Գեորգի Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Միքայելի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Արցախ և Հայաստան |
Կրթություն | Բելառուսի ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի Ազգային Ժողովի նախագահ և Արցախի արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | ՀՅԴ |
Գեորգի Միքայելի Պետրոսյան (հունվարի 10, 1953, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական քաղաքական գործիչ։ Արցախի նախագահի խորհրդական։ ՀՅԴ բյուրոյի անդամ։ Արցախի արտաքին գործերի նախարար (2007-2011)։ ՀՀ ԳԽ (1990-1995), ԼՂՀ ԳԽ (1992-1995) պատգամավոր։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի հունվար-ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ։ 1992 թվականի ապրիլից 1993 թվականի հունիսը՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար[1]։ ՀՅԴ կուսակցության անդամ (1989 թ.-ից)։ 1971-1973 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտը (1978)։ 1980-1990 թվականներին աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում՝ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, ապա՝ գլխավոր տեխնոլոգ։
1988 թվականից գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Եղել է «Կռունկ» կոմիտեի, «Միացում» հասարակական-քաղաքական կազմակերպության, ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ 1997-1999 թվականներին՝ Արցախի «Հայ դատ» ուսումնական կենտրոնի տնօրեն, 2000-2007 թթ. և 2011 թ.-ից՝ ԼՂՀ նախագահի խորհրդական, 2007-2011 թթ.՝ ԼՂՀ Արտաքին գործերի նախարար[2][3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գեորգի Պետրոսյան. «ԼՂՀ-ում երկիշխանություն չկա» - ankakhutyun.am». ankakhutyun.am (անգլերեն). 1992 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Գեորգի Պետրոսյան. «Բանակցությունները չեն կարող հաջող ելք ունենալ, եթե հաշվի չեն առնվում Ղարաբաղի՝ ազատ ապրելու կամքն ու իրավունքը»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Գեորգի Պետրոսյան. «Հնարավոր է, որ կոշտացնենք մեր դիրքորոշումները»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Գեորգի Պետրոսյան. «Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն՝ Մադրիդյան սկզբունքների հետ կապված» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
Նախորդող Արման Մելիքյան |
ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյան 2007-2011 |
Հաջորդող Վասիլի Աթաջանյան (պաշտոնակատար), Կարեն Միրզոյան |
- Հունվարի 10 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Արցախի Հանրապետության Գերագույն խորհդրի 1-ին գումարման պատգամավորներ
- Արցախի արտաքին գործերի նախարարներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Հայ դիվանագետներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ