Ամոն, աստված հին եգիպտական դիցարանում։ Պատկերվել է ոչխարի եղջյուրներով տղամարդու կերպարանքով։ Համարվել է Եգիպտոսի մայրաքաղաք Թեբեի հովանավորը։ Սկզբում նույնացվել է պտղաբերության աստված Մինի, այնուհետև՝ արևի աստված Ռայի հետ (Ամոն–Ռա)։ Հետագայում Ամոն դառնում է եգիպտական պաշտոնական դիցաբանի գլխ. աստվածը, որի շնորհիվ նրա քրմերն ունեցել են քաղաքական մեծ ազդեցություն։ Հույները նույնացրել են Զևսի հետ։
Երբ Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց Եգիպտոսը մ.թ.ա. 332 թվականին վերջին, նա համարվում էր ազատարար՝ այդպիսով առանց կռվի գրավելով Եգիպտոսը[2]։ Նա Սիվայում հռչակվել է Ամոնի որդի[3]։ Ամունը նույնացվում էր Զևսի հետ, և Ալեքսանդրը հաճախ էր անվանում Զևս-Ամոնին որպես իր իսկական հայր, և նրա մահից հետո արժույթի վրա նրան պատկերում էին Ամոնի եղջյուրներով զարդարված՝ որպես նրա աստվածության խորհրդանիշ[4]։ Ալեքսանդր Մակեդոնացուն Ամոնի եղջյուրներով պատկերելու ավանդույթը շարունակվել է դարեր շարունակ, երբ Ալեքսանդրը Ղուրանում հիշատակվում է որպես «Դհու ալ-Քարնայն» (Երկեղջյուր)՝ հղում կատարելով նրա Ամոնի եղջյուրներով պատկերմանը մերձավորարևելյան մետաղադրամների[5] և արձանիկների վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 325)։