Թարմացնել այս էջի քեշը
Հունվար ամսվա հոդվածները
Հունվարի 1
Ամանորյա տոնածառ, զարդարված խաղալիքներով ու լույսերով
Ամանորյա տոնածառ, զարդարված խաղալիքներով ու լույսերով

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, որն նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։

Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը շարունակել ...

Հունվարի 2
Բարասինգա
Բարասինգա

Բարասինգա (լատին․՝ Cervus duvaucelii), եղջերուների ընտանիքից կաթնասուններ: Անվանումը տրվել է ի պատիվ ֆրանսիացի բնագետ Ալֆրեդ Դուվասելի (ֆր.՝ Alfred Duvaucel) (1793—1824):

«Բարասինգա» բառը նշանակում է «Տասներկու եղջյուրներով եղջերու»: Սովորաբար բարասինգաները ունենում են 10-14, երբեմն նաև 20 եղջյուր:

Բարասինգան հնդկական եղջերուից համեմատաբար փոքր է: Հասուն արուի մարմնի երկարությունը 135 սմ է, քաշը 170-180 կգ։ Եղջյուրների երկարությունը 75 սմ է, բարասինգների ամենաերկար եղջյուրը հասել է 140 սմ-ի: Այս եղջերուները ունեն ոչ այնքան փարթամ, բաց շագանակագույն մորթի շարունակել ...

Հունվարի 3
տեսարան Վայդեն քաղաքից
տեսարան Վայդեն քաղաքից

Վայդեն (Վերին Պֆալց) (գերմ.՝ Weiden in der Oberpfalz, պաշտոնապես. Weiden i.d.OPf.), քաղաք Արևելյան Բավարիայում, Վերին Պֆալցում, Նյուրնբերգից 100 կմ արևելք և Չեխիայից 35 կմ արևմուտք։

Զինանշանի վրա առյուծը և բավարական «ադամանդները» վերաբերում են Վիտելսբախերի վաղ շրջանի իշխանությանը։ Երեքգլխանի բլրի վրա առանձին կանգնած ծառը քաղաքի խորհրդանիշն է։

Վայդեն ազատ քաղաքը հյուսիսում շրջապատված է Վալդնաբի Նոյշտադտ մարզով՝ նույնանուն քաղաքի հետ միասին։ Անմիջապես մոտակա տարածքում գտնվում են Վալդնաբի Ալտենշտադտ, Իրմից, Տայցայլ, Պիրկ, Բեխստրիտ, Լուե Վիլդենաու, Վայերհամեր, Մանտել և Պարկշտայն համայնքները։ Վայդեն քաղաքը ստորաբաժանվում է 15 քաղաքային համայնքների շարունակել ...

Հունվարի 4
Սակավարյունություն (անեմիա) (հուն․՝ αναιμία` սակավարյունություն), ախտաբանական վիճակ է, կլինիկահեմատոլոգիական ախտանիշների խումբ, որոնց ընդհանրությունը արյան մեջ էրիթրոցիտների (էրիթրոպենիա) և/կամ հեմոգլոբինի քանակի նվազումն է:

«Անեմիա» տերմինը առանց մանրամասնության պատկերացում չի տալիս կոնկրետ հիվանդության մասին, այն կարելի է համարել տարբեր հիվանդությունների բազում դրսևորումներից մեկը: Երբեմն էրիթրոցիտների բացարձակ քանակը մնում է հաստատուն, սակայն հեմատոկրիտը իջնում է՝ պայմանավորված արյան ջրիկացմամբ (հիպերհիդրատացիա, օրինակ, հյուսվածքային հեղուկի ներծծմամբ արյունատար հուն):

Անեմիաները ինքնուրույն հիվանդություններ չեն, սակայն որպես ախտանիշ հանդիպում են մի շարք հիվանդություններում, որոնք կարող են կախված լինել արյունատար համակարգի առաջնային ախտահարման հետ, կամ լինել վերջինից անկախ շարունակել ...

Հունվարի 5
Քրիստոսի ծնունդը պատկերող կտավ
Քրիստոսի ծնունդը պատկերող կտավ

Սուրբ Ծնունդը Հայաստանում, Նոր տարվա խորհրդանշական երևույթներից էին բազմապիսի գուշակությունները (եղանակով, կենդանիների վարքագծով, այցելուների արտաբերած խոսքերով, մոմի կամ լամպի լույսի տակ պատին գծագրվող ստվերներով և այլն)։

Տոնի կարևորագույն «Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի», «Կլոճ» և այլ անուններով հայտնի ծիսական հացը գուշակության գլխավոր միջոցն էր։ «Տարի հացը» կարող էր լինել գաթա, բաղարջ, կլոր, ձվաձև և այլն, գլխավորն այն էր, որ նրա մեջ թխվելուց առաջ որևէ նշան էր դրվում կորիզ, լոբի, դրամ...։ «Տարի հացը» կտրում էին կես գիշերին կամ արշալույսին, տան անդամների թվի համեմատ, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին, հանդին...։

Ում բաժնի միջից դուրս գար նշանը, այդ տարի նրան երջանկություն էր սպասվում կամ ընտանիքի հաջողությունը նրանից պիտի գար շարունակել...

Հունվարի 6
«Քրիստոսի չարչարանքները» (անգլ.՝ The Passion of the Christ) 2004 թվականին նկարահանված ֆիլմ է, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կևիզելը։

Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած Ձիթենյաց այգում նրա աղոթքից, մինչև խաչելությունը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։ Ֆիլմը առաջացրել է բազմաթիվ տարակարծություններ, հիմնականում տարբեր երկրների հրեական համայնքների շրջանում, որոնք անվանել էին այն հակասեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների բովանդակության վրա)։ Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանություն պարունակող տեսարանների համար։

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն իր հրապարակային ցուցադրման ընթացքում հավաքել է ավել քան 600 միլիոն ԱՄՆ դոլար և դարձել է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ոչ անգլերեն ֆիլմը շարունակել...

Հունվարի 7
Ֆերմենտները կամ էնզիմները (լատին․՝ fermentum, հուն․՝ ζύμη, ἔνζυμον — խմորիչ, թթխմոր), սովորաբար սպիտակուցային մոլեկուլներ, ՌՆԹ մոլեկուլներ (ռիբոզիմներ) կամ դրանց խմբեր (կոմպլեքսներ) են, որոնք արագացնում են կենդանի օրգանիզմներում ընթացող քիմիական ռեակցիաները։ Էնզիմային ռեակցիայի ընթացքում փոխակերպվող մոլեկուլները կոչվում են սուբստրատներ, իսկ կառուցվողները՝ արդյունքներ։

Կենդանի օրգանիզմները կարող են գոյություն ունենալ միայն շնորհիվ իրենց եզակի հատկության՝ կինետիկորեն վերահսկել քիմիական ռեակցիաները և ըստ այդմ ճնշել թերմոդինամիկ հավասարակշռության ձգտումը։

Ոչ քիչ կարևոր դեր այստեղ ունեն կենսաբանական կատալիզատորները, որոնք ցուցաբերում են կատալիտիկ ակտիվություն և որոնց թիվը, թերևս, համընկնում է հայտնի կենսաքիմիական ռեակցիաների թվի հետ շարունակել...

Հունվարի 8
Հեզբոլլահի դրոշը
Հեզբոլլահի դրոշը

Հեզբոլլահ (արաբերեն՝ حزب الله, բառացի «Աստուծո կուսակցություն»), շիա իսլամիստական կուսակցություն և կազմակերպություն Լիբանանում։

Հեզբոլլահը մատուցում է հասարակական ծառայություններ՝ գործակցելով դպրոցների, հիվանդանոցների հետ, ինչպես նաև՝ հողագործական ծառայություններ հազարավոր լիբանանցի շիաների համար, և զորավոր ու կարևոր դեր է խաղում լիբանանյան քաղաքականությունում։

Հեզբոլլահն արաբական և մահմեդական աշխարհում համարվում է դիմադրական շարժում շարունակել...

Հունվարի 9
Դմիտրի Դմիտրիևիչ Շոստակովիչ (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Шостакович, սեպտեմբեր 25, 1906 - օգոստոս 9, 1975), լեհական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։ Դիմիտրի Շոստակովիչը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներից է և հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա։

Իր ստեղծագործական կյանքում անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտական ժանրերին։ Մստիսլավ Ռոստրոպովիչը Շոստակովիչի երաժշտությունը համարում էր «Ռուսաստանի գաղտնի պատմություն»։

Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում շարունակել...

Հունվարի 10
1902 թ. Բրոքհաուսի հանրագիտարանը
1902 թ. Բրոքհաուսի հանրագիտարանը

Հանրագիտարան, գիտական կամ գիտահանրամատչելի տեղեկատու, որը առավել էական տեղեկություն է պարունակում գիտելիքների կամ պրակտիկ գործունեության բոլոր (համապարփակ) կամ առանձին (ճյուղային) բնագավառների վերաբերյալ։

Հայերեն Հանրագիտարան (հանր (հանրային, ընդհանուր) + ա (հոդակապ) + գիտ (գիտելիք, գիտություն) + արան (տեղ բնորոշող գոյականակերտ վերջածանց)) բառը աշխարհի շատ լեզուներով հնչում է «էնցիկլոպեդիա» կամ «էնսայքլոփիդիա» և տառադարձված է հին հունարեն «ἐγκυκλοπαιδεία» բառից, որը սերում է «ἐγκύκλιος παιδεία» «էնկիկլիոս պայդեա» արտահայտությունից («էնկիկլիոս»(ἐγκύκλιος) նշանակում է «համապարփակ» կամ «շրջանառված» իսկ «պայդեա» (παιδεία) նշանակում է «մանկավարժություն»։

Արտահայտությունը տառացիորեն կարելի է թարգմանել «համապարփակ կրթություն» կամ «ուսուցում գիտելիքների ընդհանուր շրջանում» շարունակել...

Հունվարի 11
Չելսի ակումբի պատկերանիշ
Չելսի ակումբի պատկերանիշ

«Չելսի» ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Chelsea Football Club; անգլերեն արտասանությունը՝ [ˈtʃɛlsiː]), մասնագիտացված ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականի մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։

Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը։ «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.։

Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են Աբրամովիչի դարաշրջան շարունակել...

Հունվարի 12
Գևորգ Մարզպետունի գրքի շապիկ
Գևորգ Մարզպետունի գրքի շապիկ

«Գևորգ Մարզպետունի», հայ անվանի գրող Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) պատմավեպ։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Պատմավեպը գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, Թիֆլիսի «Արձագանք» ամսագրում։ Առանձին գրքով այն լույս է տեսել 1912 թվականին։

Հեղինակը վեպում նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում՝ արքա Աշոտ Բ Երկաթին, իշխան Գևորգ Մարզպետունուն, հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն։ Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա։

Նախքան գիրքը գրելը Մուրացանը քրտնաջան ուսումնասիրել է վեպում ներկայացված ժամանակաշրջանին վերաբերող հիմնական պատմական աղբյուրները շարունակել...

Հունվարի 13
«Այս հրաշալի կյանքը» (անգլ.՝ It's a Wonderful Life), ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ։

Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի «Ամենամեծ նվերը» ստեղծագործությունն է։ Պրեմիերան կայացել է 1946 թ. դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում։

Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը։ Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ՝ հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։

ԱՄՆ-ում ֆիլմը արդեն երկար տարիներ ավանդաբար ցուցադրվում է հեռուստատեսությամբ Ամանորյա տոներին, (ինչպես օրինակ նախկին Խորհրդային Միության երկրներում Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ ֆիլմը։ Այն համարվում է Ծննդյան Տոների դասական ու լավագույն ֆիլմերից մեկը ամբողջ աշխարհում, Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է շարունակել...

Հունվարի 14
Անտիոքի պաշարումը Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում, մանրանկար Յան Կոլոմբեի (մոտ. 1490 թ.)
Անտիոքի պաշարումը Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում, մանրանկար Յան Կոլոմբեի (մոտ. 1490 թ.)

Խաչակրաց արշավանքներ, Խաչակրաց արշավանք են կոչվում 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո կազմակերպված դեպի արևելք Սուրբ երկիր ռազմական արշավանքները: Իր համտեքստի մեջ խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ:

Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքներին, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ:

Խաչակրաց արշավանքներին հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291 թթ։ Հետագայում՝ 15-րդ դարում այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում շարունակել...

Հունվարի 15
Վիքիպեդիա պատկերանիշը
Վիքիպեդիա պատկերանիշը

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։

Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերի։ Վիքիպեդիայի 30 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 313 537 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվեղ ցանկացած անձի կողմից։

Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին և ներկայումս այն համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է շարունակել...

Հունվարի 16
Մ. Ջեքսոն, 1988 թ. համերգներից մեկի ժամանակ արված լուսանկար
Մ. Ջեքսոն, 1988 թ. համերգներից մեկի ժամանակ արված լուսանկար

Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (անգլերեն՝ Michael Joseph Jackson) (օգոստոսի 29, 1958հունիսի 25, 2009), ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։

Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream (հայ.` ճիչ), Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլլար։

Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը շարունակել...

Հունվարի 17
Յուպիտերի լուսանկարը կատարված «Վոյաջեր-1» ԱՄԿ-ից
Յուպիտերի լուսանկարը կատարված «Վոյաջեր-1» ԱՄԿ-ից

Յուպիտեր (լատին․՝ Jupiter) կամ Լուսնթագ, Արեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։

Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։

Յուպիտերը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից, ինչը և արտացոլված է տարբեր մշակույթների դիցաբանության մեջ և կրոնական պատկերացումներում՝ Միջագետքի, Բաբելոնի, Հունաստանի և այլն շարունակել...

Հունվարի 18
Ալբերտ Այնշտայնի 1921 թ. լուսանկար
Ալբերտ Այնշտայնի 1921 թ. լուսանկար

Ալբերտ Այնշտայն, թարգմանության այլ տարբերակով՝ Ալբերտ Էյնշտեյն (գերմ.՝ Albert Einstein, Լսել [ˈalbɐt ˈaɪ̯nʃtaɪ̯n]) (մարտի 14, 1879 - ապրիլի 18, 1955), ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ Ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։

Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։

Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը» շարունակել...

Հունվարի 19
Հռոմեական կայսրության դրոշը
Հռոմեական կայսրության դրոշը

Հռոմեական կայսրություն (լատիներեն՝ Imperium Romanum; հին հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων), Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ։

Եզրույթը գործածվում է առաջին կայսր՝ Օգոստոսի կառավարումից սկսած մինչև 476թ. Հին Հռոմի պատմությունը բնութագրելու համար։

Կայսրությանը նախորդած և 500-ամյա պատմություն ունեցած Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները շարունակել...

Հունվարի 20
Հունաստանի դրոշը
Հունաստանի դրոշը

Հունաստան (հուն․՝ Ελλάδα), պաշտոնապես Հունաստանի Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։

Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է (վերջինիս վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը)։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թ. մարդահամարի՝ 11 միլիոն է։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանն արևելքից ողողվում է Էգեյան ծովով, արևմուտքից՝ Հոնիական ծովով, իսկ հարավից՝ Միջերկրական ծովով։

Հունաստանը ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1․400, որոնցից 227-ը բնակեցված են), տարածքի 80%-ը լեռնոտ է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ) շարունակել...

Հունվարի 21
Դել Պիերոն նշում է իր գոլը Սիդնեյի կազմում
Դել Պիերոն նշում է իր գոլը Սիդնեյի կազմում

Ալեսանդրո Դել Պիեռո (իտալ.՝ Alessandro Del Piero, նոյեմբերի 9, 1974թ., Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալական «Յուվենտուս» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Նա Իտալիայի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլ (Ջուզեպպե Մեացա՝ 338 գոլ, Սիլվիո Պիոլա՝ 364 գոլ)։ 19 տարի խաղացել է «Յուվենտուսում» (11 տարի եղել է թիմի ավագը) և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։

Դել Պիեռոն սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում։ Տասնչորսամյա Դել Պիեռոյին «Պադովայի» մասնագետները հայտնաբերել են «Սան Վանդեմանո» թիմի կազմում, և շուտով Ալեսանդրոն տեղափոխվեց «Պադովա» շարունակել...

Հունվարի 22
Մերկուրի մոլորակը
Մերկուրի մոլորակը

Մերկուրի կամ Փայլածու (լատիներեն՝ Mercury), Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։

Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Մերկուրիի ուղեծրի պերիհելին պտտվում է (պրեցեսիա) Արեգակի շուրջ 43 կորի վայրկյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում։

Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված աստղադիտակներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով շարունակել...

Հունվարի 23
Իսպանիայի զինանշանը
Իսպանիայի զինանշանը

Իսպանիա (իսպ.՝ España ՄՀԱ՝ [speɪn]), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։

Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։

Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը շարունակել...

Հունվարի 24
Նիկոլ Քիդմանը 2013 թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ
Նիկոլ Քիդմանը 2013 թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ

Նիկոլ Մերի Քիդման (անգլ.՝ Nicole Mary Kidman, ծնվ. Հունիս 20, 1967), ամերիկյան-ավստրալիացի դերասանուհի, երգչուհի, մոդել և պրոդյուսեր։

Քիդմանի դերասանական գործունեությունն սկսվում է 1983-ից։ Նա սկսել է նկարահանվել ավստալիական կինոյի և հեռուստատեսության մի շարք նախագծերում՝ մինչև իր համար բեկումնային 1989 թ. արտադրության «Մեռած ճահճուտը» թրիլերը։ Քիդմանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է 1994 թվականից և ՅՈւՆԻՖԵՄ-ի՝ 2006 թվականից։

Նիկոլ Քիդմանը ծնվել է 1967 թվականի հունիսի 20-ին Հոնոլուլու քաղաքում՝ ամերիկյան Հավայներ նահանգի վարչական կենտրոնում շարունակել...

Հունվարի 25
Ֆրանչեսկո Տոտտին Ռոմայի կազմում
Ֆրանչեսկո Տոտտին Ռոմայի կազմում

Ֆրանչեսկո Տոտտի (իտալ.՝ Francesco Totti; սեպտեմբերի 27, 1976թ, Հռոմ), իտալացի ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան, թիմի ավագ և խորհրդանիշ, իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել Ռոմայի գույներին։

2006 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և 2000 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, ինչպես նաև 1996 թվականին Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Առաջին հավաքականի կազմում մասնակցել է 58 հանդիպման (այս ցուցանիշը Ռոմայի ֆուտբոլիստների համար երկար ժամանակ ռեկորդային էր համարվում, մինչև այն չգերազանցեց Դանիելե Դե Ռոսսին) և դարձել է 9 գոլի հեղինակ։

Ֆրանչեսկոն հանդիսանում է Սերիա A-ի լավագույն 30 ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներից մեկը շարունակել...

Հունվարի 26
Ֆրանսիայի զինանշանը
Ֆրանսիայի զինանշանը

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française), (հայտնի նաև Ֆրանսիա) ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։

Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Այն արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2, զիջելով միայն Միացյալ նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։

Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան ունեցել է գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակել...

Հունվարի 27
Սանկտ Պետերբուրգի պատմություն, Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի և նրա մերձակա բնակավայրերի պատմություն։

Սանկտ Պետերբուրգը հիմնադրել է ռուսաց ցար Պետրոս Մեծը 1703 թվականի մայիսի 16-ին (27)՝ Հյուսիսային պատերազմի ընթացքում շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա։ Նա սերում էր Ռոմանովների արքայատոհմից, ովքեր Ռուսաստանում իշխել են 3 դար (1613-1918

Պետրոս I-ը իրեն կայսր է հռչակում, և Սանկտ Պետերբուրգը դարձնում իր տերության մայրաքաղաքը՝ բացելով «պատուհան դեպի Եվրոպա» շարունակել...

Հունվարի 28
Արմեն Լևոնի Հովհաննիսյան (ծնվ.՝ 1994 հունիսի 30, մահ.՝ 2014 հունվարի 20, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, ԼՂՀ «Արիության համար» հետմահու մեդալակիր։

Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր։ 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։50-ից մինչև 00։15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ շարունակել ...

Հունվարի 29
Մարս մոլորակը
Մարս մոլորակը

Մարս կամ Հրատ, (լատիներեն՝ Mars), Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։

Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։

Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից) շարունակել...

Հունվարի 30
Երևանի զինանշանը
Երևանի զինանշանը

Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ Արաքսի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը 2013 թվականի ապրիլի դրությամբ կազմում է 1 միլիոն 67 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության ընթացքում։

Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ամ.թ.ա. 8-րդ դարում>․ այն Հռոմից հին է 29 տարով։

Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը շարունակել...

Հունվարի 31
Գերճնշում կամ արյան բարձր ճնշում, հաճախ կոչվում է նաև զարկերակային գերճնշում, խրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է։

Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։

Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր շարունակել...

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր