Telcell
Telcell | |
---|---|
Տեսակ | Ֆինանսական օպերատոր |
Ընկերության տեսակ | ԲԲԸ |
Հիմնադրված է | 2007 |
Վայր | Երևան |
Երկիր | Հայաստան |
Ծառայություններ | Telcell տերմինալ, Telcell Wallet, BON by Telcell, Telcell Business, Telcell ինկասացիա և այլն |
Կայք | telcell.am/hy |
Telcell, Հայաստանում գործող ֆինանսական օպերատոր, որն օգտատերերին առաջարկում է ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ամբողջական սպեկտր՝ դասականից մինչև նորարարական։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ «Թել-Սել» ՓԲԸ-ին տրամադրվեց դրամական փոխանցումներ, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ու քլիրինգ իրականացնելու լիցենզիա[1]։ Հայաստանում ձևավորվեց նոր բիզնես ուղղություն. ստեղծվեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը՝ հաճախորդներին առաջարկելով վճարումները արագ ու հարմարավետ կատարելու հնարավորություն։ Telcell-ն առաջինը Հայաստանում ստեղծեց կոմունալ վճարումների ընդունման այլընտրանքային համակարգ՝ բանկերում Telcell տերմինալների միջոցով ինքնասպասարկման գոտիների ստեղծման հնարավորություն ընձեռելով։
Ընկերության նշանակալի նախագծերից են 2012թ. «Մեգա Պանտերայի» (MegaPay) ձեռքբերումը 2012թ.[2][3] և իր 10-ամյա հոբելյանին Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի թողարկումը։
Telcell Wallet-ն առաջարկվում է բազմազան ծառայություններ։ Այսօր այն ունի ավելի քան 750,000 օգտատեր։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Telcell ընկերությունն առաջարկում է ծառայություններ ինչպես B2C, այնպես էլ B2B շուկայի համար։
Ծառայություններ B2C շուկայի (օգտատերերի) համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Telcell տերմինալ՝ վճարումների ավտոմատ ինքնասպասարկող սարքեր, որոնք թույլ են տալիս վճարում կատարել 450+ ծառայության դիմաց։ Սարքերի թիվն անցնում է 4,500-ը, իսկ ծածկույթն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը։
- Telcell Wallet-ը iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելված է, որը հնարավորություն է տալիս օրվա ցանկացած պահի վճարում կատարել 450+ ծառայության դիմաց։
- BON by Telcell-ը հաճախորդների լոյալության ծրագիր է, որն աշխատում է հետևյալ մեխանիզմով՝ օգտատերերը տարբեր գործարքներ կատարելիս ստանում են միավորներ` BON-եր, որոնք կարող են փոխանակել «BON մարքեթում» ներկայացված ապրանքներով[4]։
Ծառայություններ B2B շուկայի (գործարարների) համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Telcell Business․ օգնում է ներդնել անկանխիկ վճարային լուծումներ e-commerce-ում, առևտրային կազմակերպություններում, առցանց խանութներում և HoReCa[5] սեկտորի հաստատություններում։[1]
- Telcell ինկասացիա՝ գումարը A կետից B կետ հասցնելուց բացի, բանկերին և ֆինանսական կառույցներին առաջարկում է ինկասացված կանխիկ դրամը լիցքավորել իրենց բանկոմատներ, այսինքն՝ միաժամանակ և՛ ինկասացիոն ծառայություն մատուցել, և՛ բանկոմատների լիցքավորում կատարել[6]։
Telcell Wallet
[խմբագրել | խմբագրել կոդը]Telcell Wallet-ն էլեկտրոնային դրամապանակ և բջջային հավելված է, որը գործում է iOS և Android օպերացիոն համակարգերում։ Telcell Wallet-ի միջոցով հնարավոր է՝
- Օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրից վճարել Telcell համակարգին միացած 450+ ծառայությունների դիմաց,
- Գնել ՀՀ-ում անցկացվող ակտուալ միջոցառումների տոմսեր,
- Ստանալ օնլայն վարկ,
- Ելքագրել բուքմեյքերական շահումներ,
- Ստանալ փոխանցումներ ՌԴ-ից՝ Սբերբանկ օնլայն հավելվածից,
- Տարբեր գործողություններից կուտակել բոնուսային միավորներ (BON) և դրանք փոխանակել տարատեսակ ապրանքներով[7]։
- Գնել Երևանի տրանսպորտի QR ուղետոմսեր։
BON by Telcell
[խմբագրել | խմբագրել կոդը]Telcell Wallet հավելվածում տարբեր գործողութուններ կատարելիս օգտատերերը կուտակում են BON միավորներ, որոնք հնարավոր է «BON մարքեթում» փոխանակել տարատեսակ ապրանքներով և ծառայություններով։ Ցանկը ներառում է գաջեթներ, տեխնիկա, կոսմետիկա, օծանելիք, խաղալիք, վառելանյութ, սնունդ և այլն[8]։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականից Telcell ընկերությունն իր Telcell Wallet հավելվածով շուկայում դիրքավորվել է նաև որպես միջոցառումների տոմսերի վաճառքի գործընկեր։
Հավելվածը թույլ է տալիս ծանոթանալ ՀՀ-ում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներին և գնել տոմսեր։ Օգտատերերը տոմսերը ստանում են QR կոդի տեսքով, որը ձևավորվում է հավելվածում։ Telcell ընկերության հետ համագործակցող արտիստների թվում եղել են՝ 3.33 | Մի Քանի Հոգի, Արամ MP3, Գարիկ և Սոնա, Գրիշա Աղախանյան, Dilijan Summer Music Night և այլք։ Հավելվածը նաև հնարավորություն է տվել ձեռք բերել այնպիսի համաշխարհային աստղերի համերգների տոմսեր, ինչպիսիք են՝ 50 Cent-ը [2], ZAZ-ը, Led Zeppelin Symphonic-ը և այլ հայտնիներ[9]։
Միջոցառումների տոմսերի գնման միջնորդ հանդիսանալուց բացի Telcell ընկերությունը ինքը բազմիցս հանդիսացել է միջոցառումների կազմակերպիչ՝ Telcell Wallet-ը ներկայացնելով որպես տոմսերի գնման էքսկլյուզիվ հարթակ։ Եղել են համագործակցություններ 3.33-ի, Գարիկ և Սոնայի, XCHO-ի և այլոց հետ։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO 2700:2013 համակարգով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արտոնագրեր». telcell.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «"TelCell-ը կգործարկի լայնածավալ նախագծեր բանկերի հետ"». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Telcell և MegaPay վճարային տերմինալները միավորվում են». PanARMENIAN.Net. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Telcell-ը BON ակցիա է գործարկել». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Telcell-ի բիզնես լուծումները HoReCa սեկտորի համար». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Telcell-ն ինովացիոն լուծումներ է առաջարկում ինկասացիայի ոլորտում». www.telcell.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Telcell Wallet». www.telcell.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Home - Bonam». www.bon.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում». Telcell Blog. 2022 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.