Jump to content

Լեյթոն Միսթր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյթոն Միսթր
Leighton Marissa Meester
Դիմանկար
Ծնվել էապրիլի 9, 1986(1986-04-09)[1][2][3][…] (38 տարեկան)
ԾննդավայրՖորտ-Ուերտ, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց, Հոլիվուդի ավագ դպրոց և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
ԵրկերԲամբասանքի աղջիկ, The Roommate?, Մոնտե Կառլո (ֆիլմ), Country Strong?, Նա իմ տղան է և Single Parents?
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
ԱմուսինԱդամ Բրոդի[4]
Պարգևներ և
մրցանակներ
 Leighton Meester Վիքիպահեստում

Լեյթոն Մարիսա Միսթր (անգլ.՝ Leighton Marissa Meester, ապրիլի 9, 1986(1986-04-09)[1][2][3][…], Ֆորտ-Ուերտ, Տեխաս, ԱՄՆ)[5], ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգահան և մոդել։ Առավել հայտնի է «Բամբասկոտը» պատանեկան դրամատիկական հեռուստասերիալից (2007–2012)։ Նկարահանվել է նաև «Ուժեղ կինո» (2008), «Քանթրի ստրոնգ» (2010), «Սենյակակիցը» (2011), «Մոնտե Կառլո» (2011), «Նարինջներ» (2011), «դատավորը» (2014) և այլ ֆիլմերում։

Դերասանական կարիերայից զատ, զբաղվում է նաև երաժշտությամբ։ 2009-ին նկարահանվել է «Cobra Starship» խմբի «Good Girls Go Bad» տեսահոլովակում, որն ընդգրկվեց Billboard Hot 100- ի լավագույն տասնյակում, և թողարկեց իր առաջին՝ «Somebody to Love» սինգլը։ Երկրորդ՝ «Your Love's a Drug» սինգլը թողարկել է 2010 թվականին։ Հեղինակել է նաև երգեր տարբեր ֆիլմերի սաունդթրեքների համար։ «Heartstrings» դեբյուտային ալբոմը լույս է տեսել 2014 թվականին։ Զբաղվել է մոդելինգով և եղել է «Jimmy Choo», «Herbal Essences», «Vera Wang» ապրանքանիշների դեմքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսթրը ծնվել է Տեխասի Ֆորտ Ուորթ քաղաքում, գրող Քոնսթենս Լինի և անշարժ գույքի գործակալ Դուգլաս Ջեյ Միսթրի[6][7] ընտանիքում։ Ունի երկու եղբայր՝ ավագը Դուգլաս Լոգան Միսթրն է (ծնված 1983 թվականին) իսկ կրտսերը՝ Ալեքսանդր (Լեքս) Միսթրը (ծնված 1994 թվականին)։ Միսթրի ծնվելու ժամանակ ծնողները գտնվում էին դաշնային բանտում, քանի որ մասնակցություն էին ունեցել թմրանյութերի առք ու վաճառքի մեջ, որը նրանք փորձել էին տեղափոխել Ջամայկաից դեպի Միացյալ Նահանգներ[8]։ Քոնսթենսին հաջողվել էր ծննդաբերել Լեյթոնին հիվանդանոցում և մեկ տարվա ընթացքում նրան հաջողվել էր հոգ տանել նրա մասին մինչև բանտ վերադառնալը[6][7]։ Հայրական տատն ու պապն այդ ժամանակահատվածում խնամում էին Միտրին։ Նա պնդում է, որ ծնողները նրան նորմալ դաստիարակություն են տվել և, չնայած նրանց հանցավոր անցյալին, հայտարարել է․ «Դա ինձ հասկացրեց, որ դուք չպետք է որևէ մեկին քննադատեք, մանավանդ ձեր ծնողներին, իրենց անցյալում կատարածի համար, քանի որ մարդիկ փոխվում են»[9]։

Մեծացել է Ֆլորիդա նահանգի Մարկո կղզում, որտեղ մասնակցություն է ունեցել տեղական դրամատիկական թատրոնի կազմավորմանը[10]։ Նրա ծնողները 1992 թվականին բաժանվեցին[11]։

11 տարեկան հասակում Միսթրն ու եղբայրները իրենց մոր հետ տեղափոխվեցին Նյու Յորք։ Հաճախել է Մասնագիտական մանկական դպրոց և «Wilhelmina» մոդելային գործակալությունում աշխատել որպես մոդել, պատվիրելով Բրյուս Ուեբերի կողմից նկարահանված Ռալֆ Լորենի արշավը և աշխատել այն ժամանակվա լուսանկարիչ Սոֆյա Կոպպոլայի հետ։ Միսթրը նաև նկարահանվել է «Tamagotchi»- ի և «Clearasil»-ի գովազդներում և Ամանդա Սեյֆրիդի[12] հետ միասին եղել «Limited Too»-ի մոդելներ։ 14 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես և սկսեց հաճախել Հոլիվուդի և Բևեռլի Հիլսի ավագ դպրոցներ։ Այնուհետև Մեստրը տեղափոխվեց փոքր մասնավոր դպրոց և ավարտեց սովորականից մեկ տարի շուտ։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական առաջին քայլերը կատարել է 1999 թվականին Law and order սերիալի մի դրվագում; Դրանից հետո նա կատարեց իր դեբյուտը Hangman's Curse (2013)ֆիլմում։ Կանոնավոր դեր է ունեցել նաև Տարզան ֆիլում, որը ցուցադրվեց ութ դրվագով; Միսթերը հյուրի դերեր է կատարել Crossing Jordan, Simple Rules, 7th Heaven, 24 սերիալներում;Կանոնավոր նկարահանվել է Surface սերիալում, որպես Սավաննա Բարնեթթ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.tvrage.com/person/id-1388/Leighton+Meester
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. https://www.usmagazine.com/celebrity-news/news/leighton-meester-adam-brody-married-secret-wedding-2014182/
  5. «Leighton Meester Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 O'Leary, Kevin (2008 թ․ հոկտեմբերի 6). «Her Untold Story». Us Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 Gay, Jason (2009 թ․ ապրիլի 2). «Dirty Things». Rolling Stone. էջ 44. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «'Gossip Girl' Leighton Meester Born in Jail». Fox News. 2008 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Bartolomeo, Joey (2009 թ․ հունվարի 28). «Leighton Meester Likes Her Men 'Dark and Bad'». People. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. «Leighton Meester». The CW. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
  11. «Leighton Meester Opens Up About Prison Past». TV Guide. 2008 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Teen Vogue August 2008, Cover Girl Amanda Seyfried». Teen Vogue. TheBosh.com. 2008 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյթոն Միսթր» հոդվածին։