Woodkid
Յոհան Լեմուան (Woodkid) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Yoann Lemoine |
Նաև հայտնի է որպես | Woodkid |
Ծնվել է | մարտի 16, 1983 Լիոն, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | նեոֆոլկ, բարոկկո-փոփ, էքսպերիմենտալ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, կինոռեժիսոր, ստուդիական երաժիշտ և Computer graphics designer |
Գործիքներ | վոկալ[1] |
Լեյբլ | Green United Music |
Կայք | woodkid.com |
Woodkid Վիքիպահեստում |
Յոհան Լեմուան (ֆր.՝ Yoann Lemine, մարտի 16, 1983, Tassin-la-Demi-Lune), ֆրանսիացի ռեժիսոր, դիզայներ և երաժիշտ։ Ավելի հայտնի է իր բեմական մականունով՝ Woodkid: Ճանաչում է ձեռք բերել իր երաժշտական կարիերայի, «Run Boy Run» «Iron» սինգլների և նրանց տեսահոլովակների շնորհիվ։ Բացի երաժշտությունից նաև ռեժիսոր է աշխատում, զբաղվում է շելկոգրաֆիայով, քանդակագործությամբ, ձևավորումով և լուսանկարչությամբ։ Նա այնպիսի կատարողների տեսահոլովակների հեղինակն է ինչպիսիք են՝ Քեթի Փերրին, Թեյլոր Սվիֆթը, Լանա Դել Ռեյը և ուրիշներ։ 2013 թվականին թողարկել է իր դեբյուտային The Golden Age ալբոմը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Լեմուանը ծնվել է Լիոնում, Ֆրանսիայում։ Նա սովորել է պատկերազարդում և անիմացիա Emile Cohl School-ում, որն ավարտել է գերազանց։ Այնուհետև մեկնել է Լոնդոն, որտեղ Swindon College քոլեջում շելկոգրաֆիա է սովորել։ Վերադառնալով Փարիզ որոշ ժամանակ աշխատել է H5 գրաֆիկական ընկերությունում, հետո միացել է ռեժիսոր Լյուկ Բեսոնի խմբին և աշխատել է նրա Արթուրը և մինիպուտները ֆիլմի վրա։
Լեմուանը իր ուսուցիչներին համարում է Վիմ Վենդերսին, Էլյա Կազանին, Միշել Գոնդրիին և Թերենս Մալիկին։
Նրա դեբյուտային «Iron» սինգլը թողարկվել է 2011 թվականի մարտին։ 2012 թվականի մայիսին Յոհանը թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Run Boy Run», իսկ ավելի ուշ՝ 2013 թվականի մարտի 18-ին թողարկել է «The Golden Age» ալբոմը։
Ստեղծագործությունների կատարումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թվականի հունիսին «Run Boy Run» սինգլը կատարվել է Dying Light համակարգչային խաղի թրեյլերում, որը ցուցադրել է E3-ում։
- Ubisoft ընկերությունը «Iron» երգը օգտագործել է հայտնի Assassin's Creed: Revelations համակարգչային խաղի թրեյլերում։
- «The Golden Age» ստեղծագործությունը օգտագործվել է Assassin's Creed: Unity խաղի ֆիլմագրային թրեյլերում։
- Dior Homme դիզայներ Քրիս Վան Աշը իր հավաքածուն անվանել է «A Soldier on My Own»` «Iron» երգի բառերով։
- «Run Boy Run» ստեղծագործությունը կատարվել է «Դիվերգենտ» ֆիլմում, նաև սաունդթրեքի կարգավիճակում է հայտնվել։
- «The 100» հեռուստասերիալի առաջին սեզոնի վերջին սերիայում կատարվել է «The Other Side» երգը։
- «Run Boy Run» ստեղծագործությունը «Հիմա դու ինձ տեսնում ես» ֆիլմի սաունդթրեքն է։
- «Boat Song» կատարվել է «Թագավորությունը» սերիալի առաջին սեզոնի վերջին սերիայում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Iron (2011) (EP)
- Run Boy Run - Remixes (2012) (EP)
- The Golden Age (2013)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Iron» (2011)
- «Run Boy Run» (2012)
- «I Love You» (2013)
- «The Golden Age» (2013)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Iron» (2011)
- «Run Boy Run» (2012)
- «I Love You» (2013)
- «The Golden Age» (2014)
Ռեժիսորային տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Կատարող | Երգ |
---|---|---|
2008 | Yelle | «Ce Jeu»[2] |
2009 | Նոլվեն Լերուա | «Faut-il, faut-il pas ?» |
2009 | Մոբի | «Mistake» |
2010 | Քեթի Փերրի | «Teenage Dream»[3] |
2011 | Թեյլոր Սվիֆթ | «Back to December»[4] |
2011 | The Shoes[5] | «Wastin Time»[6] |
2011 | Լանա Դել Ռեյ | «Born to Die»[7] |
2012 | Դրեյք, Ռիհաննա | «Take Care»[8] |
2012 | Լանա Դել Ռեյ | «Blue Jeans» |
2014 | Black Atlass | Jewels |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009, «Կանայան առյուծներ» փառատոն, «Tiji» - արծաթե մրցանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[9]
- 2010, Eurobest փառատոն, «Aides Graffiti» - բրոնզե մրցանակ «Լավագույն ֆիլմ»[10]
- 2010, «Կանայան առյուծներ» փառատոն, «Aides Graffiti» - ոսկե մրցանակ «Լավագույն ֆիլմ։ Լավագույն վեբ-բաններներ» անվանակարգում, բրոնզե մրցանակ «Լավագույն ֆիլմ։ Լավագույն երաժշտություն» անվանակարգում[11]
- 2012, UK Music Video Awards, «Born to Die» - հաղթել է «Լավագույն միջազգային փոփ տեսահոլովակ» անվանակարգում։ Նույն ժամանակ անվանակարգվել է որպես Լանա Դել Ռեյի «Blue Jeans» տեսահոլովակի ռեժիսոր[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ «Interview with Yelle». Aural States. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Katy Perry Talks 'Gorgeous' Video For 'Teenage Dream'». MTv. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Taylor Swift Breaks A Heart In Her 'Back To December' Video». MTv. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
- ↑ THE SHOES | Gratis muziek, tourneedata, foto’s, video’s. Myspace.com (2011-12-08). Retrieved on 2012-01-22.
- ↑ The Shoes - Wastin Time On Vimeo. Vimeo.com. Retrieved on 2012-01-22.
- ↑ Թվիթթեր
- ↑ By JJ lyfe. «Music Video News: IN PRODUCTION: Drake f/ Rihanna - Yoann Lemoine, dir». Video Static. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Cannes Lions Advertising Festival Award List». DDB Paris. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Awards won by Aides Graffiti». Aides. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 2012 UK MVA Nominations Արխիվացված 2016-03-13 Wayback Machine. ukmva.com. Retrieved October 8, 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Woodkid» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մարտի 16 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Լիոն քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի երգիչներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի դիզայներներ
- Բեմական կեղծանուններ
- Ֆրանսիացի լուսանկարիչներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի երգիչներ