Ամառային օլիմպիական խաղեր 1964
Ամառային օլիմպիական խաղեր 1964 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Տոկիո Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Բացում | հոկտեմբերի 10, 1964 |
Ջահակիր | Յոշինորի Սակայ |
Երդվեց | Տակաշի Օնո |
Բացեց | Հիրոհիտո |
Փակում | հոկտեմբերի 24, 1964 |
Մարզադաշտ | Ազգային օլիմպիական մարզադաշտ (Տոկիո) և Տոկիո |
Կազմակերպիչ | Organizing Committee for the Games of the XVIII Olympiad? |
Մարզիկներ | Gainan Saidkhuzhin? |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1960 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1968 |
Կայք | olympics.com/en/olympic-games/tokyo-1964(անգլ.) |
1964 Summer Olympics Վիքիպահեստում |
Ամառային Օլիմպիական խաղեր 1964, պաշտոնապես նաև անվանում են XVIII ամառային օլիմպիական խաղեր, տասնութերորդ Ամառային օլիմպիական խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է և տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ Խաղերը տեղի են ունեցել 1964 թվականի հոկտեմբերի 10-ից 24-ը Տոկիոյում, Ճապոնիա։ Տոկիոն ընտրվել էր 1940 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընդունող քաղաք, սակայն այն տեղափոխվեց Հելսինկի, քանի որ Ճապոնիան ներխուժել էր Չինաստան, չնայած հետագայում խաղերը չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։
1964 թվականի Ամառային օլիմպիական խաղերը առաջինն էին Ասիայում[1][2]։ Տոկիոն ընտրվել էր որպես Օլիմպիական խաղերի ընդունող քաղաք ՄՕԿ-ի 55-րդ նստաշրջանում, որը տեղի էր ունեցել Արևմտյան Գերմանիայում 1959 թվականի մայիսի 26-ին։
Այս խաղերի ժամանակ առաջին անգամ կիրառվեց մրցույթների ուղիղ ցուցադրումը այլ երկրներում, մինչ այդ խաղերը ցուցադրվում էին ձայնագրություններով[3]։ Սա նաև առաջին օլիմպիական խաղերն էր, որի հեռարձակումը մասնակիորեն կատարվում էր գունավոր։ Ճապոնիայում մեծ ժողովրդականություն վայելող սումոյի և ձյուդոյի մրցույթները ցուցադրվեցին Տոշիբայի նոր գունավոր հեռարձակման համակարգով, սակայն միայն ներքին շուկայում։ 1965 թվականին Կոն Իչիկավայի կողմից նկարահանվել է վավերագրական կինոնկար նվիրված Տոկիոյի օլիմպիական խաղերին։
Խաղերը անցկացվեցին հոկտեմբերի կեսերին, հաշվի առնելով քաղաքի ամառային տապեը և սեպտեմբերյան թայֆունների ժամանակաշրջանը[4]։ Նախորդ խաղերը կայացան Հռոմում 1960 թվականին և սկսվեցին օգոստոսի վերջերին, երբ չափազանց շոգ էր։ Մյուս խաղերը կայացան 1968 թվականին Մեխիկոյում և նույնպես սկսվեցին հոկտեմբերին։
Մեդալային հաշվարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականի խաղերի լավագույն տաս երկները մեդալային հաշվարկում հետևյալն են`
Դիրք | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
---|---|---|---|---|---|
1 | ԱՄՆ | 36 | 26 | 28 | 90 |
2 | ԽՍՀՄ | 30 | 31 | 35 | 96 |
3 | Ճապոնիա (ընդունող երկիր) | 16 | 5 | 8 | 29 |
4 | Գերմանիա | 10 | 22 | 18 | 50 |
5 | Իտալիա | 10 | 10 | 7 | 27 |
6 | Հունգարիա | 10 | 7 | 5 | 22 |
7 | Լեհաստան | 7 | 6 | 10 | 23 |
8 | Ավստրալիա | 6 | 2 | 10 | 18 |
9 | Չեխոսլովակիա | 5 | 6 | 3 | 14 |
10 | Միացյալ Թագավորություն | 4 | 12 | 2 | 18 |
Հաշվարկում առաջնությունը տրված է սկզբում ոսկե մեդալների քանակին, այնուհետև արծաթե մեդալների քանակին, իսկ վերջում բրոնզե մեդալների քանակին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BBC On This Day, 18 August, "1964: South Africa banned from Olympics".
- ↑ «Past Olympic Host City Election Results». GamesWeb.com. Արխիվացված օրիգինալից September 15, 2008-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «The Miami News - Google News Archive Search». The Miami News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Griggs, Lee (1963 թ․ հոկտեմբերի 28). «A very dry run in Tokyo». Sports Illustrated: 64. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Olympic Games Tokyo 1964 – Medal Table». Արխիվացված օրիգինալից October 6, 2009-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.