Թարմացնել այս էջի քեշը
Ապրիլ ամսվա հոդվածները
Ապրիլի 1
Հրայր Դժոխք
Հրայր Դժոխք

Հրայր Դժոխք (Ուրվական, Արմենակ Մամբրեի Ղազարյան, 1864, գ. Ահարոնք - 1904, ապրիլի 13 Գելիեգուզան, Սասունի գավառում), հայդուկապետ, Հայ ազատագրական շարժման ղեկավարներից։ Եղել է Հնչակյան կուսակցության անդամ, իսկ այնուհետև հարել է Հայ հեղափոխական դաշնակցությանը։

Տածել է կազմակերպչական գործունեություն։ Փորձել է դադարեցնել փոքրիկ պայքարները և կազմակերպել միասնական ապստամբություն։

Ծնվել է Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։ 1890 թ.-ից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թթ.-ին՝ Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից շարունակել...

Ապրիլի 2
Սերգեյ Փարաջանովին նվիրված 1999 թ. ՀՀ փոստային նամականիշ
Սերգեյ Փարաջանովին նվիրված 1999 թ. ՀՀ փոստային նամականիշ

Սերգեյ Փարաջանով (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) (վրաց.՝ სერგეი (სერგო) ფარაჯანოვი)) (հունվարի 9, 1924, Թբիլիսի, Վրաստանի ԽՍՀ - հուլիսի 21, 1990, Երևան, ՀԽՍՀ), 20-րդ դարի հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակական տուն։

Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց շարունակել...

Ապրիլի 3
Արծաթափայլ որոր
Արծաթափայլ որոր

Արծաթափայլ որոր (լատին․՝ Larus argentatus), խոշորամարմին թռչուն որորների ընտանիքից։ Առավելապես տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Այս ուժեղ և ագրեսիվ վարք ցուցաբերող թռչունը հանդիպում է խոշոր քաղաքների շրջակայքում, որտեղ իրեն ապահով է զգում և սնունդ գտնելը հեշտ։

Արծաթափայլ որորի էվոլյուցիայի և դասակարգման վերաբերյալ տվյալները միչև հիմա դեռ պարզաբանված չեն և ներկայումս գտնվում են օրնիտոլոգների ուշադրության կենտրոնում։

Խոշորամարմին, սպիտակ գլխով արծաթափայլ որորն ունի 54-60 սմ երկարություն, թևերի բացվածքը 123—148 սմ է շարունակել...

Ապրիլի 4
Տնտեսական աճ, բարդ ու բազմակողմանի տնտեսական երևույթ, տնտեսագիտության տեսության և տնտեսական քաղաքականության կարևոր հիմնախնդիրներից մեկը։ Տնտեսական աճը երկրի տնտեսության զարգացման ամփոփ բնութագրիչն է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով, քաղաքականությամբ, օրենսդրությամբ, այլև բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական գործոններով։

Ցանկացած տնտեսական համակարգում տնտեսական աճը հասարակական արդյունքի ընդլայնված վերարտադրության դրսևորման ձևն է։ Տնտեսական աճի հիմնախնդրի հետազոտման կարևորությունը պայմանավորված է ոչ միայն հասարակական վերարտադրության օրինաչափություններն ավելի խորությամբ պարզաբանելու և տնտեսավարման պրակտիկայում կոնկրետացնելու անհրաժեշտությամբ, այլև շուկայական տնտեսության մեխանիզմի հետ ունեցած անմիջական կապով։

Տնտեսական աճը յուրաքանչյուր պետության կողմից դիտվում է որպես կարևոր տնտեսական ու քաղաքական նպատակ, հասարակության բարգավաճման և նրա բարեկեցության բարձրացման նյութական հիմք շարունակել...

Ապրիլի 5
Արամ Խաչատրյան, 1960 ական թթ. լուսանկար
Արամ Խաչատրյան, 1960 ական թթ. լուսանկար

Արամ Խաչատրյան (հունիս 6, 1903, Թիֆլիս - մայիս 1, 1978, Մոսկվա), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։

Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը։

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թբիլիսի քաղաքում շարունակել...

Ապրիլի 6
Իսլամական զարգացման բանկ (ԻԶԲ) (արաբ․՝ البنك الإسلامي للتنمية‎‎), ֆինանսական կազմակերպություն, որի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգստում։

Հիմնադրվել է 1973 թվականին՝ Իսլամական խորհրդաժողովի Ֆինանսների նախարարների որոշմամբ՝ Ֆայսալ II թագավորի հովանու ներքո։ Իր գործունեությունը սկսել է 1975 թվականի հոկտեմբերի 20-ից։ Այժմ ունի 56 անդամ երկիր։

Միջազգային իսլամական համագործակցության և համերաշխության գաղափարը ամրագրվեց 1969 թվականին Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) ստեղծմամբ, որի շրջանակներում նոր թափ ստացավ իսլամական պետությունների համագործակցությունը քաղաքական, տնտեսական, գաղափարական, մշակութային, տեղեկատվական և կենսական այլ կարևոր բնագավառներում շարունակել...

Ապրիլի 7
Քորթնի Լավ, 2014 թ. լուսանկար
Քորթնի Լավ, 2014 թ. լուսանկար

Քորթնի Միշել Լավ (անգլ.՝ Courtney Michelle Love կամ Courtney Michelle Harrison ծնվել է 1964 թվականի հուլիսի 9-ին), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ, երաժիշտ, նկարիչ և մոդել։ Նա առաջին անգամ ներկայացել է 1990-ական թվականներից իր խմբի` Hole-ի հետ։

Լավի մանկությունն անցել է Փորթլենդում, Օրեգոնի շրջանում, որտեղ նա հանդես է եկել մի շարք ոչ այնքան նշանավոր խմբերի հետ։ Faith No More-ում վոկալիստի աշխատանքից հետո Լավը նկարահանվում է բրիտանացի ռեժիսոր Ալեքս Կոքսի ֆիլմում` 1980-ական թվականների վերջերին` մինչև Hole խմբի կազմավորումը։

1995 թվականին Լավը վերադառնում է դերասանական կարիերային` ստանալով Ոսկե Գլոբուս մրցանակը «Հասարակությունն ընդդեմ Լարրի Ֆլինտի» (1996) ֆիլմում Միլոշ Ֆորմանի դերը խաղալու համար։ Դրանից հետո Hole-ի երրորդ թողարկման (1998 թվականին) շնորհիվ Լավը վաստակեց դրական կարծիք և մի քանի անգամ ներկայացվեց Գրեմիի շարունակել...

Ապրիլի 8
Կոմիտաս
Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբեր 26, 1869, Քյոթահիա - հոկտեմբեր 22, 1935, Փարիզ), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին Կոմիտասը ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս Մակար Եկմալյանի մոտ հարմոնիա է ուսանում։

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ 2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը շարունակել...

Ապրիլի 9
Չինական այբուբեն (Չինարեն), anhören ), չինական գրության պատկերային համակարգ։ Չինական սինվոլները լայնորեն օգտագործվում են նաև ճապոներեն գրության մեջ, որտեղ անվանվում են «Կանջի», կորեերենի մեջ՝ «Հանջա»։ Նախկինում գործածվել են նաև վիետնամերենի մեջ՝ «Չժու հան»։ Այս սիմվոլների քանակը, 1994 թվականի տվյալներով հասնում է 87.000-ի։ Դրանց 85 տոկոսը այսօր գործածությունից դուրս են և հանդիպում են միայն դասական գրականության մեջ։

Այբուբենից տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր պատկերանիշի վերագրված է որևէ հատկանիշ (ոչ միայն հնչյունաբանական), և գրանշանների քանակը բավականաչափ մեծ է (տասնյակ հազարներ)։ Չինական այբուբենն ունի երկու հիմնական ձև՝ հին (վենյան) և ժամանակակաից (բայխուա)։

Չինական գրական համակարգի տարիքը մշտապես ճշգրտվում է շարունակել...

Ապրիլի 10
1965 թ. Երևանի ցույցեր տեղի են ունեցել 1965 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 50-ամյակի օրերին, այն ԽՍՀՄ-ում նմանատիպ առաջին ընդվզումն էր։ Արդյունքում հայոց նորագույն պատմությունը շրջադարձ ապրեց, ազգի մեծագույն ողբերգությունը վերջապես դադարեց լինել արգելված հարց։

1894-1896, 1909, 1915-1923 թվականներին գործադրվեց մարդկայնության դեմ երբեւէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկը՝ Հայերի Ցեղասպանությունը։

Երվանդ Օտյանը առաջինը Կոստանդնուպոլսի «Ժամանակ» օրաթերթում առաջարկեց 1915 թվական անմեղ զոհերի համար հիշատակի հատուկ օր ընդունել և ոգեկոչել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ մոտ 600 մտավորականներ ձերբակալվեցին Կոստանդնուպոլսում և Հայդար փաշա կայարանից տարվեցին դեպի Այաշ, Չանղըրը և մյուս սպանդանոցներ շարունակել...

Ապրիլի 11
«Յուշարձան ապրիլ տասնըմէկի» հուշամատյանի շապիկը, որին պատկերված է Սուրբ Հակոբ ‎հայկական գերեզմանատնում կանգնեցված Մեծ եղեռնի առաջին հուշարձանը։
«Յուշարձան ապրիլ տասնըմէկի» հուշամատյանի շապիկը, որին պատկերված է Սուրբ Հակոբ ‎հայկական գերեզմանատնում կանգնեցված Մեծ եղեռնի առաջին հուշարձանը։

Յուշարձան ապրիլ տասնըմէկի, հրատարակիչ ու գրող Թեոդորոս Լափչինճյանի (Թեոդիկ) 1919 թվականի ապրիլին Ստամբուլում հրատարակած, Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշամատյան, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական։

Նախաձեռնողն եղել է «Ապրիլի 11-ի սգո հանդես» Ստամբուլում ստեղծված հանձնախումբը։ Լույս է ընծայել «Արզուման» հրատարակչությունը։

Վերնագրում նշված է ապրիլի 11, քանի որ հին տոմարով համապատասխանում է ապրիլի 24-ին շարունակել...

Ապրիլի 12
Հայոց ցեղասպանության թանգարանը Սիրիայի Դեյր-էլ-Զոր քաղաքում
Հայոց ցեղասպանության թանգարանը Սիրիայի Դեյր-էլ-Զոր քաղաքում

Դեյր-էլ-Զոր կամ Դերզոր (արաբ․՝ دير الزور‎‎), (արևմտահայերեն՝ Տայր ազ-Զաուր, Տեյր ալ-Զոր կամ ուղղակի Տեր-Զոր), քաղաք Սիրիայի արևելքում, Եփրատ գետի աջ ափին, ալ-Ռակկա-Բաղդադ գետային ճանապարհին և Պալմիրա-Ֆաջամի ավտոմայրուղու վրա։ Համանուն Դեյր-էլ-Զորի մարզի վարչական կենտրոնն է։ Հեռավորությունը Դերզորից մինչև Դամասկոս կազմում է 432 կմ, Հալեպից՝ 320 կմ։ Քաղաքի բնակչությունը ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 211,857 մարդ։

Անվանումը կազմված է արաբերեն դեյր «վանք» և զոր «անտառ» բառերից, քանի որ քաղաքի դիմաց գետի մեջ գտնվող կղզին հնում անտառապատ է եղել, իսկ քաղաքը՝ մինչմահմեդական շրջանում եղել է նեստորական եկեղեցու թեմ։

Դերզորը և նրա շրջակա անապատը երիտթուրքական կառավարության ընտրությամբ դարձան Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջաններից տեղահանված հայ գաղթականների համակենտրոնացման վայր շարունակել...

Ապրիլի 13
Հայաստանի մանդատ 1920 թվական, Ազգերի լիգայի սահմանած վարչական կառավարման (խնամակալության) համակարգ, որը պետք է տարածվեր նաև Հայաստանի վրա։ 1914-1918թվականներին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և Օսմանյան կայսրության պարտությունից հետո առաջ եկավ պարտված երկրների գաղութների և ենթակա ժողովուրդների ապագայի հարցը։

Փարիզի հաշտության կոնֆերանսի առաջին որոշումներից էր (1919 թվականի հունվար) Գերմանիային զրկել գաղութներից։

Բանաձևում նաև ասվում էր, որ դաշնակիցներն ու նրանց հետ կապված երկրները համաձայն են, որպեսզի Հայաստանը, Սիրիան, Միջագետքը, Պաղեստինը և Արաբիան լիովին բաժանվեն Օսմանյան կայսրությունից, ընդսմին մատնանշվում էր, որ թուրքերը իրագործել են հայերի և այլ ենթակա ժողովուրդների սարսափելի կոտորած շարունակել...

Ապրիլի 14
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, թանգարան Երևանում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտամշակութային հաստատություն. կազմակերպվել է 1995-ի մարտին։ Խնդիրն է՝ հավաքել, մշակել, հրատարակել, պահպանել և ցուցադրել Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստված և 1915 - 1923-ին իրականացված հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն ևն։

Թանգարանը բացվել է 1995-ի ապրիլին։ Այն կառուցվել է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակի հարավ-արևմտյան անկյունում՝ ստորգետնյա լուծմամբ (ճարտարապետներ՝ Ս. Քալաշյան, Լ. Մկրտչյան), որով ամբողջացել է Մեծ Եղեռնի հուշահամալիրը։ Հիմնադիր տնօրեն՝ Լ. Բարսեղյան։

Կառույցի տանիքի մակերևույթը հավասարեցված է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակին շարունակել...

Ապրիլի 15
Մայրիկ, ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թվականին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։

Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանում է «Մայրիկ» և «Փողոց Պարադի, տուն 588» (Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում)։ Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին։ Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985 թվականին հրապարակվեց, որը և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988 թվականին ԱՄՆ-ում։

Ֆիլմը պատմում է 1921 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին շարունակել...

Ապրիլի 16
Մայրիկ ֆիլմի պոստեր
Մայրիկ ֆիլմի պոստեր

Արմեն Գարո, իսկական անուն ազգանունը՝ Կարեկին Փաստրմաճեան (կամ Գարեգին Փաստրմաճյան), (փետրվարի 9, 1872 - մարտի 23, 1923), եղել է ՀՅԴ ականավոր առաջնորդներից մեկը և դեսպան, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից։

Նրա հայրը հայերի մեջ ճանաչում ունեցող Հարություն Փաստրմաճյանն էր։ Արմեն Գարոն եղել է Խաչատուր Էֆենդիի թոռը։ Արմեն Գարոի անունն է կրում Կանադայում 2005 թ. հիմնադրված ՀՅԴ ուսանողների ասոցիացիան։

Գարեգին Փաստրմաճյանը ծնվել է Կարինում (այժմ՝ Էրզրում)։ Տարրական կրթություն ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, որն ավարտել է 1891 թ. շարունակել...

Ապրիլի 17
Քեմալական շարժում, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուաազգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում, ինչի արդյունքում ձևավորվում է Թուրքիայի Հանարապետությունը։

Մուդրոսի զինադադարից (1918) հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին գրավել Օսմանյան կայսրության տարածքը։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։ Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։

Քեմակական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը, պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ շարունակել...

Ապրիլի 18
Սայքս–Պիկոյի համաձայնագիր, գաղտնի համաձայնագիր, որը կնքվել է 1916 թվականի մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների ասիական, առաջին հերթին՝ արաբական նահանգների բաժանման մասին։

Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ՝ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի Ժորժ Պիկոն (այս տեղից էլ Սայքս-Պիկոյի անվանումը)։ Գաղտնի ստորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում, 1916-ի մայիսին։

Դեռևս 1915-ի անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ Կ․ Պոլիսի և նեղուցների դիմաց պահանջում են ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ շարունակել...

Ապրիլի 19
Հայկական կամավորական շարժում 1914-1918, հայրենասիրական շարժում՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը համալրելու և Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով։

Հայ հասարակաքաղաքական շրջանները դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից, և հույս ունենալով, որ ռուս, բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ Ցարական կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում և վստահ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին։

1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին շարունակել...

Ապրիլի 20
Անդրանիկ Օզանյան
Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա (Փետրվարի 25, 1865 - Օգոստոսի 31, 1927), հայ զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ։

Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։

1912-1913 Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմում մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին շարունակել...

Ապրիլի 21
Մուսա լեռան հերոսամարտ, Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանություն թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։

Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը կանխազգալով մոտալուտ վտանգը բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915 թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը։ Վերջիվերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հայերին Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։

Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը շարունակել...

Ապրիլի 22
«Ներեցե՛ք մեզ» (թուրքերեն՝ Özür Diliyorum), Թուրքիայում մի շարք թուրք մտավորականների կողմից կազմակերպած ակցիա, որի ժամանակ նրանք հայերից ներողություն էին խնդրում այն բանի համար, որ «Մեծ Աղետը, որին 1915 թվականին ենթարկվել են Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, բախվում է անտարբերության և ժխտման հետ»։ 2008 թվականի դեկտեմբերի 15֊ին նրանք www.ozurdiliyoruz.com կայքում տեղադրել են խնդրագիր, որում մասնավորապես ասվում է.
Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին: Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի եւ եղբայրների զգացմունքներն ու ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից։

Խնդրագրի տեղադրումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում դրա տակ ստորագրեցին մոտավորապես 8000 մարդ շարունակել...

Ապրիլի 23
1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝ առաջին շարք Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո երկրորդ շարք Ռուբեն Սևակ, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի, Երուխան
1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝ առաջին շարք Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո
երկրորդ շարք Ռուբեն Սևակ, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի, Երուխան

Հայ մտավորականների տեղահանություն, երբեմն անվանում են Կարմիր կիրակի, Հայոց Ցեղասպանության ժամանակ կազմակերպված գործողություն, որի ընթացքում Օսմանյան կայսրության մայրաքաղաքի հայ համայնքի առաջնորդները, իսկ հետագայում նաև կայսրության այլ համայնքների հայտնի ներկայացուցիչները ձերբակալվեցին և տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ, ղեկավարվելով Ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշայի արձակած հրամանով 1915 թվականի ապրիլի 24-ին։

Այդ գիշերը հայ մտավորականների առաջին հոսքը, թվով 235 մարդ, ձերբակալվեց Կոստանդնուպոլիսում։ Ձերբակալվածների ընդհանուր քանակը այս գործողության արդյունքում կազմեց 2345 մարդ։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո, 1915 թվականի մայիսի 29-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքում և նրանց մեծամասնությունը սպանվեցին։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասը փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյուքում։

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամբողջ աշխարհում ամեն տարվա ապրիլի 24-ին ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերի շարունակել...

Ապրիլի 24
գլխատված ութ հայ գիտնականների գլուխներ
գլխատված ութ հայ գիտնականների գլուխներ

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն շարունակել...

Ապրիլի 25
«Նեմեսիսի» հայ վրիժառու Սողոմոն Թելերյանը, ով գնդակահարել էր Թալեաթ փաշային
«Նեմեսիսի» հայ վրիժառու Սողոմոն Թելերյանը, ով գնդակահարել էր Թալեաթ փաշային

«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Նեմեսիս կամ Նեմեզիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։

1890-ականների վերջերին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն (ՀՅԴ) ակտիվ գործունեություն էր ծավալում Օսմանյան կայսրությունում անկախ Հայաստանի կերտման գաղափարի շուրջ տարբեր խմբավորումներին համախմբելու նպատակով։ Կուսակցության անդամները ստեղծում են ֆիդայինների պարտիզանախումբ, որը հետագայում պետք է զինված դիմադրությամբ պաշտպաներ հայ խաղաղարարներին։ Մուդրոսի զինադադարից հետո, 1919 թվականին, գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, որտեղ մահվան դատապարտվեցին Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։ Մեծ Բրիտանիան նույնպես կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի անձանց նկատմամբ։

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում շարունակել...

Ապրիլի 26
Հայկական հարցի և հայերի ցեղասպանության բազմապլան խնդիրների ուսումնասիրությամբ առաջացել է մեծաքանակ պատմական գրականություն՝ աշխատություններ, փաստաթղթերի ու վավերագրերի ժողովածուներ, հուշագրությունների և այլն հրապարակումներ։

Խնդիրը ուսումնասիրել և ուսումնասիրում են ոչ միայն հայ պատմաբանները, այլև օտարները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական ու մերձավորարլևելյան երկրների գիտնականները։ Իրադարձությունների իր տեսակետն է առաջ քաշում նաև թուրքական պատմագրությունը, որը ձգտում է ամեն կերպ արդարացնել Թուրքիայի ղեկավար շրջանների հանցավոր գործողությունները, նրանց հակահայկական քաղաքականությունը։

Ստեղծված գրականությունը տարբերվում է ոչ միայն ժամանակի առումով, այլև մեթոդաբանական մոտեցումներով, պատմական նյութի քննության հավաստիության և օբյեկտիվության աստիճանով, ինչը պայմանավորված է ինչպես հետագոտողների տարբեր մեթոդաբանական դպրոցների պատկանելությամբ, այնպես էլ այլ խնդիրներով (գիտական կամ քաղաքական իրադրությունից ելնելով), որոնք դրել են տարբեր երկրների հեղինակները շարունակել...

Ապրիլի 27
Հայկական որբանոցներ, հայկական, բարեգործական, ուսումնադաստիարակչական հիմնարկություններ, որոնք հովանավորել և պատսպարել են Օսմանյան կայսրությունում կոտորածների հետևանքով որբացած հայ երեխաներին։

Որբանոցներ հիմնվել են 19-րդ դարի վերջին, հատկապես 1894 - 1896 թվականների հայկական կոտորածներից հետո. Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Կոստանդնուպոլսում, Իզմիրում, Ադաբազարում, Կեսարիայում, Ուրֆայում, Դիարբեքիրում, Սարդինում։ Գործել են շուրջ 20 որբանոցներ՝ հայ և օտար բարեխնամ ու միսիոներական հաստատությունների հսկողության ներքո։

Հայ որբերի թիվը կտրուկ ավելացավ 1915 թվականին, հայերի ցեղասպանության հետևանքով՝ հասնելով 200 hազարի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհի հանրային կարծիքը հանդարտեցնելու և օտարներին խաբելու մտադրությամբ Թուրքիայի կառավարությունը պատերազմի ընթացքում իր իսկ կազմակերպած ջարդերից փրկված շուրջ 3500 հայ որբերի համար որբանոցներ բացեց Սարդին, Ուրֆա, Դիարբեքիր, Կեսարիա, Հալեպ և Ադանա քաղաքներում, ինչպես նաև Լիբանանի Այնթուրա գյուղում։

Այդ հաստատություններում երիտթուրքերն անուղղակիորեն շարունակում էին մի ամբողջ ազգ բնաջնջելու իրենց հրեշային ծրագիրը՝ մանկահասակ որբերին բռնի թրքացնելով կամ սովամահ անելով, միայն Այնթուրայում պատսպարված 2000 հայ որբերից 1350-ը մահացան մինչև պատերազմի ավարտը՝ չդիմանալով որբանոց-դպրոցի անտանելի կենսապայմաններին շարունակել...

Ապրիլի 28
Հայ երեխաների տարհանումը Օսմանյան Թուրքիայից, 1914-1922 թվականների Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած երեխաների տարհանումն է Օսմանյան Թուրքիայի տարածքից հայկական միությունների, եկեղեցական կառույցների, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից։

Մեծ եղեռնի ժամանակ մոտ 500000 հայ երեխաներ սպանվեցին՝ ողջակիզվեցին, թունավորվեցին, խեղդամահ արվեցին, մահացան սովից, տարբեր համաճարակային հիվանդություններից, երեխաների մի մասը իսլամացվեցին։ Կենդանի մնացածներին վերահաս մահից փրկելու, ֆիզիկական անվտանգությունը, կեցությունն ու ազգային դաստիարակությունը ապահովելու համար անհրաժեշտ էր երեխաներին տարհանել կայսրության տարածքից։

Տարհանվում էին այն որբերը, որոնց ցեղասպանության տարիներին հավաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղվում էին մուրացկանությամբ, իսլամադավան ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից շարունակել...

Ապրիլի 29
Պաշտպան Հայրենյաց, ազատագրական-հեղափոխական կազմակերպություն Կարինում (Արևմտյան Հայաստան

Հիմնադրվել է 1881 թվականի մայիսին՝ Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ՝ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից և հայերի համար անարդյունք ավարտված Սան Ստեֆանոյի պայմանագրից ու Բեռլինի կոնգրեսից հետո։ Մոտակա նպատակն էր հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը, վերջնական նպատակը՝ սեփական ուժերով Հայաստանի անկախության վերականգնումը։

Կազմակերպության ղեկավարությունն իրականացնում էր Գերագույն խորհուրդը (Խաչատուր Կերեքցյան, Ալեքսան Էթելեկյան, Հովհաննես Ասատրյան և ուրիշներ)։ Անդամներն էին մտավորականներ, արհեստավորներ, երկրագործներ, կազմված էր տասնյակների համակարգով։ Կազմակերպությանը հովանավորում էր Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը շարունակել...

Ապրիլի 30
Հաճընի հերոսամարտին նվիրված հուշարձան Նոր Հաճընում
Հաճընի հերոսամարտին նվիրված հուշարձան Նոր Հաճընում

Հաճընի հերոսամարտ, Հաճըն քաղաքի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ։

1915 թ-ի տվյալներով Հաճըն քաղաքի 35.000 բնակիչներից 30.000-ը հայեր էին։ Սակայն 1915-ի Հայոց Ցեղասպանության ժամանակ Հաճընի հայերը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է։ 1918-ին Կիլիկիայի վրա հաստատվեց Անտանտի երկրների հսկողությունը և թուրքական զորքերը դուրս բերվեցին (Մուդրոսի զինադադար) այնտեղից։ Հաճընի նախկին 30 հազար հայ բնակիչներից մոտ 8 հազարը վերադարձան։ 1920-ի սկզբին քեմալականների ճնշման տակ ֆրանսիացիները սկսեցին զորքերը դուրս բերել Կիլիկիայից։

Զգալով վերահաս վտանգը Հաճընի հայերը իրենց կառավարիչ, փաստաբան Կարապետ Չալյանի նախաձեռնությամբ կազմեցին ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդ (նախագահ՝ Հաճընի հոգևոր առաջնորդ Պետրոս Սարաճյան)։ Պաշտպանության հրամանատար նշանակվեց զորավար Անդրանիկ Օզանյանի զինակից, սպա Սարգիս Ճեպեճյանը շարունակել...

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր