Jump to content

Լեոնիդ Ազգալդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Ազգալդյան
Դիմանկար
Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ Արցախփոստի կողմից թողարկված նամականիշ
Ծնվել էնոյեմբերի 22, 1942(1942-11-22)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 21, 1992(1992-06-21)[1] (49 տարեկան)
Մահվան վայրՏոնաշեն, Մարտակերտի շրջան, Արցախ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս և զինվոր
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական խաչ» շքանշան և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
ԱնդամությունԱնկախության բանակ
Կայքazgaldyan.am
 Leonid Azgaldyan Վիքիպահեստում

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան (նոյեմբերի 22, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 1992, Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս[2]։

Կենսագրական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Արցախյան ազատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, ակտիվորեն մասնակցել է հայ ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը։ Նա կազմակերպել և ղեկավարել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը, անձամբ մասնակցել բազմաթիվ ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նռնաձորի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։

Ազատագրական բանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։

1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ դարձավ[3]։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով[4]։

2002 թվականի դեկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում կանգնեցվել է Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշարձան[5]։

2019 թվականի ապրիլին կազմակերպվել էր ստորագրահավաք Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու նպատակով[6]։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախյան ազատամարտի ընթացքում իրականացրած ռազմական գործունեության համար Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.panarmenian.net/eng/news/133652/
  2. 2,0 2,1 «Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս կոչմանը». Պանորամա. 2019 թ օգոստոստի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ օգոստոստի 31-ին.
  3. Կենսագրություն
  4. «AN ESSAY ON THE PSYCHOLOGY OF THE ARMENIAN FIGHTERS OF ARTSAKH WAR (1988 – 1994)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. DVahagn. «ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ – idiscoverarmenia». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Լեոնիդ Ազգալդյանին շնորհել ազգային հերոսի կոչում. ստորագրահավաք». araratnews.am. 12/04/2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 12/04/2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ազգալդյան» հոդվածին։