Օվկիանիա
Օվկիանիա[1], Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևմտյան կղզիների ու ատոլների հսկայական խմբերի հավաքական անվանում[2][3]։ Օվկիանիայի սահմանները պայմանական են։ Արևմտյան սահմանը համարվում է Նոր Գվինեա կղզին, արևելյանը` Զատկի կղզին։ Որպես կանոն, Ավստրալիան չի մտնում Օվկիանիայի մեջ, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի, Հեռավոր Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի կղզիներն ու կղզիախմբերը։ Աշխարհագրության երկրագրություն ճյուղը Օվկիանիան ուսումնասիրում է ինքնուրույն գիտության ճյուղ՝ Օվկիանագիտություն։
Պատմություն
խմբագրելԱվստրալիայի հայտնաբերումը և հետախուզումը
խմբագրելՀոլանդացի ծովագնաց Վիլեմ Յանսոնը առաջին եվրոպացին էր, ով Ավստրալիայի ափ հասավ 1606 թվականին։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանում հոլանդացի Աբել Թասմանը ուսումնասիրել է Ավստրալիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան ափերը։ XVIII դարում անգլիացի Ջեյմս Կուկը նորից հայտնաբերեց Ավստրալիան Նոր Զելանդիայի կղզիների մասին և դրանք հայտարարեց Անգլիայի գաղութներ։ Հետաքրքիր փաստ այն է, որ մի քանի տասնամյակ Անգլիայից Ավստրալիա էին ուղարկվում տարբեր հանցագործությունների համար դատապարտվածներ, ովքեր նոր տարածքներ էին մշակում՝ զբաղվելով հանքարդյունաբերությամբ և անասնապահությամբ։
1840 թվականին ոչխարաբույծ Էդվարդ Էյրը մտադիր էր ուսումնասիրել Հարավային Ավստրալիայի Ֆլինդրես լեռնաշղթայի և Արևմտյան ափի Փերթ (Ավստրալիա)յի շրջան) միջև ընկած տարածքը։ Էյրը չկարողացավ խորանալ մայրցամաքի մեջ, այլ ուսումնասիրեց միայն հարավային ափը։ Սակայն, նույնիսկ նման հայտնագործությունից հետո մայրցամաքի ամենամեծ լիճը կոչվեց նրա անունով։ Չորս ամիս տևած ճանապարհորդության ընթացքում Էյրն անցավ ավելի քան 2000 կմ։ Կենտրոնական անապատներն ուսումնասիրել են բրիտանացի Ռոբերտ Բերկը և Ջոն Ստյուարտը։ 19-րդ դարի վերջում Ավստրալիայի ներքին շրջանների ուսումնասիրությունները հիմնականում ավարտված էին։
Աշխարհագրական դիրքը
խմբագրելՕվկիանիան իրենց ներկայացնում է կղզիների ամենամեծ կուտակումն աշխարհում։ Նա գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան և կենտրոնական մասերում, Հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային լայնությունների և Հարավային կիսագնդի բարեխառն լայնությունների միջև[4]։ Երբ ամբողջ երկիրը բաժանում են աշխարհամասերի, ապա Օվկիանիան Ավստրալիայի հետ միավորում են մեկ աշխարհամասի մեջ[4], չնայած, երբեմն առանձնանում են նաև անկախ աշխարհամաս[5]։
Աշխարհագրական առումով Օվկիանիան բաժանվում է մի քանի տարածաշրջանների՝ Միկրոնեզիա (հյուսիս-արևմուտքում), Մելանեզիա (արևմուտքում) և Պոլինեզիա (արևելքում), երբեմն առանձնացնելով է Նոր Զելանդիա կղզին[5]։
Օվկիանիայի կղզիների ընդհանուր տարածքը, որոնցից ամենամեծը Նոր Գվինեա կղզին է, կազմում է 1,26 միլիոն կմ² (Ավստրալիայի հետ միասին ՝ 8,52 միլիոն կմ²), իսկ բնակչությունը կազմում է մոտ 10,7 միլիոն մարդ (Ավստրալիայի հետ միասին 32,6 միլիոն մարդ)։ Օվկիանիան, չհաշված Ավստրալիան, ընդհանուր տարածքով և բնակչության թվով համեմատելի է աֆրիկյան Չադ պետության հետ։
Օվկիանիայի կղզիների ափերը ողողվում են բազմաթիվ ծովերով՝ Խաղաղօվկիանոսյան ծովերով՝ Կորալյան ծով, Թասմանի ծով, Ֆիջի ծով, Կորոյի ծով, Սողոմոնի ծով, Նորգվինեական ծով, Ֆիլիպինյան ծով և Հնդկական օվկիանոսի Արաֆուրյան ծովով։ Օվկիանիայով է անցնում հասարակածը և ամսաթիվի միջազգային փոփոխման գիծը։ Այն իրենից կոտրված գիծ է, որի մեծ մասը անցնում է 180° միջօրեականի երկայնությամբ։
Ծովային հոսանքներ
խմբագրելՕվկիանիայում, հասարակածի երկայնքով անցնում են Հյուսիսային պասատային քամիներ և հարավային պասատային քամիներ տաք հոսանքները և Միջպասատային հակահոսանքը։ Օվկիանիայի հարավարևմտյան մասով անցնում է Արևելաավստրալական տաք հոսանքը։ Օվկիանիային բնորոշ է սառը ծովային հոսանքների բացակայությունը, բացառությամբ Նոր Զելանդիայի հարավ-արևելյան Խաղաղօվկիանոսյան շրջանը, որն էլ մեծապես որոշում է այս տարածաշրջանի կլիման։
Անկախ պետություններ
խմբագրելՊետություններ [6] |
Մակերես (կմ²) |
Բնակչություն 2002 (հուլիս 1) |
Բնակչության խտություն (մարդ/կմ²) |
Մայրաքաղաք | Դրամական միավոր |
---|---|---|---|---|---|
Ավստրալիա[7] | 7 692 024 | 21 050 000 | 2,5 | Կանբերրա | ավստրալիական դոլար (AUD) |
Վանուատու | 12 190 | 196 178 | 16,1 | Պորտ Վիլա | վատու (VUV) |
Պապուա Նոր Գվինեա[8] | 462 840 | 5 172 033 | 11,2 | Պորտ Մորսբի | կինա (PGK) |
Սողոմոնյան Կղզիներ | 28 450 | 494 786 | 17,4 | Հոնիարա | Սողոմոնյան կղզիների դոլար (SBD) |
Ֆիջի | 18 274 | 856 346 | 46,9 | Սուվա | ֆիջիական դոլար (FJD) |
Կիրիբատի[9] | 811 | 96 335 | 118,8 | Հարավային Տարավա[10] | ավստրալիական դոլար (AUD) |
Նաուրու | 21 | 12 329 | 587,1 | չունի[11] | ավստրալիական դոլար (AUD) |
Նոր Զելանդիա[12] | 268 680 | 4 108 037 | 14,5 | Վելինգտոն | նորզելանդական դոլար (NZD) |
Սամոա[13] | 2 935 | 178 631 | 60,7 | Ապիա | տալա (WST) |
Տոնգա | 748 | 106 137 | 141,9 | Նուկուալոֆա | պաանգա (TOP) |
Տուվալու | 26 | 11 146 | 428,7 | Ֆունաֆուտի | ավստրալիական դոլար (AUD) |
Կախյալ և խնամակալության տակ գտնվող տարածքներ
խմբագրելՏարածաշրջանի անվանում, երկրներ և երկրների դրոշ[6] |
Տարածք (կմ²) |
Բնակչություն (1 հուլիս, 2002) |
Բնակչության խտություն (մարդ/կմ²) |
Վարչական կենտրոն | Դրամական միավոր |
---|---|---|---|---|---|
Ավստրալիա[7] | |||||
Ավստրալիա Աշմոր և Կարտե կղզիներ (Ավստրալիա) | 5 | անմարդաբնակ | — | — | |
Ավստրալիա Կորալյան ծովի կղզիներ (Ավստրալիա) | 7 | անմարդաբնակ | — | — | |
Նորֆոլք(Ավստրալիա) | 35 | 1866 | 53,3 | Քինգսթոն | ավստրալիական դոլար (AUD) |
Մելանեզիա[14] | |||||
Արևմտյան Նոր Գվինեա[15] (Ինդոնեզիա) | 424 500 | 2 646 489 | 6 | Ջայապուրա, Մանոկվարի | ինդոնեզիական ռուփի (IDR) |
Նոր Կալեդոնիա (Ֆրանսիա) | 18 575 | 207 858 | 10,9 | Նումեա | ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF) |
Միկրոնեզիա | |||||
Գուամ (ԱՄՆ) | 541 | 160 796 | 292,9 | Հագատնա | ԱՄՆ դոլար (USD) |
Մարշալյան կղզիներ | 181 | 73 630 | 406,8 | Մաջուրո | ԱՄՆ դոլար (USD) |
Պալաու | 458 | 19 409 | 42,4 | Նհերուլմուդ[16] | ԱՄՆ դոլար (USD) |
Հյուսիսային Մարիանյան կղզիներ (ԱՄՆ) | 463,63 | 77 311 | 162,1 | Սայպան | ԱՄՆ դոլար (USD) |
Ուէյք (ԱՄՆ)[17] | 7,4 | —[18] | — | — | |
Միկրոնեզիայի Դաշնային Հանրապետություն | 702 | 135 869 | 193,5 | Պալիկիր | ԱՄՆ դոլար (USD) |
Պոլինեզիա | |||||
Ամերիկյան Սամոա [19] (ԱՄՆ) | 199 | 68 688 | 345,2 | Պագո Պագո, Ֆագատոգո[20] | ԱՄՆ դոլար (USD) |
Բեյկեր (ԱՄՆ) | 1,24 | անմարդաբնակ | — | — | |
Հավայան (ԱՄՆ) | 28 311 | 1 211 537 | 72,83 | Հոնոլուլու | ԱՄՆ դոլար (USD) |
Ջարվիս (ԱՄՆ) | 4,45 | անմարդաբնակ | — | — | |
Ջոնսթոն (ԱՄՆ) | 2,52 | —[21] | — | — | |
Քինգմեն (ԱՄՆ) | 0,01 | անմարդաբնակ | — | — | |
Միդուեյ (ԱՄՆ) | 6,23 | —[22] | — | — | |
Նյուեյ Նյուեյ (Նոր Զելանդիա) | 261,46 | 2134 | 8,2 | Ալոֆի | նորզելանդական դոլար (NZD) |
Կուկի կղզիներ (Նոր Զելանդիա) | 236,7 | 20 811 | 86,7 | Ավարուա | նորզելանդական դոլար (NZD) |
ԱՄՆ Պալմիրա (ԱՄՆ) | 6,56 | —[23] | — | — | |
Չիլի Իսլա-դե-Պասկուա (Չիլի) | 163,6 | 3791 | 23,1 | Անգա–Ռոա | չիլիական պեսո (CLP) |
Պիտկերն (Մեծ Բրիտանիա) | 47 | 67 | 1,4 | Ադամսթաուն | նորզելանդական դոլար (NZD) |
Տոկելաու Տոկելաու (Նոր Զելանդիա) | 10 | 1431 | 143,1 | —[24] | նորզելանդական դոլար (NZD) |
Ուոլիս և Ֆուտունա Ուոլիս և Ֆուտունա (Ֆրանսիա) | 274 | 15 585 | 56,9 | Մատա-Ուտու | ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF) |
Ֆրանսիական Պոլինեզիա Ֆրանսիական Պոլինեզիա (Ֆրանսիա) | 4167 | 257 847 | 61,9 | Պապեետե | ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF) |
Հաուլենդ (ԱՄՆ) | 1,62 | անմարդաբնակ | — | — |
Երկրաբանություն
խմբագրելԵրկրաբանական առումով Օվկիանիան մայրցամաք չի համարվում։
Միայն Ավստրալիան, Նոր Կալեդոնիան, Նոր Զելանդիան, Նոր Գվինեան և Թասմանիան ունեն մայրցամաքային ծագում, որոնք ձևավորվել են ենթադրյալ Գոնդվանա մայրցամաքի տեղում։ Նախկինում այս կղզիները կազմում էին միասնական ցամաք, սակայն Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման արդյունքում նրա մակերեսի զգալի մասը ջրի տակ անցավ։
Այս կղզիների ռելիեֆը լեռնային է և ուժեղ մասնատված։ Օրինակ՝ Օվկիանիայի ամենաբարձր լեռները, ներառյալ Ջայա լեռը (5029 մ), գտնվում է կղզում Նոր Գվինեա կղզում։
Օվկիանիայի կղզիների մեծ մասը հրաբխային ծագման է։ Դրանց մեծ մասը ստորջրյա խոշոր հրաբուխների գագաթներ են, որոնց մի մասը դեռևս ցուցաբերում է հրաբխային բարձր ակտիվություն (օրինակ՝ Հավայան կղզիներ)։
Օվկիանիայում գտնվող ատոլում է գտնվում աշխարհի ամենամեծ ծովալճակ Կվադջալեյնը (Մարշալյան կղզիներ)[25]։ Չնայած նրան, որ ցամաքի մակերեսը կազմում է ընդամենը 16,32 կմ² (կամ 6,3 քառ. մղոն), ծովալճակի մակերեսը 2174 կմ² է (կամ 839.3 քառ. մղոն)[26]։ Ցանաքային տարածքով ամենախոշոր ատոլը համարվում է Սուրբ Ծննդյան կղզին (կամ Կիրիտիմատին) Լայն կղզախմբում (կամ Կենտրոնական Պոլինեզիական Սպորադները) — 322 կմ²[27]։
Ուրիշ կղզիներ ունեն կորալային ծագում, համարվում են ատոլներ, որոնք ձևավորվել են ջրի տակ ընկղմված հրաբուխների շուրջ՝ կորալային խութերի ձևավորման արդյունքում (օրինակ՝ Գիլբերտի կղզիներ,Տուամոտու)։ Նման կղզիների տարբերակիչ առանձնահատկությունները համարվում են մեծ ծովալճակները է, որոնք շրջապատված են բազմաթիվ կղզիներով, կամ մոտուներով, որոնց միջին բարձրությունը չի գերազանցում երեք մետրը։ Այնուամենայնիվ, ատոլների շարքում հանդիպում են նաև հատուկ տիպ` բարձրացված ատոլ կամ վերամբարձ ատոլ, որը ծովի մակարդակից 50-60 մ բարձրության վրա կրաքարային սարահարթ է ներկայացնում։ Այս տեսակի կղզին չունի ծովալճակ, կամ էլ պահպանվում են նրա նախկին հետքերը։ Նման ատոլների օրինակներից են Նաուրուն, Նյուեյ, Բանաբան։ Օվկիանիայի շրջանում Խաղաղ օվկիանոսի ռելիեֆը և երկրաբանական կառուցվածքն ունի բարդ կառուցվածք։ Ալյասկայի թերակղզուց (որը Հյուսիսային Ամերիկայի մի մասն է) մինչև Նոր Զելանդիա, կան մեծ թվով եզրային ծովերի ավազաններ, խորջրյա օվկիանոսային փողրակ (Տոնգա, Կերմադեկ, Բուգենվիլական), որոնք ձևավորում են գեոսինկլինալային գոտի, որն էլ բնութագրվում է ակտիվ հրաբխականությամբ, սեյսմիկությամբ և հակադրական ռելիեֆով[28]։ Օվկիանիայի կղզիների մեծ մասում օգտակար հանածոները բացակայում են։ Դրանք միայն ամենամեծ քանակի դեպքում մշակվում են՝ նիկել (Նոր Կալեդոնիա), նավթ և բնական գազ (Նոր Գվինեա կղզի, Նոր Զելանդիա), պղինձ (Բուգենվիլ կղզի Պապուա Նոր Գվինեա), ոսկի (Նոր Գվինեա, Ֆիջի)։ Ավստրալիայում կան մի շարք լեռնաշղթաներ, որոնցից ամենահայտնին Մեծ Ջրբաժան լեռնաշղթա է։ Այստեղ է գտնվում Քիմբեռլի լեռները (ամենաբարձր կետը՝ Օրդ(937 մ)) և Բերքլիի սարահարթը։ Մայրցամաքի ամենաբարձր կետը Վիլհելմ լեռն է Պապուա Նոր Գվինեայում։ Մայրցամաքի ամենաբարձր կետը Վիլհելմ լեռն է Պապուա Նոր Գվինեայում։
- Օվկիանիայի խոշոր լեռները
- Վիլհելմ լեռ (4509 մ)
- Մաունա Կեա (հրաբուխ) (4205 մ)
- Մաունա Լոա (4169 մ)
- Կուկի լեռ (3764 մ)
- Ռուապեհու (2797 մ)
- Ուլավուն հրաբուխ (2300 մ)
- Կոսցյուշկո(2228 մ)
- Լիբիգ լեռ (1440 մ)
- Մեհարի լեռ (1251 մ)
- Բլաֆ-Նոլ լեռ (1096 մ)
- Օրդ լեռ (937 մ)
Օվկիանիայի հայտնիությանը նպաստում է աշխարհի ամենախոշոր անդունդը՝ Մարիանյան իջվածքը 10 994 մ։ Բացի դրանից, այստեղ կան ևս երկու նույնքան խորը անդունդներ՝ Տոնգա 10 882 մ և Կերմանդեկ իջվածքները 10 047 մ։ Ցամաքում ամենացածր վայրը Էյր–Նորթ աղի լիճն է՝ –16 մ։
Կլիմա
խմբագրելՕվկիանիան գտնվում է մի քանի կլիմայական գոտիներում՝ հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, մերձհասարակածային, բարեխառն Կղզիների մեծ մասում տիրապետողը արևադարձային կլիման է։ Մերձհասարակածային կլիման գերակշռում է Ավստրալիայի և Ասիայի ափամերձ շրջանների կղզիներում, ինչպես նաև 180° միջօրեականից արևելք հասարակածում, հասարակածային կլիման՝ 180° միջօրեականից արևմուտքից, մերձարևադարձայինը՝ արևադարձերից հյուսիս և հարավ, բարեխառնը՝ Նոր Զելանդիայի մեծ մասում[4]։ Օվկիանիայի կղզիների կլիման առանձնանում է հիմնականում պասատներովև ստանում առատ տեղումներ։ Տեղումների տարեկան միջին քանակը տատանվում են 1500-ից մինչև 4000 մմ, չնայած որոշ կղզիներում (մասնավորապես, ռելիեֆի առանձնահատկությունններից և հողմահայաց լանջերի դիրքադրությունից), կլիման կարող է լինել ավելի չոր կամ ավելի խոնավ։ Օվկիանիայում է գտնվում մոլորակի ամենախոնավ վայրերից մեկը[29]։ Վաիալեալե լեռան արևելյան ստորոտում, Կաուաի կղզում տարեկան թափվում է 11 430 մմ տեղումներ։ Առավելագույնը է 1982 թվականին՝ 16 916 մմ[30])։ Արևադարձային լայնություններում միջին ջերմաստիճանը մոտ 23 °C է, հասարակածում՝ 27 °C, ամենաշոգ և ամենացուրտ ամիսների միջև փոքր են տատանումները։ Օվկիանիայի կղզիների կլիմայի վրա մեծապես ազդում են այնպիսի անոմալիաներ, ինչպիսիք են ծովային հոսանքները՜ Էլ Նինյոն և Լա Նինյան։ Էլ Նինյոյի ժամանակ մերձարևադար ձային կոնվերգենցիայի գոտին դեպի հյուսիս է շարժվում հասարակածից, իսկ Լա Նինյեի դեպքում՝ դեպի հարավ հասարակածի կողմից։ Վերջին դեպքում կղզիներում խիստ երաշտներ են լինում, առաջի դեպքում ՝ հորդառատ անձրևներ։ Օվկիանիայի կղզիների մեծ մասը ենթակա է բնական աղետների կործանարար հետևանքներին՝ հրաբխային ժայթքումներ (Հավայան կղզիներ, Նոր Հեբրիդներ), երկրաշարժեր, ցունամի, ցիկլոն, ուղեկցվում են թայֆուններով և հորդառատ անձրևներով, երաշտով։ Նրանցից շատերը զգալի նյութական և մարդկային կորուստներ են առաջացնում։ Օրինակ ՝ Պապուա Նոր Գվինեա 1999 թվականի հուլիսին ցունամիի հետևանքով 2200 մարդ մահացավ[31]։ Նոր Զելանդիայի Հարավային կղզում և Նոր Գվինեա կղզու բարձր լեռներում սառցադաշտեր կան, գլոբալ տաքացման արդյունքում դրանց տարածքը աստիճանաբար կրճատում է[31]։
Բնական զոնաներ
խմբագրելԱվստրալիան և Օվկիանան գտնվում են ընդամենը հինգ կլիմայական գոտիներում՝ հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային (մեծամասամբ), մերձարևադարձային և բարեխառն՝ Թասմանիա կղզի հարավ։
Կլիմայական գոտիներ | Շրջան | Բնական զոնաներ | Տարածման շրջանը |
---|---|---|---|
Հասարակածային | — | Հասարակածային խոնավ անտառներ | Պապուա Նոր Գվինեայի հյուսիս և Սողոմոնյան Կղզիներ |
Մերձհասարակածային | — | Պապուա նոր Գվինեայի հարավ և կենտրոնական մաս, Սողոմոնյան կղզիներ, Ավստրալիայի հյուսիս–արևելք | |
Սավաննաներ և նոսրանտառներ | Ավստրալիայի հյուսիս | ||
Կիսաանապատներ և անապատներ | Կենտրնական Ավստրալիա (Ավազային Մեծ անապատ | ||
Արևադարձային կլիմա | Խոնավ | Արևադարձային խոնավ անտառներ | Սանտա Կրուս կղզիներ, Նոր Հեբրիդյան կղզիներ, Ֆիջի (կղզիախումբ), Տուվալու,Փյունիկյան կղզիներ, Սամոա (կղզիախումբ), Տոնգա, Նոր Կալեդոնիա, Ավստրալիայի արևելք |
Մուսսոնային անտառներ | Ավստրալիայի արևելք, Նոր Զելանդիայի հյուսիս | ||
Անապատային կլիմա | Կիսաանապատներ և անապատներ | Կենտրոնական և արևմտյան Ավստրալիա | |
Սավաննաներ և նոսրանտառներ | Ավստրալիայի արևելք և հարավ–արևելք | ||
Մերձարևադարձային | Միջերկրածովային կլիմա | Ավստրալիայի հարավ | |
Մշտականաչ կոշտատերև անտառներ և թփուտներ | |||
Սավաննաներ և նոսրանտառներ | |||
Ցամաքային կլիմա | Կիսաանապատներ և անապատներ | Հարավային Ավստրալիա | |
Հավասարաչափ խոնավությամբ | Սավաննաներ և նոսրանտառներ | ||
Մշտականաչ կոշտատերև անտառներ և թփուտներ | Ավստրալիայի հյուսիս և արևելք, Թասմանիայի հյուսիս | ||
Մուսոնային անտառներ | Ավստրալիայի արևելք և Նոր Զելանդիայի արևմուտք | ||
Խառը անտառներ | Հյուսիսային Թասմանիա և Կենտրոնական Նոր Գվինեա | ||
Բարեխառն կլիմա | Ծովային կլիմա | Կենտրոնական և Հարավային Թասմանիա, Հարավյին Նոր Զելանդիա |
Ջրագրություն
խմբագրելԱվստրալիայում գետերը շատ են, սակայն դրանց մեծ մասը չորացող են։ Ամենախոշոր գետերն են Մուրեյը և Դառլինգը. К Ավստրալիա մայրցամաքի ափերը ողողում են Կարպենտարիա և Մեծ Ավստրալական ծովածոց ծոցերը։
Ֆլորա և ֆաունա
խմբագրելՕվկիանիայի բույսերից և կենդանիներից շատերը ծագումով Հարավային Ասիայից են, որտեղից նրանք ժամանակակից կղզիների վրա հասել են, վերջին սառցե դարաշրջանից,երբ Համաշխարհային օվկիանոսի ցածր մակարդակը հնարավորություն տվեց նրաց ցամաքով տեղափոխվելու։ Բույսերի սերմերը տեղափոխվում էին նաև քամին, ծովային հոսանքները և թռչունները։ Այն բանից հետո, երբ ծովի մակարդակը կրկին բարձրացավ, օրգանիզմները շարունակեցին զարգանալ առանձին կղզիների կամ կղզիախմբերի վրա, ձևավորելով էնդեմիկ տեսակներ հեռու ընդհանուր նախահայրերից։ Ավստրալիայում և Օվկիանիայում էնդեմիկ տեսակների թիվը շատ ավելի մեծ է, քան աշխարհի այլ մասերում։ Ավստրալիայում և Օվկիանիայում էնդեմիկ տեսակների թիվը շատ ավելի մեծ է, քան աշխարհի այլ մասերում։ Ավստրալիայի և Օվկիանիայի կարևոր ծաղկող բույսերից՝ ժակարանդա, հիբիսկուս, հացի ծառ, նվենի և բանյան։ Օվկիանիայի կենդանական աշխարհում գլխավոր տեղ են զբաղեցնում թռչունները՝ կղզիների միջև թռչելու ունակության շնորհիվ։ Ընդհանուր առմամբ, Օվկիանիայում կա ավելի քան 110 էնդեմիկ թռչունների տեսակ:Այս թիվը ներառում է նաև Ավստրալիայի ռելիկտային չթռչող թռչունները։ Նոր Գվինեա և Նոր Զելանդիայում՝ կազուարներ, էմու ջայլամ, կիվի, հովիվ-հուեկա և թակահե։ Ի թիվս այլ կենդանիների, լայնորեն ներկայացված են մողեսները և չղջիկները (մասնավորապես, Օվկիանիայում հայտնի է չղջիկների ավելի քան 100 տեսակ)։ Ավստրալիան և Օվկիանիան աշխարհի միակ տարածաշրջանն են, որտեղ գոյատևել են մոնոտրեմների՝ ձու ածող կաթնասունների ներկայացուցիչները։ Այս կարգի գոյատևած տեսակները (չորս տեսակ եքիդնա և մեկ տեսակ բադակտուց) ապրում են միայն Ավստրալիայում և Նոր Գվինեայում։ Մյուս վայրի կաթնասունները հիմնականում պարկավորներ են. Աշխարհի բոլոր հայտնի ժամանակակից պարկավորների տեսակների 70%-ը գտնվում է Օվկիանիայում, մնացածը կենտրոնացած է Հարավային Ամերիկայում։ Խոշոր գիշատիչների բացակայության պատճառով Օվկիանիայի պարկավորները իրենց ամերիկացի հարազատների համեմատ ավելի մեծ չափերի են, օրինակ՝ մեծ կարմիր կենգուրուն հասնում է 2 մ բարձրության և 100 կգ–ի։ Օվկիանիան գտնվում է երեք տարբեր ծովային էկոշրջաններում՝ բարեխառն ավստրալական (ծովերը ողողում են Ավստրալիայի հարավային մասը և Նոր Զելանդիան), Կենտրոնական հնդկա-Խաղաղօվկիանոսյան (Ավստրալիայի հյուսիսային ափ, Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնի կղզիներ, Վանուատու, Նոր Կալեդոնիա, Ֆիջի և Տոնգա) և Արևելյան հնդկ-Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսի կենտրոնական շրջանը՝ Մարշալյան կղզիներից մինչև կենտրոնական և հարավ-արևելյան Պոլինեզիա)։ Բարեխառն ավստրալաասիական տարածաշրջանը բնութագրվում է ցուրտ, սննդանյութերով հարուստ ջրերը ապահովում են ձկների և ծովային թռչունների մեծ պոպուլյացիաներ (մի քանի տեսակներ ալբատրոսներ և մրրկահավեր, փոմփոլավոր պինգվին)։ Կենտրոնական հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Կորալյան պոլիպներ ստեղծել են հսկա կազմավորումներ՝ Մեծ արգելախութ և Նոր Կալեդոնիայի արգելախութը։ Պատնեշային խութերը հիմք են ստեղծում բարձր կենսաբազմազանության համար։ Այսպիսով, Մեծ արգելախութում ապրում են մոտ 30 տեսակի կետեր և դելֆիններ, 6 տեսակի ծովային կրիաներ, 215 տեսակի թռչուններ և ավելի քան 1500 տեսակի ձկներ, իսկ Նոր Կալեդոնիայի արգելախութում կա առնվազն 1000 տեսակի ձուկ, 600 տեսակի ծովային սպունգներ, 5500 տեսակ փափկամարմիններ և 5000 տեսակի խեցգետնակերպեր։
Ժողովուրդները և բնակչության խտությունը
խմբագրելԺողովուրդները
խմբագրելԱմբողջ Արևմտյան և Արևելյան Ավստրալիայում զբաղեցնում են անգլո–ավստրալիացիները, որոնք բնակություն են հաստատել Ավստրալիա մայրցամաքի գաղութացման ժամանակ։ Օվկիանիային պատկանող Նոր Գվինեա կղզին ամբողջությամբ, բնակեցված է պապուասներ ժողովուրդների կողմից (ներառյալ Սողոմոնյան և Սանտա Կրուս կղզիները)։ Կենտրոնական Ավստրալիան բնակեցված է բնիկ Ավստրալիայի աբորիգեններով, ում համար ստեղծվել էին ռեզերվացիաներ։ Նոր Զելանդիան բնակեցված է անգլո-նորզելանդացիներով, ինչպես նաև այնպիսի կղզիներում, ինչպիսիք են Չաթամը և այլն։ Գաղութացված հողերը (օրինակ՝ Նոր Կալեդոնիա կղզին) զբաղեցրել են են ֆրանսիացիները, իսկ հարավում գտնվող Փիթքերն կղզիները, բնակեցված են բրիտանացիներով՝ խառնված բնիկ ցեղերի հետ։
Բնակչության խտությունը
խմբագրելԱվստրալիայի բնակչության մեծ մասն ապրում է մայրցամաքի արևելքում և հարավ-արևմուտքում, որտեղ բնակչության խտությունը տատանվում է 1-10 մարդ / կմ²։ Ամենամեծ քաղաքների մոտ խտությունը տատանվում է 10-50 մարդ/կմ²։ Ընդհակառակը, Պապուա Նոր Գվինեայում, չնայած լեռնային մակերևույթին, բնակչության խտությունը կազմում է 10-50 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Նահանգի մայրաքաղաք Պորտ Մորսբին մեծ բնակչություն չունի և ընդհանուր տեսքով չի առանձնանում։ Նման իրավիճակ է նաև Նոր Զելանդիայում, որտեղ ամենամեծ քաղաքը ոչ թե մայրաքաղաք Վելինգտոնն է, այլ՝ Օքլենդը։ Օվկիանիայի կղզի պետություններից ամենախիտ բնակեցվածը Ֆիջին է (10 - 40 մարդ / կմ²)։
Խոշոր քաղաքները
խմբագրելՔաղաք | Երկիր | Բնակչությունը
(2011 թ) (մլն․ մարդ) |
---|---|---|
Սիդնեյ | Ավստրալիա | 4,1 |
Մելբուռն | Ավստրալիա | 3,9 |
Բրիսբեն | Ավստրալիա | 2,1 |
Փերթ (Ավստրալիա) | Ավստրալիա | 1,7 |
Օքլենդ (Նոր Զելանդիա) | Նոր Զելանդիա | 1,4 |
Ադելաիդա | Ավստրալիա | 1,2 |
Երկրներ
խմբագրելԵրկիր | Տարածքը, կմ² | Բնակչությունը, մարդ | Մայրաքաղաք |
---|---|---|---|
Ավստրալիա | 7 692 024 | 21 050 000 | Կանբերրա |
Վանուատու | 12 190 | 196 178 | Պորտ Վիլա |
Կիրիբատի | 811 | 96 335 | Հարավային Տարավա |
Մարշալյան կղզիներ | 181 | 73 630 | Մաջուրո |
Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ | 702 | 135 869 | Պալիկիր |
Նաուրու | 21 | 12 329 | Յարեն (շրջան, Նաուրու) |
Նոր Զելանդիա | 268 680 | 4 108 037 | Վելինգտոն |
Պալաու | 458 | 19 409 | Նգերուլմուդ |
Պապուա Նոր Գվինեա | 462 840 | 5 172 033 | Պորտ Մորսբի |
Սամոա | 2 935 | 178 631 | Ապիա |
Սողոմոնյան Կղզիներ | 28 450 | 494 786 | Հոնիարա |
Տոնգա | 748 | 106 137 | Նուկուալոֆա |
Տուվալու | 26 | 11 146 | Ֆունաֆուտի |
Ֆիջի | 18 274 | 856 346 | Սուվա |
Բնական ռեսուրսներ
խմբագրելՕվկիանիայի կղզիների մեծ մասը աղքատ է օգտակար հանածոներով։ Բացառություն են կազմում Նոր Կալեդոնիան՝ աշխարհում նիկելի հինգերորդ խոշորագույն արտադրողը, որի պաշարները կազմում են այս մետաղի համաշխարհային պաշարների մոտ 10%-ը, և Ֆիջին, որի արտահանման մեջ ոսկին զբաղեցնում է երկրորդ տեղը շաքարեղեգից ստացվող շաքարից հետո։ Նոր Գվինեան ունի օգտակար հանածոների պաշարներ։ Հանքարդյունաբերությունը Պապուա Նոր Գվինեայի հիմնական զբաղմունքներից է, որի արդյունքում արտահանում է ոսկի, պղինձ և նավթ։ Երկրի տարածքային ջրերում հանքարդյունաբերություն կատարվում է ծովի հատակից ավելի քան մեկ մղոն խորությունից։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի շրջակայքում կան նաև նավթի և գազի մի շարք հանքավայրեր, սակայն այդ երկրներն ավելի շատ նավթ են սպառում, քան իրենք արտադրում[32]:.Օվկիանիայի մայրցամաքային կղզիներում (ներառյալ Ավստրալիան) զգալի ռեսուրսներ կան անտառահատումների և փայտամշակման արդյունաբերության համար։ Օրինակ՝ Ավստրալիայում տնտեսության այս ոլորտները 2008 թվականին բերել են 1,7 միլիարդ դոլարի եկամուտ։ Այս երկրում հիմնական արտադրանքը սղոցված փայտն է, փայտե վահանակները և թուղթը:. Փայտահատումները նույնպես կարևոր դեր են խաղում Պապուա Նոր Գվինեայի տնտեսության մեջ՝ արտահանելով պալիսանդր(թանկարժեք փայտանյութ), էվկալիպտի և սոճու փայտանյութ[32]:.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
- ↑ https://bse.slovaronline.com/24886-OKEANIYA Большая Советская энциклопедия
- ↑ https://www.britannica.com/place/Oceania-region-Pacific-Ocean Энциклопедия Британника
- ↑ 4,0 4,1 4,2 БСЭ, статья «Океания»։
- ↑ 5,0 5,1 БРЭ, статья «Океания».
- ↑ 6,0 6,1 Разделение на регионы и составляющие части построено на основе Карты ООН, за исключением примечаний 2-3, 6. Многие страны, указанные в таблице, считаются трансконтинентальными странами (странами, находящимия на границе Океании и Азии или Океании и Америки).
- ↑ 7,0 7,1 Австралия не является частью Океании, а представляет собой отдельный материк. Однако при разделении всей суши на части света Океания объединяется с Австралией. В данный раздел включены территории, которые относятся к части света Австралия и Океания, но не относятся ни к одной из трёх его частей.
- ↑ Папуа — Новую Гвинею часто относят к Австралазии.
- ↑ Микронезии]] расположены только острова Гилберта и остров Банаба, на которых проживает большая часть населения страны. Острова Феникс и Лайн находятся в Полинезии.
- ↑ На российских картах столицей чаще всего обозначается Баирики, являющийся одним из городских муниципалитетов Южной Таравы.
- ↑ Պաշտոնական մայրաքաղաք և քաղաքներ կղզում չկան։Կառավարությունը գտնվում է Մենենգ շրջանի,իսկ խորհրդարանը և կառավարության որոշ հաստատություններ՝Յարեն շրջանի մեջ։
- ↑ Очень часто Новую Зеландию относят к Австралазии.
- ↑ На российских картах это независимое государство, расположенное в западной части архипелага Самоа, часто обозначают как «Западное Самоа».
- ↑ В таблице не приведены острова Индонезии и некоторых других стран Юго-Восточной Азии, которые иногда включаются в регион.
- ↑ Включает в себя провинции Папуа и Западное Папуа.
- ↑ До 7 октября 2006 года официальной столицей страны был город Корор.
- ↑ Атолл оспаривается Республикой Маршалловы Острова.
- ↑ Постоянного населения на острове нет: только военнослужащие США (в 1980 году — 302 человека), обслуживающие военную базу.
- ↑ На российских картах эту территорию США, занимающую восточную часть архипелага Самоа, принято обозначать «Восточное Самоа».
- ↑ В Фагатого расположено правительство Американского Самоа.
- ↑ Постоянное население на Джонстоне отсутствует. В конце XX века на острове проживало около 1100 военнослужащих США. По состоянию на май 2005 года весь персонал покинул атолл.
- ↑ Постоянное население на островах Мидуэй отсутствует. В настоящее время на островах проживает около 40 служащих Службы охраны рыбных ресурсов и диких животных (США).
- ↑ Постоянное население на атолле Пальмира отсутствует. В настоящее время на островах проживает около 20 служащих Служба охраны рыбных ресурсов и диких животных США.
- ↑ В Տոկելաու մայրաքաղաք չկա
- ↑ Encyclopædia Britannica. «Kwajalein Atoll» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 18 июня 2008-ին.
- ↑ South Pacific Commission. «Geography of the Marshall Islands» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 18 июня 2008-ին.
- ↑ Encyclopædia Britannica. «Kiritimati Atoll» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 18 июня 2008-ին.
- ↑ БСЭ, статья «Тихий океан».
- ↑ Honolulu Star-Bulletin. «Rain supreme: Heavy showers and the gauges to measure them rest atop Kauai's Mount Waialeale» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 19 июня 2008-ին.
- ↑ Encyclopædia Britannica. «Waialeale, Mount» (անգլերեն). Վերցված է 19 июня 2008-ին.(չաշխատող հղում)
- ↑ 31,0 31,1 Islands Business International. «Oceania's worst tsunami: How more than 2000 people died in Aitape» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 18 июня 2008-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ 32,0 32,1 «Australia and Oceania: Resources». National Geographic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Փաստեր և վիճակագրություն Օվկիանիայի պետությունների վերաբերյալ Արխիվացված 2012-05-12 Wayback Machine
- Արբանյակային լուսանկարներ
- Համաշխարհային մշակույթի հանրագիտարան/Օվկիանիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվկիանիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 572)։ |