Արգինա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արգինա (այլ կիրառումներ)
Բնակավայր | ||
---|---|---|
Արգինա | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Ղզըլ-Չախչախ և Կարսի մարզ | |
|
Արգինա, պատմական ավան (գյուղաքաղաք) Այրարատի Շիրակ գավառում, Երազգավորս քաղաքի մոտ՝ նրանից դեպի արևմուտք, Կարս գետի ձախ ափին, Կարսից 64 կմ արևելք։ Եղել է նախաքրիստոնեական բերդ-ամրոց։ 6-րդ դարում հայտնի էր որպես գյուղ և բերդ և մինչև 7-րդ դար Կամսարականների սեփականությունն էր։ Սեբեոսի վկայությամբ, 603 թվականին պարսիկները, հույներին հետապնդելուց վերադառնալիս, գրավեցին Արգինան, կոտորեցին բնակիչների մի մասին, շատերն էլ գերի չընկնելու համար բերդից ցած նետվեցին։
10-րդ դարում Բագրատունիների մայրաքաղաքը Շիրակավան (Երազգավորս) տեղափոխելուց հետո, Արգինան որոշ ժամանակ ծառայել է որպես Հայոց կաթողիկոսների աթոռանիստ։ Արգինայում են թաղված հայոց կաթողիկոսներ Անանիա Ա Մոկացին (գահակալել է 946-968), Խաչիկ Ա Արշարունին (գահակալել է 973-992)։ Նույն դարի կեսերին այնտեղ մեծ շինարարություն է ծավալել Անանիա Մոկացի կաթողիկոսը։ Խաչիկ Ա կաթողիկոսի ժամանակ 990 թվականին Տրդատ ճարտարապետը Արգինայում կառուցել է կաթողիկե եկեղեցին (Անիի Մայր տաճարից ավելի վաղ), երեք այլ նույնանման եկեղեցիներ, մատենադարան-գրատունը, դպրոցը և վերանորոգել կաթողիկոսարանը՝ Արգինայի տաճարը, վերջինս հիմնահատակ ավերվել է թուրքերի կողմից։ 10-րդ դարի կեսին, Ասողիկի և Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ, Արգինայում գործել է բարձր հոգևոր դպրոց-վարդապետարան, որը մեծ հռչակ է վայելել։ Այդ ժամանակ Արգինան նշանավոր գյուղաքաղաք էր և հիշատակվում է «Մեծն Արգինա» անունով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 715)։ |