզիլբաշը, որոնք կազմակերպում էր պարսից շահ Իսմայիլ I-ը, ով ցանկանում էր տարածել Շիիզմը օսմանյան տարածներում։ Անատոլիայում ապստամբները սպանեցին Բայազիդի գլխավոր վեզիր Ալի Փաշային։

Հրեաների և մուսուլմանների ներգաղթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1492 թվականին Իսպանական կայսրությունը որոշեց երկրի հրեա և մուսուլման բնակչությանը արտաքսել երկրից։ Բայազիդ II-ը 1492 թվականին Օսմանյան նավատորմը ադմիրալ Քեմալ Ռեյսի գլխավորությամբ ուղարկեց Իսպանիայի ափեր նրանց տարհանելու համար։ Նա հրամայեց իր տարածաշրջանային կառավարիչներին ջերմ ընդունել ներգաղթյալներին[4]։ Նա նաև երաշխավորեց, որ ներգաղթյալները կդառնան օսմանյան կայսրության քաղաքացիներ։ Նա քննադատեց Ֆերդինանդ II-ին և Իզաբելլա I-ին, որ հրաժարվում են իրենց երկրի համար շատ օգտակար ժողովուրդներից[5]։

Կառավարման վերջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1509 թվականի սեպտեմբերի 14-ին Կոստանդինուպոլսում[6][7] տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Բայազիդի երկու որդիներ` Սելիմ I-ը և Ահմետ սկսեցին պայքարել գահի համար։ Ահմետը անսպասելի նվաճեց օսմանյան Կարաման քաղաքը և սկսեց շարժվել դեպի Կոստանդնուպոլիս։ Իր անվտանգությունից վախենալով` Սելիմը ապստամբություն կազմակերպեց Թրակիայում, բայց պարտություն կրեց Բայազիդից և արտաքսվեց Ղրիմի թերակղզի։ Բայազիդը վախենալով, որ Ահմետը կսպանի իրեն, թույլ չտվեց նրան մուտք գործել Կոստանդնուպոլիս։

Սելիմը հետ կանչվեց Ղրիմից և Ենիչարների օգնությամբ կարողացավ գահընկեց անել Բայազիդին 1512 թվականի ապրիլի 25-ին։ Բայազիդը աքսորվեց իր հայրենի Դեմոտիկա, սակայն այդպես էլ տեղ չհասնելով մահացավ իր գահընկեցությունից մեկ ամիս անց։ Բայազիդը թաղված է Ստամբուլի Բայազիդ մզկիթում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 V.J. Parry Encyclopædia Britannica
  2. «Sultan Bajazid's (i.e., Beyazit's) Mosque, Constantinople, Turkey». World Digital Library. 1890-1900. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Sultan Bajazid's (i.e., Beyazit's) Mosque, Constantinople, Turkey». World Digital Library. 1890–1900. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Egger, Vernon O. (2008). A History of the Muslim World Since 1260: The Making of a Global Community. Prentice Hall. էջ 82. ISBN 0-13-226969-4.
  5. The Jewish Encyclopedia: a descriptive record of the history, religion, literature, and customs of the Jewish people from the earliest times to the present day, Vol.2 Isidore Singer, Cyrus Adler, Funk and Wagnalls, 1912 p.460
  6. The Encyclopædia Britannica, Vol.7, Edited by Hugh Chisholm, (1911), 3; Constantinople, the capital of the Turkish Empire...
  7. Britannica, Istanbul Արխիվացված 2007-12-18 Wayback Machine:When the Republic of Turkey was founded in 1923, the capital was moved to Ankara, and Constantinople was officially renamed Istanbul in 1930.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայազիդ II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 263