Jump to content

Էմանուել Ունգարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուել Ունգարո
ֆր.՝ Emanuel Ungaro
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1933(1933-02-13)[1][2][3][…]
ԾննդավայրԷքս-ան-Պրովանս[4]
Մահացել էդեկտեմբերի 21, 2019(2019-12-21)[5][4][6] (86 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[7] կամ Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[4]
ԳերեզմանCimetière de Grenelle
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունgrand couturier, փոստային բացիկների դիզայներ և նորաձևության դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքungaro.com
 Emanuel Ungaro Վիքիպահեստում

Էմանուել Ունգարո (ֆր.՝ Emanuel Ungaro, փետրվարի 13, 1933(1933-02-13)[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս[4] - դեկտեմբերի 21, 2019(2019-12-21)[5][4][6], Փարիզ[7] և Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի դիզայներ, բարձր նորաձևության սեփական տան հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմանուել Ունգարոն ծնվել է 1933 թվականի փետրվարի 13-ին Ֆրանսիայի հարավում՝ դերձակի ընտանիքում։ 1956 թվականից 6 տարի աշխատել է Քրիստոբալ Բալենսիագայի նորաձևության տանը։ 1965 թվականին իր ընկերուհի և գործվածքների նկարիչ Սոնյա Քնապի հետ բացել է իր սեփական արհեստանոցը և ստեղծել առաջին ինքնուրույն հավաքածուն։

Ունգարոյի հաճախորդներից են ֆրանսիացի դերասանուհիներ Անուկ Էմեն, Կատրին Դենյովը և Իզաբել Աջանին։ 1967 թվականին արհեստանոցը տեղափոխել են Մոնտեն պողոտա` Փարիզի փողոց, որտեղ կան բարձր նորաձևության բազմաթիվ սրահներ, ինչից անմիջապես հետո այն ձեռք է բերել միջազգային հեղինակություն։ Նորաձևության տան հաճախորդներից են դարձել Ժաքլին Քենեդին, Իրա ֆոն Ֆյուրստենբերգը։

1996 թվականին Ունգարոն վաճառել է իր ընկերության վերահսկիչ բաժնետոմսն իտալական «Salvatore Ferragamo» ընկերությանը[8]։ 2005 թվականին Ունգարոյի ընկերությունը վաճառվել է 84 միլիոն ԱՄՆ դոլարով։ Պակիստանաբնակ ամերիկացի գործարար և վենչուրային կապիտալ Ասիմ Աբդուլլահը դարձել է ընկերության նոր սեփականատերը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gero C. Ungaro, Emanuel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2079907
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées mirror
  5. 5,0 5,1 5,2 I. V. Le créateur de mode Emanuel Ungaro est mort à 86 ansBFMTV, 2019.
  6. 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  7. 7,0 7,1 7,2 https://www.lepoint.fr/people/emanuel-ungaro-le-coloriste-des-femmes-est-mort-22-12-2019-2354460_2116.php
  8. Эмануэль Унгаро на Fashion Bank.
  9. «Giles at Ungaro – It's official!». Grazia. Arnoldo Mondadori Editore. 2010 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Ունգարո» հոդվածին։