Խոնսու
Խոնսու | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն և լուսնային աստվածություն |
Դիցաբանություն | Եգիպտական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հայր | Ամոն |
Մայր | Մուտ |
Khonsu Վիքիպահեստում |
Խոնսու (եգիպտերեն՝ Ḫnsw — «Երկնային ճամփորդ»), լուսնի աստվածը Եգիպտոսում։ Թեբեում համարվում է Ամոնի և Մուտի կամ Սեբեկի և Հեթորի տղան։ Իր ծնողների հետ Խոնսուն ստեղծել է թեբեդական աստվածային երրորդությունը` լուսնի աստվածությունը։ Հաթորը նրան մտերմացրեց Թոթի հետ, արդեն Միջին Թագավորության ժամանակ, երբ նրան երբեմն անվանում էին Ճշմարտության դպիր (հետագայում հաճախ է հանդիպում բարդ աստվածություն Խոնսու-Թոթը)։ Խոնսուն երբեմն հանդես էր գալիս ուրիշ աստվածությունների հետ, օրինակ՝ որպես Շուի որդի։ Սա պատճառ դարձավ հունական Հերակլեսի հետ մերձեցման համար։
Տարբերում են Խոնսուի երկու ձևեր՝ Նեֆերհոթեփ («Գեղեցիկ շնորհով») և Ար-սերհու («Կառավարիչ»)։ Խոնսուն նաև համարվել է բուժող աստված։ Մեզ հասել է հեքիաթ նրա հրաշք արձանի մասին, որը կատարել էր Մեսոպոտամիայի արքայի մոլեգին աղջկա վրա (այսպես է անվանվում Բենտրեշտի արձանագրությունը)։
Թեբեում՝ Ամոնի և Մուտի տաճարների միջև, կա Խոնսուի մեծ տաճար։ Այն շատ էին մեծարում և զարդարում Ռամեսիդները, ինչպես նաև XXI և XXVI գինաստիաները։ Այս ժամանակներից պատերին պահպանում են Խոնսուի պատվին օրհներգ։ Խոնսուի պաշտամունքի վայրերը եղել են Մեմփիս, Հիբիսը և Էդֆունը[1]։
Նա պատկերվում է մարդ՝ կիսալուսնով և գլխին սկավառակ, ինչպես նաև գլխին ոտնաթաթերով և լուսնային նշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ This incident is mentioned in the opening of chapter one of Bolesław Prus' 1895 historical novel Pharaoh (novel)#Plot|Pharaoh.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Хонсу». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոնսու» հոդվածին։ |
|