Սոֆյա Կոպպոլա
Սոֆյա Կոպպոլա Sofia Coppola | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ, Միլս քոլեջ և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գործունեության տարիներ | 1992- մինչև մեր օրերը |
Մասնագիտացում | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, կինոդերասանուհի և ռեժիսոր |
Ամուսին | Thomas Mars? |
Պարգևներ | |
IMDb | ID 0001068 |
Սոֆիա Կառմինա Կոպպոլա (անգլ.՝ Sofia Carmina Coppola, մայիսի 14, 1971[1], Նյու Յորք, Նյու Յորք[1]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի և կինոպրոդյուսեր՝ ով նկարահանել է հինգ լիամետրաժ ֆիլմ։
Ծնվել է Ֆրենսիս Ֆորդ և Էլեոնոր Ջեսսի Կոպպոլաների ընտանիքում[3]:.
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆիա Կոպպոլան՝ դեռ մանուկ տարիքից, սկսել է նկարահանվել իր հոր ֆիլմերում։ Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի դերը Կնքահայրը ֆիլմում կնքվելու տեսարանում երեխայի դերն է։
«Աննա» ֆիլմը եղել է Սոֆիայի առաջին ֆիլմը, որը կապ չուներ հոր գործունեության հետ։ Սակայն նրա ամենահայտնի դերասանական աշխատանքը եղել է Մերի Կոռլեոնեի դերը Կնքահոր երրորդ մասում, որտեղ նա փոխարնել է Վանոնա Ռայդերին, ով չէր կարող խաղալ հիվանդության պատճառով։
Այսօր Սոֆիան հայտնի է՝ որպես կինոռեժիսոր։ Նա նկարահանել է վեց ֆիլմ. Գերազանցել աստղին (1998), թարգմանության դժվարությունները (2003), Մարիա Անտուանետտա (2006), Ինչոր-տեղ (2010) և էլիտար հասարակություն (2013): Նրանցից ամենահաջողվածը Թարգմանության դժվարությունները ֆիլմն է, ստացալ է Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, ինչպես նաև երեք ոսկե գլոբուս, այդ թվում լավագույն կինոնկարի համար։ Ստանալով նոմինացիա լավագույն ռեժիսոր անվանակարգում՝ Սոֆիա Կոպպոլան դարձավ երրորդ կին ռեժիսորը և առաջին ամերիկացի կին ռեժիսորը, ով նոմինացվել է Օսկարի՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Նա պարտվեց Փիթեր Ջեկսոնին։
Երրորդ լիամետրաժ ֆիլմը Մարիա Անտուանետան, նվիրված է ֆրանսիական թագուհու դժբախտ կյանքին։ Գլխավոր դերը կատարել է Կիրստեն Դանստը, իսկ Լյուդվիկ XVI դերը կատարել է Սոֆիայի զարմիկը Ջեյսոն Շվարցմանը։
2014 թվականին ընդգրկվել է Կանի կինոփառատոնի ժուրիի կազմում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1999-2003 թվականները ամուսնացած է եղել ռեժիսոր Սպայկ Ջոնսոնի հետ[4]:.
2011 թվականից օգոստոսի 24-ից նա ամուսնացած է երաժիշտ Թոմաս Մարսենից։ Ամուսինները ունեն երկու աղջիկ Ռոմի Մարս և Կոզիմա Մարս[5]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 - Գերազանցել աստղին / Lick the Star (կարճամետրաժ)
- 1999 - The Virgin Suicides
- 2003 - Թարգմանության դժվարությունները / Lost in Translation
- 2006 - Մարիա Անտուանետա / Marie-Antoinette
- 2010 - Ինչոր տեղ / Somewhere(չաշխատող հղում)
- 2013 - Էլիտար հասարակություն / The Bling Ring
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 - «Երիտասարդ Հոլիվուդ»
- 2004 - Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար- «Թարգմանության դժվարությունները»
- 2005 -Սեզար մրցանակ տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմի համար - «Թարգմանության դժվարությունները»
- 2010 - «Ոսկե Առյուծ» Վենետիկի կինոփառատոն տարվա լավագույն ֆիլմի համար - «Ինչոր-տեղ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #129584800 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=30
- ↑ «София Коппола». Биографии. Интернет-проект «Internet Movie Database». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Sofia Coppola, Spike Jonze to divorce». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Director Sofia Coppola weds in southern Italy(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- София Коппола (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Կոպպոլա» հոդվածին։ |
|
- Մայիսի 14 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ