Jump to content

Կարրի (համեմունք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարրի
կարի
Տեսակսննդային բաղադրամաս
Ենթատեսակspice mix?, hամեմունքներ և food powder?
 Curry powder Վիքիպահեստում

Կարրի (թամիլերեն՝ kari), քրքումի արմատի հիման վրա պատրաստված համեմունքների խառնուրդ, որը, ըստ երևույթին ծագել է Հնդկաստանում, մեր օրերում լայն տարածված է ամենուրեք։

Քրքումն ինքնին ունենալով ուժեղ հոտ, ունի թույլ, անարտահայտիչ և մասամբ տհաճ համ, դրա համար այն «բարելավել են»՝ ավելացնելով ուրիշ բաղադրամասեր։ Կարրին աչքի է ընկնում սուր համով (կան նաև կծու տարբերակներ) և առանձնահատուկ ուժեղ բուրմունքով։ Համեմունքի պարտադիր դասական մասնիկ են համարվում կարրի բույսի տերևները, սակայն քիչ մատչելիության պատճառով այն փոխարինվում է շամբալայով։

Հնդկաստանում, որպես կանոն, խառնուրդը պատրաստում են օգտագործելուց առաջ թարմ բաղադրամասերերով, բաղադրությունը հաստատված չէ և որոշվում է համով։ Հնդկաստանից դուրս կարրին հայտնի է չոր փոշու տեսքով։

Այն կիրառվում է բրնձին, բանջարեղեններին, մսին, թռչունների և ոչ ոգելից ըմպելիքներին բույր հաղորդելու և ներկման համար։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարրի բաղադրությունը Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի պետությունների արդյունաբերական արտադրություններում (տոկոսային)[1].

Համեմունք Հնդկական ունիվերսալ կարրի (բացի ձկնային ուտեստներից) Լրիվ կարրի Կարրին ձկնային ուտեստների համար Ոչ լրիվ կարրի
Նուրբ բաց Այրող բաց Այրող մուգ Չափավոր այրող բաց Չափավոր այրող մուգ Կծու Ոչ կծու
Քրքում 32 30 20 30 20 32 20 28
Գինձ 24 22 26 27 37 32 36 36
Շամբալա 10 4 10 4 4 10 10 10
Հոռոմ սամիթ 2 2 2 2 2 4
Կոճապղպեղ 7 7 4 4 5 2
Հիլ 12 12 12 5 5
Մեխակ 4 2 2 2 2
Սպիտակ պղպեղ 5 5 4 10 5
Սև պղպեղ 5 4 5
Բահար 4 4 4 4
Չինական դարչին 4 4
Մշկընկույզի գույն 2 2
Սպիտակ մանանեխ 5 3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Похлёбкин В.В. Всё о пряностях. — М.: Пищевая промышленность, 1973. — С. 147—151. — 207 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարրի (համեմունք)» հոդվածին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Похлёбкин В.В. Всё о пряностях. — М.: Пищевая промышленность, 1973. — С. 147—151. — 207 с.