Sleeping at Last
Sleeping at Last | |
---|---|
Երկիր | ԱՄՆ, Իլինոյս, Ուիթոն |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք |
Գործունեություն | 1999-ներկա |
Լեյբլ | Interscope Records, Asteroid B-612 |
Կայք | sleepingatlast.com |
Sleeping at Last, ալտերնատիվ ռոք նախագիծ՝ երգիչ-երգահան Ռայան Օ՛Նիլի կողմից գլխավորվող։ Նախագիծը սկզբնավորվել է Իլինոյս նահանգի Ուիթոն քաղաքում՝ որպես եռանդամ երաժշտախումբ, որտեղ Ռայան Օ՛Նիլը մենակատար էր և կիթառիստ, նրա եղբայր Չադ Օ՛Նիլը՝ թմբկահար, և Դեն Փերդյուն՝ բասիստ։ Դեբյուտային ալբոմը՝ ‹‹Capture››, ինքնուրույն ձայնագրվել է 2000 թվականին։ Առաջին և միակ խոշոր ալբոմը՝ ‹‹Ghosts››, ձայնագրվել է 2003 թ.-ին Interscope Records լեյբլի հետ համագործակցությամբ, ապա խումը կրկին անցել է ինքնուրույն գործունեության՝ ձայնագրելով ‹‹Keep No Score›› ալբոմը 2006 թ.-ին և ‹‹Storyboards››-ը 2009 թ.-ին։
Չորս ալբոմների թողարկումից տարիներ անց Չադ Օ՛Նիլը և Դեն Փերդյուն լքեցին խումբը։ Այդ պահից ի վեր Ռայան Օ՛Նիլը շարունակում է օգտագործել խմբի անվանումն իր սոլո գործունեության համար՝ առավել կենտրոնանալով առանձին սինգլերի և մինի ալբոմների վրա ավանդական ստուդիական ալբոմների փոխարեն։
Խմբի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա
- Ռայան Օ՛Նիլ - մենակատար, կիթառ, ստեղնաշարային գործիքներ (1999-ներկա)
Նախկին
- Դեն Փերդյու - բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ (1999-2011)
- Չադ Օ՛Նիլ - հարվածային գործիքներ (1999-2008)
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը ձևավորվել է 1999 թվականին Իլինոյս նահանգի Ուիթոն քաղաքում Ռայան Օ՛Նիլի, Չադ Օ՛Նիլի (թմբկահար) և Դեն Փերդյուի (բասիստ) մասնակցությամբ։ 2002 թվականին Բիլլի Քորգանի օգնությամբ պայմանագիր է կնքվել Interscope Records լեյբլի հետ, և 2003 թ.-ին ձայնագրվել է առաջին խոշոր ալբոմը։ Խումբը ձևավորվել է 1999 թվականին Իլինոյս նահանգի Ուիթոն քաղաքում Ռայան Օ՛Նիլի, Չադ Օ՛Նիլի (թմբկահար) և Դեն Փերդյուի (բասիստ) մասնակցությամբ։ 2002 թվականին Բիլլի Քորգանի օգնությամբ պայմանագիր է կնքվել Interscope Records լեյբլի հետ[1], և 2003 թ.-ին ձայնագրվել է առաջին խոշոր ալբոմը՝ ‹‹Ghosts››։
2008 թվականի նոյեմբերի 29-ին հայտարարվեց, որ թմբկահար Չադ Օ՛Նիլի կհեռանա խմբից։ 2009 թ.-ին ինքնուրույն ձայնագրվեց ‹‹Storyboards›› ալբոմը, իսկ 2010 թ.-ի հուլիսի 15-ին խումբը հայտարարեց, որ նույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ը՝ յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, կթողարկվի երեք երգ ‹‹Yearbook›› կոչվող նախագծի շրջանակներում[2]։ Երգերը թողարկվեցին խմբի կայքէջում 12 առանձին ալբոմների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը կրում է այն ամսվա անունը, որի ընթացքում թողարկվել է (oր․՝ ‹‹Հունվար››, ‹‹Փետրվար›› և այլն)։
2011 թվականի մայիսի 22-ին հայտարարվեց, որ բասիստ Դեն Փերդյուն նույնպես կհեռանա խմբից։ Խմբի միակ և անփոփոխ անդամը շարունակեց մնալ Ռայան Օ՛Նիլը[3]։
2012 թվականի հունիսի 6-ին թողարկվեց ‹‹8-Bits›› մինի ռեմիքս ալբոմը, որն ընդգրկում է մեկական երգ խմբի վերջին երեք ստուդիական ալբոմներից և ‹‹Yearbook›› նախագծից։
Նոր նախագծի մասին Օ՛Նիլը հայտնեց 2012 թ.-ի վերջին՝ իր բլոգում ներկայացնելով մի նկար՝ ‹‹12.12.12›› ամսաթվով[4]։ Նույն տարվա դեկտեմբերի 12-ից երկու օր առաջ պարզ դարձավ, որ Atlas կոչվող նախագիծը լինելու է մինի ալբոմների շարունակական շարք[5] ։ Օ՛Նիլի խոսքերով՝ նկարազարդումը նույնպես կարևոր դեր է խաղում նախագծում, և նա դիմել է Ջեֆրի Բենզինգին՝ 28-ից ավելի երգերից յուրաքանչյուրի համար առանձին նկար պատկերելու։ 2014 թվականի հուլիսի 8-ին արդեն է թողարկվում է ‹‹Atlas: Year One›› հավաքածուն՝ նախորդ տարվա վեց մինի ալբոմներից կազմված։ 2015 թվականի փետրվարի 18-ին Օ՛Նիլը հայտարարեց, որ ‹‹Atlas: Year Two››-ն կթողարկվի նույն թվականի գարնանը։ Ապրիլի 2-ին ձայնագրվեցին ‹‹Today Has Been Okay›› և ‹‹Chasing Cars›› երգերի քավրները, որոնք երկուսն էլ օգտագործվեցին ‹‹Grey's Anatomy›› հեռուստասերիալի 11-րդ եթերաշրջանում։
Այլ ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի սեպտեմբերի 26-ին հայտարարվեց, որ «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» ֆիլմում կհնչի խմբի նոր երգը՝ ‹‹Turning Page››՝ գրված հատուկ ֆիլմի համար։ Երգը և նրա ինստրումենտալ տարբերակը հայտնվեցին ֆիլմի սաունդթրեք ալբոմում, որը թողարկվեց 2011 թ.-ի նոյեմբերի 8-ին[6] ։
‹‹Yearbook›› նախագծի ‹‹Homesick›› և ‹‹Watermark›› երգերը հնչեցին ABC-ի ‹‹Private Practice›› հեռուստասերիալի 3-րդ, իսկ ‹‹Emphasis›› և ‹‹Wires›› երգերը՝ 4-րդ եթերաշրջաններում։ Սկսած 2012 թվականից՝ ‹‹Yearbook››-ի ‹‹Tethered›› և խմբի մի շարք այլ երգեր օգտագործվում են ABC-ի ‹‹Grey's Anatomy›› հեռուստասերիալում։ ‹‹From the Ground Up›› երգը ‹‹Yearbook››-ից հնչեց ‹‹Bones›› հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի վերջում։
2013-ի դեկտեմբերին ‹‹In the Embers›› ‹‹Atlas: Light›› ալբոմի երգը օգտագործվեց Turner Classic Movies-ի կողմից ‹‹TCM Remembers›› 2013-ի հոլովակում որպես սաունդթրեք։ 2014 թվականի հունվարի 30-ին ‹‹Sun›› երգը ‹‹Atlas: Space 1›› ալբոմից հնչեց ‹‹Աստղերն են մեղավոր›› ֆիլմի թրեյլերում[7] , իսկ ‹‹Light›› երգը ‹‹Atlas 1›› ալբոմից նույն թվականին դարձավ ‹‹The Little Death›› ֆիլմի սաունդթրեք։ Հունիսի 13-ին ձայնագրվեց սաունդթրեք ‹‹Many Beautiful Things›› ֆիլմի համար, իսկ օգոստոսի 13-ին խմբի ‹‹Countdowns›› երգը հնչեց ‹‹The Astronauts Wives Club›› մինի սերիալի նախավերջին սերիայում։
2015 թվականից ի վեր խմբի ‹‹I'll Keep You Safe›› երգը՝ որպես գովազդային քարոզարշավի մաս, օգտագործվում է Մեծ Բրիտանիայի Nationwide Building Society բանկի կողմից։
2016 թվականին ‹‹Son›› երգը հայտնվեց The CW-ի ‹‹Jane the Virgin›› հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Capture (2000)
- Ghosts (2003)
- Keep No Score (2006)
- Storyboards (2009)
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christmas Collection 2009 (2009)
- Yearbook (2011)
- Christmas Collection 2013 (2013)
- Atlas: Year One (2014)
- Christmas Collection 2014 (2014)
- Neighbors, Vol. 1 (2016)
- Christmas Collection, Volume One (2017)
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- There's a Quiet Understanding (1999)
- Ghosts of Christmas Past (2005)
- Yearbook: October (2010)
- Yearbook: November (2010)
- Yearbook: December (2010)
- Yearbook: January (2011)
- Yearbook: February (2011)
- Yearbook: March (2011)
- Yearbook: April (2011)
- Yearbook: May (2011)
- Yearbook: June (2011)
- Yearbook: July (2011)
- Yearbook: August (2011)
- Yearbook: September (2011)
- 8-Bits (2012)
- Atlas: Darkness (2013)
- Atlas: Light (2013)
- Atlas: Space 1 (2013)
- Atlas: Space 2 (2013)
- Atlas: Land (2014)
- Atlas: Oceans (2014)
- Covers, Vol. 1 (2014)
- Atlas: Life (2015)
- Atlas: Senses (2016)
- Covers, Vol. 2 (2016)
- Atlas: Emotions (2016)
Սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Turning Page (2012)
- We're Still Here (2012)
- Masquerade (2012)
- Clockwork (2013)
- I'm Gonna Be (2013)
- All Through the Night (2014)
- Today Has Been OK (2015)
- Chasing Cars (2015)
- I'll Keep You Safe (2015)
- Countdowns (2015)
- Atlas: Son (2015)
- Atlas: Daughter (2015)
- Already Gone (2015)
- Atlas: Touch (2015)
- As Long as You Love Me (2015)
- Atlas: Taste (2015)
- Atlas: Smell (2016)
- Atlas: Sight (2016)
- Atlas: Joy (2016)
- Atlas: Sorrow (2016)
- Atlas: Anger (2016)
- Atlas: Fear (2016)
- Atlas: Body (2017)
- Atlas: Heart (2017)
- Atlas: Mind (2017)
- Atlas: One (2017)
- Atlas: Two (2017)
- August 21, 2017: Total Solar Eclipse (2017)
- September 15, 2017: Cassini - The Grand Finale (2017)
- December 13, 2017: Geminid Meteor Shower (2017)
- Atlas: Three (2018)
- Atlas: Four (2018)
- Atlas: Five (2018)
- Atlas: Six (2018)
- Atlas: Seven (2018)
- Atlas: Eight (2018)
- Atlas: Nine (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Biography, Allmusic.com
- ↑ Sleeping At Last's NEW project announced!!! Արխիվացված 2010-09-27 Wayback Machine. sleepingatlast.com. Accessed July 15, 2010.
- ↑ «A Note from Sleeping At Last…». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ O'Neal, Ryan (2012 թ․ նոյեմբերի 21). «Countdown Begins...». Sleeping at Last. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ O'Neal, Ryan (2012 թ․ դեկտեմբերի 10). «Atlas: In Detail». Sleeping at Last. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ http://www.imdb.com/title/tt1324999/soundtrack
- ↑ O'Neal, Ryan (2014 թ․ հունվարի 30). «The Fault in Our Stars - Trailer». Sleeping at Last. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
|