Jump to content

Փարիզի 7-րդ շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Փարիզի 7-րդ շրջան
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՓարիզ
Ներքին բաժանումSaint-Thomas-d'Aquin?, École-Militaire?, Gros-Caillou? և Հաշմանդամների տուն
Հիմնադրված է1860 թ.
Մակերես4,09 կմ²
Բնակչություն47 947 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Փոստային դասիչ75007
Պաշտոնական կայքmairie07.paris.fr(ֆր.)
Փարիզի 7-րդ շրջան (Ֆրանսիա)##
Փարիզի 7-րդ շրջան (Ֆրանսիա)

Փարիզի 7-րդ շրջան կամ Պալե Բուրբոն շրջան (ֆր.՝ Arrondissement du Palais Bourbon), Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի վարչական բաժանումներից մեկն է։ Ֆրանսերենով այս բաժանումը հիշատակվում է որպես սեպտիեմ (le septième

Պալե Բուրբոն շրջանն ընդգրկում է Փարիզի մի շարք խոշոր և հայտնի տուրիստական վայրեր, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը,Հաշմանդամների տուն- հյուրանոցը (Նապոլեոնի հանգստյան վայրը), Աստվածամոր հրաշագործ կրծքանշանի եկեղեցին[2] և համակենտրոնացված են այնպիսի հայտնի թանգարաններ, ինչպիսիք են Օրսե թանգարանը, Ռոդենի թանգարանը և Բրանլի փողոցի թանգարանը։

Ձախակողմյան հատվածը գտնվում է Սեն գետի ձախ ափին։ Այս կենտրոնական շրջանը , որն ընդգրկում է պատմական բարձրաշխարհիկ Ֆոբուր Սեն Ժերմենը, պարունակում է մի շարք ֆրանսիական պետական հաստատություններ, որոնցից են Ֆրանսիայի Ազգային ժողովը և կառավարության բազմաթիվ նախարարություններ։ Այստեղ են գտնվում նաև մի շարք արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնցից մի քանիսը տեղակայված են մասնավոր հիանալի առանձնատներում։

17-րդ դարից, երբ այն դարձավ ֆրանսիական բարձր արիստոկրատիայի նստավայրը, այստեղ է բնակվեց ֆրանսիական բարձր դասակարգը։ Ֆրանսիական արիստոկրատիան այնքան նորաձևություն էր հաղորդում շրջանին, որ «լե ֆաբուրգ» արտահայտությունը լինելով այս շրջանի անվանումը մինչև հիմա օգտագործվում է որպես ֆրանսիական ազնվականության խորհրդանիշ[3]։ Փարիզի 7-րդ շրջանը և Նուի Սուղ Սենը միասին կազմում են Փարիզի ամենա ազդեցիկ և հեղինակավոր շրջանը[4]։

17 -րդ դարի ընթացքում ֆրանսիական բարձր ազնվականությունը սկեց տեղափոխվել Մարե՝ Փարիզի այդ ժամանակների ազնվական շրջանը, որտեղ ազնվականները կառուցում էին իրենց քաղաքային առանձնատները[5], ավելի մաքուր , քիչ բնակեցված Ֆուբուրգ Սեն Ժերմենում։

Ֆրանսիական ազնվականության[3] ամենահին և ամենահեղինակավոր ընտանիքներից մեկն այդտեղ կառուցեց հոյակերտ բնակավայրեր, ինչպիսիք են Մաթիգնոն, Դե Սալմ և Բիռոն հյուրանոցները։

Հեղափոխությունից հետո այս բնակավայրերից մի քանիսն զբաղեցնելով հսկայական դատարկ տարածքներ, մի քանի ընդունարաններ և ունենալով նրբաճաշակ ձևավորում , բռնագրավվեցին և դարձան պետական հաստատություններ։ Ֆրանսիական «Հանրապետության հարստությունը» արտահայտւթյունը գալիս է այդ ժամանակներից։

Վերականգնման ընթացքում , Ֆուբերգը վերականգնեց իր հին փառքը, որպես Փարիզի ամենայուրահատուկ շրջան և երկրի քաղաքական սիրտն էր համարվում․ Ուլտրա կուսակցության տունը։ Կառլ X -ից հետո , շրջանը կորցրեց իր քաղաքական ազդեցության մեծ մասը, բայց մնաց ֆրանսիական բարձր հասարակության սոցիալական կյանքի կենտրոն։

19-րդ դարի ընթացքում այստեղ կազմակերպվեց գրեթե հինգ միջազգային ցուցադրություն(1855,1867,1878,1900) որոնք չափազանց մեծ ազդեցություն ունեցան քաղաքի բնապատկերի վրա։ Էյֆելյան աշտարակը և Օրսեի շենքը կառուցվել են այս ցուցադրության համար (համապատասխանաբար՝ 1889և 1900 թվականներին)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մակերեսը 4․088 քառակուսի կիլոմետր ՝(1․578 քառակուսի մայլ կամ 1․010 ակր)

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանն ամենախիտ բնակչության թիվն ուներ 1926 թվականին, երբ բնակիչների թիվը հասնում էր 110,684-ի։ Քանի որ ֆրանսիական կառավարման մարմինները մեծապես տեղակայված էին այստեղ, երբեք այս տարածաշրջանն այսքան խիտ բնակչություն չի ունեցել։ 1999թվականին բնակչության թիվը հասնում էր 56,985 -ի, մինչդեռ տարածաշրջանն ապահովում էր 76,212 աշխատատեղ։

Տարին
(ֆրանսիական մարդահամարների)
Բնակչություն Խտություն
(1քառակուսի կմ-ում)
1872 78,553 19,206
1926 (peak year) 110,684 27,075
1954 104,412 25,529
1962 99,584 24,360
1968 87,811 21,480
1975 74,250 18,163
1982 67,461 16,502
1990 62,939 15,396
1999 56,985 13,940
2009 57,442 14,045
Փարիզի բնակչության խտությունը 2012 թվականին


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. <references></references>
  3. 3,0 3,1 Balzac explains the very specific Faubourg's aristocratic way of life in his novel La Duchesse de Langeais
  4. Drouin, Olivier (2013 թ․ օգոստոսի 22). «Les 80 communes où se concentrent les plus hauts revenus». Capital.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  5. Hotels particuliers
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի 7-րդ շրջան» հոդվածին։