Երեզի ճակատամարտ
Արտաքին տեսք
Թվական | ամառ, 484 թվական |
---|---|
Մասն է | Վահանանց պատերազմ |
Վայր | Երեզ, Արշամունիք, Տուրուբերան, Մարզպանական Հայաստան |
Արդյունք | հայերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Մարզպանական Հայաստան | Սասանյան Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Վահան Մամիկոնյան | Շապուհ Միհրան |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Երեզի ճակատամարտ, ռազմական բախում Հայկական մարզպանության և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել Վահանանց պատերազմի ժամանակ՝ 484 թվականի ամռանը Տուրուբերան աշխարհի Արշամունիք գավառի Երեզ գյուղի մոտ[1][2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ ճակատամարտը, Տուրուբերան աշխարհի Արշամունիք գավառի Երեզ գյուղի մոտ իր զորքով հաստատվում է Վահան Մամիկոնյանը, որպեսզի 2 օրով հանգիստ տա իր զորքին։ 484 թվականի ամռանը գյուղի մոտ տեղի է ունենում ճակատամարտը, որի ժամանակ հայկական զորքը կոտորում և պարտության է մատնում պարսկական բանակին։ Ճակատամարտում զոհվում է սեպուհ Գաբաղ Գաբեղյանը[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Թուղթ առ Վահան Մամիկոնյան», Ղազար Փարպեցի, ձբ․
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 426․
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 214 — 992 էջ։