Jump to content

Tracktor Bowling

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tracktor Bowling
Ժանրերալտերնատիվ մետալ
Գործունեություն1996 - 2017
ԼեյբլMoroz Records? և Союз
Կայքtracktorbowling.ru
 Tracktor Bowling Վիքիպահեստում

Tracktor Bowling, ռուսական ռոք խումբ, նու մետալ ոճով[1][2]։ Ստեղծվել է 1996 թվականին, սակայն առաջին ամբողջական ալբոմը թողարկվել է միայն վեց տարի անց՝ 2002 թվականին։ Այդ ժամանակվանից խումբը թողարկել է վեց համարային և մեկ Live-ալբոմ, ինչպես նաև մի քանի սինգլ։

Tracktor Bowling-ը կազմվել է 1996 թվականի աշնանը Մոսկվայում։ Խմբի առաջին վոկալիստը Դմիտրի Պետրովն է։ Երաժիշտների առաջին համերգը կայացավ նույն թվականի սեպտեմբերի 29-ին մայրաքաղաքի ռոք-ակումբներից մեկում։

1988 թվականին վոկալիստ Անդրեյ Մելնիկովի հետ խումբը ձայնագրեց 8 երգ պարունակող «Мутация» դեմո-սկավառակը։ Սակայն, շուտով որոշում է լքել խումբը։ 1999 թվականին խումբը սկսեց մասնակցել մի քանի երաժշտական փառատոնին, այդ թվում Գորբունովի անվան Մշակույթի ամրոցում։ 2000 թվականին թողարկվեց երկրորդ դեմո-ձայնագրությունը, սակայն արդեն Լյուդմիլա Դյոմինայի ձայնով, ով 1999 թվականին միացավ խմբին՝ ստանալով «Мутация 2(000)» անուն։ Սկավառակը ներառում էր հինգ ստեղծագործություն։ Ձայնագրությունը և հենց խումբն արագորեն որոշակի համբավ ձեռք բերեցին ռուսական ծանր երաժշտությամբ հետաքրքրվող մարդկանց շրջանում (ըստ «Учитесь плавать»-ի հարցումների՝ Tracktor Bowling-ը մտավ ռուսական մետալ ասպարեզի առաջատարների եռյակում՝ առաջ անցնելով այնպիսի կատարողներից, ինչպիսիք են Zdob și Zdub-ը և Tequilajazzz-ը միևնույն ժամանակ, խումբը դեռ չուներ ոչ մի ամբողջական ալբոմ)։

2002 թվականի մայիսի 12-ին մոսկովյան հայտնի «Տոչկա» ակումբում ներկայացվեց խմբի «Напролом» դեբյուտ սկավառակը։ Խումբը թողարկում է իր առաջին տեսահոլովակը SCTP2k երգի համար։

2003 թվականը խմբի համար նշանավորվեց «Пятница 13» փառատոնին մասնակցությամբ։

2004 թվականին խումբը փոխում է վոկալիստին՝ Միլայի տեղը (Լյուդմիլա Դյոմինա), ով այլևս չէր ցանկանում զբաղվել երաժշտությամբ, զբաղացնում է Լուսինե Գևորգյանը[3], ով նախկինում երգել է «Սֆերա Վլիանիա» խմբում։ Նրա հետ 2005 թվականին թողարկում են «Черта» ալբոմը։ Նույն ժամանակ խումբը մեկնում է «The Edge Tour 2005» համերգային շրջագայության և մասնակցում է Ռուսաստանի խոշորագույն «Нашествие» և «Крылья» ռոք-փառատոններին։

2006 թվականին «Տրակտորը» թողարկում է «Шаги по стеклу» երրորդ ստուդիական ալբոմը, իսկ մեկ տարի անց թողարկում է «Полгода до весны…» ակուստիկ և CD «VOL.1» համերգային ալբոմները։ 2008 թվականին թողարկվեց «Время» սինգլը, որը ներառվեց ռուսական «Նիրվանա» ֆիլմի սաունդթրեքում, այնուհետև նույն թվականին խումբը թողարկեց «Поколение Рок» սինգլը։

2008 թվականի սեպտեմբերի 17-ին ստեղծագործական տարաձայնությունների արդյունքում խմբից հեռաբում է կիթառիստ Դենիս «Դեն» Խրոմիխը։ Հետագայում կիթառիստի տեղը զբաղեցնում է Անդրեյ «Մուլտ» Սելեզնևը[4]։

2009 թվականի սեպտեմբերի 24-ին կայացավ «Ни шагу назад» մաքսի սինգլի, որը ներառում էր 3 նոր ստեղծագործություն առցանց ռելիզը։ Կայքում ռելիզի թողարկման միայն առաջին օրը այն ներբեռնվել է ավելի քան երկու հազար անգամ։ Սինգլը լայն ռեզոնանս և լավ արձագանքներ ստացավ ոչ միայն խմբի երկրպագուների, այլև ծանր երաժշտության տարբեր սիրահարների կողմից։ Հաջորդ տարի թողարկվեց խմբի հերթական համանուն ալբոմը[5][6]։

2012 թվականին խումբը մեկնեց ստեղծագործական արձակուրդ, այդ ժամանակ Լուին և Վիտը զբաղվեցին Louna-ի կոլեկտիվով։

2013 թվականին խումբը ելույթ է ունեցել միայն մի անգամ՝ KUBANA փառատոնի ժամանակ։

2014 թվականին խումբը ունեցել է 2 բացառիկ ելույթ Back to Zero փառատոնի ժամանակ, որոնք կայացել են Մոսկվայում մարտի 15-ին և Սանկտ Պետերբուրգում մարտի 22-ին։ Այդ ելույթներից հետո խմբից հեռացավ Պրոֆֆ թմբկահարը միանալով Anacondaz հիփ հոփ թմին (որոնց հետ համագործակցել էր 2013 թվականից)։

2014 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ խումբը դուրս է գալիս ստեղծագործական արձակուրդից և աշխատում է նոր նյութի վրա, Ստեփան Չետվերիկովի հետ միասին։

2015 թվականի հունիսին վերսկսվում են փառատոնների ժամանակ ընթացոք ելույթները։ Հունիսի 17-ին կայացավ «Наш 2006-й», իսկ հուլիսի 13-ին «Натрон» երգերի պրեմիերաները։

2015 թվականի սեպտեմբերի 21-ին Soyuz Music լեյբլով կայացավ նոր «Бесконечность» ալբոմի ռելիզը։ Երեք ամսվա ընթացքում ընթացավ ալբոմի աջակցության շրջագայությունը։

2016 թվականի սեպտեմբերին կոլեկտիվը նշում է իր 20-ամյակը։ Այդ կապակցությամբ խումբը թողարկում է լավագույն երգերի հավաքածու, որը ստանում է խորհրդանշական անվանում՝ 20:16: Հավաքածուն ներառում էր 16 երգ, որոնց մեծ մասը հատուկ վերաձայնագրվել է, ինչպես նաև «Крыса» բոնուսային երգը, որի ձայնագրմանը մասնակցել էր խմբի առաջին վոկալիստներից Անդրեյ «Չեգևարա» Մելնիկովը։ Բացի ժողովածուից, հրատարակվել է խմբի պատմության մասին «Դատապարտված» գիրքը, որի հեղինակն էր Վլադիմիր Երկովիչ։ Tracktor Bowling խմբի օրինակով գիրքը պատմում է Ռուսաստանում այլընտրանքային անդերգրաունդի տեսարանի ձևավորման մասին։

2017 թվականի հունիսի 20-ին համացանցի պաշտոնական էջերում հայտարարվել է, որ խումբը ավարտում է իր ստեղծագործական ուղին և հայտարարում է վերջին համերգի մասին[7], որը ստացավ «Эпилог» անվանումը։ Համերգը կայացավ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին մոսկովյան GlavClub ակումբում։

Ներկայումս Լուն և Մուլտը Իրինա Rishafox Լվովա թավջութակահարուհու աջակցությամբ պարբերաբար ելույթ են ունենում ակուստիկ համերգներով, որոնց ընթացքում երգում են «Տրակտորների» դասական երգերը։

Մրցանակներ և նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 — 2000 թվականի լավագույն ռուսական համերգային խումբ (ըստ «Учитесь Плавать»-ի անցկացրած հարցման)
  • 2003 —Ֆինալիստ լավագույն ռուսական խմբերի ցանկում (ըստ MAMA - Moscow Alternative Music Awards-ի)
  • 2006 — Լավագույն այլընտրանքային խումբ 2005-2006 թվականների՝ Ռուսական այլընտրանքային երաժշտության մրցանակ (RAMP)
  • 2007 — «Московский Комсомолец» թերթի «ZD Awards» պրեմիայի եզրափայիչ մասնակից «Альтернатива» անվանակարգով
  • 2008 — 2008 թվականի լավագույն սաունդթրեք («Նիրվանա» ֆիլմի) — Ռոք այլընտրանքային երաժշտության մրցանակ (RAMP)
  • 2009 — 2008-ից 2009 թվականների լավագույն խումբ — Moscow Alternative Music Awards (MAMA)

Վերջին անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դմիտրի Պետրով՝ վոկալ (1996—1997 թվականներ)
  • Լեոնիդ Գոլուբև՝ բաս կիթառ (1996—1998 թվականներ)
  • Կոնստանտին«Կլարկ» Կովրով՝ հարվածային գործիքներ (1996—2003 թվականներ)
  • Աֆանասի «Գրեկ» Բանասիոս՝ կիթառ (1996—2001 թվականներ) (հյուր է նաև 2016 թվականին)
  • Անդրեյ «Չէ Գևարա» Մելնիկով՝ վոկալ (1997—1999 թվականներ) (հյուր է նաև 2016 թվականին)
  • Լյուդմիլա «Միլա» Պեշիկով (նախկինում Դյոմինա)՝ վոկալ (1999—2004 թվականներ)
  • Դենիս «Դեն» Խչոմիխ՝ կիթառ, բեք վոկալ (2001—2008 թվականներ)
  • Ալեքսեյ «Պրոֆֆ» Նազարչուկ՝ հարվածային գործիքներ (2003—2014 թվականներ)

Տեխնիկական և վարչական անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անտոն «Մեգագերց» Դյաչենկո՝ տնօրեն, մենեջեր և համերգների կազմակերպիչ
  • Քսենյա Զացեպինա՝ PR-մենեջեր, պրեսս սլուժբա
  • Անդրեյ Մեդվեդև՝ շրջագայության մենեջեր
  • Նիկոլայ Վոշիլով՝ հնչյունային օպերատոր
  • Նուռ Կուդյակով՝ ռոուդի (տեխնիկ)
  • Իլյաս Նիզամով՝ տեխնիկական անձնակազմ
  • Ալեքսեյ Խրիպաչ՝ տնօրեն

Ժամանակացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմո ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1998 — Мутация
  • 2000 — Мутация 2(000)
  • 2002 — Напролом (CD, Kraft Music)
  • 2005 — Черта (CD, Moroz Records) RS Russia[8]
  • 2006 — Шаги по стеклу (CD, Moroz Records)
  • 2007 — Полгода До Весны… (2CD Album+Live, A-One Records)
  • 2010 — Tracktor Bowling (2CD Album+Single, Souyz Music)
  • 2015 — Бесконечность (CD, Souyz Music)
  • 2016 — 20:16 (նոր վերաձայնագրված երգեր) (CD, Souyz Music)
  • 2005 — It's Time To…
  • 2008 — Время (A-One Records)
  • 2008 — Поколение Рок
  • 2009 — Ни шагу назад
  • 2015 — Наш 2006-й
  • 2015 — Натрон

Համերգային ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 — VOL.1 (Live) (CD Live, Moroz Records)
  • 2006 — Два шага до… и год после (Moroz Records)

Մասնակցություն հավաքածուներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1997 — Alternative Invasion Vol.1 («Марионетка» և «Переступая грань» երգեր)

Տեսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002 — «SCTP2k»
  • 2005 — «Черта»
  • 2006 — «Шаги по стеклу»
  • 2007 — «Твоя»
  • 2008 — «Outside»
  • 2008 — «Время»
  • 2010 — «Мы»
  • 2010 — «Шрамы»
  • 2011 — «Ничья»
  • 2016 — «Смерти нет»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «TRACKTOR BOWLING - "Развиваемся не вширь, а вглубь!" - Звуки.Ру». Zvuki.ru (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Лусинэ Геворкян и Андрей «Мульт» спели песни Tracktor Bowling в Ижевске». izhlife.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Вокалистка группы Louna исполнит в Ижевске песни Tracktor Bowling». izhlife.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. Новость в ЖЖ-сообществе Tracktor Bowling: Изменения в составе
  5. «Музыкальный Портал FUZZ. Tracktor Bowling». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Звуки. Ру — Tracktor Bowling». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  7. https://web.archive.org/web/20220710124049/https://genefis-gbr.ru/farewell-tracktor-bowling-dast-poslednii-kontcert/. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. Дмитрий Вебер. Качественная российская альтернатива с женским вокалом // Rolling Stone. — Август 2005. — С. 112.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Алексеев А. С. Кто есть кто в российской рок-музыке. — М. : АСТ : Астрель : Харвест, 2009. — С. 486. — ISBN 978-5-17-048654-0 (АСТ). — ISBN 978-5-271-24160-4 (Астрель). — ISBN 978-985-16-7343-4 (Харвест).
  • Ռովեսնիկ ամսագրի հարցազրույց, 2011 թվական, էջ 16 // «Tracktor Bowling — 15 лет в пути!»
  • Dark City ամսագրի հարցազրույց № 55, 2010 թվական, էջ 32
  • Icon ամսագրի կայքի հարցազրույց
  • «Время» սինգլի մասին կարծիք Rockcor ամսագրում № 76, 2008 թվական

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tracktor Bowling» հոդվածին։